Հետևաբար, ըստ էության, մեր պահանջներից երկուսը կատարված են լիովին, իսկ մեկը՝ կիսով չափ, այն էլ ոչ թե բովանդակության, այլ միայն ժամկետի առումով։ Դա նշանակում է, որ երկխոսության հնարավորությունն առայժմ սպառված չի կարելի համարել, ուստիև առայժմ հիմք չկա փոխելու մեր մարտավարությունն ու գործողությունների բնույթը։ Պատկերավոր ասած՝ երկխոսության դուռը եթե ոչ լրիվ բաց, ապա առնվազն կիսաբաց է։
Ես ոչ մի կասկած չունեմ, որ այն լրիվ բացվելու է մեկ ամսվա ընթացքում, ինչը մենք կարձանագրենք մայիսի 31-ին կայանալիք մեր հաջորդ հանրահավաքում, երբ այս հարթակից ձեզ իրենց երախտագիտության խոսքը կասեն Նիկոլ Փաշինյանը և Սասուն Միքայելյանը։ Երեք տարի համբերել ենք, մեկ ամիս էլ կհամբերենք։ Հայ Ազգային Կոնգրեսի անունից ես ներողություն եմ խնդրում Սասունից, Նիկոլից ու մնացյալ քաղբանտարկյալներից, որ նրանց ազատության խնդիրը չհաջողվեց լուծել մեր նախանշած ժամկետում։ Սակայն, վստահ եմ, նրանք կհասկանան, որ մեկամսյա ուշացումն այն սկզբունքային հարցը չէ, ո
րի համար արժե փչացնել Հայաստանի քաղաքական մթնոլորտի առողջացմանն ուղղված և արդեն իսկ հաջողություններ արձանագրած լրջագույն գործը։ Բարի երթ։
Էջանիշներ