User Tag List

Էջ 413 979-ից ԱռաջինԱռաջին ... 313363403409410411412413414415416417423463513913 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 6,181 համարից մինչև 6,195 համարի արդյունքները՝ ընդհանուր 14680 հատից

Թեմա: Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

  1. #6181
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Askalaf-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչքանով գիտեմ ՀՀ օրենքն արգելում է զինծառայություն չանցած անձաց պետական պաշտոններում նշանակել։ Թե՞ սխալվում եմ։
    Դե մեր նախագահը հստակ պատասխանել է այդ հարցին.
    "...իսկական տղամարդը պետք է ծառայի բանակում..." իսկ տեսնում ես, ովքեր են ցուցակում ? )))))))))))))))
    Նրանց մի մասը (40 տարեկան և բարձր) ԽՍՀՄ ժամանակ և 90-ականների սկզբին "ռազմական ամբիոնի" (военная кафедра) պատրաստություն է ստացել և ունի զինգրքույկ, մի մասն էլ առած կլինի էլի

  2. #6182
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Էն որ գրել էի, որ ՔՈ-ի տակ ուրիշներն էլ են մտնում, դրանց մեջ նաև քո բերած վերլուծությունների մի մասի հեղինակներն էլ էին մտնում:
    Երկխոսության թեման ՀՀԿ-ն սարքել ա մատի փաթաթան՝ մեր կողմնակիցներին ու չկողմորոշվածներին հիասթափեցնելու համար: Դրա համար էլ աջուձախ խոսում են, որ իբր երկխոսում են ՀԱԿ-ի հետ (նման բան այս պահին չկա, կան փոխադարձ հաշվարկներով քայլեր, բայց ոչ երկխոսություն): Կուտն էլ ուտում են, այդ թվում, օրինակ, իմ կարծիքով Նաիրա Հայրումյանը (որի բոլոր վերլուծությունները հետաքրքրությամբ կարդում եմ, որտև հաճախ շատ խելոք բաներ ա գրում): Օրինակ իրանից մեջբերածդ վերջին հրապարակումը դրա վառ օրինակ ա: Օրինակ այդ հրապարակման այս տողը.
    Փաստորեն Նաիրա Հայրումյանն իմ տակ ա մտնում: Ապեր անցի ինտիմ բաժին Գոնե սիրու՞ն ա:

    Ապեր, երկխոսության թեման մատի փաթաթան ա սարքել Լևոնը, արդեն մի տարուց ավել ա: Եղիազարի մասին ելույթը ծերից ծեր երկխոսության մասին էր: Մինչև Լևոնը էտ տերմինը մեջտեղ չբերեց, դրա մասին մարդ բան չգիտեր: Դե էլ չասեմ, որ վերջին մի քանի հանրահավաքներում ու ՀԱԿ ելույթներում ու ասուլիսներում ամենահաճախ հնչող բառը հենց երկխոսությունն ա:

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Որտե՞ղ ու ե՞րբ ա նման բան պարզ դառել: Չկա տենց բան: Սա մեղմ ասած ենթադրություն ա, ներկայացված որպես հավաստի: Պատճառը՝ տրամադրությունների տակ ընկնելը:

    ՀԱԿ-ի պահանջը եղել ու մնում ա արտահերթ ընտրությունը:
    Որտեղ ա պարզ դառե՞լ: Հեսա ասեմ.
    Հետևաբար, ըստ էության, մեր պահանջներից երկուսը կատարված են լիովին, իսկ մեկը՝ կիսով չափ, այն էլ ոչ թե բովանդակության, այլ միայն ժամկետի առումով։ Դա նշանակում է, որ երկխոսության հնարավորությունն առայժմ սպառված չի կարելի համարել, ուստիև առայժմ հիմք չկա փոխելու մեր մարտավարությունն ու գործողությունների բնույթը։ Պատկերավոր ասած՝ երկխոսության դուռը եթե ոչ լրիվ բաց, ապա առնվազն կիսաբաց է։ Ես ոչ մի կասկած չունեմ, որ այն լրիվ բացվելու է մեկ ամսվա ընթացքում, ինչը մենք կարձանագրենք մայիսի 31-ին կայանալիք մեր հաջորդ հանրահավաքում, երբ այս հարթակից ձեզ իրենց երախտագիտության խոսքը կասեն Նիկոլ Փաշինյանը և Սասուն Միքայելյանը։ Երեք տարի համբերել ենք, մեկ ամիս էլ կհամբերենք։ Հայ Ազգային Կոնգրեսի անունից ես ներողություն եմ խնդրում Սասունից, Նիկոլից ու մնացյալ քաղբանտարկյալներից, որ նրանց ազատության խնդիրը չհաջողվեց լուծել մեր նախանշած ժամկետում։ Սակայն, վստահ եմ, նրանք կհասկանան, որ մեկամսյա ուշացումն այն սկզբունքային հարցը չէ, որի համար արժե փչացնել Հայաստանի քաղաքական մթնոլորտի առողջացմանն ուղղված և արդեն իսկ հաջողություններ արձանագրած լրջագույն գործը։ Բարի երթ։
    Ապեր, Լևոնն ասում փաստորեն «Արդեն իսկ հաջողություններ արձանագրած լրջագույն գործ», «կիսաբաց դուռ», որը հեսա կբացվի: Բա դու ի՞նչ էիր ուզում, որ Սերժը առավոտը նախագահի հրամանագրով հաստատեր երկխոսության սկիզբը՞: Սերժն ու Լևոնը լրիվ ախպերության գործընթացի մեջ են մտել, Չուկ ջան: Ու ցավալիորեն սաղ բազարը Քոչարյնի դեմն առեբոլւ համար ա: Ու ցավոք դա ներկայացվելու ա որպես հաղթանակ ու ձեռքբերում - սատանի ոտը ՀՀԿ-ն ու ՀԱԿ-ը համատեղ ուժերով Հայաստանից կտրեցին: մի անգամ արդեն Քոչարյանի իբր վարչապետ չդառնալը ՀԱԿ-ը ներկայացրել ա որպես ՀԱԿ-ի պայքարի ձեռքբերում, մի անգամ էլ կներկայացնի, բան չկա:

  3. #6183
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Լևոնն ասում ա, Տրիբուն ձյա, հետևյալը.

    1. Ճշգրիտ քաղաքական հաշվարկների ու ժողովրդի ակտիվության, պահանջների արդյունքում իշխանությունը պարտադրված անում ա մեր պահանջները,
    2. Առաջին երեք պահանջի կատարված լինելուց հետո գնում ենք երկխոսելու՝ արտահերթ ընտրությունների կազմակերպման ընթացքը հստակեցնելու շուրջ:

    Ուրիշ ոչինչ Լևոնը չի ասում: Մնացածը քո ու Նաիրայի վերլուծություններ են, որոնք մասամբ արդյունք են այսպիսի գործընթացին չհավատալուն, մասամբ իշխանության քարոզչության արդյունավետության, մասամբ այլ քաղաքական անդեմների իրենց դիմային ցույց տալով նույն մոլորությունը շրջանառելու:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Mephistopheles (25.05.2011)

  5. #6184
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Լևոնն ասում ա, Տրիբուն ձյա, հետևյալը.

    1. Ճշգրիտ քաղաքական հաշվարկների ու ժողովրդի ակտիվության, պահանջների արդյունքում իշխանությունը պարտադրված անում ա մեր պահանջները,
    2. Առաջին երեք պահանջի կատարված լինելուց հետո գնում ենք երկխոսելու՝ արտահերթ ընտրությունների կազմակերպման ընթացքը հստակեցնելու շուրջ:

    Ուրիշ ոչինչ Լևոնը չի ասում: Մնացածը քո ու Նաիրայի վերլուծություններ են, որոնք մասամբ արդյունք են այսպիսի գործընթացին չհավատալուն, մասամբ իշխանության քարոզչության արդյունավետության, մասամբ այլ քաղաքական անդեմների իրենց դիմային ցույց տալով նույն մոլորությունը շրջանառելու:
    Լավ-լավ, մի ջղայնացի: Հեսա կերխոսեն, եթե դեմ էս նրան, որ ադեն երկխոսում են: Կարող ա երկխոսեն ու մի հատ էլ թեթև արտահերթ անեն: Ես իմ մուղամով համբերում եմ:

  6. #6185
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Varzor, ըստ էության դու կարծում ես որ մեր ժողովուրդը ընտրելու իրավունք չպիտի ունենա, որովհետև նրա մեծամասնությունը տհաս ա, անգրագետ ա ու իրա լավն ու վատը չի ջոկում… պիտի ասեմ որ շատ "մեծ" կարծիք ունես քո ժողովրդի մասին…
    Ոչ մի ժողովուրդ այպսե, թե այնպես ընտրելու իրավունք չունի, բացառությամբ ազգային օրհասական պահերին կատարվող ընտրությունից:
    Իսկ ինչ վերաբերվում է “տհաս ա, անգրագետ ա ու իրա լավն ու վատը չի ջոկում...”
    Ես տենց բան չեմ ասել: Բայց ասեմ իմացի, որ քո նկարագրածին համապատասխանում է ոչ միայն մեր “մեծ” ժողովուրդը, այլև աշխարհի բնակչության 90%
    Մենակ մեծ-մեծ խոսելով չի, մեծ ժողովուրդը մեծ արդյունքներ է ցույց տալիս: Իսկ ուր են մեր մեծ արդյունքները ?? հեռավոր և մելանխոլիկ անցյալում: Ուրեմն են ժամանակ էինք մեծ, իսկ հիմա քո նկարագրածն ԵՆՔ:
    Եվ եկեք չխառնենք ազգ և պետություն հասկացությունները: Միշտ չի, որ պետությունը ժողովրդից է ծնվում, առավել ևս փոքր ժողովրդից:
    Մեր ժողովրդի վերջին կեսդարյա պատմության մեծագույն նվաճումը Արցախի ազատագրում է, և կլիներ ավելին, թե հենց պետությունը չզիջեր այն, ինչ ձեռք էր բերել ժողովուրդը արյան գնով:
    Իսկ “ով” էր պետությունը?? ՀՀ 2-րդ հանրապետության առաջին նախագահը (անկախ ամեն ինչից մնում է այդպիսին և մեր պատմության փայլուն էջերից մեկն է ), առաջին արդար (ես կասեի առայժմ միակ) ընտրված նախագահն է: Տեսաք ինչ արին ժողովրդի ծոցից դուրս եկած, արդար ընտրված նախկին պիոներներն ու կոմերիտականները: Պարզվեց Ալիբաբաի 40 ավազակները նրանց համեմատ կոմերիտականներ են Ընդենց որ ընտրելու իրավունք պետք չէ “ունենալ”, այն պետք է “վաստակել”
    քանի որ առանց վաստակելու ունենում ես, այսինքն` տալիս են (նվիրում են, ողորմում են) ապա ինչպես ցանկացած չվաստակված արժեք հեշտությամբ քամուն ես տալիս ու փչացնում: հետո նստում լացում “պա ափսոս չէր իմ ընտրելու իրավունքը, լավն էր է, ինչի փչացրեցի, ախր հենց ընենց տվել էին, հեմա բա որտեղից ճարեմ? ախր փողոցում թափած չի, ձրի էլ չեն բաժանում ...”
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    …իսկ եթե քո սկզբմունքներով շարժվենք որն է "ՄԻԱՊԵՏԱԿԱՆ դիկտատուրա" ապա դու ընդհանրապես քննարկելու իրավունք պիտի չունենայիր, քանի որ "ՄԻԱՊԵՏԱԿԱՆ դիկտատուրա" ի ժամանակ քաղաքական քննարկումներն ու կարծիքները քրեորեն պատժելի են…
    Է ով ասեց, որ չպիտի ունենաի Ինչ գիտես, որ քրեորեն պատժելու են, և հետո էդ ով է պատժում համախոհներին )))))))))))))
    Վերջին խմբագրող՝ Varzor: 25.05.2011, 13:52:

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արէա (25.05.2011)

  8. #6186
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Askalaf-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչքանով գիտեմ ՀՀ օրենքն արգելում է զինծառայություն չանցած անձաց պետական պաշտոններում նշանակել։ Թե՞ սխալվում եմ։
    Ո՞ր օրենքը։ Գիտական աստիճան ունենալը ազատում է զինվորական ծառայությունից՝ շնորհելով զինվորական գրքույկ (պիտանի)։ Կամ ի՞նչ կապ ունի Գագիկ Հարությունյանը կամ Նալբանդյանը զինծառայություն անցել են թե չէ, նամանավանդ, որ նշածդ մարդկանց գերակշիռ մեծամասնությունը զինծառայությունը պիտի անցներ խորհրդային բանակում։

  9. #6187
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս էլ մեկնաբանությունը

    Մեխը Սասունի եւ Նիկոլի հարցն է

    Եվ հազիվ թե իշխանությունը, Սերժ Սարգսյանն ինքը չհասկանա, չգիտակցի իրավիճակի այդ նրբությունը: Հետեւաբար դժվար է պատկերացնել, որ իշխանությունը կգտնվի այդքան անխոհեմ եւ անհեռատես, որ Սասունին կամ Նիկոլին թողնի բանտում: Այդ դեպքում ընդամենը կմնա միայն կարծել, որ կամ Սերժ Սարգսյանը, Վիկտոր Դալլաքյանի բառերով ասած, նույնքան քինախնդիր է, ինչքան Ռոբերտ Քոչարյանը, կամ էլ պարզապես այդ ամենը տեղավորվում է ներքաղաքական երկխոսության արդի տրամաբանության մեջ, եւ իշխանությունը պարզապես փորձում է մի քիչ սրել իրավիճակը եւ ընդդիմությանը տալ ռադիկալ գործողությունների` մասնավորապես այսպես ասած “Լեւոն Զուրաբյանի նստացույցի” առիթ, իրավիճակը փոքր ինչ ռադիկալացնելու միջոցով այսպես ասած գործարքի կասկածները ցրելու համար:
    Բառիս բուն իմաստով՝ էշություն (հոդվածի ընգծված հատվածը):
    Հենց սրա մասին էի մի քանի օր առաջ գրում, որ կան մարդիկ, ովքեր ցանկացած ընթացք հակված են մեկնաբանել իրենց պատկերացրած ձևով, եթե անգամ էդ ընթացքը հակասում է իրենց պատկերացումներին:

    Օրինակ դու՝ Տրիբուն, ընդամենը երկու օր առաջ «ծաղրում էիր» ինձ, երբ ասում էի, որ կարող է Նիկոլին չթողնեն (իսկ էդպիսի եզրակացության գալու բազում ազդակներ կային, որոնք դու չէիր նկատում): Էսօր դու հիացմունքով մեջբերել ես էդ էշությունը, չնայած որ հրոցեսը լրիվ հակասում է քո՝ քիչ առաջվա պատկերացմանը: Բայց դու անմիջապես դրան գտնում ես այլ բացատրությունը, որը քո՝ այս պահի ենթադրություն-տրամաբանության շրջանակում է: Ու բոլորովին բանի տեղ չես դնում, որ ախր լրիվ ուրիշ պրոցես ա գնում, ոչ էն, ինչը դու էիր սպասում, ենթադրում, ակնկալում, տրամաբանում, վերլուծում:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. #6188
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նիկոլին կթողնեն: Այ կտենաս:

  11. #6189
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Նիկոլին կթողնեն: Այ կտենաս:
    Իհարկե կթողնեն: Մի վայրկյան անգամ չեմ կասկածում: Ուղղակի ոչ թե քո վերլուծությունների արդյունքում կամ դրանց համապատասխան, այլ ՀԱԿ-ի քայլերի ու ժողովրդի ակտիվության, պայքարի արդյունքում

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  12. #6190
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը

    Օրինակ դու՝ Տրիբուն, ընդամենը երկու օր առաջ «ծաղրում էիր» ինձ, երբ ասում էի, որ կարող է Նիկոլին չթողնեն (իսկ էդպիսի եզրակացության գալու բազում ազդակներ կային, որոնք դու չէիր նկատում): Էսօր դու հիացմունքով մեջբերել ես էդ էշությունը, չնայած որ հրոցեսը լրիվ հակասում է քո՝ քիչ առաջվա պատկերացմանը: Բայց դու անմիջապես դրան գտնում ես այլ բացատրությունը, որը քո՝ այս պահի ենթադրություն-տրամաբանության շրջանակում է: Ու բոլորովին բանի տեղ չես դնում, որ ախր լրիվ ուրիշ պրոցես ա գնում, ոչ էն, ինչը դու էիր սպասում, ենթադրում, ակնկալում, տրամաբանում, վերլուծում:
    Ապեր, մի անգամ էլ քեզ պիտի հիշացնեմ իմ ստեղի քննարկումներին մասնակցելու հիմնարար սկզբունքները, որոնք առաջ են քաշվել իմ ու քո երկխոսության արդյունքում ու ներկայացվել են չորս կետերի տեսքով:

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը

    1. Սերժը մնալու ա նախագահ
    2. Աժ ընտրությունները կլինեն հերթական, թե արտահերթ էական չի, բայց ավելի շուտ հակված եմ հերթականին
    3. ՀԱԿ-ը Աժ-ում ունենալու ա տեղեր, ու միանշանակ լինելու ա փոքրամասնություն
    4. ՀՀԿ-ն ու Սերժը ընդհանուր առմամբ պահելու են իշխանությունը իրենց ձեռքում, ԲՀԿ-ի կամ ՕԵԿ-ի հետ միասին, թե առանց նրանց էական չի:

    Ընդ որում, ես չորս կետերից սկզբունքային են կետ 1-ը ու կետ 3-ը, ու կետ 4-ի առաջին մասը, քանի որ իշխանափոխությունը կայացած կարեէլի համար միայն այս կետերի չիրականանալու դեպքում:

    Պրիտոմ, Ազատության հրապարակում շատ մեծ թվաքանակով յարխուշտա պարելը կամ չպարելը, քաղերին ազատ արձակալեը կամ չարձակելը իրար աչքը չենք մտցնում: Ընթացքում դու կարաս հանգիստ ուրախանաս ՀԱԿ-ի հերթական միտինգով ու Լևոնի ելույթով, ես էլ կարամ ուրախանամ ելույթները տարբեր ձևերով քլնգելով ու ախմախ կանխագուշակություններ անելով, որոնք վերը նշված երեք կետերի վրա էականորեն չեն ազդում:

    Օրինակ, կարամ ինչ-որ պահի հայտարարեմ, որ ՀԱԿ-ը ՀՀԿ-ի հետ կոալիցիայա կազմելու ու նաև նախարարական երեք պորտֆել ա ստանալու:
    Մի հատ էլ կարդա թավ-կարմիր մասը: Չուկ ջան, իմ համար մեկ ա, թե երբ կազատեն Նիկոլին, կամ կազատեն թե չեն ազատի, կամ քանի նստացույց կլինի, կամ կլինի թե չի լինի, ջրբաժանին ջորրերը կտան, թե կցամաքի, Զուրաբյանն ու Մանուկյանը ինչ կասեն, բլա բլա բլա: Թե Սերժն ու Լևոնը ոնց են մեզ բերելու նշված չորս կետերին թողնում եմ իրենց հայեցողությանը: Հարցը նրանում ա, որ արդյունքում բերելու են: Ախպերո, մի ստիպի ամեն անգամ մեջբերել էս գրածս: Անհարմար եմ զգում

    Հատուկ ըտնգծել եմ «ախմախ կանխագուշակությունները» Ես Նաստրադամուսը չեմ, կարող ա դետալներում սխալվեմ: Իմ համար կարևորը վերջն ա: Իսկ վերջը լինելու ա - տես չորս կետերը:

  13. #6191
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Տրիբուն ձյա, քանի դեռ դու այս ու այլ թեմաներում կկատարես նաև այլ վերլուծություններ, մեկնաբանություններ, գրառումներ, որոնք մեկը մյուսին կհակասեն, կպարունակեն սարկազմ, կլինեն իմ գնահատմամբ անտրամաբանական կամ ոչ ճիշտ և այլն, ես ցանկություն ունենալու դեպքում արձագանքելու ու անընդհատ ցույց եմ տալու քո փոփոխական կարծիքները, հակասությունները և այլնը: Բարի՛ քննարկումներ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  14. #6192
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Իհարկե կթողնեն: Մի վայրկյան անգամ չեմ կասկածում: Ուղղակի ոչ թե քո վերլուծությունների արդյունքում կամ դրանց համապատասխան, այլ ՀԱԿ-ի քայլերի ու ժողովրդի ակտիվության, պայքարի արդյունքում
    Ոչ, Նիկոլին թողնելու են, քանի որ պահելու ոչ մի պատճառ էլ չեն ունենալու: Ու իրոք դա իմ վերլուծությունների հետ կապ չունի, այնքան որքան կապ չունի ՀԱԿ-ի քայլերի հետ: Իսկ իմ վերլուծությունը, վերլուծություն էլ չի, ընդհամնը տեղի ունեցող երևույթների անկողմնակալ փաստարկում ա:

    Եթե ՀԱԿ-ի պես առանց կոնկրետ ժամկետների դիտարկենք հետագա զարգացումների հնարավոր սցենարները, ապա.
    1. Հնարավոր է Տրգրան Սարգսյանի ոչինչ չորոշող հրաժարական - ծափեր - մի քանի այլ հրաժարակներ են էլ հնարավոր - բուռն ծափեր
    2. Քաղբանտարկյալներին ազատ կարձակեն
    3. Եթե ոչ անմիջապես հաջորդ, ապա հաջորդներից որևէ մի միտինգը կարտոնվի Ազատության Հրապարակում
    4. Կազդարարվի երկխոսության սկիզբը
    5. Ազատության հրապարակում արտոնված միտինգին շատ գլխաքանակի դեպքում հնարավոր է որ հայտարարվի արտահերթ ԱԺ ընտրություններ
    Հասնում ենք, մաաաանրից հինգերորդ կետին

  15. #6193
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Տրիբուն ձյա, քանի դեռ դու այս ու այլ թեմաներում կկատարես նաև այլ վերլուծություններ, մեկնաբանություններ, գրառումներ, որոնք մեկը մյուսին կհակասեն, կպարունակեն սարկազմ, կլինեն իմ գնահատմամբ անտրամաբանական կամ ոչ ճիշտ և այլն, ես ցանկություն ունենալու դեպքում արձագանքելու ու անընդհատ ցույց եմ տալու քո փոփոխական կարծիքները, հակասությունները և այլնը: Բարի՛ քննարկումներ:
    Սկսել ես դառնալ Լիոնը պատմության բաժնում: Կոնտեքստից կտրում ես մի հատված, ու քո կարծիքով հակասություն ես տեսնում: Չկա տենց բան ապեր: Ես կհամաձայնվեմ սխալված լինելու հետ, եթե չորս կետերը չիրականան: Այ ուրիշ բան, որ դու կյանքում չես ընդունի քո սխալը: Լևոնն ասել ա:

  16. #6194
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Շատ լավ, ախպերս, տեսնենք մի քանի օրից ի՞նչ ես գրելու: Կանխագուշակեմ. բացատրելու ես, որ Նիկոլի համաներման տակ չընկնելը ստրատեգիական քայլ էր ու մեկ ա քո ասածն ա լինելու: Թքած որ դա քո ասածների հետ բացարձակ առնչություն չունի: Կարևորը դու մի «ատմազկա» կգտնես քո ասածների հետ կապելու: Նորից բարի՛ քննարկումներ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  17. #6195
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ լավ, ախպերս, տեսնենք մի քանի օրից ի՞նչ ես գրելու: Կանխագուշակեմ. բացատրելու ես, որ Նիկոլի համաներման տակ չընկնելը ստրատեգիական քայլ էր ու մեկ ա քո ասածն ա լինելու: Թքած որ դա քո ասածների հետ բացարձակ առնչություն չունի: Կարևորը դու մի «ատմազկա» կգտնես քո ասածների հետ կապելու: Նորից բարի՛ քննարկումներ:
    Ուզու՞մ էլ ես ոչ մի բան չասեմ, ու օբշակ սպասենք երկխոսության ավարտին, ու պռոստը տենանք ինչ ա լինելու:

Էջ 413 979-ից ԱռաջինԱռաջին ... 313363403409410411412413414415416417423463513913 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 6 հոգի. (1 անդամ և 5 հյուր)

Համանման թեմաներ

  1. Խաղեր. քննարկումներ թեմայից դուրս
    Հեղինակ՝ Gevorg, բաժին` Խաղեր
    Գրառումներ: 428
    Վերջինը: 16.10.2022, 18:51
  2. «Կրոն» բաժնի թեմաներից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Ներսես_AM, բաժին` Կրոն
    Գրառումներ: 2378
    Վերջինը: 08.01.2021, 09:04
  3. «Անեկդոտներ» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 97
    Վերջինը: 24.06.2020, 01:19
  4. «Ճարտարապետություն» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Mephistopheles, բաժին` Ճարտարապետություն
    Գրառումներ: 249
    Վերջինը: 10.07.2018, 18:46
  5. Առանձին թեմաներից դուրս գրական քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 233
    Վերջինը: 28.07.2017, 11:36

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •