User Tag List

Էջ 205 979-ից ԱռաջինԱռաջին ... 105155195201202203204205206207208209215255305705 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 3,061 համարից մինչև 3,075 համարի արդյունքները՝ ընդհանուր 14678 հատից

Թեմա: Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

  1. #3061
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,460
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժող, բայց զգում եք, որ Թևանյանի փիա՞ռ ենք անում
    Բացում ա
    Հա իսկապես, վատ չստացվեց… Տեսնես քանի՞ հազար հոգի էս մոմենտը կարդաց Չուկ, արի քո պիառը անենք։ Մենակ պիտի թույնիկ հոդվածներ գրես, մնացածը մեր վրա Ես ընենց քեզ կփառաբանեմ, կարծես ինձ դրա համար վճարել են Խոստանում եմ։

    Իսկ ինչ գործի է եղել Անդոն էդ կառույցում՞:
    Բիձ, ինչքան հիշում եմ ուսանող էր։
    Si vis pacem, para bellum

  2. #3062
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2009
    Գրառումներ
    1,593
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժող, բայց զգում եք, որ Թևանյանի փիա՞ռ ենք անում
    Բացում ա
    Ըստ իմ իմացածի, նորմալ վերլուծաբանները շանս չունեն քաղաքականություն մտնել որպես գործիչ: Նրանք իրենց հոդվածներով էնքան թշնամիներ են կուտակած լինում, որ մանևրելու տեղ չեն ունենում և բացարձակ անպիտան են էդ գործի համար: Կարծում եմ, որ իրենք էլ դա շատ լավ գիտեն:
    Նման մարդիկ լավագույն դեպքում դառնում են խորհրդատու, եթե իհարկե հրաժարվում են հրապարակավ ճշմարտություն ասելու ամբիցիաներից : Բայց դա էլ լավ չի ստացվում: Էնպես որ , Թևանյանի -որպես քաղաքական գործիչի, փիառը արդեն իսկ տակ տված գործ է:

  3. #3063
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Նիկոլը ասածներիդ ոչ իրավացիությունը ցույց տալու վառ օրինակ:
    Ի դեպ, հա՛, թշնամիների էնքան մեծ բանակ ունի, որ էլ ասելու չի, երևի իսկի Լևոնն էդքան չունի: Ու չնայած դրան համակիրների հզոր խումբ էլ ունի:
    Բայց ես, փիառ ասելով, նկատի չունեի Թևանյանի քաղաքական գործիչ դառնալու հեռանկարը, թեև նման ամբիցիաների գոյությունը չեմ բացառում ու նորմալ եմ համարում, ես ընդամենը նկատի ունեի վայ-վերլուծաբանի փիառը: Սաղ օրը նստած իրա մասին ենք խոսում, կարծես թե իսկապես նորմալ ու լուրջ վերլուծություններ ա անում

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. #3064
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2009
    Գրառումներ
    1,593
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Լրացում
    Մի անգամ գրել եմ, շարունակում եմ նույն կարծիքին մնալ- Թևանյանի մոտ կողմնակալություն կա ղարաբաղցիների հանդեպ:
    Ինքը քլնգում է հայաստանյան գործիչներին, բայց ղարաբաղյան հարցը վեր է դասում հայաստանյան ցանկացած պրոբլեմից:
    Էդքան մասով ինքը ազնիվ չի ու վերջ-շուտ դա ջրի երես է գալու:

  5. #3065

    Համակիրների քանակն ու արդյունքը տարբեր բաներ են: Ապացույցը- իր բանտում հայտնվելը: Սաղին էր ձեռ տալիս դա:
    Ոչ ռևոլյուցիոն ընթացքներում Նիկոլը քննադատող լրագրող էլ կմնա:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    keyboard (13.04.2010)

  7. #3066
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,460
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մեջբերում Բիձա-ի խոսքերից Նայել գրառումը
    Լրացում
    Մի անգամ գրել եմ, շարունակում եմ նույն կարծիքին մնալ- Թևանյանի մոտ կողմնակալություն կա ղարաբաղցիների հանդեպ:
    Ինքը քլնգում է հայաստանյան գործիչներին, բայց ղարաբաղյան հարցը վեր է դասում հայաստանյան ցանկացած պրոբլեմից:
    Էդքան մասով ինքը ազնիվ չի ու վերջ-շուտ դա ջրի երես է գալու:
    Բիձ, էդ Ղարաբաղի հարցը երբվանի՞ց է երկրորդական դարձել: Դու ուզում ես Թևանյանը ղարաբաղցիներին է՞լ քլնգի... ո՞ր թեմայով, որ նրանք ղարաբաղի ե՞ն, թե՞ ուրիշ: Ինչքան հասկանում եմ, մեզ համար հավայի օդում քլնգոցին ավելի գնահատելի է, քան թե օբյեկտիվ գնահատականները:
    Si vis pacem, para bellum

  8. #3067
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մեջբերում Բիձա-ի խոսքերից Նայել գրառումը
    Համակիրների քանակն ու արդյունքը տարբեր բաներ են: Ապացույցը- իր բանտում հայտնվելը: Սաղին էր ձեռ տալիս դա:
    Ոչ ռևոլյուցիոն ընթացքներում Նիկոլը քննադատող լրագրող էլ կմնա:
    Քաղբանտարկյալ լինելը լրացուցիչ հուշում է իր կայացած ու ուժեղ քաղ. գործիչ լինելու մասին: Իսկ եթե ուզում ես նոր թեորեմ հայտնագործել, ըստ որի բանտում հայտնված քաղաքական գործիչն այլևս քաղաքական գործիչ չէ, ապա խնդրեմ, փորձիր, մեկ էլ տեսար որպես անապացուցելին ապացուցելու համար անունդ գինեսի գրքում գրեն

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Kuk (13.04.2010)

  10. #3068
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,460
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Քաղբանտարկյալ լինելը լրացուցիչ հուշում է իր կայացած ու ուժեղ քաղ. գործիչ լինելու մասին: Իսկ եթե ուզում ես նոր թեորեմ հայտնագործել, ըստ որի բանտում հայտնված քաղաքական գործիչն այլևս քաղաքական գործիչ չէ, ապա խնդրեմ, փորձիր, մեկ էլ տեսար որպես անապացուցելին ապացուցելու համար անունդ գինեսի գրքում գրեն
    Չուկ, դու կարո՞ղ ես ասել, որ այն մյուս տասնչորս թե տասնհինգ քաղբանտարկյալները ևս ուժեղ քաղաքական գործիչներ են: Սասուն Միքայելյանը ուժեղ քաղաքական գործի՞չ է, թե՞ ոչ այդքան: Ով է ավելի կայացած քաղ, գործիչ, Սասուն Միքայելյա՞նը, թե՞ Նիկոլ Փաշինյանը: Իսկ Սարգիս Հացպանյանը քաղաքական գործիչ է թե՞ ոչ, ուժե՞ղ է, թե՞ թույլ: Ինձ հետաքրքրում է քո մոտեցումը, որ մարդու ուժեղ և կայացած քաղ. գործիչ լինելը պայմանավորում ես բանտարկված լինելու հանգամանքով:
    Si vis pacem, para bellum

  11. #3069
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Աղբյուր՝ Ա1+

    Ո՞նց, լուրջ ձյաձ, Թուրքիան փորձու՞մ ա ԼՂ հարցում միջնորդ դառնա, փորձում ա ցեղասպանության հարցը կասկածի տակ դնի՞: Չէ հաա՜՞ ապեեեեեե
    ՈՉ ելիտասալդ, դուք սխալ եք հասկացել: Պալոն նախագահը հստակ, շեշտում եմ հստակ ասում է, ոլ Թուլքաին կալող է միայն օժանդակել, օգնել ելկու կողմելին և ոչ ելչբեք միջնոլդ դալնալ. Դուք գիտեք ոլ մինլոջ ելկլներլը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ ելկլներլն են...
    Վերջին խմբագրող՝ Rammer: 12.04.2010, 23:48:

  12. #3070
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Չուկ, դու կարո՞ղ ես ասել, որ այն մյուս տասնչորս թե տասնհինգ քաղբանտարկյալները ևս ուժեղ քաղաքական գործիչներ են: Սասուն Միքայելյանը ուժեղ քաղաքական գործի՞չ է, թե՞ ոչ այդքան: Ով է ավելի կայացած քաղ, գործիչ, Սասուն Միքայելյա՞նը, թե՞ Նիկոլ Փաշինյանը: Իսկ Սարգիս Հացպանյանը քաղաքական գործիչ է թե՞ ոչ, ուժե՞ղ է, թե՞ թույլ: Ինձ հետաքրքրում է քո մոտեցումը, որ մարդու ուժեղ և կայացած քաղ. գործիչ լինելը պայմանավորում ես բանտարկված լինելու հանգամանքով:
    Նիկոլի դեպքում կարող եմ ասել
    Արզումանյանի դեպքում կարող էի ասել:
    Էլի շատերի դեպքում:
    Բոլորի դեպքում՝ չէ, չեմ կարող: Բայց կան շատերը, ում կարող եմ ասել, որ հենց ուժեղ քաղ. գործիչ լինելու համար են նստացրել, այլ ոչ թե այլ կարգի հաշվեհարդարների:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  13. #3071
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2009
    Գրառումներ
    1,593
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բիձ, էդ Ղարաբաղի հարցը երբվանի՞ց է երկրորդական դարձել: Դու ուզում ես Թևանյանը ղարաբաղցիներին է՞լ քլնգի... ո՞ր թեմայով, որ նրանք ղարաբաղի ե՞ն, թե՞ ուրիշ: Ինչքան հասկանում եմ, մեզ համար հավայի օդում քլնգոցին ավելի գնահատելի է, քան թե օբյեկտիվ գնահատականները:
    95 թվից սկսած, երբ կեղծիքը մտավ մեր քաղաքական կյանք ու հայաստանում կեղծ պառլամենտը ընտրվեց, այդ օրվանից մեր համար մեկ հարցը ոչ թե ղարաբաղն է, այլ քաղաքական համակարգը ԲՏ-եքից ազատելու հարցը:
    Ես հավայի քֆրտոցով չեմ զբաղվել ու չեմ զբաղվելու: Քննարկում եմ այն, ինչ կարևոր եմ համարում: Մի գուցե իմ կարևորածը կարևոր չի մի ուրիշի համար, բայց դա դեռ բավարար չէ, որ այդ կարծիքը հավայի քլնգոց համարվի:

  14. #3072
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապեր, ուրեմն ասեմ։ Ժամանակին կառավարման բարձրագույն դպրոց կար (Կիևյանի վրա), չգիտեմ հիմա կա թե չկա։ Ուրեմն ընկերս որ սովորում էր էդ կառավարման դպրոցում, ես իրեն հաճախ էի այցելում։ Մի անգամ էդ դպրոցի լսարանում ինձ ցույց տվեց մի մեծ գլխով տղայի ու ասեց՝ «Տենում ե՞ս էս մեծ գլուխը։ Լրիվ խելք ա։» Դա երևի մի 10 տարի և ավել առաջ էր։ Բոլորովին վերջերս, այսինքն մի քանի ամիս առաջ որ լուրեր էի փնտրում ու 7or.am կայքում նկարը տեսա, սկսեցի կասկածել թե դեմքը «ու՞րդուց» ա ծանոթ։ Ու արդեն շատ բոլորովին վերջերս հիշեցի (ընկերոջս օգնությամբ) որ կառավարման դպրոցի Անդոն է։ Ես էդքանը գիտեմ իր մասին, ու մեկ էլ գիտեմ, որ համ էլ պոլիտեխնիկն ա ավարտել համ էլ տնտեսական ու քաղաքական գիտությունների թեկնածու է։ Ես էլ եմ google-ով իր մասին որոնել, նորմալ բան չեմ գտել։ Համեստ տղա յա երևի

    Հ.Գ. Հատուկ քեզ համար ճարեցի. «Պոլիտէկոնոմիա» քաղաքական, տնտեսական և իրավական հետազոտությունների ինստիտուտ ՀԿ նախագահ, «Հակամենաշնորհային կարգավորման մասին» ՀՀ օրենքի նախագծման աշխատանքային խմբի ղեկավար։
    Լավ ես գրել Վիշապ ջան, ինչքան ես հասկանում եմ Թևանյանը կողմ ա կոշտ քաղաքականության թուրքերի ու ազերիների հետ և էդ տեսակետից ինքև նախընտրում ա քոչարյանի դիրքորոշումը (չեմ ասում լրիվ կողմ ա)… հիմա որպես տնտեսագետ ինքն ինձ պիտի բացատրի, կամ էլ մի հատ հոդված վերլուծական գրի թե ոնց ա 2.5 միլ. Հայաստանն իր 80% փակ սահմաններով կոշտ դիրքորոշում որդեգրելու, քանի որ դժվար ա չհամաձայնվել որ կոշտ դիրքորոշման համար մեզ, հատկապես մեզ, շատ ուժեղ տնտեսություն ա պետք, մենակ տանկերով ու բոմբորով չի լինի… սա մեկ

    Թևանյանը պնդում ա թե Սերժը հես ա իրա դիրքորոշումը հայ թուրքական ու ղարաբաղյան հարցում կոշտացնելու ա (էն վիդեոյի մեջ էր ասում) … կարա մի հատ բացատրի թե ինչ հիմեքերի վրա ա դա անելու… հենց ըտենց վերցնելու ու կոշտացնելու ա՞… էսօր Օբաման Սերժին կանչել ա Վաշինգտոն որ մասնակցի միջուկային զենքերի չտարածման կոնֆորանս ա ինչ ա չգիտեմ, հաստատ միջուկային զենքերի համար չի, չէ՞… Ռուսներն էլ ոնց որ արդեն գիտեինք ամերիկացիների հետ համաձայնվեցին ապրիլի 6-ին… մեր կոշտացման միակ կռվանը չկա (ռուսները)… Սերժը հիմա ոնց ա կոշտանալու… սա երկրորդ

    Թևանյանը անընդհատ նշում ա որ Սերժն ու Լևոնը նույն քաղաքականությունն են վարում՝ "քիրվայություն" են անում այսինքն փոխզիջման են գնում… մի կողմ թողնենք էդ երտկուսին նույն հարթության մեջ դնելու ծիծաղելի փորձին, էսի նմանվում ա նրան որ Պիկասսոյին ու նկարել չիմացողին նույնացնում են որովհետև երկուսն էլ "քիթը սխալ տեղ են նկարել"… կարա՞ ինքը մի հատ հոդված ու վերլուծական գրի թե փոխզիջման ու բանակցությունների ալտերնատիվը որն ա … ոնց որ տեսնում ենք "հողերը կոշտ գրկել-նստելը" իրան չի արդարացրել… իմիջայլոց "հողերը կոշտ գրկել-նստելը" մենաշնորհին ու ավտորիտարիզմին արդարացում են տալիս, ու ինչ որ տեղ հենց դրա հետևանք են…

    Մինչև Թևանյանը էս հարցերի պատասխանը չտա, նրա հոդվածները լուրջ ընդունել չարժի… նրա հոդվածները հիմնականում ուղղված են ՀԱԿ/ընդդիմությունից հիասթափված զանգվածին (ինքն էլ երևի նրանցից մեկն ա միգուցե և իրավամբ)… հարցն էն չի թե Լևոնի բանակցությունների գնալն ու փոխզիջումներ անելն ինչքանով ա լավ կամ վատ, այլ նրանում որ իրա պաշտպանած վարյանտը իրագործելի չի, մեղմ ասած bullshit ա, որովհետև նա պարզապես նախընտրում ա դրա տնտեսական ու քաղաքական հիմնավորմանը չանդրադառնալ, այլ բավարարվում ա զուտ հակառակ կողմին քննադատելով, զուտ էմոցիոնալ ու պամֆլետային մաներայով…

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (13.04.2010), Kuk (13.04.2010)

  16. #3073
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,460
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մեջբերում Բիձա-ի խոսքերից Նայել գրառումը
    95 թվից սկսած, երբ կեղծիքը մտավ մեր քաղաքական կյանք ու հայաստանում կեղծ պառլամենտը ընտրվեց, այդ օրվանից մեր համար մեկ հարցը ոչ թե ղարաբաղն է, այլ քաղաքական համակարգը ԲՏ-եքից ազատելու հարցը:
    Ես հավայի քֆրտոցով չեմ զբաղվել ու չեմ զբաղվելու: Քննարկում եմ այն, ինչ կարևոր եմ համարում: Մի գուցե իմ կարևորածը կարևոր չի մի ուրիշի համար, բայց դա դեռ բավարար չէ, որ այդ կարծիքը հավայի քլնգոց համարվի:
    Բիձ. նկատի ունեյի հրապարակախոսի կողմից հավայի քլնգոցին: Կներես, որ անհասկանալի է ստացվել միտքս: Ամեն դեպքում իմ կարծիքով Հայաստանի խնդիրները ոչ մի կերպ Ղարաբաղյան հարցի կարևորությունը չեն ստվերում, քանի որ պատերազմի ու առհասարակ լինել-չլինելու խնդիր կա, որը պարտադիր չի անպայման գլուխներիս վրա զգանք, որ դառնա կարևորագույն խնդիրը:
    Si vis pacem, para bellum

  17. #3074
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,460
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ ես գրել Վիշապ ջան, ինչքան ես հասկանում եմ Թևանյանը կողմ ա կոշտ քաղաքականության թուրքերի ու ազերիների հետ և էդ տեսակետից ինքև նախընտրում ա քոչարյանի դիրքորոշումը (չեմ ասում լրիվ կողմ ա)… հիմա որպես տնտեսագետ ինքն ինձ պիտի բացատրի, կամ էլ մի հատ հոդված վերլուծական գրի թե ոնց ա 2.5 միլ. Հայաստանն իր 80% փակ սահմաններով կոշտ դիրքորոշում որդեգրելու, քանի որ դժվար ա չհամաձայնվել որ կոշտ դիրքորոշման համար մեզ, հատկապես մեզ, շատ ուժեղ տնտեսություն ա պետք, մենակ տանկերով ու բոմբորով չի լինի… սա մեկ
    Մեֆ, ոչ թե Թևանյանը կողմ ա չգիտեմ ինչին, այլ Թևանյանը պարզապես այլըտրանք չի տեսնում: Դու մի հատ բացատրի, թե ոնց ես տեսնում հիմա ղարաբաղյան հարցի լուծումը ու Հայաստանի ապաշրջափակումը: Եթե բացատրես, նոր կասենք, որ Թևանյանը սխալ է:

    Թևանյանը պնդում ա թե Սերժը հես ա իրա դիրքորոշումը հայ թուրքական ու ղարաբաղյան հարցում կոշտացնելու ա (էն վիդեոյի մեջ էր ասում) … կարա մի հատ բացատրի թե ինչ հիմեքերի վրա ա դա անելու… հենց ըտենց վերցնելու ու կոշտացնելու ա՞… էսօր Օբաման Սերժին կանչել ա Վաշինգտոն որ մասնակցի միջուկային զենքերի չտարածման կոնֆորանս ա ինչ ա չգիտեմ, հաստատ միջուկային զենքերի համար չի, չէ՞… Ռուսներն էլ ոնց որ արդեն գիտեինք ամերիկացիների հետ համաձայնվեցին ապրիլի 6-ին… մեր կոշտացման միակ կռվանը չկա (ռուսները)… Սերժը հիմա ոնց ա կոշտանալու… սա երկրորդ
    Մտիր լրահոսի թեման, վերջին լուրը կարդա, Սերժի կոշտացումը տես:

    Թևանյանը անընդհատ նշում ա որ Սերժն ու Լևոնը նույն քաղաքականությունն են վարում՝ "քիրվայություն" են անում այսինքն փոխզիջման են գնում… մի կողմ թողնենք էդ երտկուսին նույն հարթության մեջ դնելու ծիծաղելի փորձին, էսի նմանվում ա նրան որ Պիկասսոյին ու նկարել չիմացողին նույնացնում են որովհետև երկուսն էլ "քիթը սխալ տեղ են նկարել"… կարա՞ ինքը մի հատ հոդված ու վերլուծական գրի թե փոխզիջման ու բանակցությունների ալտերնատիվը որն ա … ոնց որ տեսնում ենք "հողերը կոշտ գրկել-նստելը" իրան չի արդարացրել… իմիջայլոց "հողերը կոշտ գրկել-նստելը" մենաշնորհին ու ավտորիտարիզմին արդարացում են տալիս, ու ինչ որ տեղ հենց դրա հետևանք են…
    Թևանյանը էն վիդեոյում ասում է, որ տվյալ պահին այս հարցը լուծում չունի, այսինքն փոխզիջումը առհասարակ չի քննարկվում, եթե ուշադիր լինես, Մեֆ ջան: Իսկ եթե չի քննարկվում, ապա այլընտրանքի մասին էլ խոսք գնալ չի կարող:

    Մինչև Թևանյանը էս հարցերի պատասխանը չտա, նրա հոդվածները լուրջ ընդունել չարժի… նրա հոդվածները հիմնականում ուղղված են ՀԱԿ/ընդդիմությունից հիասթափված զանգվածին (ինքն էլ երևի նրանցից մեկն ա միգուցե և իրավամբ)… հարցն էն չի թե Լևոնի բանակցությունների գնալն ու փոխզիջումներ անելն ինչքանով ա լավ կամ վատ, այլ նրանում որ իրա պաշտպանած վարյանտը իրագործելի չի, մեղմ ասած bullshit ա, որովհետև նա պարզապես նախընտրում ա դրա տնտեսական ու քաղաքական հիմնավորմանը չանդրադառնալ, այլ բավարարվում ա զուտ հակառակ կողմին քննադատելով, զուտ էմոցիոնալ ու պամֆլետային մաներայով…
    Չգիտեմ, Մեֆ: Անձամբ ինձ Թևանյանի ասելիքը հիմնավորված է թվում:
    Si vis pacem, para bellum

  18. #3075
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2009
    Գրառումներ
    1,593
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Քաղբանտարկյալ լինելը լրացուցիչ հուշում է իր կայացած ու ուժեղ քաղ. գործիչ լինելու մասին: Իսկ եթե ուզում ես նոր թեորեմ հայտնագործել, ըստ որի բանտում հայտնված քաղաքական գործիչն այլևս քաղաքական գործիչ չէ, ապա խնդրեմ, փորձիր, մեկ էլ տեսար որպես անապացուցելին ապացուցելու համար անունդ գինեսի գրքում գրեն
    1- Ի սկզբանե խոսքը զուտ վերլուծաբանների մասին էր: Իմ կարծիքը ժխտելու համար Նիկոլին մեջտեղ բերեցիր որպես վերլուծաբան: Նենգափոխելը լավ պրիյոմ չէ:
    2-Ոչ մեկին գաղտնիք չէ, որ Նիկոլը շատ վաղուց արդեն ոչ թե վերլուծաբան է, այլ քաղաքական գործիչ:
    3- Ինքը չեզոք վերլուծաբան չի էլ եղել- ինքը միշտ էլ, առաջ էլ, հիմա էլ ընդիմադիր է:
    4- Գինեսի գրքի վրա թքած ունեմ- նոբելյան եմ վերցնելու:

Էջ 205 979-ից ԱռաջինԱռաջին ... 105155195201202203204205206207208209215255305705 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Խաղեր. քննարկումներ թեմայից դուրս
    Հեղինակ՝ Gevorg, բաժին` Խաղեր
    Գրառումներ: 428
    Վերջինը: 16.10.2022, 18:51
  2. «Կրոն» բաժնի թեմաներից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Ներսես_AM, բաժին` Կրոն
    Գրառումներ: 2378
    Վերջինը: 08.01.2021, 09:04
  3. «Անեկդոտներ» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 97
    Վերջինը: 24.06.2020, 01:19
  4. «Ճարտարապետություն» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Mephistopheles, բաժին` Ճարտարապետություն
    Գրառումներ: 249
    Վերջինը: 10.07.2018, 18:46
  5. Առանձին թեմաներից դուրս գրական քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 233
    Վերջինը: 28.07.2017, 11:36

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •