User Tag List

Էջ 332 980-ից ԱռաջինԱռաջին ... 232282322328329330331332333334335336342382432832 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 4,966 համարից մինչև 4,980 համարի արդյունքները՝ ընդհանուր 14691 հատից

Թեմա: Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

  1. #4966
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մոդերատորական. թեմայից դուրս գրառումները ջնջվել են:

  2. #4967
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մոդերատորական: Իմ ուշացած գրառումն իր արձագանքներով ջնջվել է:
    էսպես չի մնա

  3. #4968
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rammer-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա ու տենց մոտական 10 տարին...
    վռազողի կնիկը տղա չի բերում… բերածն էլ ուրիշ մարդուց ա լինում

  4. #4969
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեֆ, էլ հակ-ություն մի արա լավ էլ շտապում ենք, ու ժամանակն էլ վաղուց եկել ա ...
    չէ չի եկել… իմ կարծիքով մի 2 տարի հլա կա… ընենց որ ակտիվ մնացեք…

  5. #4970
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    «Կոնգրեսին այլ բան չի մնա անել,
    քան կոորդինացնել օրեցօր ահագնացող
    ժողովրդական ընդվզման ալիքը»


    «Առաջին լրատվականի» զրուցակիցն է Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Արման Գրիգորյանը:

    - Պարոն Գրիգորյան, մարտի 1-ին տեղի ունեցած բազմահազարանոց հանրահավաքում Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքի անունից հայտարարություն ներկայացրեց, այն ընդունվեց հանրահավաքի մասնակիցների կողմից: Սակայն ակնհայտ է, որ իշխանությունները 15 պահանջներից որևէ մեկը հակված չեն կատարելու: Այս իրավիճակում որո՞նք պետք է լինեն Կոնգրեսի հետագա անելիքները:

    - Կոնգրեսի հետագա անելիքները կախված կլինեն իշխանությունների արձագանքից: Եթե նրանք վերջապես սթափվեն, գիտակցեն իրադրության ամբողջ վտանգավորությունը և գոնե մի անգամ առաջնորդվեն պետական այրերին, ոչ թե բանդիտներին սազական մտայնությամբ, ապա նրանք շանս ունեն որոշ քայլեր անելու և իրադրությունը լիցքաթափելու: Իսկ եթե նրանք դա չանեն, Կոնգրեսին այլ բան չի մնա անել, քան պարզապես կոորդինացնել օրեցօր ահագնացող ժողովրդական ընդվզման ալիքը: Կոնգրեսն իր գոյության ամբողջ ընթացքում փորձել է համոզել այս իշխանություններին, որ 2008թ. մարտի 1-ից հետո երկրում ստեղծված քաղաքական իրավիճակը չի կարող հենց այնպես բնականոն հուն վերադառնալ: Մենք անընդհատ փորձել ենք բացատրել, որ կա՛մ նրանք կվերանայեն իրենց վարքագիծն ու քաղաքական լուրջ երկխոսություն կսկսեն ընդդիմության հետ՝ երկրում սահմանադրական կարգն ու օրինականությունը վերականգնելու նպատակով, կա՛մ կստիպեն ժողովրդին նորից փողոց դուրս գալու: Նրանք հույսները դրեցին և շարունակում են դնել մեր ժողովրդի՝ ընդվզման անընդունակ լինելու եղկելի գաղափարի վրա, ինչի հետևանքով եկել հասել ենք այս հանգրվանին: Հիմա, իմ կարծիքով, ժողովուրդն է օրակարգը թելադրելու, իսկ Կոնգրեսին, ինչպես արդեն ասացի, այլ բան չի մնալու, քան ստանձնել այդ օրակարգը կոորդինացնողի դերը:

    - Վերջին հանրահավաքում Լ.Տեր-Պետրոսյանը հայտարարեց` «...այսօրվանից Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքները ընթացիկ քաղաքական ակցիաներից վերածվում են հասարակության ինքնակառավարման յուրատեսակ ֆորումի՝ օժտված որոշումներ կայացնելու և դրանք գործադրելու լիակատար իրավասությամբ»: Խնդրում եմ բացատրեք, ՀԱԿ-ը այսպիսով նոր մարտավարությո՞ւն է որդեգրում: Ի՞նչ կարող է փոխել հասարակության ինքնակառավարման յուրատեսակ ֆորումը, ի՞նչ է սա նշանակում:

    - Սա երեք բան է նշանակում: Առաջին, որ համաժողովրդական պայքարը թևակոխում է նոր ու վճռական փուլ: Երկրորդ, որ ժողովուրդը ունկնդրից և իր համակրած քաղաքական ուժին հետևողից վերածվում է որոշումներ կայացնող և իր որոշումներին տեր կանգնող սուբյեկտի: Եվ երրորդ, որ այդ որոշումներին պարտավոր են լինելու ենթարկվել բոլորը, ովքեր իրենց այս շարժման մասնակիցն են համարում:

    - Պարոն Գրիգորյան, վերջին շրջանի հասարակական, սոցիալական դժգոհությունն իր հերթին, մարտի 1-ին կայացած հանրահավաքը` մյուս կողմից, վկայեցին այն մասին, որ ՀԱԿ-ից մեծ սպասելիքներ կան, և մեր հասարակությունը` իր պահանջների ներկայացման հարցում ՀԱԿ-ին է տեսնում: Ավելին` մարդիկ անգամ հեղափոխության, սոցիալական բունտի անհրաժեշտության մասին են խոսում: Այս պայմաններում ինչպե՞ս պետք է ՀԱԿ-ը տնօրինի այս զանգվածին, և իշխանափոխությունը ինչպե՞ս եք տեսնում այս պայմաններում:

    - Ես իշխանափոխության երկու ճանապարհ եմ տեսնում: Կա՛մ իշխանությունները կսթափվեն և լուրջ երկխոսության կնստեն հասարակության հետ՝ երկրում սահմանադրական կարգը վերականգնելու մանրամասների վերաբերյալ, ինչը հնարավորություն կտա սահուն և առանց ցնցումների անցում կատարելու, կա՛մ մեզ սպասվում է եգիպտական տարբերակը: Ասեմ, որ եգիպտական տարբերակ ասելով` ես հասկանում եմ ոչ թե բռնի հեղափոխություն, այլ զանգվածային քաղաքացիական անհնազանդության ալիք, ինչը ես համարում եմ բռնապետական ռեժիմի դեմ պայքարի ամենաօպտիմալ (և միանգամայն արդարացի) մարտավարությունը: ՀԱԿ-ն էլ ոչ թե տնօրինելու է զանգվածներին, այլ լինելու է զանգվածների կամքի արտահայտիչը:

    - Արաբական երկրներում տեղի ունեցող զարգացումները փաստեցին, որ նույնիսկ առանց ընդդիմադիր ուժի առաջնորդության հասարակությունն ընդունակ է իրավիճակ փոխել: Այժմ շատ են զուգահեռներ տարվում: Դուք տեսնո՞ւմ եք նմանություններ, և հնարավո՞ր է նման իրավիճակների կրկնությունը նաև Հայաստանում:

    - Ես ոչ միայն տեսնում եմ նմանություններ, այլ գտնում եմ, որ ամենահիմնական հարցում մեր ու արաբական երկրներում ծավալվող շարժումներն իրարից ոչնչով չեն տարբերվում. դրանք շարժումներ են շփացած, սիստեմատիկ կոռուպցիայի մեջ թաղված, հասարակության իղձերին ու պահանջներին անհաղորդ, որևէ դրական տեղաշարժ իրականացնելու քաղաքական ռեսուրսից զուրկ բռնապետական ռեժիմների դեմ: Շատ կարևոր նմանություն է նաև այն, որ թե՛ արաբական բռնապետությունները, թե՛ մեր ռեժիմը հույսները դրել էին սեփական ժողովուրդների՝ ընդվզելու անընդունակության, ինչպես նաև աշխարհաքաղաքական նկատառումներով իրենց այլանդակությունների նկատմամբ արտաքին աշխարհի՝ աչք փակելու պատրաստակամության վրա: Մուբարաքն ու Բեն Ալին համոզվեցին, որ ամեն ինչ սահման ունի: Վաղ թե ուշ դրանում համոզվելու են նաև մեր ռեժիմի պարագլուխները:

    - Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի վերջին երկու ելույթները: Նա նշել էր, թե` «կարևոր է ձևավորել կառավարություն, որը լսում է մարդկանց և հաշվետու է նրանց առջև», կոչ էր անում իշխանություններին` ընդունել ընդդիմության քննադատությունը: Վաշինգտոնը փոխո՞ւմ է իշխանությունների նկատմամբ վերաբերմունքը, այլևս անվերապահ չի վստահո՞ւմ...

    - Խնդիրն այստեղ վստահությունը չէ, այլ այն գիտակցությունը, որ աշխարհաքաղաքական նկատառումներից ելնելով՝ մեր ռեժիմի պես ռեժիմներին աջակցելն այքան էլ հեռատես դիրքորոշում չէ: Թեև այդ մասին չափազանց համարձակ հայտարարություններ անելը դեռ դժվար է, բայց ես նման տրամադրություն եմ նշմարում դեսպանի հայտարարությունների մեջ, ինչն, իմ կարծիքով, նույնպես հետևանքն է այն դասի, որ արևտամետ բռնապետների լծի տակ ապրող արաբները տվեցին թե՛ այդ բռնապետներին, թե՛ Վաշինգտոնի նրանց բարեկամներին:


    Աղբյուր՝ 1in.am

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kuk (10.03.2011), Mephistopheles (10.03.2011), Moonwalker (10.03.2011), Norton (10.03.2011), Ձայնալար (10.03.2011)

  7. #4971
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,490
    Mentioned
    24 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հետաքրքիր մտքեր կան, արժի ֆիքսել.

    ...
    - Կոնգրեսի հետագա անելիքները կախված կլինեն իշխանությունների արձագանքից: Եթե նրանք վերջապես սթափվեն, գիտակցեն իրադրության ամբողջ վտանգավորությունը և գոնե մի անգամ առաջնորդվեն պետական այրերին, ոչ թե բանդիտներին սազական մտայնությամբ, ապա նրանք շանս ունեն որոշ քայլեր անելու և իրադրությունը լիցքաթափելու:
    Կարելի է կարծել, որ եթե նույնիսկ այս հարցազրույց տվողը տեղյակ չի իշխանությունների արձագանքներից, ապա գոնե նա անկեղծորեն հավատում է, որ ասվածը գոնե 0.0001 տոկոսի հավանականություն ունի։ Իմ կարծիքով պարզապես յուղ է վառում։ Իսկ իրադրությունը լիցքաթափելու քայլեր ըստ իշխանությունների հա էլ արվում են, «բարեփոխումների» տեսքով։ Համ էլ կարելի է ենթադրել, որ իշխանությունները կարող են, բայց չեն անում։ Լրիվ դաշնակցական մտքեր են։

    Իսկ եթե նրանք դա չանեն, Կոնգրեսին այլ բան չի մնա անել, քան պարզապես կոորդինացնել օրեցօր ահագնացող ժողովրդական ընդվզման ալիքը:
    Ինչքան որ 2008–ի մարտի մեկին կոորդինացրեցին։ Կամ էլ երեք տարի կոորդինացիա են պարապել ու հիմա կոորդինատորների միջազգային ֆեդերացիայի անդամ են։
    Հիմա, իմ կարծիքով, ժողովուրդն է օրակարգը թելադրելու, իսկ Կոնգրեսին, ինչպես արդեն ասացի, այլ բան չի մնալու, քան ստանձնել այդ օրակարգը կոորդինացնողի դերը:
    Սա կոչվում է մեխի գլխի կարգավիճակ։ Ժողովուրդ ինչ թելադրեք, էդ էլ անելու ենք, կուզե՞ք մի հատ կոֆե դնենք, մինչև Բաղրամյանը գրավեք, հետ գաք։ Իսկ եթե հացադուլ, նստադուլ անելու հավես ունեք, արեք, մենք դեմ չենք։

    - Սա երեք բան է նշանակում: Առաջին, որ համաժողովրդական պայքարը թևակոխում է նոր ու վճռական փուլ: Երկրորդ, որ ժողովուրդը ունկնդրից և իր համակրած քաղաքական ուժին հետևողից վերածվում է որոշումներ կայացնող և իր որոշումներին տեր կանգնող սուբյեկտի: Եվ երրորդ, որ այդ որոշումներին պարտավոր են լինելու ենթարկվել բոլորը, ովքեր իրենց այս շարժման մասնակիցն են համարում:
    Դե... առաջինը պարզ է, երեք տարի է, ինչ «պայքարը թևակոխում է», բայց դե բոլորս էլ հասկանում ենք, որ պայքարը պրոցես է, շարունակական ընթացք, ոչ սկիզբ ունի, ոչ վերջ։
    Երկրորդն ու երրորդը գժական են. ժողովուրդը վերածվում է սուբյեկտի, և բոլորը պարտավոր են ենթարկվել այդ սուբյեկտի որոշումներին Տեսնես ո՞վ մնաց տակը։ Դե ՀԱԿ–ը պարզ է, կոորդինացիայով է զբաղված։ Ահավասիկ՝

    ՀԱԿ-ն էլ ոչ թե տնօրինելու է զանգվածներին, այլ լինելու է զանգվածների կամքի արտահայտիչը:
    Կարտահայտեմ լայն զանգվածների կամքեր, վճռականությունը երաշխավորում եմ։ Դիմել ժամը հինգից հետո։ Լյով։
    Si vis pacem, para bellum

  8. #4972
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այն ժամանակ վրացիներն էին մեզ նախանձում:
    այն ժամանա՜կ… այն ժամանակ Լևոնն էր

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (12.03.2011)

  10. #4973
    Պատվավոր անդամ h_jak-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2010
    Տարիք
    37
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Արա, գժվել են սրանք լրիվ: Ալավ աշխարհում փողոցում ծաղիկ են վաճառում, դրանցից ի՞նչ են ուզում: Ծաղիկները ռուսական չե՞ն, ռուսերեն չե՞ն ծախում, թե թազա ծաղիկ ներմուծող կա արդեն երկրւոմ, խաբար չենք:
    Սաղ Պուտիննա անում
    Վերջին խմբագրող՝ h_jak: 12.03.2011, 13:33:
    Нельзя ездить быстрее, чем летает твой ангел-хранитель...

  11. #4974
    Պատվավոր անդամ h_jak-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2010
    Տարիք
    37
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Լևոնի միակ ելույթն ա, որ դուրս եկավ: Մարտի 17-ին հաստատ ներկա եմ լինելու:
    Դու էլ ընգար սրա ջրերը՞
    Нельзя ездить быстрее, чем летает твой ангел-хранитель...

  12. #4975
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում h_jak-ի խոսքերից Նայել գրառումը
    Դու էլ ընգար սրա ջրերը՞
    բա ընգներ ձեր ճահիճը՞

  13. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (12.03.2011), Chuk (12.03.2011), Ձայնալար (12.03.2011), Տրիբուն (14.03.2011)

  14. #4976
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    47
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում h_jak-ի խոսքերից Նայել գրառումը
    Դու էլ ընգար սրա ջրերը՞
    Հա բա ինչ, Սերժի ջրերից կուշտ եմ ուրիշ ջրեր էլ չեն նախատեսվում:
    Ասեմ իմանաս, եթե հետաքրքիր ա էլի: Լևոնին երբեք ձայն չեմ տա ուզում ա միակ թեկնածուն լինի... Ուղակի էս պահին սենց եմ մտածում՝ հիմիկվա իշխանությունները հաստատ կործանման են տանում, հեղափախությունը 0.1%-ի շանս ա տալիս, ոչ թե որ Լևոնը կամ իրա թիմը լավ բան կանի, այլ որ հասարակության մտածելակերպը դրանով կփոխվի ու ինքնագնահատականն ու ինքնավստահությունը կբարձրանա: Եթե Լևոնը կրկին քաշելույա ժողովրդին՝ ուրեմն մեզ հասնումա ու եթե էս անգամ էլ ժողովուրդը պարտվեց՝ ուրմենմ մենք որպես պետություն գոյություն ունենալու իրավունք չունենք: ՈՒ քանի որ էս պահին այլընտրանք չկա՝ ես գնում եմ էդ 0.1% հույսի հետևից...
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  15. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (12.03.2011), Chuk (12.03.2011), Mephistopheles (12.03.2011), Նարե (13.03.2011), Տրիբուն (14.03.2011)

  16. #4977
    Պատվավոր անդամ h_jak-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2010
    Տարիք
    37
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում HardRock-ի խոսքերից Նայել գրառումը
    ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՎԻՃԱԿ Է ՀԱՍՈՒՆԱՆՈՒՄ կարդում եմ ու մտածում, հը կարողա՞ ամսի 18-ի կամ ասենք ամենաուշը 20-ի առավոտյան, լրիվ ուրիշ երկրում արթնանանք:
    Դժվար, բայց որ տենց լինի էլի մութա լինելու ու արագ հագնվելու էս որ հասցնես գնաս հացի հերթ կանգնես.

    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    բա ընգներ ձեր ճահիճը՞
    Չգիտեմ ճահիճա թե մաքուր լողավազան բայց հաստատ իմը չի. Ես ոչ մեկի ազդեցության տակ չեմ գտնվում.
    Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 12.03.2011, 13:56:
    Нельзя ездить быстрее, чем летает твой ангел-хранитель...

  17. #4978
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա բա ինչ, Սերժի ջրերից կուշտ եմ ուրիշ ջրեր էլ չեն նախատեսվում:
    Ասեմ իմանաս, եթե հետաքրքիր ա էլի: Լևոնին երբեք ձայն չեմ տա ուզում ա միակ թեկնածուն լինի... Ուղակի էս պահին սենց եմ մտածում՝ հիմիկվա իշխանությունները հաստատ կործանման են տանում, հեղափախությունը 0.1%-ի շանս ա տալիս, ոչ թե որ Լևոնը կամ իրա թիմը լավ բան կանի, այլ որ հասարակության մտածելակերպը դրանով կփոխվի ու ինքնագնահատականն ու ինքնավստահությունը կբարձրանա: Եթե Լևոնը կրկին քաշելույա ժողովրդին՝ ուրեմն մեզ հասնումա ու եթե էս անգամ էլ ժողովուրդը պարտվեց՝ ուրմենմ մենք որպես պետություն գոյություն ունենալու իրավունք չունենք: ՈՒ քանի որ էս պահին այլընտրանք չկա՝ ես գնում եմ էդ 0.1% հույսի հետևից...
    Տիգ ջան, մի թեթև դիտողություն… այն ուժը որը ժողովրդին ոտի ա կանգնացնում ու նրա միջոցով ա ուզում երկրի գլուխ գալ, դա վատը չի կարող լինել… դա վատ է լինում երբ ժողովուրդն իր միսիան համարում է ավարտված ու "գնում է տուն"…

    Լևոնը չի անելու, մենք ենք անելու… մի մարդը շատ բան չի կարա անի…

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (12.03.2011), Tig (12.03.2011)

  19. #4979
    Պատվավոր անդամ h_jak-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2010
    Տարիք
    37
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա բա ինչ, Սերժի ջրերից կուշտ եմ ուրիշ ջրեր էլ չեն նախատեսվում:
    Ասեմ իմանաս, եթե հետաքրքիր ա էլի: Լևոնին երբեք ձայն չեմ տա ուզում ա միակ թեկնածուն լինի... Ուղակի էս պահին սենց եմ մտածում՝ հիմիկվա իշխանությունները հաստատ կործանման են տանում, հեղափախությունը 0.1%-ի շանս ա տալիս, ոչ թե որ Լևոնը կամ իրա թիմը լավ բան կանի, այլ որ հասարակության մտածելակերպը դրանով կփոխվի ու ինքնագնահատականն ու ինքնավստահությունը կբարձրանա: Եթե Լևոնը կրկին քաշելույա ժողովրդին՝ ուրեմն մեզ հասնումա ու եթե էս անգամ էլ ժողովուրդը պարտվեց՝ ուրմենմ մենք որպես պետություն գոյություն ունենալու իրավունք չունենք: ՈՒ քանի որ էս պահին այլընտրանք չկա՝ ես գնում եմ էդ 0.1% հույսի հետևից...
    Ապեր դու չգիտեմ բայց ես չեմ ուզում քաշվեմ, մի 10 տարի առաջ լավ քաշվել եմ, ինձ ամբողջ կյանքիս համար ետքանը վզովա. իսկ այդ 0.1 տոկոսը էտի որ կլորացնենք 0-յա դառնում
    Нельзя ездить быстрее, чем летает твой ангел-хранитель...

  20. #4980
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում h_jak-ի խոսքերից Նայել գրառումը
    Չգիտեմ ճահիճա թե մաքուր լողավազան բայց հաստատ իմը չի. Ես ոչ մեկի ազդեցության տակ չեմ գտնվում.
    ստեղ ազդեցության հարց չի… ճիշտ հակառակն ա ժողովուրդն ա իր ղեկավարին իր ազդեցության տակ պահում… ժողովուրդն ա նրան ուժ տալիս նա էլ կարա ձեռից առնի… ինքն ա ծնել, ինքն էլ կարա սպանի

    Տիգ ու Հայջակ, կներեք եթե անձնական է հարցս, բայց քանի՞ տարեկան եք
    Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 12.03.2011, 13:55:

Էջ 332 980-ից ԱռաջինԱռաջին ... 232282322328329330331332333334335336342382432832 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 9 հոգի. (0 անդամ և 9 հյուր)

Համանման թեմաներ

  1. Խաղեր. քննարկումներ թեմայից դուրս
    Հեղինակ՝ Gevorg, բաժին` Խաղեր
    Գրառումներ: 428
    Վերջինը: 16.10.2022, 18:51
  2. «Կրոն» բաժնի թեմաներից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Ներսես_AM, բաժին` Կրոն
    Գրառումներ: 2378
    Վերջինը: 08.01.2021, 09:04
  3. «Անեկդոտներ» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 97
    Վերջինը: 24.06.2020, 01:19
  4. «Ճարտարապետություն» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Mephistopheles, բաժին` Ճարտարապետություն
    Գրառումներ: 249
    Վերջինը: 10.07.2018, 18:46
  5. Առանձին թեմաներից դուրս գրական քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 233
    Վերջինը: 28.07.2017, 11:36

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •