Վոթեր ձաձան պաշտպանության կարիք չունի: Ստեղ ոնց որ երևույթ ենք քննարկում:
Իսկ մսի ու ճաշի հարցով կարամ ասեմ, որ մենք քննարկում ենք, ոչ թե քարոզում: Դրա համար համը մեզ չի հետաքրքրում: Էլի ասեմ, համով կամ ահնամ կարծիքներ չկան, եթե էդ կարծիքները նպատակ չունեն պարտադրվելու:
Թեման ունի հայտարարաության նպատակ, և այն պետք է քննարկել: Իսկ այն վերածվել է փոխքննադատության, որի պատճառները նշել եմ վերևի գրառումներում:
էսպես չի մնա
Morpheus_NS (24.02.2009)
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Երևի ստեղ գրեմ, քանի որ հարցը ավելի շատ քաղաքական երանգ ունի:
2 օր առաջ նայում էի խորհրդարանի հարց ու պատասխանը:
Պատգամավորներից մեկի կողմից հնչեցվեց հարց «ապրիլի 1-ից թանկանում են լույսի, գազի, ջրի սակագները: Կառավարությունը ի՞նչ միջոցներ է ձեռք առել անապահով սոցիալական խավին այդ թանկացումներից ձերբազատելու, նրանց վիճակը մեղմելու համար»
Կառավարության ներկայացուցիչի պատասխանը ավելի ողբալի էր, քան զավեշտալի:
«մենք արդեն ձեռք ենք առել միջոցներ՝ անապահով խավին այդ թակնացումներից փրկելու համար: Մենք բարձրացրել ենք թոշակներն ու նպաստները, ու էդ բարձրացման մեջ հաշվի է առնվել առաջիկա թանկացումները»
Ուրեմն 3000 դրամով թոշակ են բարձրացնում, ու թմբկահարում, որ թոշակ են բարձրացրել: Հետո թանկանում ա հացն ու ձեթը, ու ասում են «դե հենա թոշակները հենց դրա համար էլ բարձրացրել էինք»: Հիմա էլ կոմունալն ա թանկանում էլի ասում են «թոշակները բա հենց դրա համար ենք բարձրացրել»:
պառավ կնոջ անեցքի նման չհնչի, բայց ցանկանում եմ որ էդ պարոնայք իրենց ծնողներին տեսնեն էդ թոշակով ապրելիս, ու առանց որև՝ այլ կողմնակի օգնության: Ու հենց մի փոքր ուզենան բողոքեն, լսվի իրանց պատասխանը «արա դե ի՞նչ ես ուզում, հենա ծնողներդ բարձր թոշակ են ստանում»:
էսպես չի մնա
Եթե կհիշեք, Սերժը իր բլոգում ուղղված հարցին, թե՝ ե՞րբ հրաժարական կտաք, պատասխանել էր՝ «ես հրաժարական չեմ տա»... հավանաբար զգացել է, թե ճակատագրով իրեն ինչ է սպառնում... կանխազգում է...«Սերժ Սարգսյանն ու նրա թիմը հրաժարական չեն տա», հայտարարել է ՀՀԿ մամուլի խոսնակը
Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ, ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը Tert.am–ի հետ զրույցում հայտարարել է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու նրա թիմը հրաժարական չեն տա, ինչպես երեկվա հանրահավաքում հայտարարել–կանխատեսել էր ընդդիմության առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը։
«Ի տարբերություն Լևոն Տեր–Պետրոսյանի և նրա թիմի, որը ժամանակին խուսափեց քաղաքական պատասխանատվությունից, Սերժ Սարգսյանը ու նրա թիմը քաղաքական պատասխանատվությունից չեն խուսափի, որովհետև պատասխանատվությունը մեզ համար քաղաքական կատեգորիա է»,– մեկնաբանել է ՀՀԿ մամուլի խոսնակն ու հավելել, որ իերնց քաղաքական թիմը տեր է և դրական, և բացասական երևույթներին։
Հիշեցնենք, որ Լևոն Տեր–Պետրոսյանն իր երեկվա ելույթում հայտարարել էր. «Չեմ բացառում, որ առաջիկայում վարչախումբը կարող է հայտնվել մի այնպիսի ճարահատյալ վիճակում, որ հարկադրված լինի իր ողջ կազմով հրաժարական տալ։ Չեմ բացառում նաև, որ մեզ առաջարկեն ազգային համաձայնության կամ, ավելի ճիշտ, ազգային փրկության կառավարություն կազմել»։
Ինչ վերաբերում է իշխանությունների կողմից ընդդիմությանը՝ ազգային համաձայնության կառավարություն ստեղծելու առաջարկ անելու հնարավորությանը, ապա Էդուարդ Շարմազանովն ասել է. «Քաղաքականության մեջ որևէ բան բացառել չի կարելի, բայց այս պահին ՀՀԿ օրակարգում նման հարց չկա»։![]()
Դե ի՞նչ եք միանգամից վատ բաներ մտածում, պարզապես եթե քաղաքական գործիչը այդչափ վստահ է իր ապագայի հարցում, ուրեմն նա հաստատ պայծառատես էլ է։ Կամ էլ քաղաքական գործիչ էլ չի... երրորդ տարբերակը չգիտեմ, թե գիտեք, ասեք։
Si vis pacem, para bellum
Առաջ Հայաստանը ես չեմ գրել![]()
Ներս եթե ժամանակին արհեստական չիջացնեին կուրսը, հիմա սենց պռոբլեմի մեջ չէինք լինի, իջեցրին , իսկ ապրանքի գները մնաց նույնը, ներմուծող մոնոպոլիստ օլիգարխները սկսեցին գերշահաույթ ստանալ, ու բնականաբար մի մասը մուծել Քոչին, ու էտ տնտեսական «քաղաքականության» արդյունքում , էսօր ունենք էն ինչ ունենք, իմ կարծիքով մինչև 600 կհելնի դոլարը, ներմուծվող ապրանքների գները կբարձրանան 1.5-1.8 անգամ, ու այդ ամենը 3 ամսվա ընթացում ամենաշատը 3 ամիս:
Խնդիրը Լևոնը չի, խնդիրը մոնոպոլիստական ավազակապետությունն է, որ արհեստականորեն կուրս է ֆիքսում, որ «լավ տղերքը» փող աշխատեն, այդ պատճառով շուկան պայթում է միանգամից, ցնցումներով, իսկ տնտեսության մեջ նման ցնցումները կատակլիզմի են բերում։ Իսկ եթե պետությունը ժողովրդինը լիներ, կուրսի արհեստական ֆիկսացիա չէր լինի, տատանումները սահուն կլինեին, տնտեսությունը կճոճվեր, և ոչ թե կփլվեր միանգամից, այնպես որ «առա՜ջ, Հայաստան»–ը իմ կարծիքով տեղին եմ օգտագործում։
Si vis pacem, para bellum
պատկերացրու իրավիճակ, Լևոնը ընտրվել էր; կուրսը 300 էր; սաղս էլ գիտենք որ արհեստական էր էտ կուրսը; Կա երկու տարբերակ: Կամ կուրսը շարունակում են արհեստական պահել, կամ Լևոնը հայտարարումա որ էս արհեստականա պտի դոլարը թռցնենք: Առաջին դեպքում կհասներ մինչև հիմա ու կլիներ նույնը /ներկա իրավիճակում, ոչ մեկ էլ չի կարա կուրս պահի/, երկրորդում էլ կլիներ նույնը ուղղակի մի տարի առաջ: դե հիմա բացատրի ինչովա կապված Սերժիկի հետ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ