էլի սխալ եք հասկացել Տեր-Պետրոսյանի խոսքերը: Իրա ասածը վերջնաժամկետ չի:
Լևոն Տեր-Պետրոսյան ©Հայտարարությունը ոչ թե վերջնագիր է, ինչպես սխալմամբ կարծում կամ չարամտաբար ներկայացնում են ոմանք, այլ անցնցում ժողովրդավարական բարեփոխումների իրականացման ծրագիր եւ իշխանություն-հասարակություն մակարդակով քաղաքակիրթ երկխոսություն սկսելու առաջարկ՝ հիմնված, առաջին հերթին, պետական շահի եւ ազգային համերաշխության գիտակցության վրա։ Վերջնագրով մենք հարկադրված կլինենք հանդես գալ այն ժամանակ, երբ երկխոսության հնարավորությունը սպառված կհամարենք։
Տրիբուն (10.04.2011)
Չգիտեմ. թէ ի՞նչ եք հասկանում լավ ապրել ասածի տակ։Չգիտեմ նաև. թէ ի՞նչ էր հասկանում Սերժ Սարգսյանը. երբ նախնտրական խոստումներ էր շռայլում 2 անգամ լավ ապրելու վերաբերյալ։Գիտեմ միայն. որ որևե մեկը ընդիմության կողքին կանգնելով ակնկալում է. ոչ թէ լավ ապրել. այլ ՝ արդար։
Ընդ որում. լավ է ապրել կարիքավոր. արդարության մեջ. քան ՙչաղ ու բախտավոր՚ ՝ անարդարության։
Artgeo (09.04.2011), Askalaf (09.04.2011), Jarre (09.04.2011), Kuk (10.04.2011), Mephistopheles (09.04.2011), Moonwalker (09.04.2011), Norton (09.04.2011), Sagittarius (09.04.2011), Ձայնալար (09.04.2011)
Քանի որ հերթական մուտիլովկա ելույթից հերթական բազմակարծությունն ու տարաձայնություններն են ծնվել, ես էլ հերթական կարծիքս ասեմ.
Նախ իշխանությունների հետ «արժանապատիվ» գործարքը կայացած փաստ է, վկան՝ հանրահավաքում համոզված հայտարարելն է, թե Լևոնը ելույթ կունենա Ազատության հրապարակում, և արդեն երկրորդ հանրահավաքից առաջ հայտարարելն է, թե ժողովդրին «սյուրպրիզ» է սպասվում: Այսինքն մարդիկ արդեն պայմանավորված են, և համոզված են դեպի Ազատության հրապարակ խոչնդոտ չունենալու վրա, իսկ տեղում Զուրաբյան-ոստիկաններ մի քանի վայրկյանանոց «բանակցությունը» ընդհամենը «խորհրդավորություն» ստեղծող մոգական տրյուկ է:
Հարց է թե ի՞նչն է առևտրի առարկան: Տարածված կարծիքն է թե՝ դա ԱԺ պատգամավորական մանդատներն են Սերժի կայուն իշխանության դիմաց, բայց ինձ թվում է, որ Լևոնին դա հազար տարի պետք չի: Իմ կարծիքով այն ինչ Լևոնին պետք է, Լևոնը ստանում է հանրահավաքների ժամանակ: Ինձ թվում է, եթե Լևոնը ընտրություն ունենա հենց հիմա իշխանությունը վերցնելու, թե հանրահավաքները շարունակելու, նա կընտրի երկրորդը: Նրա համար անգնահատելի է հոծ բազմության առաջ բարձր ամբիոնից Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայի ու ծափահարությունների ներքո ձեռքերը թափահարելը «Լևոն նախագահ» վանկարկությունները լսելը, ճոռոմ ճառ կարդալը (կարևոր չի թե ինչ բովանդակությամբ, կարևորը լսեն), հետո նորից «Լևոն նախագահ» ու ծափեր լսելը... Իմ կարծիքով Լևոնին այս կյանքում էսքանից ավել բան պետք չի, այ եթե մինչև նրա կյանքի վերջ նման արարողությունները շարունակվեն, ապա երջանկությունն ապահովված է: Նա նույնսիկ չի էլ փորձում թաքցնել իր փառամոլության ախտանիշները ցինիկ կծոցներ առաքելով ասենք ի պատասխան Սեֆիլյանի կոչին կամ երկար-բարակ հեգնելով երրորդ ուժի չգոյության մասին (մասամբ էլ գուցե և ճիշտ): Իշխանություններին նույնպես ձեռնտու է այս տրագիկոմեդիան, նրանք ավելի կատարյալ ժողովդրին զբաղեցնելու ու շեղելու միջոցի մասին թերևս կարող էին միայն երազել: Էս ամենի մեջ դրական էլեմենտներ էլ անշուշտ կարելի է հայտնաբերել, օրինակ այն, որ իշխանությունները մեկ ու մեջ «բարեփոխումներ» էլ պետք է ցույց տան, որ Լևոնը անցնցում տանի ժողովդրին դեպի «արժանապատիվ» բանակցություններ, կամ ցույց տա իր շախմատի արդյունքները որ հանգստացնի ագրեսիվ ժողովրդին:
Ամեն դեպքում ես էդքան էլ համաձայն չեմ, որ հետևանքները կանխատեսելի են, ու այս ամենի վերջը ՀԱԿ-ի զգալի մանդատներն են ասենք ԲՀԿ-ի կամ Ժառանգության մանդատների հաշվին: Այն բազմությունը, որ հավաքում է Լևոնը դա բնավ էլ հարյուր հազարանոց ակտիվ զանգված չի իր մի քանի հարյուր հազարանոց ածանցյալ ասենք ավելի քիչ հավատող, բայց՝ «հավատարիմ», կամ ասենք «զբաղված» համակիրներով, որոնք անկասկած հաջորդ ընտրություններին իրենց անմռունչ ձայնը կտան ՀԱԿ-ին: Իրականում այս ամենը նույնքան միֆ է, ինչքան որ Մատենադարանից մինչև պոնչիկանոց հավաքված զանգվածի հարյուր կամ թեկուզ հիսուն հազար լինելը:
Si vis pacem, para bellum
Երբեմն զարմանում եմ իմ վրա, թե ոնց եմ կազմել կանոնադրություն, որը արգելում ա գրառման արձագանքել միայն երկու սմայլ դնելով, այսպես՝ «»:
Ինչևէ:
Բնավ կասկածի տակ չդնելով այս ֆորումից որևէ մեկի անկեղծությունն ու ազնվությունը, ուզում եմ ասել, որ անգամ անզեն աչքով է նկատելի, թե ներկայումս ինչպես է իշխանությունը փորձում այդ «անդրկուլիսային գործարք-երկխոսության» պատրանքը ստեղծել, և եթե անգամ ակումբի իսկապես տրամաբանող անդամներն են այդ նույն միտքը կրկնում (իրենք բնականաբար կասեն, որ դա սեփական վերլուծություն է, թող ասեն), ապա տեսնում ենք, որ իշխանությանն ինչ-որ չափով դա հաջողվում է:
Բայց դա մտահոգիչ չէ, եթե հաշվի առնենք, որ ՀԱԿ-ի հանրահավաքին մասնակցողների թիվը, մեղմ ասած, չի պակասում:
Վստահ եմ, որ ինչ-որ առավել հստակ պահի այս թեմայում նման կարծիք ասողներից շատերը միանալու են մեզ, որովհետև այս պահին խոսում են անկեղծ հավատալով իրենց ասածի ճիշտ լինելու մեջ, իսկ ինչ-որ պահի պետք է գիտակցեն, որ սխալվել էին:
Քաղաքական քննարկումը այս պահին գնում է շեղիչ ուղղությամբ, իմ համեստ կարծիքով:
Նույն այս թեմայում քննարկողների մի մասը երկար ժամանակ ակնկալում էին առավել ռադիկալ գործողություններ, այդ թվում՝ ժողովրդական անհնազանդություն:
Երեկվա հանրահավաքում Լևոն Զուրաբյանի կողմից եղավ կոչ պատրաստվել համաժողովրդական ընդվզման, չնշելով դրա արտահայտման ձևը: Տեր-Պետրոսյանի ելույթ-պահանջագրից ենթադրվում է, որ այդ մասին կհայտարարվի ամսի 28-ին ու կսկսվի որոշակի գործընթաց: Այ ինձ հետաքրքրում է, թե ով ինչպես կուզեր տեսնել այդ գործընթացը կամ ինչպես է պատկերացնում:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Chuk (09.04.2011)
Ես կվերաձևակերպեի որպես ուղղակի նստացույց «Ազատության» հրապարակում: Անձամբ ես հավանական սցենարներից մեկը հենց դա եմ համարում: Իսկ այ ժողովրդի քանի տոկոսը կմնա նստացույցի, կախված է նաև նրանից, թե անընդհատ նման գործողություններ պահանջողներից քանիսն է պատրաստ անձամբ մասնակցել նման բողոքի ակցիաներին: Հուսամ, որ թեև հանրահավաքին չմասնակցող բայց նման պահանջ դնողների մեծ մասի մոտ դա ձևական է, բայց այ հանրահավաքին մասնակցողների մեծ մասի մոտ ձևական չի լինի:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Նախորդ հանրահավաքների ժամանակ Արարատ Զուրաբյանին առաջարկել էի. որ հարդակից հայտարարություն արվի. որպեսզի ողջ հանրապետության տարածքով հավաքվեն և ի մի բերվեն այն մարդկանց սոցիալական քարտերը. որոնք սատարում են ընդիմությանը։Այսպես թէ այնպես սոց քարտերը որևե լուրջ կիրառում չգտան. բայց դրանք վար դնելով մարդիկ կարող էին իրենց իրական քանակն ու զորակցությունը ցույց տալ։
Chuk (09.04.2011), Mephistopheles (09.04.2011)
Չուկ, էդքան մարդկանց անձը հաստատող փաստաթղթերը մի տեղ ժողովելը դու խելքին մո՞տ ես համարում: Ուշադրություն դարձրու՝ տասնյակ հազարավոր անձը հաստատող փաստաթղթեր Աստված գիտի ում ձեռքերում (էստեղ ՀԱԿ-ի խնդիրը չի, այլ այն մարդկանց, ովքեր դոստուպ կունենան էդ բազային): Կներեք իհարկե, բայց էս միտքը ուղղակի աբսուրդային ա:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ