Տրիբուն (22.08.2011)
Elmo (19.08.2011)
Էդ մարդիկ ամեն մեկը իրա ոլորտում հեղինակություն են ու անվիճելի ա որ մեծություն են, բայց քաղաքականության մեջ ինձ համար 0 հեղինակություն են: Հա կարող ա և ավելի անգրագետ են քան ես կամ դու: Խոսքը բեմարվեստի կամ սիմֆոնիկ նվագախմումբ ղեկավարելուց չի գնում էլի Մեֆ ջան: Խոսքը իրանց մասնագիտությունից ահագին հեռումի բանի մասին ա՝ քաղաքականության:
էսպես չի մնա
երբ որ կգան, Էլմօ ջան, էն ժամանակ էլ կխոսես… ապագա լինելիքների մասին չարժե անցյալի հաստատ եղելության վստահությամբ խոսել, սխալը հենց այդտեղից ա գալիս…
… դու չէի՞ր ասում որ 2008-ին պիտի երկխոսեին… բացի դրանից հրեաներն էլ պաղեստինցիների հետ են երկխոսում… կիպրոսի հույները՝ կիպրոսի թուրքերի հետ… հայերն ադրբեջանցիների հետ… էսօր փաստացի իշխանական բոլոր լծակներն իրանց ձեռքում ա, ի՞նչ ես առաջարկում…
Mephistopheles (19.08.2011)
այ ստեղ ա որ սխալ ես ասում Էլմօ ջան, իմ նշած մարդիկ ոչ թե քաղաքականության մեջ են այլ ունեն քաղաքացիական դիրքորոշում… իրանք քաղաքական գործունեություն չեն ծավալել… քաղաացիական դիրքորոշումը դա նշանակում է երկրում ընթացող քաղաքական գործընթացների նկատմամբ անտարբեր չլինել և ցուցաբերել ակտիվություն… այս ֆոնի վրա ես "ժառանգության" բոլոր համակիրներին էլ եմ համարում քաղաքացիական դիրքորոշում ունեցող մարդիկ ու ողջունում եմ… և ոչ միայն նրանց, բոլորին ովքեր ակտիվ են, առանց բացառության… we can't afford to be neutral … հայերենը դժվար ա ասել… չենք կարող չեզոք լինել…
Chuk (19.08.2011)
ապեր որ լինի քո ասածով, կասեմ ճիշտ էիր ասում… բայց ես չեմ կարծում որ նրանք ովքեր աջակսում են էսօրվա գործընթացին, հարֆ են կամ էլ չեն հասկանում որ կարող ա չլինի… բոլորն էլ հասկանում են որ դրա հավանականությունը կա, բայց դա միակ ճիշտ բանն ա որ իրանք կարող են անել…
… բա ի՞նչ անեն, նստեն տունն ու ասեն "մեկա բան չի լինի՞"…
ես էլ էտ եմ ասում… որպես ժողովուրդ Սահակաշվիլուն բերենք-խնդրենք լինի մեզ պրեզիդենտ մի երկու սռոկ:
սա շատ ավելի լավ տարբերակ ա, քան Լևոնին "խնդրեինք" //, որ խոսա… ու սենց անպատկառ ձևի, առանց իրան ժողովրդի խնդրելու, հեսա արդեն երեք տարուց ավել ա ձենը չի կտրում… ու սենց ամեն տեղ ա տուֆտում
իսկ Սահակաշվիլին որ համաձայնվեր, ինչ լավ կլներ, չէ՞![]()
Քաղաքացիական դիրքորոշում նաև նշանակում է երկրիդ քաղաքացիներին կտեր չտալ: Քաղաքացիական դիրքորոշում նաև նշանակում է «ունեցի՛ր քաղաքացիական դիրքորոշում», «եղի՛ր ակտիվ» տիպի կոմսոմոլական լոզունգների տակ «արի Օպերայի հայաթ ու մարդաքանակ ցույց տուր» ակնարկող ամեն մի ապուշ կուտ չուտել: Քաղաքացիական դիրքորոշում նաև նշանակում է հակազդել կեղծ գաղափարախոսւթյուններին ու պրոպագանդային: Քաղաքացիական դիրքորոշում նաև նշանակում է չսատարել շիզոֆրենիկ արկածախնդիրներին: Հատուկ դժվար հասկացողների (ավելի շուտ՝ դեմագոգների համար) համար. Վերջիններս չեն նշանակում լինել ասենք ռեժիմի ստրուկ:
Si vis pacem, para bellum
Մեֆ լավ ա մարդ գործազուրկ լինի ու սկսի գործ ման գալ, քան 10 000 դրամանոց աշխատանք ունենա: Որ գործազուրկ ես, գոնե կարգավիճակդ խոսում ա ռեալ դրությանդ մասին, բայց երբ 10 000 դրամանոց աշխատանք ունես, անունով զբաղվածություն ունեցող մարդ ես, բայց ստացածդ սկի տրանսպորտիդ ծախսերը չի անում:
Հիմա սա ընդիմություն ա անունով, բայց մենակ վնաս ա որ տալիս ա իրա համակիրներին: Մարդիկ էլ ընդիմադիր են, բայց սաղ իրանց արածը մենակ բացասական արդյունքերի ա բերել: Լավ չէ՞ր ոչ մի ՀԱԿ էլ չլիներ, տեղը կարող ա ՃԱԿ լիներ, որը նորմալ ընդիմություն կլիներ, ոչ թե նախկին իշխանություն, գործող քրեաօլիգարխիկ, կոռուպտված համակարգի հիմադիր ու խաբեբա:
Հալա մի հատ նորից էլի հայացք գցի էդ ընդիմության ղեկավարների վրա: Ո՞վ են իրանք որ տունը նդտելը գերադասելի չլինի իրանց հետևելուց: Ինչ ունեն արած իրանց կյանքով մեկ, բացի պոռոտախոսությունը:
էս ֆոնի վրա ինձ մենակ մի բան ա զարմացնում: Էս գործողները ո՞նց են կզցրել ժողովրդին, որ վերջիններս նույնիսկ գերադասել են Լևոնի ու թիմակիցների կողքին կանգնեն:
էսպես չի մնա
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ