Մեֆ ջան, ինչ ա նշանակում "պիտի վախենա"? Ինչից կամ ումից վախենա? Ժողովրդից վախենա? Խի ժողովուրդը ինչ ա արել, որ իրանից վախենա? Ընդամենը միս են ուզում գնել? Որպեսզի ինչ-որ մեկից կամ ինչ-որ բանից վախենաս, նախ պետք է դրա "վախ" առաջացնող գործոնը լինի, իսկ ժողովրդի կողմից ոչ ի վախ առաջացնող գործողություն չի կատարվել

Սովորաբար առևտրային անարդար գործող անձը վախենում է օրենքի պատժից, ոչ թե ժողովրդի: Եթե իմանա, որ օրենքը կպատժի, ապա հաստատ կվախենա

Իսկ տվյալ պարագայում բվստահ ա եղել, որ իրեն չեն պատժի: Ասենք թե ժողովուրդը բռնեց ու պատժեց, հետո? Նախ դա ինքնադատաստան է և քաղաքակիրթ ձև չի համարվում սոցիալական բողոքի արտահայտման համար: Համ էլ հետո ումից ու որտեղից միս առնեն, եթե նա միակ մսավաճառն էր?
Բան չունեմ ասելու, ստեղ բարոյական մաս կա, մսավաճառը կարող է ազնիվ աշխատել, բայց ազնիվ մարդուն, էդ մսի տերը չէր դնի վաճառող, որովհետև իրեն անազնիվ աշխատելու ընդունակ մարդ ա պետք, որ թերակշռի ու մեծացնի եկամուտները: Առավել ևս, եթե մսի տերն էլ հենց մսավաճառն է

Եթե իրեն անպատժելի ա զգում, ապա հնարավորություն ունի անազնիվ աշխատելու ու հնարավոր ա որ աշխատի, ու տենց էլ անում ա

Էջանիշներ