Kuk-ի խոսքերից
Տես, ձյաձ, Բիձեն շնորհակալություն ա դրել գրածիդ տակ, համաձայն ա հետդ, բայց մեկա, ինքն էլի անցյալն անվերջ ու աննպատակ վերլուծելու թարգը չի տա, գիտե՞ս ինչի, որտև ոնց արդեն ասեցի՝ 96 թիվն ա, ապեր: Վերջ: Էդքանով կանգնել ա իրադարձությունների շարժը, մնացել ա վազգեն մանուկյանի՝ 96-ի միտինգներին ասելիքը, էդ վերջին ելույթներն ա, վերջին ասվածն ա, դրանից էսկողմ ոչինչ տեղի չի ունեցել, վերջին լկտիությունը որ եղել ա, էդ եղել ա 93-94-ին հհշ-ի արածը, ի՞նչ հանրապետական, ի՞նչ դաշնակ, ի՞նչ դհոլ, ի՞նչ ախք, տենց բաներ չեն եղել, հհշ ու վերջ: Այ սա ա ինձ ստիպում անցավոր վազգեններին հիշել, զուտ հակադարձելու համար, թեչէ էսօրվա դրությամբ վազգենը ոչինչ ա, ես էլ ավելորդ ժամանակի կուտակում չունեմ մոտս, որ անիմաստ տեղը հիշեմ անցավորներին:
Այ եթե Բիձեն էդ նույն եռանդով, որով քննադատում ա 90-ականները, էդ ձևով քննադատի Լևոնի էսօրվա գործողությունները, ելույթները, քայլերը, ասեմ՝ հա, ճիշտ ա անում, իմաստ ունի, բայց որ գնում ա էն չափառների կողմը, էդ արդեն հոգնացնող ա ու, մեղմ ասած, ոչ արդյունավետ: Թե՞ էսօրվա մասին էլ քսան տարի հետո ա գրելու, որտև հեշտ ա նստել անցյալից խոսել ու սպասել, որ ներկան էլ անցյալ դառնա, նոր դրա մասին խոսալ, որտև արդեն ամեն ինչ եղած ա ու արդյունքը պարզ ա, սխալված չի լինի: Ներկայի մասին միակ ասած էն ա, որ Լևոի հետևից գնալը սխալ ա, վերջ, մեկ էլ գալիս ա էջերով դրա «ապացույցը», թե ինչի ա սխալ, որտև 90-ականներին էդ փիս Լևոնը....
Էջանիշներ