Մոդերատորական: Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս, չի նշանակում քաղաքականություն բառը պարունակող ցանկացած նախադասություն կամ այդ նախադասություններից կազմված զրույց: Թեմայից դուրս գրառումները ջնջվել են: Մասնակիցներին շնորհվել են տուգանային միավորներ:
էսպես չի մնա
Ահա խնդրեմ։ Իսկ ի՞նչ է մեզ մոտ։ Ռոմանտիզմ չկա, կեղտոտ բարքեր…Հարավային Կորեայի նախկին նախագահ Նո Մու Հենը ինքնասպանություն է գործել։ Հնարավոր է՝ ինքնասպանության դրդապատճառն այն է, որ նա ներքաշված է եղել կաշառակերության հետ կապված սկանդալում։
Ինչպես հաղորդվում է, Նո Մու Հենը նետվել է իր տնից 200 մետր հեռավորության վրա գտնվող լեռան գագաթից։
Նշենք, որ Մու Հենը զբաղեցրել է Հարավային Կորեայի նախագահի պաշտոնը 2002-2008թթ., ինչից հետո նա ներքաշվել էր կաշառակերության հետ կապված աղմկահարույց գործում, որին մասնակից էր նաև նրա կինը։
Նախքան ինքնասպանություն գործելը նախկին նախագահը գրություն է թողել, որում ասված է. «Դժվար է։ Ես այլ մարդկանց ծանր դրության մեջ եմ դրել։ Ես նույնիսկ չեմ կարող գրքեր կարդալ։ Մի՛ մեղադրեք ինձ։ Կյանքն ու մահն անբաժան են։ Դիակիզեք ինձ»։
Si vis pacem, para bellum
Kuk (23.05.2009), Mephistopheles (23.05.2009), Norton (23.05.2009), Հայկօ (23.05.2009), Ռուֆուս (23.05.2009)
Միհատ կորեացի բռնեմ ձեռը դնի գլխիս![]()
Ազատությունը լսում եք? ՀՀԿ-ի իդիոտը ասեց, որ քաղաքապետի նշանակումը ԻՐԱՎԱՉԱՓ ՉՒ...
Արա սրանց ուղեղի տեղը սիլիկոնա![]()
Տեռոռ Արտաշատում, դիտեք վիդեոն.
http://www.azatutyun.am/video/384/381/1750.html
Si vis pacem, para bellum
Mephistopheles (24.05.2009), Հայկօ (24.05.2009)
Մառազմը շարունակվում է
ՄԻԱՑԻՐ ՀԱՂԹՈՂՆԵՐԻ ԲԱՆԱԿԻՆ
ՍԻՐԵԼԻ ՀԱՅՐԵՆԱԿԻ’Ց
Երևանի քաղաքապետի ընտրությանը մնացել են հաշված օրեր: Հուսով ենք, որ Դուք արդեն կատարել եք Ձեր ընտրությունը:
ՎՍՏԱՀ ԵՆՔ, ՈՐ ՄԱՅԻՍԻ 31-ԻՆ ԴՈՒՔ ԸՆՏՐԵԼՈՒ ԵՔ ՔԱՂԱՔԱՄԱՅՐ ԵՐԵՎԱՆԻ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒ ԲԱՐԳԱՎԱՃՄԱՆ ՈՒՂԻՆ:
ՍԻՐԵԼԻ ԵՐԵՎԱՆՑԻ
ՄԻԱՑԻՐ ՄԵԶ, ՄԻԱՑԻՐ ՄԵՐ ԱՐԴԱՐ ԳՈՐԾԻՆ, ՄԻԱՑԻՐ ՀԱՂԹՈՂՆԵՐԻ ԲԱՆԱԿԻՆ:
«Բարգավաճ Հայաստանի»
հաղթանակը մեր ժողովրդի հաղթանակն է, մեր բարեկեցության, մեր երեխաների ու մեր ապագայի հաղթանակն է:
ՄԻԱՍԻՆ ՏՈՆԵՆՔ ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ, ՄԻԱՍԻՆ ԿԱՌՈՒՑԵՆՔ ԲԱՐԳԱՎԱՃ ԵՐԿԻՐ:
«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆРассылка на данный адрес удалена!
ԱՌԱՍՊԵԼԸ
ԱՄՆ-ի ամենազորության մասին տարածված կարծիքն առասպել է, որը դեռ որոշ ժամանակ կառավարելի է պահելու աշխարհը: Եթե Բարակ Օբաման ասեր այնքան սպասված ՙցեղասպանություն՚ բառը, եւ աշխարհը հաջորդ վայրկյանին չփոխվեր, ապա մարդիկ կդադարեին հավատալ գերտերության հզորությանը, եւ ԱՄՆ-ն կվերածվեր Արգենտինայի նման փոքր երկրի: Օբաման չասաց ՙցեղասպանություն՚ ոչ թե այն պատճառով, որ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները կարգավորելու մասին հայտարարություն ստորագրվեց իր ելույթից մեկ-երկու օր առաջ, այլ որ այդ պահին Կովկասի վերաբերյալ նոր առաջարկություններով հանդես գալու, ավելին` տարածաշրջանին զարգացման նոր ընթացք հաղորդելու հարցում ԱՄՆ-ն բավարար պատրաստ չէր: Այլ տեսակետ կա±:
Պետության վերելքի ընթացքում ժողովրդին ուղեկցող առասպելը ժողովրդական բանահյուսության, պատմության մեջ ապրում է դարեր: Իսկ փուչ հորինվածքները հօդս են ցնդում պետության կործանումից հինգ րոպե առաջ, ինչպես Սովետի անխորտակելիության մասին հորինվածքը: Կայսրության չարիքն այսօր իրականում չկա, բայց հայի սրտում չհիմնավորվող վախ կա աշխարհի հանդեպ, որի մասին մեր պատկերացումներն անիրական են: Դրանք ժամանակին ներշնչել է Ծանր վարագույրի քարոզչամեքենան: Եվ այն, որ ռուսական քայքայիչ ներկայությունն իր ողջ այլանդակությամբ ձգձգվում է, քարոզչական մամլիչի հոգեբանական իներցիայի հետեւանքն է:
Հայ մարդու ուժերի նկատմամբ վստահությունն Անկախության պայքարի խնդիր է: Օտարը, նրա թութակները, թմբուկները եւ այլ հարվածային գործիքները, հակառակը, անդադար հեւում են, թե իբր մենք անզոր ենք, իբր չենք կարող մեր ազգային սահմանը պահել, լուծել մեր անվտանգության խնդիրները, աշխարհի հզորների եւ հարեւանների հետ ազատ հարաբերվել: Սովորական շորթողները այսօրինակ դոգմատիկ քարոզով են կոտրում բիզնեսմենին եւ դնում անօրինական հարկման տակ: Հարկային տեռորն ու ռեկետը մարդը չի հորինել, եւ դա ազգային առանձնահատկություն չէ, այլ օտարի կողմից կոտրվածի օրինաչափ վարք: Կայունացնող վարկերը, կադրային վերադասավորումները, ծառայողական քննությունները, հարկային կրկնակի լրտես-գործակալները հարց լուծողը չեն: Քաղբանտարկյալներին ազատ արձակելով նույնպես հարցը չի լուծվում: Երբ մի օր դադարենք հավատալ հորինվածքներին, այդ օրը կգա չարի վերջը:
Հայրենասիրության, ազգային արժանապատվության-ինքնասիրության մասին խոսելն ավելորդ է դառնում, երբ ՙԶվարթնոց՚ օդանավակայանում Հայրենիք վերադարձողի ինքնությունը փորձում է պարզել ռուս սահմանապահը` արհամարհաբար շուռումուռ տալով ՀՀ քաղաքացու անձնագիրը, երբ իր սահմանամերձ արտը ջրելու կամ կովն արածեցնելու համար հայ գյուղացին թույլտվություն է խնդրում ռուս սահմանապահից, երբ ազատության համար պայքարի ելած ցուցարարի ուղիղ գլխին է նշան բռնում ռուսական դեսպանատան պատի անկյունից կրակող տակավին անհայտ ծագման դիպուկահարը, երբ հայ օլուխներն ականջները կախ լսում են ռուս սափրագլուխ զինորականի հրամանները, երբ Հայաստանի ղեկավար դառնալու համար ռուս նախագահին են շնորհակալություն հայտնում: Ասում են, թե նրանց ներկայությանը վարժվել ենք: Բանականությամբ եւ աստվածային ազատությամբ օժտված մարդիկ սովորույթների իշխանություն չեն ճանաչում: Համախառն ներքին երջանկության հետ ոչ մի կապ չունի ռուսների տնտեսական անօրինություններից շահող նյութասեր ՙիմաստունների՚ պատեհապաշտությունը: Ժողովրդից հանդուժողականության ու ներման կոալիցիոն աղերսանքը ժամանակի ավելորդ կորուստ է: Ռուսական զորքերի եւ հատուկ ծառայությունների պատանդի վիճակից Իշխանությանն ազատելու համար պետք է բացել ՊԱԿ-ի պահոցները եւ պետք է ռուսական զորքերն ու բազաները Հայաստանից դուրս բերել: Սա վհուկների որսի գայթակղություն կամ օտարամերժություն չէ: Սա առաջընթացի բավարար պայմանն է, հասարակական հարաբերություններն առողջացնելու, վստահության մթնոլորտ ձեւավորելու, աշխարհի հետ ներդաշնակ զարգանալու, մարդկության նվաճումները հարազատելու նախապայմանը:
Անկախության եւ Ժողովրդավարության պայքարի Դրոշը` Հայաստան Պետության մասին երազանքը, վերածվեց առասպելի, որին չէին կարող հավատալ միայն պատմության ու բնության հետ կապ չունեցողները: Երբ անցյալն ու ապագան միահյուսվում, իմաստավորվում, ապաª արժեւորվում են ներկայով, Ազատ անհատի քաղաքացիական ընկալումներն ամբողջանում, առասպել են դառնում: Մայիսի 31-ի հաղթանակից հետո Անկախության պայքարը մտնելու է ոգեղեն նոր փուլ. արթուն կացեք:
ԹԱԹՈՒԼ ՄԿՐՏՉՅԱՆ
Պահպանողական կուսակցության քարտուղար
Այս պահին թեմայում են 4 հոգի. (0 անդամ և 4 հյուր)
Էջանիշներ