Մեֆ ջան, իմ արև, թե հասկաոնւ եմ ինչ ես ուզում ասած լինես: Մեկ ասում ես՝ բանակը գալիս ԲՈԼՈՐ ընտրություններցի հետո սաղին ծեծում ջարդում ա, մեկ ասում ես՝ ժողովրդին չի պաշտպանում, հակառակ դեպքում կգնար մլիցեքի բերանը կջարդեր: Մեֆ, հիմա ծեծու՞մ ա, թե՞ չէ:
Իշխանությունը ծայրաստիճան մոնոլիտացված ա, ես կասեի ոչ միայն իշխանությունը: Ընդիմությունն էլ հետը: Բանակը չի կարա անկախ լինի Մեֆ ջան, քանի որ Սահմանադրությանդ մեջ գրած ա, որ երկրի նախագահը բանակի գլխավոր գերագույն հրամանատարն ա: Սրանով քո ասած անկախության ու ազատական-քաղաքացիապաշտպան բանակի քաղաքական ռոմանտիզմի վրա խաչ ա քաշվում: Դու որտե՞ղ ես տեսել անկախ բանակ: Էս աչկիս նոր քաղաքական կատեգորիա ասեցիր:
Մեֆ ջան, եթե պատերազմ սկսվեց, Հայաստանում բացի սահմանապահներից երևի ուրիշ զորք չթողեն, հատ-հատ կտանեն: Ու կսկսեն գրաժդանսկիներին հավաքել: Մեֆ, կարող ա իշխանությունը պագալովնի ոչխար են, բայց քյալ չեն: Նրանք շատ լավ գիտեն, որ եթե ժողովուրդը հանկարծ բանակի դեմ թարսվեց, պատերազմի ժամանակ գծի վրայից փախնող են, կռվող չի մնա: Էս դաժէ ես ու դու ենք հասկանում, իսկ էդ գործի «գիտակները» սա շուտվանից են անգիր արել: Երևի չես վիճի, որ էսօր մեր իշխանական համակարգում բանակը միակն ա, որ քրֆելու տեղ համարյա չկա (ծեծուջարդը մեջտեղ չբերես, բանակը իդեալական չի էլ կարա լինի):
Չեղած տեղից բանակին մի կպեք, ճիշտ չի էդ Մեֆ ջան, ճիշտ չի:
Ինչ վերաբերում ա շուին: Դու երևի ճիշտ չհասկացար միտքս: Ես 100 հոգով չեմ գնա ազատության հրապարակ ,որովհետև 100 հոգին չափից դուրս քիչ ա, Մեֆ ջան: Կխնդան վրես: 100 հոգով ու՞մ կամ ինչի՞ դեմ բողոքեմ: Մարդիկ սեփական ավտոներով չկարացան Գյումրու հրապարակից դուրս գան, ես որտեղի՞ց կարանամ 100 հոգով բան ապացուցեմ: Ու՞մ ապացուցեմ: Խղճի՞ս հանգստության համար: Որ հետո ասեմ՝ տեսեք, էն ժամանակ որ դուք բան չէիք անում, ես «պայքարում էի»: Չէ, Մեֆ ջան, դժբախտաբար ընենց ա ստացվել, որ ես նման ռոմանտիկ բաներին շուտվանից չեմ հավատում: Էդ էլ իմ դժբախտությունն ա երևի:
Էջանիշներ