Այ քեզ բա՛ն
Իմ շատ սիրված Արթուր Ավթանդիլյան, Մարինե Պետրոսյան, Հակոբ Բադալյան, եւ այլոք: Խնդրում եմ կարդացե՛ք մի ընդարձակ մեջբերում.
"Ես ցավով եմ ընդգծում, որ մեր ժողովրդի մեջ (դա գուցե նաեւ մենք ենք մեղավոր, որ չկարողացանք բացատրել, չկարողացանք հասցնել նրան) չկա այն գիտակցությունը, որ այսօր հայ ժողովրդի առջեւ կանգնած, Հայաստանի առջեւ կանգնած, մեր պետության առջեւ կանգնած գերագույն խնդիրը, որից կախված է ե՛ւ Հայաստանի ապագան, ե՛ւ մեր ժողովրդի բարօրությունը, ե՛ւ մեր տնտեսության բարգավաճումը, Ղարաբաղի հարցի կարգավորումն է: Եթե չլինի այդ գիտակցությունը, ինձ թվում է` ոչինչ անել պետք չէ....
Գնալ, մտնել մեր տները եւ սպասել, թե ինչպես է Հայաստանը, ինչպես ասացի, վերածվում երրորդ աշխարհի մի երկրի, որի միակ կապիտալը լինելու է աշխատանքի արտահանումը: Ուրիշ ոչինչ չունենք: Այսօր արդեն մեր աշխատուժը կազմում է մեր բյուջեի եւ մեր համախառն ներքին արդյունքի մի զգալի մասը, եթե ոչ բախտորոշ: Պետք է հասկանանք` սա չեմ ասում, որպեսզի թեւաթափ լինենք. Հայաստանը ունի ռեսուրսներ, Հայաստանի ամենամեծ ռեսուրսը նրա բացվածությունն է աշխարհի առջեւ, երբ մեր սահմանները բացվեն դեպի Թուրքիա, դեպի Ադրբեջան, դեպի Իրան. չխաբվեք, մենք Իրանի հետ ճանապարհ չունենք: Մեղրին ճանապարհ չէ տնտեսական զարգացման համար: Ճանապարհը Ջուլֆայի երկաթգիծն է (որը անցնում է Նախիջեւանով-խմբ.): Եթե չբացվենք արտաքին աշխարհ, եթե այդպես մնանք փակված, մենք կվերածվենք բնատնտեսության, որի վախճանը շատ աղետալի կարող է լինել: Մենք կկորցնենք ոչ միայն Ղարաբաղը, այլ նաեւ կմտածենք Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման մասին:
Այս իշխանությունների ամենամեծ հանցանքը, ինձ թվում է, հենց այստեղ է կայանում: Ղարաբաղի հարցի կարգավորումը այս տասը տարիների ընթացքում համարյա թե հասել է անհուսալի վիճակի:"
Սա ասվել է, հասկանում եք թե ո՛ւմ կողմից 2007-ի սեպտմեբրեի 21-ին՝ վերադարձի առաջին ելույթում: Հիմա, խնդրում եմ ինձ բացատրե՛ք, դու այն ժամանակ սա չե՞ք լսել, չլսելո՞ւ եք տվել, թե ի՞նչ ա պատահել: Եվ սա եզակի դեպք չի, այսպիսի մեջբերումները կարելի ա ավելցնել:
Ես այս պահին չեմ ասում՝ քննարկենք սա ճիշտ թեզեր են, թե՞ ոչ: Ես ասում եմ, եթե այն ժամանակ այսքանով հանդերձ ձեզ համար ընդունելի է եղել մասնակցել Լեւոնի առաջնորդած Շարժմանը, ապա ի՞նչ փոխվեց այսօր: Իմ համար որեւէ բանավեճ անհետաքրքրիր ու անընդունելի է, եթե կողմերը անպատասխանատվություն եւ անհետեւողականություն են ցուցաբերում: Սա ի՞նչ բան ա, էրեգ դուք նորմալ "կուլ էիք տալիս" նման թեզերը, իսկ հիմա, հանկարծ խռովեցիք: Ու մեղավորն ո՞վ ա՝ Լեւոնը, թե՞ դուք: Լեւոնի կամ նրա քաղաքական հայացքների մասին շատ բան կարելի ա ասել, մատծել ու կարծել: Բայց օբյեկտիվ լիենլու դեպքում մի բան հաստատ ա՝ մարդը իրա հայացքների մեջ հետեւողական ա ու ոչ մեկին չի խաբել: Նույնիսկ ամենաթեժ պահերին, չի թաքցրել իր դիրքորոշումը Արցախի եւ հայ-թուրքականի խնդրում: Բարի լինեիք, ժամանակին ուշադիր լսեիք ու կարդայիք:
Հ.Գ. Հուսով եմ նեղանալ-մեղանալ չի լինի: )))
Էջանիշներ