Կա մեկ ճիշտ գործընթաց, և այդ գործընթացը կոչվում է երկխոսություն, կամ ինչպես առաջին նախագահն ասեց` գործարք: Մնացած անգրագետները հայրենիքը չեն սիրում, կամ չեն սիրում էնքան ինչքան ՀԱԿ-ը:
Ու ես չեմ ջոգում, թե երկրում սահմանադրական կարգ հաստատելը, կոռուպցիայի դեմ պայքարը, օլիգարխիային սանձելը ի՞նչ կապ կարան ունենան Ղարաբաղի ու արտաքին ֆինանսավորման հետ: Ո՞վ ա էս բլթոցի հեղինակը:
Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 14.06.2011, 11:57:
davidus (14.06.2011)
Իսկ կոնգրեսը ինքը իրա արած քյլերի արդյունքում հայտնվել ա ցունգցվանգի առաջ, ու ՀԱԿ-ին հասնում ա, ու տենց էլ պիտի լիներ: Դե իսկ ձեռի հետ կարելի ա էլի ողջ պատասխանատվությունը քցել ժողովրդի վրա:
Կարդանք Բանուչյանի հետ հարցազրույցը - Կոնգրեսը քայլերի լայն ընտրություն ունի:
ՀԱԿ-ի ու իշխանությունների պատվիրակություններով երկխոսություն/գործարքը հանկարծ էլի դառնում ա իշխանություններ-ժողովուրդ երկխոսություն: Իսկ հետագա քայլերի որոշման պատասխանատվությունը էլի դրվում ա ժողովրդի վրա, կարծես թե ժողովուդրը վերջին մի քանի միտինգներին միահամուռ գոռում ու պահանջում էր «Երկխոսությու՛ն, երկխոսությու՛ն»: Քանի՞ անգամ երկխոսության հարցը քվերակության դրվեց համաժողովրդական ֆորմումում ու միաձայն ընդունվեց, ու քանի անգամ ժողովրդի երկխոսությունից բացի այլ պահանջները հաշվի առնվեցին ՀԱԿ-ի կողմից: Քանի՞ իբր «ջրբաժան» հետաձգվեց հանուն այդ հիանալի գործընթացի:- Հայ Ազգային Կոնգրեսն առաջարկեց երկխոսության իր օրակարգն ու ձեւավորեց իր պատվիրակությունը: ՀՀԿ-ական գործիչները մերժում են պատվիրակություն ձեւավորելու եւ արտահերթ ընտրությունների շուրջ երկխոսել: Իսկ անձամբ Սերժ Սարգսյանը դեռ չի շտապում արձագանքել կատարվածին: Ինչպե՞ս կմեկնաբանեք ստեղծված իրավիճակը, ինչո՞ւ է հապաղում Սերժ Սարգսյանը, որի արձագանքին էլ սպասում է Կոնգրեսը:
- Արձագանքին սպասում է ոչ միայն Կոնգրեսը, այլեւ հանրահավաքի ժամանակ որոշում կայացրած ժողովուրդը: Պետք է միշտ հիշել, որ երկխոսությունը համաժողովրդական շարժման եւ իշխանության միջեւ պետք է լինի:
...............
- Մինչեւ ե՞րբ է Կոնգրեսը սպասելու Սերժ Սարգսյանի պատասխանին: Հաշվի առնելով փաստը, որ հունիսի 30-ին նշանակված է Կոնգրեսի հանրահավաքը, կարելի՞ է ենթադրել, որ սա վերջնաժամկետ է:
- Վերջնաժամկետ կլինի հունիսի 30-ը թե ոչ, կորոշի ժողովուրդը: Դատելով ապրիլի 28-ի եւ մայիսի 31-ի հանրահավաքներում ժողովրդի տրամադրություններից, դժվար չի լինի կռահել, թե ժողովրդի արձագանքն ինչպիսին կլինի երկխոսության առաջարկը մերժելու դեպքում: Դեռ ժամանակ կա մինչեւ հունիսի 30-ը: Ցանկացած դեպքում, հետագա իրադարձությունների պատասխանատվությունը Սերժ Սարգսյանի վրա է:
...............
- Եթե իշխանությունը մերժի բանակցությունները, մերժի երկխոսությունը, ո՞րն է լինելու Կոնգրեսի քայլը:
- Ժողովրդի կամքից բխած, մեր երկրի համար ամենաձեռնտու եւ օրինական յուրաքանչյուր քայլ եւ գործողություն:
Ոնց ՀԱԿ-ը իրան քցել ա էս պատմության մեջ, թող տենց էլ տակից դուրս գա: Չի կարանա, թող մնա տակը, ավելի լավ, կպրծնենք հերթական գործարքասերներից:
Մի հատ էլ կարծիք երրորդ-աբիժնիկ ուժերից: Մարդը կարող ա կոնկրետ բան դեռ չի կարում անի, բայց մոնղոլների հետ երկխոսելու ու գործարքի մեջ մտնելու ցանկություն չունի:
Բոլոր երկխոսել սիրողները հրավիրվում են «Փարվանա»: Լավ պարելու դեպքում արտահերթ նախագահական ու ԱԺ ընտրությունները Սերժը շաբաշ կտա:Սամվել Ալեքսանյանն ու Սամվել Կարապետյանը խնամիացան
Շաբաթ օրը «Փարվանա» ռեստորանում նշվում էր Սամվել Ալեքսանյանի (Լֆիկ Սամո) քրոջ որդու և Սամվել Կարապետյանի (Կալուգայի Սամո) դստեր ամուսնության արարողությունը, որին ներկա է եղել նաև Սերժ Սարգսյանը և հայ քաղաքական ու քրեական ողջ «էլիտան»:
Անցյալ տարվա սեպտեմբերին էլ Սամվել Ալեքսանյանը եղբորորդուն ամուսնացրել է ԱԺ պատգամավոր Գրիգորի Մարգարյանի (Բելաջիոյի Գրիշ) դստեր հետ:
Մեֆ ջան, ու ինչ-որ մեկը էս երկրում հավատում ա, որ սրանք երկխոսելով իշխանությու՞ն են հանձնելու:да броооось
davidus (14.06.2011)
ապեր խի՞ ես տենց դաժան բաներ ասում… "կա մեկ գործընթաց, որը կոչվում է երկխոսություն, կամ ինչպես առաջին նախագահն ասեց` գործարք: Մնացածը դեմ են դրան, բայց տեղը ուրիշ բան չեն կարում անեն"… սենց ավելի լավ ա…
… ոնց չես ջոկում ընգեր… հլա թող դադարեցնեն ֆինանսավորումը, ղարաբաղի հարցն էլ մի քիչ ինտենսիվություն ստանա մի անգամից կջոգես Տրիբուն ջան,… լավ էլ ջոկում ես ապեր, ձև մի արա… դու տնտեսագետ ես… please
ապեր, ես էլ չեմ հավատում որ Սերժը երկխոսելու, բանակցելու կամ գործարքի գնալու (լավ իմաստով, վերջիվերջո գործարքն ինքնին էդքան էլ վատ բան չի) կարողություն ու կուլտուրա ունի… բայյց մի բանում եմ համոզված որ բոլոր հնարավոր վարյանտները պետք ա սպառվի… չես կարա ենթադրես ու չանես… եթե էս գործընթացում ՀԱԿ-ը կփլուզվի, խնդիր չկա, բայց արդեն հստակ կլինի որ բոլոր միջոցները սպառված են… Էրիկ Պողոսյանը մի հատ լավ խոսք ունի ասում ա …assumption is the mother of all fuck-ups…
Ենթադրելով, որ "բլթոցը" քաղաքական է` քաղքաքական "բլթացնողները": Փաստորեն դրանցից շատ ունենք ??? Ու ենքան շատ, որ կարող են երկրի բախտը որոշել
ՀԱԿ-ի որոշ անդամներին և լիդերին 8 տարի ոչ մեկ չէր խանգարում սահմանադրական կարգ հաստատելու, կոռուպցիայի դեմ պայքարելու և օլիգարխներին սանձելու համար: Դրա համար էլ էս օրին ենք![]()
Վերջին խմբագրող՝ Varzor: 14.06.2011, 20:51:
Varzor (15.06.2011)
ապեր, ներմուծումը(արտահանումը՝ ոչ այնքան) Հայաստանում ամենաշահութաբեր ու կենսական ոլորտն ա որտեղ ռեսուրսները (կապի տեսակնրն ու քանակը) ծայրահեղ սահամանափակ են… բնական ա որ էդ ռեսուրսներին տիրանալը դառնում ա իշխանության հարց ու դրա համար պայքարն ավելի անողոք… իհարկե սա միակ պատճառը չի, պատճառները շատ են, բայց սա ամենակարևորներից ա ու սրանում մեզ անմիջականորեն "օգնում ա" շրջափակումը… սահմանափակ ռեսուրսներով երկրներում կոռուպցիան ավելի հեշտ ա ծաղկում ու արմատավորվում… սա իմ կարծիքը չի… սխալ բան կա՞ ապեր…
…էլի եմ ասում միակ պատճառը չի, բայց ամենակարևորներից մեկն ա…
Հայաստանում ամեն ինչ, ինչ որ արվում ա երկրի/ժողովրդի համար, արվում ա արտաքին ֆինանսավորմամբ և կամ էլ որպես "բարեգործություն"…
Mephistopheles, դու պնդումներ ե՞ս անում, թե՞ ենթադրում ես։ Ինչի՞ հիման վրա ես օրինակ ասում «ծայրահեղ սահամանափակ են», «շրջափակումը» և այլնը...
Օրինակ մի հատ մտի Հայաստանի շինարարության մասին ասենք էս կայքը՝ Construction Portal Armenia , մի հատ «ներմուծում» բառը search տուր տես ինչքա՞ն սահմանափակ է ներմուծողների քանակը։
Կամ վերջին դոգմատիկ նախատասությանդ հետ կապված հեռու մի գնա, մի հատ մտի Երևանի քաղաքապետարանի կայքը ու ասենք էս տարվա բյուջեն նայի, տես հլը ինչքա՞ն մասն ա արտաքին ֆինանսավորմամբ, ու ի՞նչն ա արվում որպես «բարեգործություն»՝ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ 2011 Թ. ԲՅՈՒՋԵ
Ու առհասարակ հերիք չի՞ քամի անես այ ընկեր։
Si vis pacem, para bellum
Բիձա (07.09.2011)
չեմ պնդում… փաստ ա…
քանակը ի՞նչ… թող 100000 հատ լինի, նույն տեղով չե՞ն բերում… շինանյութի գնի վրա մեծ ազդեցություն ունի տրանսպարտիրովկեն… մինչև 50% կարա տարբերություն տա, կախված որ երկրից ես բերում ու ինչով ես բերում… շինարարության ծավալներն ու գինը չափվում ա ոչ թե էլիտար luxury տնաշինությամբ այլ, թե որքանով ա ձեռնտու low income, կամ affordable / middle class շինարարությունը… էս տեսանկյունից Հայաստանն անգամ շնարարական բում չի ունեցել… քո սայթն էլ ոչ մի բան չի նշանակում… լուսնից չենք իջել ապեր շինարարությունից հասկանում ենք… OK?Օրինակ մի հատ մտի Հայաստանի շինարարության մասին ասենք էս կայքը՝ Construction Portal Armenia , մի հատ «ներմուծում» բառը search տուր տես ինչքա՞ն սահմանափակ է ներմուծողների քանակը։
Վիշապ ջան, կարող ա՞ Գալուստ Սահակյանի հետ եմ խոսում վրես խաբար չկա… ապեր դու ինձ ես պալատական գեղանկարչությունը օրինակ մի բեր, գեղանկարչիություն ուզենամ կեթամ պատկերասրահ…իսկ հեքիաթներին չեմ հավատում… ճանապարհաշինությունն ու գյուղատնտեսության բնագավառը մեծ մասամբ դրսից ա ֆինանսավորվել ուղղակիորեն ու անուղղակիորեն… գալուստը չէ՞ր ասում ԱՄՆ-ը փող չտա (Հազարամյակի մարտահրավերների հաշվով) կեթանք մուսուլմանական երկրներից կառնենքԿամ վերջին դոգմատիկ նախատասությանդ հետ կապված հեռու մի գնա, մի հատ մտի Երևանի քաղաքապետարանի կայքը ու ասենք էս տարվա բյուջեն նայի, տես հլը ինչքա՞ն մասն ա արտաքին ֆինանսավորմամբ, ու ի՞նչն ա արվում որպես «բարեգործություն»՝ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ 2011 Թ. ԲՅՈՒՋԵ
ապեր էս 13 տարի ա խոսում եք, որ ճամփեքը կապ չունի… դե զարգացրեք տենանք, խանգարող էլ չկար… անեիք տենայինք… ապացուցելու ուրիշ ձև չկա, անելն ա… 10 տարին պատկառելի ժամանակ ա, եթե չես արել ուրեմն կամ չես կարում կամ էլ հնարավոր չի… քանի՞ հարյուր տարի պտի շարունակես ասել որ հնարավոր ա… ու ինչ՞ պտի ինչ որ մեկը հավատա…Ու առհասարակ հերիք չի՞ քամի անես այ ընկեր։
…քամին սրան են ասում…
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ