Varzor (25.09.2011)
Այ հենց էդ ա, որ սխալվում ես:
Պատերացրու, որ ՀԱԿ-ի միտինգներին հավաքված մարդկանց պատճառով էմ որ հշգալիք ընտրությունների խնդիրը լուծելու համար իշխանությունների մոտ սառույցը մի փոքր տեղից շարժվել է:
Հիմա ինչն ա խանգարում, որ հանրահավաքներին գնաք, սառույցը ավելի շարժեք, բայց ոչ մեկին էլ չընտրեք?
Հ.Գ.
"Եթե ապրելը ուժերիցդ վեր է, ապա կախվելու արդարացումը միևնույն է չի կարող լինել այն, որ դա ուժերիդ սահմաններում է"
անհայտ հորինող![]()
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Varzor (25.09.2011)
Երկուսն էլ գերազանց մտքեր ենԲայց...
1. ցանկացած պարագայում Սերժի վերընտրման հնարավորությունը ավել է` իշխողը նա էԲացի այդ էդ նույն քո ասած լֆիկներն ու դոդիկները հենց Լևոնի ծնած հրեշներն են
Արդեն մոռացել եք չէ
Դրանք կոնկրետ տեր չունեն, լիզում են նրան, ով որ վերևում ա նստած, իսկ վերևում նստածները, սովորաբար սիրում են, երբ իրենց լիզում են: Եթե մտածում ես Սերժի չընտրվելու մասին Տիգրան Կարապետիչին տուր ձայնդ, ինչ ես Լևոնինն տալիս? Տիգրան Կարապետիչը գոնէ մի անգամ թալանել է ՀՀ-ն, կամ նպաստել նրա թալանմանը?
2. 80.000-անաոց աշխատանի ունակություններ ունենալու դեքում 250.000-անոց գործ ման գալը արդեն իսկ անմաստ քայլ է![]()
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Հին թշնամին ծեր է և տկար, ավելի լավ է միացիր նոր թշնամուն: Տես ինչքան թարմ «գաղափարների» շուրջ են միավորվում երիտասարդները՝
Կարճ, կոնկրետ ելույթներ կլսես, կողքդ սիրուն աղջիկներ կլինեն... Իսկ էնտեղ բիձեքի ու կնանիքի հետ հինգ ժամ բարդ վերլուծություններ, անընդհատ «այո՛», «Լևոն-Լևոն», «պայքար-պայքար» պիտի գոռաս վերջում էլ քեզ մեղադրեն պայքարի անհաջողությունների մեջ: Դոդոն քո տեղը ամեն ինչ կանի, չմտածես:![]()
Si vis pacem, para bellum
Շնորհակալություն խորհրդի համար, բայց չեմ մտաբերում, ես ինչ-որ գրառման մեջ խորհո՞ւրդ էի խնդրել
Իսկ եթե առաջարկդ հռետորական էր, ու ուզում ես զուգահեռներ անցկացնես ՀԱԿ-ի ու բարգավաճի մեջ, ապա միտումդ չեմ հասկանում` վերևում նշածս մարդկանցից մեկը, տվյալ կուսակցության ղեկավարն է, միանամ իր կուսակցությանը իր դեմ պայքարելու համա՞ր:
Անիմաստ զրույց ա ժողովուրդ: Ես ՀԱԿ-ի կողմնակից երբեք էլ չեմ եղել, ու հիմա էլ չեմ, բայց քանի էջ ա ստիպված պաշտպանում եմ ՀԱԿ-ին: Մի անգամ էլ եմ նշում, ուզում ա ՀԱԿ-ը լինի, ուզում ա դժողքից հենց նոր դուրս եկած սատանան, եթե նա պայքարում ա իմ թշնամու դեմ, ուրեմն ես միանում եմ իրեն: Անկախ նրանից` ընդունում եմ նրա գաղափարները, թե չէ: Երբ էս թշնամին պարտված լինի, ու սատանան կսկսի իր սատանայությունները, էն ժամանակ էլ կմտածենք նրա դեմ պայքարելու մասին, ու տենց էնքան ժամանակ, մինչև սատանան հասկանա, որ եթե սատանայություն անի, հաջորդ օրը իրեն ս..... կանեն ու վախենա սատանայություն անելուց: Թե չէ հիմա, ամեն մեկս մի տեղ նստած համոզված ենք, որ ոչ մի բան չենք կարա անենք, ու ոչ մի բան էլ չենք անում: Բայց... կարող ա կարանք ժողովուրդ: Թե չկարողացանք, բողոքելն ու անուշադրության մատնելը հա կա ու կա:
Ապեր, էդ քո տրամաբանությամբ ավելի լավ է մտածիր երկրից դուրս գալու մասին: Կառուցողական առաջարկ եմ անում: Թշնամական պրոպագանդիստների, անձերի դեմ պայքարողների պակաս Հայաստանը չի զգում: Չորս տարի առաջ ու՞ր էիր, որ Լևոնը նմանատիպ պրոպագանդայով միավորում էր անարխիստներին: «Պայքարի» պիկը վաղուց անցել է ու էլ չի կրկնվի, որովհետև հիմնված էր կեղծ գաղափարների վրա: Ամեն դեպքում քո խնդիրն է, համարիր որ հռետորություն եմ անում:
Si vis pacem, para bellum
Չորս տարի առաջ ծառայում էի: Էդ պիկ ասածդ համարում եմ ամենասխալ քայլը, որ կարող էր անել ժողովուրդը: Ես պայքար ասելով չեմ հասկանում գնանք ջարդենք փշրենք, լարենք դրանց ստեղից: Ոչ: Ուղղակի կոչ եմ անում. ընտրություններին (լինի արտահերթ, կամ հերթական) չքվեարկել Սերժի օգտին, ավելին, անել այնպես, որ քո քվեն խանգարի Սերժին վերըտնրվելու, այսինքն քվեարկել նրա հիմնական հակառակորդի օգտին: Վերջ:
Սերժ ասելով ի նկատի ունեմ նաև քոչարյան, և մնացածին էդ խմբավորումից:
Վերջին խմբագրող՝ Արէա: 25.09.2011, 11:12:
Գիտե՞ք ինչն ա միաժամանակ և՛ ծիծաղելի, և՛ զարմանալի:
Որ պայքարի փորձ անող մարդկանց պայքարի փորձ չանողները խորհուրդ են տալիս, հորդորում են իրենց նման տանը նստել:
Ու ստեղ անգամ կապ չունի պայքարի կերպը, կապ չունի թե ում հետ ես պայքարում: Զուտ պայքարելու ու չպայքարելու առանձնահատկություններն են կարևոր:
Որովհետև մարդկանց պատմությունը վաղուց ի վեր ապացուցել ա, որ ոչ մի բանի չի կարելի հասնել առանց պայքարելու: Որ անգործությունը ընդամենը եղած արատները խորացնել կարող ա, որ անգործությունը մենակ վիճակն ավելի վատացնել կարող ա: Ու հիմա անգործներից մեկը դոշ ծեծելով ինչ-որ պայքարի միացածի ուզում է համոզել, որ պետք չի պայքարել:
Մի քիչ ավելի ջահել լինեի, կմտածեի, որ էդ ինչ-որ մեկը փող է ստանում անգործություն քարոզելու համար: Հիմա չէ, հասկանում եմ, որ ամեն տիպի մտածողության մարդ էլ կա: Բայց շարունակում եմ թե՛ ապշել, թե՛ զվարճանալ:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Փաստորեն էն իմաստունները, որ խորհուրդ են տվել ամեն մեկի հետ ճամփա չգնալ, տուֆտել ենԱպեր, եթե կապ չունի պայքարի կերպը, ապա օրինակ ես այս կերպ եմ պայքարում, ու խորհուրդ եմ տալիս դիվանի վրա նստած պայքարել: Բան ունե՞ս իմ պայքարի դեմ: Համ էլ սենց wikileaks-ի նյութերին ավելի արագ եմ ծանոթանում:
Քաղաքական դաշտում ՀԱԿ-ը ոչ պակաս անգործ, թաթալաբազ ու պարապ է, քան մնացյալ իրենց քաղաքական ուժ հորջորջողներն են: 4 տարվա մեջ ՀԱԿ-ը ոչինչ չի արել բացի ամպագոռգոռ ելույթներից: Արդեն հերթական ընտրությունների շեմին ենք, իսկ ՀԱԿ-ը բուքսավատ է անում իր ձախողումների մասին երգեր երգելով ու էստեղից-էնտեղից ինֆորմացիաներ մեջբերելով ու «վերլուծելով»: Ոչ մի նոր գաղափար, ոչ մի նոր ծրագիր, եղած լոլոներին էլ ժողովդրի ճնշող մեծամասնությունը չի հավատում: Էն որ ջահելները անդամագրվում են ԲՀԿ-ին, սա քեզ վառ ապացույց:Որովհետև մարդկանց պատմությունը վաղուց ի վեր ապացուցել ա, որ ոչ մի բանի չի կարելի հասնել առանց պայքարելու: Որ անգործությունը ընդամենը եղած արատները խորացնել կարող ա, որ անգործությունը մենակ վիճակն ավելի վատացնել կարող ա: Ու հիմա անգործներից մեկը դոշ ծեծելով ինչ-որ պայքարի միացածի ուզում է համոզել, որ պետք չի պայքարել:
Լավ է, որ պայքարը այդպես ուրախ է անցնում, ապշեցուցիչ զվարճանքներով...Բայց շարունակում եմ թե՛ ապշել, թե՛ զվարճանալ:![]()
Si vis pacem, para bellum
Դիվանին նստած կարելի ա պայքարել ասենք ճանճերի դեմ, չնայած դա էլ օրիգինալ չի, որովհետև հայտնի գրական հերոսն արդեն այդ ճանապարհն անցել է: Բայց դիվանին նստած հնարավոր չի պայքարել ներկա իշխանությունների դեմ... ես դրա դեմ բան չունեմ, դա քո ընտրությունն է: Բայց երբ քո ընտրությունը դառնում է քարոզ ու այլոց էլ ես հրավիրում դիվանին նստել, ապա դրա դեմ ունեմ. ապեր, երկրիս անկախության դեմ մի բռնանա:
Ամեն մեկի հետ ճամփա չգնալը լավ խորհուրդ ա, հաճախ: Իսկ հաճախ խայտառակ վատ բան ա, որ էդ խորհուրդը սխալ ա ընկալվում ու մարդը ճամփա չի գնում ոչ մեկի հետ, որովհետև ինքը էդպես էլ չի հասնում իրա ուզած տեղը, շարունակում ա իրա դիվանին մնալ:
Կրկնեմ միլիոներորդ անգամ. չես պայքարում ՀԱԿ-ի հետ, գտիր պայքարի այլ ձև: Դիվանը ձև չի: Ու սա կոնկրետ քեզ չի վերաբերվում, այլ դիվանին նստած բոլորին:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Գժական խորհուրդ էր: Հատկապես քսան տարվա փորձից հետո, երբ բոլորս էլ գիտենք, որ մեր, մեկի կամ մյուսի օգտին քվերակել չքվերակելը, ընտրությունների արդյունքի հետ ոչ մի կապ չունի: Էկեք մեզ մի անհգամ էլ էշի տեղ դրած գնանք ու չքվերակենք Սերժի օգտին, հետո էլի ազգովի նվանք, որ մեր ձայները չռթի տեղ դնող չկա, ու հինգ տարի վերլուծությունենր կարդանք, թե էտ ոնց ստացվեց: Բալքիմ մի երկու նոր բան վիքիլիքսից էլի կլսենք:
Եղբայր, ժողովրդական ասացվացքն ասում ա <երկու անգամ նույն ջուրը չես մտնի>, իսկ մենք ուզում ենք արդեն տասներորդ անգամ մտնել նույն ջուրը: Սրա անունը ի՞նչ դնենք:
Ապեր, ավելի լավ է դիվանին նստած ճանճերի դեմ պայքարել, քան թե ժողովդրին հավաքել, ստերի մաման լացացնել ու Սերժի ՊՌ-ը անել: Ես այս երկրում ապրելու ու չքաշվելու ձևերը քչից շատից գտել եմ, օրինակ ձևերից մեկը ամեն մի անկածախնդրի կտերը չուտելն է: Ձևերից մյուսն էլ «հույսդ դիր միայն քեզ վրա»-ն է: Էլի ձևեր կան, ասենք ինչպես ժամանակին տեղականալ օրենքից, ինչպես պահել անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, ինչպես խոսել հաստավզերի հետ, ինչպես հարցեր լուծել ոստիկանության հետ, ինպես մանևրել, որ գլխիդ չսարքեն, ինպես պաշտպանել սեփականությունն ու ինքզինքը և այլն: Կարծում եմ մեր քաղաքացիների մեծամասնությունը այս ձևերին տիրապետում է: Այլ հարց է, որ գուցե հարմար չի այսպես: Իսկ մեծամասնության կյանքի որակը փոխելու համար նոր գաղափարներ են անհրաժեշտ՝ մասնավորապես համակարգային փոփոխությունների մասին, եթե այդպիսիք լինեն ինչ-ինչ քաղաքական ուժերի կողմից, ապա ես կսատարեմ այդ ուժերին և ոչ մեկիդ էլ աչոտ չեմ տա, թե ես ինչ եմ անում, կամ ինչ չեմ անում: Իսկ եթե չլինեն, ապա ամեն դեպքում արկածախնդիրներին սատարելու և ոչ մի շարժառիթ չեմ տեսնում:
Si vis pacem, para bellum
Ապեր, հրապարակում տրնգի պարելով ու վիքիլիքսից քսան էջ մեջբերում անելով էլ կարելի ա պայքարել միայն ճանճերի դեմ: Ստեղ կարևորն արդյունքն, այլ ոչ թե պայքարի վայրը: Իսկ հանյտնի գրական հերոսը ի վերջո դիվանի վրայից վեր ա կենում, մի հատ մեծ դրոշ ա վերցնում ու էշի վրա նստած իրանց գեղից դուրս ա գալիս: Արդյունքը գիտենք ինչ ա լինում: Այնպես որ, գրական հերոսը լավ կաներ վեշնի նստած մնար դիվանի վրա:
Այս պահին թեմայում են 4 հոգի. (0 անդամ և 4 հյուր)
Էջանիշներ