Շա՛տ լավ ա ասված. ամոթ ա, խայտառակություն ա, ստորություն ա, տականքություն ա, բայց տենց ա, ու չի կարելի թաքցնել էս ամոթը:Հայաստանում մրցակցությունը` սկսած “Միսս մանկապարտեզ” մրցույթից` վերջացրած նախագահի ընտրություններով, վերացած է: Կեղծիքն ամենուր է:
Լավն ա:Ինձ թվում է` երկու տարի առաջ հասարակություն ընդհանրապես չկար, և Հայաստանում ամեն ինչ սկսվում էր “չ “ մասնիկով` չընտրություն, չմարդ, չհասարակություն և այլն: Մինչև 2007 թվականը ես այնքան էլ անհանգիստ չէի, դրանից հետո անհագիստ դարձա, որովհետև Հայաստանում կեղծ ընտրությունները լեգիտիմացվեցին Ազգային ժողովի մայիսյան չընտրություններով: Եվ եթե 2007-ի աշնանը չսկսվեր շարժումը, այդ գործընթացն անվերջ գնալու էր և որևէ մեկը ոչինչ չէր կարողանալու անել: Այս առումով պետք է կարողանալ գնահատել Լևոն Տեր-Պետրոսյանի սխրանքը:
Էջանիշներ