Չէ, ապեր, բայց իմ սրտացավ բարեկամը ի դեմս քեզ կարծես թե ինձ մեղադրում էր այլ բանում, հը??
Փաստորեն "չկարացի" էլի, Մեֆ - դու արդար մարդ ես? Ցույց տուր արդարությունդ: Իսկ գրքի պահով - խնդրեմ, ահմեցիր համապատասխան թեմա և... արտահայտվիրԻնքը կարա Չուկ ջան, ուղղակի եթե մեր աչքի տեսածն ա սենց հանգիստ աղավաղում, պատկերացրու իրա "Հայ ռազմական տարգիրքը" ինչ ա արել![]()
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Ժող. իսկ նա ով չի հավատում ոչ ձեր Լևոնին ոչ էլ առավել ևս Սերժիկին ի՞նչ խորհուրդ կտաք:Կա՞ գոնե երրորդը. սենց ասած պահեստայինը: Թե՞ ճամպրուկներս հավաքեմ:
Մհեր, պարզապես ուզում էի ցույց տալ, որ նորից խեղաթյուրել ես գրառումս, ընդհանրական գրածս անձիդ հետ «Դուք»-ով խոսել ներկայացնելով
Ի դեպ, այդ դեպքում «ձեր»-ը մեծատառով կգրվեր:
Շարքը կարելի է անվերջ շարունակել, նշելով լիքը բաներ, այդ թվում թե՛ օբյեկտիվ (որոնք միանշանակ դրական են դիտարկվում բոլորի կողմից, օրինակ էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգնումը), թե՛ սուբյեկտի (որոնք մեկը կարող է դրական դիտարկի, մյուսը ոչ, օրինակ հողերի սեփականաշնորհման գործընթացը): Բայց դա պետք չի քո նշած կետերի պարագայում:
Նման կերպ պախարակել, զրոյին հավասարեցնել փորձել նախագահին, ում նախագահության տարիներին երկիրը հաղթել է պատերազմում, նվաճել հողեր, արդեն խոսուն է:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Առաջին կետը շատ բան արժի, ես առաջին կետի ցավը տանեմԲայց, Մեֆ ջան, ախր սատանան հենց մանրուքների մեջ է: 1-ին կետը հիանալի, հզոր բան էր, բայց... ախր գրողի տարած մյուս կետերը խունացրեցին, թեև բարեբախտաբար չիմաստազրկեցին Մեր հաղթանակը: Թալան, անպատժելիություն, գաղափարական ցինիզմի պարտադրում ողջ պետական համակարգին ու հասարակությանը, մի խոսքով, այն ամենը, ինչ Դուք այսօր քննադատում եք այսպես եռանդով, հիմք է դրել հենց Ձեր սիրելի Լևոնը...
Բաա, այդպես էլ է լինում, ապեր...
Վերջին խմբագրող՝ Lion: 04.03.2011, 23:10:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Գրածներդ շատ էլ լավ կարդացել եմ հայերենից էլ լավ եմ չեմ բողոքում:Էսօր կարող է էլ միլիոնատեր չեն ,որովհետև տորթը ձեռներից արդեն տասնհինգ տարի վերցրել են:Ինչ վերաբերում է միջին քաղաքացի կոչվածին ասեմ , որ իննսունականներին միջին քաղաքացի հասկացողություն չկար ,համատարած չքավորություն էր (այն դեպքում երբ մարդիկ բանկերում կուտակած գումարներ ունեին):Ու դրա ֆոնի վրա ,հանկարծ վարչակարգն ու իր մոտիկները սկսեցին ապարանքներ կառուցել:Էդ երևի բանաստեղծություններից մնացած հոնորարներ էին օգտագործում , կամ էլ ինչ իմանամ մատենադարանի մոտերքում գանձ էին գտել, ես էլ անկապ տեղը հայավարի իրանց արդար աշխատած փողերին նախանձում եմ
Օֆ էս ինչ անարդար է ամեն ինչ![]()
Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...
Բիձա (05.03.2011)
Խորհուրդ կտամ ուշադրություն չդարձնել այս քննարկումներին, որոնք նորից հարցը բերում են անձերի մակարդակին:
Որովհետև խոսքը չի գնում ոչ Լևոնի, ոչ Սերժի ոչ էլ ուրիշ անձի մասին:
Երկրին պետք են համակարգային փոփոխություններ: Անհրաժեշտ է որոշակի գործողություններ, այդ թվում իշխանափոխություն ու արդար ընտրությունների կազմակերպում: Պայքարը պետք է լինի դրա համար: Ում էլ կընտրենք, կլինի Լևոնը թե Սերժը թե Ռոբը թե Համազասպը, դրած կլինենք լուրջ փոփոխությունների սկիզբ, դրած կլինենք հնարավորություն, որ կարողանանք իսկապես նախագահից պահանջենք:
Ընդամենը պայքարել ա պետք:
Էս պահին էդ պայքարն առաջնորդում ա ՀԱԿ-ը:
Թողնե՛նք անձերի նկատմամբ սիմպատիաներն ու անտիսիմպատիաներն ու գործենք գաղափարական, փոփոխությունների տանող դաշտում:
Չկա սուրբ մարդ:
Չեք կարող գտնել մարդու, ով լիքը վատ բաներ չի արել, կամ նախագահ դառնալու դեպքում չի անի:
Պետք է կարողանալ միջավայր ձևավորել, որ հնարավորինս կարողանաս ազդել նախագահի անելիքի վրա, նրան արգելել վատ բաներ անել:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Դեկադա ջան, ոչ Սերժին, ոչ էլ առավել ևս Լևոնին հավատալ պետք էլ չի, չկա էն բարի պապիկը, ով նվիրվելու ա մեր հարցերի լուծմանը, հիմա ուղղակի պետք ա ցույց տալ, որ մեր քթից բռնած չի կարելի ֆռռացնել, որ էլ չենք թողա, ու դա պետք ա ցույց տալ թե Լևոնին, թե Սերժին: Կկարողանանք՝ հալալ ա մեզ, չենք կարողանա, ճամպրուկներ....
Արտակ, ես գիտեմ, որ դու ինձ ոչ հարգում ես, ու ոչ էլ սիրում: Քո իրավունք է, կարող ես նույնիսկ ամեն մի գրառմանս "ռեպամյոտում" բացասական նիշեր ավելացնել - մենք երևի արդեն բավականին մեծ ենք նման բաները լուրջ ընդունելու համար: Դե իսկ ինձ "աղավաղելու" մեջ մեղադրելը քո դասական գրոհի ձևն է, երբ ասելու այլ բան չունես: Ի դեպ, կուզենայի տեսնել ցուցակի շարունակությունը, իրոք, հետաքրքիր է![]()
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
erexa (04.03.2011)
Եթե կարծում ես Լևոնի հանդեպ սիմպատիա եմ շնչում արտաշնչում սխալվում եսՀիմա շատ ուշա, որ դեպքերի հետ չհարմարվեմ: Ով ոզումա թող շամպայն խմի հեռուստացույցով, բայց մարդ չսպանի: Տանկեր լցնելը ավելի շատ հոգեբանական ազդեցության համար էր, քան ռազմական: Ոչ ոք տանկ չի քշել ժողովրդի վրա, չի կրակել ու չի սպանել: Ի միջի այլոց ժողովրդի ընտրությունը Մանուկյանն էր թե չէ միանշանակ չի, ըստ իս 2-րդ փուլ պետք է լիներ, բայց դրա "հավեսը" չունեին: Այնպես, որ միանշանակ չի լինի ասել, թե ազգովի Մանուկյան էինք ընտրել: Իսկ Մանուկյանի նախագահ չդառնալու դրական փաստը դա իմ սեփական կարծիքն ա, որը հիմնված ա ոչ իրա քաղաքական գործունեության, այլ բնավորության գծերի՝ հաստատակամության, ամրության, և այլ խարիզմատիկ գործոնների վրա:
Հիմա քաղբանտարկյալների հաշվով: Նախ, ես խոսում էի 96 թվի դեպքերի կազմակերպիչների մասին, ոչ թե ընդհանուր պատկերի մասին: Դաշնակցությունը փակեցին ոչ թե քաղաքական հայացքների, այլ պետական կարգի դեմ ուղղված հանցագործության ծրագրման համար: Իսկ դաշնակներից շատերին էլ բանտարկեցին, ոչ թե քաղաքական հայացքների, կամ ավելին, տանը զենք պահելու համար, այլ էդ ծրագրին մասնակից լինելու համար: Ի միջի այլոց, ես չեմ լսել, որ դաշնակներից մեկնումեկն ասեր, որ իրան անմեղ անմեղ տարել նստացրել են: Համենայնդեպս ես նման դեպք չգիտեմ:
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Chuk (04.03.2011)
Այս պահին թեմայում են 4 հոգի. (1 անդամ և 3 հյուր)
Էջանիշներ