User Tag List

Էջ 315 980-ից ԱռաջինԱռաջին ... 215265305311312313314315316317318319325365415815 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 4,711 համարից մինչև 4,725 համարի արդյունքները՝ ընդհանուր 14687 հատից

Թեմա: Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

  1. #4711
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուրիշ ո՞նց ես, Վազգ

    հ.գ. թեմայից դուրս գրառում չեմ անում, քո գրառման տիպի գրառում եմ անում: Այսինքն պրոցեսի մասին ոչինչ չասող:
    խելոք մնա՛… Մոդերատորին՝ Էլմօյին կասեմ կտուգանի…

  2. #4712
    ՆԵՐԴԱՇՆԱԿ ՔԱՈՍԻ ՄԱՍՆԻԿ Mark Pauler-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.02.2010
    Հասցե
    Հայաստան,
    Գրառումներ
    547
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես համոզված չեմ, որԼևոնին հենց էսօր Երևան-Սիթիի բաժնեմասերից 10 % ու վարչապետի աթոռ առաջարկեն, չի թռնի երկնքից Սերժի համար հրեշտակի թևեր իջացնելու:
    Ժողովրդին առաջնորդելու համար անկաշառ, մաքուր, կառավարմանը իսկապես տիրապետող ու գաղափարի մարդ ա պետք: Չկա էդպիսի մարդ: Չկա...
    Եթե անձնական շահ չունենան, մատը մատին չեն տա, որ մի ընկածի ձեռք մեկնեն:
    Մի քիչ եկեք հետ գնանք ու նայենք: Մեր 3 նախագահներն էլ կառավարման ընթացքում իրանց շուրջ հավաքեցին ու անսահմանափակ լիազորություններ տվեցին էն մարդկանց, ովքեր կծառայեն իրենց սեփական շահին: Լևոնի դրամապանակը Գռզոն էր, Քոչարյանինը` Գագոն, Սերժինն էլ` Սամոն: Չմանրանամ ու մենակ գլխավոր դերակատարումներով սահմանափակվեմ:
    Ինչն ա փոխվել??? Ինչ կարելի ա ակնկալել???
    Մենակ էն գործարարները, որ ճկուն կգտնվեն, մի կառավարողից սահուն կանցնեն մյուսին ու մի կերպ կհարմարվեն: Բա ժողովուրդը???
    Ափսոսում եմ, որ ցանկացած ելքի դեպքում ազգովի նորից հիասթափություն ենք ապրելու, որովհետև ճիշտ թեկնածուների մեջ չենք ընտրում:
    Իմ ՔԱՈՍԸ գնում է ամենուր, իր հլու ծառայի` "Տիրակալ Ժամանակի" ուսերին նստած: _________

  3. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    My World My Space (02.03.2011), Գեա (02.03.2011), Նաիրուհի (03.03.2011)

  4. #4713
    Պատվավոր անդամ HardRock-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Հասցե
    Երևան, Բանգլադեշ
    Գրառումներ
    667
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Mark Pauler, Լեւոնի մասին ճիշտ ես հիշացրել, լրիվ համամիտ եմ, բայց ախր ուրիշ էլ ոչ ոք չի ուզում պայքարի: Էն Վազգեն Մանուկյանը, որին ես ձայն էի տվել, պաշտոն ստացավ ու հիմա Սերժը իրա համար լրիվ լեգետիմ նախագահ է: Դե Կարապետիչի հետևից հո չենք գնա: Չգիտեմ ուզում եմ ինքս ինձ համոզել, որ Տեր-Պետրոսյանը խելքի է եկել ու էս անգամ, ամեն ինչ լավ կլինի, բայց եթե դու իրավացի լինես ուրեմն էս ազգը կործանվելու արժանի ա: Այսինքն արժանի որնա, կկործանվի, որովհետև էս անգամ արդեն էնպես կկոտրվի, որ ոչ մի բանի ուժ էլ չի մնա:
    Ապրիր արագ, մահացիր երիտասարդ:

  5. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mark Pauler (03.03.2011), Tig (03.03.2011)

  6. #4714
    ես գիտեմ... Գեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    868
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    երկար մտածում էի այստեղ գրառում անեմ թե չէ:Վախենում եմ սուր ու անարդար պիտակներից:Խնդրում եմ դավաճանի պիտակ չկպցնեք վրաս, որովհետև... ես ատում եմ Լևոն ՏերՊերրոսյանին ,վկա իմ խեղված երիտասարդությունը,կորցրած առաջին սերս , մի ամբողջ ձմեռ ոտքով մասիվից բժշկական ինստիտուտ ոտքով գանալու պատճառով ցրտահարված ոտքերս, որոնք մինչև այժմ էլ սկսում եմ վախեցած մզմզալ երբ ցրտի մասին խոսք է լինում:Վկայություններ կարող եմ բերել մի ամբողջ տետր: Մարդասպանից ազատվելու համար չի կարելի դիմել մարդասպանի ուսուցչի օգնությանը: Ու մեկ էլ վախենում եմ,միթե ամեն ինչ այդքան վատ է և մեր ազգը կորցրել է իսկապես ազգանվեր ազգասեր գործիչ ունենալու հույսը ,որի համար իսկապես արժե էներգիա ծախսել և նույնիսկ զոհվել:
    Հիշում եմ այդ տարիներից մի դրվագ`խմբով հավաքվել էինք կուրսեցիներից մեկի տանը`Պռոշյան փողոցի վրա ու չգիտեինք թե ինչպես համոզենք որ չգիտես որտեղից հարմարեցրաց չախմախ ակումլյատորն ու պայթած մագնիտաֆոնը իրար հետ կոնտակտի մեջ մտնեն, որովհետև ջահել էինք ու պարել էինք ուզում:Իսկ այդ ժամանակ հենց մեր դիմաց կառավարական դաչաները փայլում էին լույսի ավելցուկից,միլիոն կառատանոց ադամանդի նման ...իսկ քաղաքում մոլեգնում էր խավարը...
    Վերջին խմբագրող՝ Chuk: 03.03.2011, 01:17: Պատճառ: Վիրավորական հատվածի հեռացում
    Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...

  7. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (03.03.2011), Mark Pauler (03.03.2011), Բիձա (03.03.2011), Հայուհի (03.03.2011)

  8. #4715
    ՆԵՐԴԱՇՆԱԿ ՔԱՈՍԻ ՄԱՍՆԻԿ Mark Pauler-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.02.2010
    Հասցե
    Հայաստան,
    Գրառումներ
    547
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում HardRock-ի խոսքերից Նայել գրառումը
    Mark Pauler, Լեւոնի մասին ճիշտ ես հիշացրել, լրիվ համամիտ եմ, բայց ախր ուրիշ էլ ոչ ոք չի ուզում պայքարի: Էն Վազգեն Մանուկյանը, որին ես ձայն էի տվել, պաշտոն ստացավ ու հիմա Սերժը իրա համար լրիվ լեգետիմ նախագահ է: Դե Կարապետիչի հետևից հո չենք գնա: Չգիտեմ ուզում եմ ինքս ինձ համոզել, որ Տեր-Պետրոսյանը խելքի է եկել ու էս անգամ, ամեն ինչ լավ կլինի, բայց եթե դու իրավացի լինես ուրեմն էս ազգը կործանվելու արժանի ա: Այսինքն արժանի որնա, կկործանվի, որովհետև էս անգամ արդեն էնպես կկոտրվի, որ ոչ մի բանի ուժ էլ չի մնա:
    Մեր ազգը մենակ բարգավաճման ա արժանի:
    Եթե մեր անկամք ընդիմական քաղաքական գործիչները հայտարարեն, որ պատրաստ են հիմիկվա սրիկաներին գահընկեց անելուց հետո կազմակերպեն արդար ԱԺ ընտրություններ ու գոնե ժամանակավոր Հայաստանը դարձնեն Պառլամենտական կառավարման ձև ունեցող երկիր, էտ ժամանակ ես ու իմ նման հազարավոր մարդիկ պատրաստ կլինենք հավատալ, որ իրանք իրանց անձնական ամբիցիաների հետևից չեն վազում, այլ ազգի մասին են մտածում:
    Իմ ՔԱՈՍԸ գնում է ամենուր, իր հլու ծառայի` "Տիրակալ Ժամանակի" ուսերին նստած: _________

  9. #4716
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գեա-ի խոսքերից Նայել գրառումը
    երկար մտածում էի այստեղ գրառում անեմ թե չէ:Վախենում եմ սուր ու անարդար պիտակներից:Խնդրում եմ դավաճանի պիտակ չկպցնեք վրաս, որովհետև... ես ատում եմ Լևոն ՏերՊերրոսյանին ,վկա իմ խեղված երիտասարդությունը,կորցրած առաջին սերս , մի ամբողջ ձմեռ ոտքով մասիվից բժշկական ինստիտուտ ոտքով գանալու պատճառով ցրտահարված ոտքերս, որոնք մինչև այժմ էլ սկսում եմ վախեցած մզմզալ երբ ցրտի մասին խոսք է լինում:Վկայություններ կարող եմ բերել մի ամբողջ տետր: Մարդասպանից ազատվելու համար չի կարելի դիմել մարդասպանի ուսուցչի օգնությանը: Ու մեկ էլ վախենում եմ,միթե ամեն ինչ այդքան վատ է և մեր ազգը կորցրել է իսկապես ազգանվեր ազգասեր գործիչ ունենալու հույսը ,որի համար իսկապես արժե էներգիա ծախսել և նույնիսկ զոհվել:
    Հիշում եմ այդ տարիներից մի դրվագ`խմբով հավաքվել էինք կուրսեցիներից մեկի տանը`Պռոշյան փողոցի վրա ու չգիտեինք թե ինչպես համոզենք որ չգիտես որտեղից հարմարեցրաց չախմախ ակումլյատորն ու պայթած մագնիտաֆոնը իրար հետ կոնտակտի մեջ մտնեն, որովհետև ջահել էինք ու պարել էինք ուզում:Իսկ այդ ժամանակ հենց մեր դիմաց կառավարական դաչաները փայլում էին լույսի ավելցուկից,միլիոն կառատանոց ադամանդի նման ...իսկ քաղաքում մոլեգնում էր խավարը...
    էս ինչ սրտաճմլիկ գրառում էր Երաժշտությւոն չկար, որ պարեինք, էս ինչ տխուր ա: Մարդ էլ կար՝ գլուխը դնում էր բարձին ու մտածում՝ տեսնես հայրս կենդանի՞ է, թե՞ արդեն զոհվել է մարտի դաշտում: Պատերազմ: Սա խաղ ու պար չի, երաժշտության պակաս չի:
    Իսկ այն, որ իշխանավորները միշտ էլ վայելել են ավելի, քան ժողովուրդը, այն, որ իշխանավորները միշտ էլ թալանել են ժողովրդին, դա նորություն չի: Սա հեքիաթ չի, որ չար ու բարի լինի, այլ կյանք է՝ համեմված իր ողջ դաժանությամբ ու դժվարություններով: Իշխանության բերելու համար փնտրել այնպիսի մեկին, ով ոչ մի լումա չի գողանա ժողովրդից, դա անհնարին է, բացառված է, չի լինում այդպիսի բան, ես չեմ հավատում նման հեքիաթների:
    Իսկ նշածդ մյուս տխուր իրավիճակներն այսօր էլ առկա են: Մեկը մտնում ա խանութ ու տեսնում, որ հացը 20 դրամով թանկացել ա, գումարը չի հերիքում էդ հացը գնել, թողնում դուրս ա գալիս խանութից, ու էդ պահին իր հետ միասին խանութից դուրս ա գալիս ինչ որ իշխանավոր՝ լիքը տոպրակները ձեռքին: Հետո՞: Նույնը չի՞: Հիմա էլ շատ շատերը տրանսպորտից օգտվելու հնարավորություն չունեն, օրվա հացը գնելը նրանց ամենօրյա մտածմունքի թեման է: Ես ներկայիս վիճակով չեմ փորձում արդարացնել նախկինում եղածը, բայց և չեմ ընդունում, երբ ներկան են արդարացնում անցյալով:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 03.03.2011, 01:50: Պատճառ: Ավելորդ հատվածի հեռացում
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ձայնալար (03.03.2011), Նարե (04.03.2011), Տրիբուն (03.03.2011)

  11. #4717
    ՆԵՐԴԱՇՆԱԿ ՔԱՈՍԻ ՄԱՍՆԻԿ Mark Pauler-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.02.2010
    Հասցե
    Հայաստան,
    Գրառումներ
    547
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կուկ իսկ ինչից ենթադրեցիր, որ Գեան ներկան արդարացնում ա անցյալով? Ամենևին էլ չի արդարացնում, բայց երբ խոսքը գնում ա Լևոնի հետևից մարդկանց գնալու մասին, ուղղակի ասում ա, որ սխալ մարդ եք ընտրել:
    Եթե ստեղ ինչ-որ մեկը կա, որ կարա ասի, թե Լևոնը բարոյական իրավունք ունի վերադառնալու նախագահական աթոռին, ես ուղղակի կսկեմ կոնկրետ դեպքեր ու փաստեր գրել, որտեղ կերևա դրա հակառակ պնդման պատճառը:
    իսկ իմ կարծիքը, այն է, որ այսօր իսկապես չունենք արժանի առաջնորդ, որ ներկայիս իշխանություններից ազատվենք:
    Իմ ՔԱՈՍԸ գնում է ամենուր, իր հլու ծառայի` "Տիրակալ Ժամանակի" ուսերին նստած: _________

  12. #4718
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ես կարող եմ բազում կետեր բերել, թե ինչու եմ համարում, որ Լևոնը բարոյական իրավունք ունի, կարող եմ շատ մանրամասն ներկայացնեմ, թե ինչու եմ իրան արժանի մարդ ու քաղաքական գործիչ համարում:

    Բայց դրանով հերթական անգամ «թեմայից» շեղված կլինենք:
    Այս պայքարում բոլորովին էական չի Լևոնի անձը, այլ էական է, թե ինչ քայլեր են կատարվում, ինչ պրոցեսներ են գնում: Պրոցեսներ, որոնք կարող են օգնել երկրի զարգացմանը:

    Հերթական անգամ թեման շուռ մի տվեք անձի քննարկման վրա:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  13. #4719
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mark Pauler-ի խոսքերից Նայել գրառումը
    Կուկ իսկ ինչից ենթադրեցիր, որ Գեան ներկան արդարացնում ա անցյալով? Ամենևին էլ չի արդարացնում, բայց երբ խոսքը գնում ա Լևոնի հետևից մարդկանց գնալու մասին, ուղղակի ասում ա, որ սխալ մարդ եք ընտրել:
    Եթե ստեղ ինչ-որ մեկը կա, որ կարա ասի, թե Լևոնը բարոյական իրավունք ունի վերադառնալու նախագահական աթոռին, ես ուղղակի կսկեմ կոնկրետ դեպքեր ու փաստեր գրել, որտեղ կերևա դրա հակառակ պնդման պատճառը:
    իսկ իմ կարծիքը, այն է, որ այսօր իսկապես չունենք արժանի առաջնորդ, որ ներկայիս իշխանություններից ազատվենք:
    Էդ Գեաի կարծիքն ա, որ սխալ մարդ ենք ընտրել, ես գտնում եմ, որ ճիշտ մարդ ենք ընտրել: Ու դու ինչ փաստեր ուզում ես գրի, ես համոզված եմ, որ ճիշտ մարդու հետևից եմ գնում, որտև ես միամիտ ռոմանտիկ չեմ, որ մտածեմ՝ Լևոնը իր նախագահության տարիներին էս ա արել, էն ա արել, ու դրա համար էսօր չգնամ իր հետևից՝ տեսնելով, որ էսօր ճիշտ ուղի ա ընտրել ու գնում ա էդ ճիշտ ճանապարհով: Ես ունեմ ի աչքերն ու իմ ուղեղը, ու ոչ Գեան կարա ինձ ասի՝ սխալ մարդ ես ընտրել, ոչ էլ քո բերած «փաստերը» կարան ինձ համոզեն, որ կարծիքս փոխեմ:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  14. #4720
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երեխեք, Լևոնի մասին թեմա կա: Իր մասին բոլոր կարծիքները գրեք էդ թեմայում, մենք էլ կարդանք, ինչ չգիտենք, իմանանք (հեգնանք չփնտրեք գրառմանս մեջ ):
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  15. #4721
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես կարող եմ բազում կետեր բերել, թե ինչու եմ համարում, որ Լևոնը բարոյական իրավունք ունի, կարող եմ շատ մանրամասն ներկայացնեմ, թե ինչու եմ իրան արժանի մարդ ու քաղաքական գործիչ համարում:

    Բայց դրանով հերթական անգամ «թեմայից» շեղված կլինենք:
    Այս պայքարում բոլորովին էական չի Լևոնի անձը, այլ էական է, թե ինչ քայլեր են կատարվում, ինչ պրոցեսներ են գնում: Պրոցեսներ, որոնք կարող են օգնել երկրի զարգացմանը:

    Հերթական անգամ թեման շուռ մի տվեք անձի քննարկման վրա:
    Տենց ա, երբ մարդիկ քաղաքականություն կոչվածից ոչ թե հեռու են լինում, այլ ընդհանրապես տեղյակ չեն լինում, թե ինչ ա նշանակում քաղաքականություն, էդ ժամանակ սկսում են անձնական ատելության կամ սիրո վրա հիմնվելով կողմնորոշվել քաղաքական հարցերում:
    ՄԻ բան ա պետք հասկանալ, որ սա քաղաքական քննարկումների թեմա է, ոչ թե Վալենտինի կամ մարտի ութի Ի՞նչ սեր, ի՞նչ ատելություն, մեղա մեղա
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  16. #4722
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Երեխեք, Լևոնի մասին թեմա կա: Իր մասին բոլոր կարծիքները գրեք էդ թեմայում, մենք էլ կարդանք, ինչ չգիտենք, իմանանք (հեգնանք չփնտրեք գրառմանս մեջ ):
    Աստ, իսկ ես կարծում եմ, որ ակումբում Լևոնի մասին լիքը թեմա կա, որ շատ հանգիստ կարելի ա դրանք տեղափոխել սեր և զգացմունքներ բաժին, որտեղ մարդիկ կկարողանան սիրել կամ ատելԼևոնին
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  17. #4723
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գեա-ի խոսքերից Նայել գրառումը
    երկար մտածում էի այստեղ գրառում անեմ թե չէ:Վախենում եմ սուր ու անարդար պիտակներից:Խնդրում եմ դավաճանի պիտակ չկպցնեք վրաս, որովհետև... ես ատում եմ Լևոն ՏերՊերրոսյանին ,վկա իմ խեղված երիտասարդությունը,կորցրած առաջին սերս , մի ամբողջ ձմեռ ոտքով մասիվից բժշկական ինստիտուտ ոտքով գանալու պատճառով ցրտահարված ոտքերս, որոնք մինչև այժմ էլ սկսում եմ վախեցած մզմզալ երբ ցրտի մասին խոսք է լինում:Վկայություններ կարող եմ բերել մի ամբողջ տետր: Մարդասպանից ազատվելու համար չի կարելի դիմել մարդասպանի ուսուցչի օգնությանը: Ու մեկ էլ վախենում եմ,միթե ամեն ինչ այդքան վատ է և մեր ազգը կորցրել է իսկապես ազգանվեր ազգասեր գործիչ ունենալու հույսը ,որի համար իսկապես արժե էներգիա ծախսել և նույնիսկ զոհվել:
    Հիշում եմ այդ տարիներից մի դրվագ`խմբով հավաքվել էինք կուրսեցիներից մեկի տանը`Պռոշյան փողոցի վրա ու չգիտեինք թե ինչպես համոզենք որ չգիտես որտեղից հարմարեցրաց չախմախ ակումլյատորն ու պայթած մագնիտաֆոնը իրար հետ կոնտակտի մեջ մտնեն, որովհետև ջահել էինք ու պարել էինք ուզում:Իսկ այդ ժամանակ հենց մեր դիմաց կառավարական դաչաները փայլում էին լույսի ավելցուկից,միլիոն կառատանոց ադամանդի նման ...իսկ քաղաքում մոլեգնում էր խավարը...
    Էս նույն բանը Չերչիլի ժամանակ էլ ա եղել Բրիտանիայում, բայց իրանց մոտ նրանք պատերազմում հաղթեցին Չերչիլն էլ իրենց հերոսն էր, չնայած հետո հրաժարական տվեց… նույնը մեզ մոտ եղավ, պատերազմը հաղթեցինք, Լևոնը հրաժարվեց, բայց նա դարձավ ամենաատելի մարդը… կարելի է ասել դավաճան…

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (03.03.2011)

  19. #4724
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Աստ, իսկ ես կարծում եմ, որ ակումբում Լևոնի մասին լիքը թեմա կա, որ շատ հանգիստ կարելի ա դրանք տեղափոխել սեր և զգացմունքներ բաժին, որտեղ մարդիկ կկարողանան սիրել կամ ատելԼևոնին

    Ես կուզեի կոնկրետ փաստեր տեսնել, թե ինչ գործարան է տվել ասենք ռուսներին, որ էդքան ասում են, կամ էլ. էներգիա է վաճառել թե անվճար տվել վրացիներին այն դեպքում, երբ մենք էստեղ սառել ենք: Ես փաստեր եմ ուզում, փաստեր...
    Էդ ռոմանտիկայի բաժինը մեկ ա չսիրեցի, էլի...
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  20. #4725
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ցավալին նա է որ տարիքն առած մարդիկ որոնք տուժել են Լևոնի տարիներին այսօր հրապարակում են ու միացել են շարժմանը, իսկ ջահելությունը որ Լևոնի մասին միայն լսելով գիտի չգիտես ինչու անսահման ատելությամբ է լցված նրա նկատմամբ…

    …այ ստեղ ա երևում թե Սերժը ոնց ա փչացնում մեր երիտասարդությանը…

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Kuk (03.03.2011)

Էջ 315 980-ից ԱռաջինԱռաջին ... 215265305311312313314315316317318319325365415815 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 6 հոգի. (0 անդամ և 6 հյուր)

Համանման թեմաներ

  1. Խաղեր. քննարկումներ թեմայից դուրս
    Հեղինակ՝ Gevorg, բաժին` Խաղեր
    Գրառումներ: 428
    Վերջինը: 16.10.2022, 18:51
  2. «Կրոն» բաժնի թեմաներից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Ներսես_AM, բաժին` Կրոն
    Գրառումներ: 2378
    Վերջինը: 08.01.2021, 09:04
  3. «Անեկդոտներ» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 97
    Վերջինը: 24.06.2020, 01:19
  4. «Ճարտարապետություն» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Mephistopheles, բաժին` Ճարտարապետություն
    Գրառումներ: 249
    Վերջինը: 10.07.2018, 18:46
  5. Առանձին թեմաներից դուրս գրական քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 233
    Վերջինը: 28.07.2017, 11:36

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •