Չէ, «Ռոբ նախագահ» գոռալը արդեն չափազանցություն ա: Ժողովուրդը ինչ գոռում ա, մենակ Լևոնի առնչությանբ ա գոռում (հեռացիր/նախագահ), ՌՔ-ի մասին հլը որ ոչ մի բան գոռացող չի եղել, հույս ունեմ՝ չի էլ լինի

: Լևոնը, թու-թու-թու, վերջին շրջանում ոչ ծեծելով մարդ ա սպանել Պապլավոկում, ոչ էլ Մոնտե Կառլոյում ա աչքի ընկել հարբած ծտերի ուղեկցությամբ: Եթե էնքան քաղաքականապես ակտիվ ժողովուրդ ունենայինք, որ ոչ 100%-անոց արդյունավետությամբ ընդդիմադիր պայքարի մեղադրանքով կանգնեին ու գոռային «ընդդիմություն, հեռացի՛ր», էն ա ասա՝ դրախտում ենք ապրում, էլի, իշխանության գլխին դրանից հազար անգամ ավել բան են բերելու ցանկացած պուճուր սխալմունքի դեպքում: Բայց քանի որ տենց բան չկա, չի եղել, չի էլ լինի, մնում ա «Լևոն, նախագահ» գոռալը:
ՌՔ-ի մասին: Ու՞մ մոտ ա պահանջարկը բարձրանում: Հաստատ ինձ ու քեզ մոտ չէ: Եթե ինչ-որ մեկին կարող ա ՌՔ-ի վերադարձը ձեռք տալ, ապա էդ էն մարդիկ են, ովքեր կորցնելու բան կունենան, եթե ընդդիմությունը սենց շարունակի «ոտի տակ ընկնել», կոպիտ ասած: Իսկ ի՞նչ ունի կորցնելու պլորետարիատը բացի իր շղթաներից

: Մի տեսակ չեմ պատկերացնում հանուն Ռոբերտ Քոչարյանի վերադարձի «Ռոբ, Ռոբ» վանկարկող ամբոխներին: Հենց առաջին նման անկեղծ ամբոխին հանդիպելիս կարելի ա գլուխներս թրաշել ու ձեն-բուդդիստ գրվել որևէ տիբեթում, նա ֆիգ ամեն ինչ:
ՀԱԿ-ի մասին:
Ինձ ամենաշատը էսքան ժամանակ ներվայնացրել ու դուր չի եկել կոնկրետ մի բան. անկեղծության պակասը: Հասկանում եմ, որ էն, ինչ չի կարելի Զևսին, կարելի ա ցլին և այլն, ու եթե ես նորմալ կընդունեի, որ ինձ ասեին «Գիտես ախպեր ջան, ամեն ինչն շատ ավելի լոռի ա, քան ասում ենք, դրա համար էլ հիմա սենց-սենց քայլեր ենք անելու, որ գուցե սենց-սենց արդյունքների հասնենք, բայց գուցե և ոչ, մի խոսքով՝ ոչ մեկս էլ անսխալական չենք», ապա լիքը մարդիկ հաստատ էդ նորմալ չէին ընդունի: Դրա համար էլ էսքան ժամանակ արվել ա էն, ինչը ինձ դուր չի գալիս: Մասնավորապես՝ «Հիմա-հիմա», «Ղրղզենք տի», ուլտիմատումներ, կրկնվող ճառեր ու արտահայտություններ, ջրբաժաններ, ուռա-հայրենասիրական կոչեր: Ես դա համարում եմ անհարգալից վերաբերմունք իմ՝ շարքային քաղաքացուս նկատմամբ, ով իրեն «չեռնի» մի մասը չի համարում, բայց էս պայմաններում այլընտրանք չեմ տեսնում: Հիմա էն, որ ՀԱԿ-ը իր «հենց հիմա, հենց էս պահին, ամեն ինչ կամ ոչինչ» լոզունգը ոնց որ թե մի կողմ ա թողել ու ուզում ա «դանդաղ գնաս, հեռու կգնաս» տարբերակով շարժվի, ինձ ավելի շատ դուր ա գալիս, քան թե դուր չի գալիս:
Թող լինի. եթե օգուտ չտա, վնաս հաստատ չի տա: Կարելի ա, չէ՞, սա համարել փոքր քայլ առաջ: Թող սենց փոքր-փոքր լիքը քայլեր արվեն ճիշտ ուղղությամբ, թող չուզողը ես լինեմ:
Էջանիշներ