User Tag List

Էջ 45 979-ից ԱռաջինԱռաջին ... 354142434445464748495595145545 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 661 համարից մինչև 675 համարի արդյունքները՝ ընդհանուր 14678 հատից

Թեմա: Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

  1. #661
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Երկրիս դավաճան եմ համարում բոլոր այն մարդկանց, ովքեր հայերի հերոսական տարիները անվանում են մութ ու ցրտի տարիներ: Դա չի նշանակում որ ես չեմ ընդունում, որ այդ տարիներին եղել են խիստ դժվարություններ, եղել է ցուրտ, կամ մութ, կամ սով: Ես դա չեմ կարող ընդունել կամ չընդունել, քանի որ դա այդպես է եղել, դա անհերքելի է: Բայց այդ տարիներն անվանել մութ ու ցրտի տարիներ, նշանակում է ոչ մի բան չհասկանալ, նշանակում չսիրել քո երկիրը, քո երկրի քաղաքացիներին, ինքդ քեզ: Այդպիսի մարդիկ արժանի են իմ և բոլոր արժանապատիվ մարդկանց արհամարհանքին:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. #662
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես իմ տեսակետը ասեմ. չի ավարտվել: Մեղմացել ա , հիմա մութուցուրտ չի, բայց լույսուկիսասոված, խելոքմնա տարիներ ա: Հիմա կարելի ա հեռուստացույց նայել, սոված չմնալ, փղի չափ աշխատել, բայց գոնե շոր հագնել, կարելի ա հեռախոս ունենալ, տրանսպորտից օգտվել: Իհարկե եթե կատաղած աշխատես: Հիմա պետք ա ուրախանալ, որ քաղաքում էլիտար մելիտար շենքեր կան, հա բայց շատ չի կարելի ուրախանալ, մեր համար իրանք մենակ նայելու առարկա են, քաղաքի մեբել: Նորաստեղծ ընտանիքը հավաբուն էլ չի կարա առնի, եթե նախարար-մախարար աներ, կամ պապա չունի: Գոնե քեռի մեռի: Հիմա կարելի ա սիրուն մեքենաներ տենալ, բայց չի կարելի առնել, կարելի ա ապրել, բայց հիվանդանալ չի կարելի: Աստված չանի հիվանդանա մարդ ու վերջ: Հենց հիվանդացար, ու օպերացիայի, կամ այլ լուրջ բշժկական միջամտության կարիք ունենցար պետք ա տուն ծախես: Հա բայց տուն չես էլ կարա առնես, վայ....:

    Սենց ասեմ, հիմա կարելի ա սաղ մնալ, եթե բիզոնի չափ աշխատում ես: Են ժամանակ էդքանից հետո էլ էիր սոված: Մոտ մի 3-4 տարի:
    Լավ, էլմո ջան, հիմա եթե ես ասեմ, որ դա պատերազմի հետևանք էր, թեկուզ դու դա մի ընդունի որպես իրողություն, կարողա և ես էլ չեմ ընդունում, էդ չի էականը, ուղղակի հետաքրքիրա` կա՞ մի պատճառ, թող լինի` արդարացում հիմիկվա համար, թե ինչու միջին խավը չի կարող ունենալ լավ մեքենա, թե ինչու միջին խավը չի կարող օգտվել քաղաքի էլիտար շինություններից և դրանցում զետեղված հաճույքներից: Դե էլ չեմ ասում, որ միջին խավ հասկացության լինելիությունն այսօր շատերի համար հարցական է:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  3. #663
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)

    Էլմո ջան, թույլ տուր մեկ լրացում անել.
    Այն ժամանակ քեզ և մեզ բոլորիս ունեցել ենք ազատ, անկախ Հայաստան: Հիմա դա չունենք: Բացի այդ ունեցանք նաև պատերազմում հաղթած հայրենիք…

  4. #664
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Այն, որ 99-ին ՀՀՇ-ն հալածյալ էր, դրանում կասկած անգամ չի կարող լինել: Հենց միայն կադրային ջարդն արդեն հերիք էր ՀՀՇ-ին հալածյալ համարելու համար:
    Ինչ կադրային ջարդի մասին է խոսքը՞:
    Էն որ պարզվեց որ ԱԳՆ-ում մինչև 2008 աշխատում էին ԼՏՊ-ի ազգականները, թե այն երբ պարզվեց որ Վանոյի կինը մինչև հիմա պետական հաստատության տնօրեն է:
    Կամ էլ երևի նկատի ունեք այն ՀՀՇականներին որոնց 80-90 տոկոսը սկզբից դառավ երկրապահ ու հետո դառավ հանրապետական ու հետո էլ մտավ Միասնություն դաշինք ու մինչև ՀԻՄԱ ՆՍՏԱԾ Է ՊԱՌԼԱՄԵՆՏՈՒՄ:
    Կուկ եթե դուք կարողանաք բացի Բլեյանից ու Վանոյից նշել գեթ մի դատական գործ նախկին հհշականների նկատմամբ ապա ես շատ շնորհակալ կլինեմ:

    Ի դեպ Բլեյանը այսօր պետբյուջեից ստանում է հատուկ ֆինանսավորում: Իսկ մազութի գործը փակվեց անձամբ Քոչարյանի հրամանով, կարծեմ հենց Աղվան Հովսեփյանի կողմից:
    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

  5. #665
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ, էլմո ջան, հիմա եթե ես ասեմ, որ դա պատերազմի հետևանք էր, թեկուզ դու դա մի ընդունի որպես իրողություն, կարողա և ես էլ չեմ ընդունում, էդ չի էականը, ուղղակի հետաքրքիրա` կա՞ մի պատճառ, թող լինի` արդարացում հիմիկվա համար, թե ինչու միջին խավը չի կարող ունենալ լավ մեքենա, թե ինչու միջին խավը չի կարող օգտվել քաղաքի էլիտար շինություններից և դրանցում զետեղված հաճույքներից: Դե էլ չեմ ասում, որ միջին խավ հասկացության լինելիությունն այսօր շատերի համար հարցական է:
    Քանի որ ես քաղաքական բևեռացում չունեմ, ինձ համար շատ դժվար է մասնակցել ես թեմաներին: Տպավորություն ա ստեղծվում, որ համ նալին եմ խփում համ մեխին: Բայց փորձեմ շատ զգույշ իմ տեսակետը արտահայտեմ:

    Հա պատերազմ էր, և պետք ա մութ լիներ ու ցուրտ: Խրամատներում էլ տղերքը մրսում էին, գիշերն էլ մութ էր, հալա ազերն էլ կրակում էր: Հանուն մեզ էին անում, մենք էլ պետք ա մի քիչ դիմանայինք, բա կռիվ էր, շրջափակում....: Էդ մութն ու ցուրտը պետք ա լիներ, ուզում ա Լևոնն ըլներ, ուզում ա Մայր Թերեզան: Բայց թալանն ու խուլիգանությունները էդ աստիճան չպիտի լինեին: Էլ առնեմթռնեմ բանկեր, էլ ասֆալտի ֆիդայիներ, էլ ծախված ոստիկաններ: Շատ բացիթողի էր, էդ աստիճան չպետք ա լիներ ամեն ինչ:

    Իսկ հիմիկվա խղճուկ վիճակի միակ պատճառը «խոտի դեզին պառկած շներն են» իրանք խոտ չեն ուտում, բայց ոչ մեկին էլ չեն տալիս, որ ուտեն: Գռփում են, թալանում են, վատնում են ու էլի քիչ ա: Էդ ամեն ինչի վերջը տալու համար պետք ա երկար ժամանակ ազգին ագիտացիա արվի, ու մի հատ կարգին հեղափոխություն արվի:
    էսպես չի մնա

  6. #666
    Գաղափարի զինվոր Fedayi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2008
    Հասցե
    Հորս տուն
    Տարիք
    38
    Գրառումներ
    853
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Երկրիս դավաճան եմ համարում բոլոր այն մարդկանց, ովքեր հայերի հերոսական տարիները անվանում են մութ ու ցրտի տարիներ: Դա չի նշանակում որ ես չեմ ընդունում, որ այդ տարիներին եղել են խիստ դժվարություններ, եղել է ցուրտ, կամ մութ, կամ սով: Ես դա չեմ կարող ընդունել կամ չընդունել, քանի որ դա այդպես է եղել, դա անհերքելի է: Բայց այդ տարիներն անվանել մութ ու ցրտի տարիներ, նշանակում է ոչ մի բան չհասկանալ, նշանակում չսիրել քո երկիրը, քո երկրի քաղաքացիներին, ինքդ քեզ: Այդպիսի մարդիկ արժանի են իմ և բոլոր արժանապատիվ մարդկանց արհամարհանքին:
    Հերոսներ են էտ տարիներին Հայաստանում մնացած մարդիկ /էլ չեմ խոսում պատերազմածների մասին/, որ պատերազմի բեռից բացի` կողքից էտքան ստորացումներ տարան: Էտ պրիզմայով, իրոք, հերոսական տարիներ են եղել:
    Իրոք, հպարտանալ կարելի է այսպիսի ժողովրդով:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Եվ սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:

  7. #667
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մեջբերում Fedayi-ի խոսքերից Նայել գրառումը
    Հերոսներ են էտ տարիներին Հայաստանում մնացած մարդիկ /էլ չեմ խոսում պատերազմածների մասին/, որ պատերազմի բեռից բացի` կողքից էտքան ստորացումներ տարան: Էտ պրիզմայով, իրոք, հերոսական տարիներ են եղել:
    Իրոք, հպարտանալ կարելի է այսպիսի ժողովրդով:
    Այո՛, հերոսներ էին այն մարդիկ, ովքեր առանց տրտնջալու տոկում էին բոլոր դժվարությունները, ի դեպ այդ ժամանակ մեծամասնությունը գիտակցելով որ այդ դժվարություններն անխուսափելի են:

    Դավաճաններ են նրանք, ովքեր այդ տարիներն անվանում են մութ ու ցրտի տարիներ:

    Թուլամորթ են նրանք, ովքեր չեն ուզում գիտակցել, որ այդ դժվարություններն անխուսափելի են ու լացուկոծով են հիշում հերոսական տարիները:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  8. #668
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Chuk

    Ասում են անեծքները հատկություն ունեն խփել նրանց ով այն սփռում է... այնպես տես մի օր բումերանգի էֆֆեկտով դրանք չվերադառնան:
    Ի դեպ ժամանակին ազգի 80 տոկոսը անիծում էր ԼՏՊ-ին, կարող եմ ասել որ այն ժամանակ ես միշտ էլ դեմ եմ եղել այդ մարդկանց գործելակերպին ու համարում եմ էդ անիծելու տրադիցիան ամենավատ տրադիցիաներից մեկը որ կա մեր երկրում:

    Chuk
    Ուզում ես դավաճան համարի ուզում ես ոչ: Բայց ես կասեմ այդ տարիներին կատարվել են Հանցագործություններ, որոնք վաղեմության ժամկետ չունեն:
    Երբ դատապարտյալները կհայտնվեն դատարանում նոր այն ժամանակ Պատերազմը ու Անկախությունը կարող են բերվել որպես մեղմացուցիչ հանգամանքներ: Բայց միայն մեղմացուցիչ այլ ոչ թե հանցանքի Ինդուլգենցիա:

    Ի դեպ ես Գրիգոր Պարթևացու արածն էլ եմ համարում մշակութային սպանդ: Եվ այն որ մենք այսօր այսպիսի ողբալի վիճակում ենք գալիս է նրանից որ գնահատական չի տրվել 301 թվի մշակութային սպանդը ու վերնախավի մի մասի ոչնչացումը:

    Այնպես որ կարաք 1000 տարի էլ մութուցուրտ անվանողներին անիծեք ու դավաճան հայտարարեք մեկ է դրանից ձեր վիճակը չի լավանա ...
    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

  9. #669
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ կադրային ջարդի մասին է խոսքը՞:
    Էն որ պարզվեց որ ԱԳՆ-ում մինչև 2008 աշխատում էին ԼՏՊ-ի ազգականները, թե այն երբ պարզվեց որ Վանոյի կինը մինչև հիմա պետական հաստատության տնօրեն է:
    Կամ էլ երևի նկատի ունեք այն ՀՀՇականներին որոնց 80-90 տոկոսը սկզբից դառավ երկրապահ ու հետո դառավ հանրապետական ու հետո էլ մտավ Միասնություն դաշինք ու մինչև ՀԻՄԱ ՆՍՏԱԾ Է ՊԱՌԼԱՄԵՆՏՈՒՄ:
    Կուկ եթե դուք կարողանաք բացի Բլեյանից ու Վանոյից նշել գեթ մի դատական գործ նախկին հհշականների նկատմամբ ապա ես շատ շնորհակալ կլինեմ:

    Ի դեպ Բլեյանը այսօր պետբյուջեից ստանում է հատուկ ֆինանսավորում: Իսկ մազութի գործը փակվեց անձամբ Քոչարյանի հրամանով, կարծեմ հենց Աղվան Հովսեփյանի կողմից:
    ԼԱվ նկատեցիր, Մարդուկ, «պարզվեց» չգիտեին չէ՞, որ իմանային, չէին մնա չէ՞, բա դա չեղա՞վ կադրային ջարդ, բա դա չեղա՞վ քաղաքական հայացքների ջարդ, հալածում: Դու ասում ես դուրս եկավ ՀՀՇ-ից դարձավ չգիտեմ ինչ կուսակցության անդամ, հիմա նստած ա պառլամենտում, դա նշանակում ա, որ ինքն այլևս ՀՀՇ անդամ չի չէ՞, էլ ինչի՞ մասին ա խոսքը: Հիմա էլ հհկ-ից մարդիկ դուրս են եկել, կանգնել են ՀԱԿ-ի կողքը, եթե վաղը Լևոնը դառնա իշխանություն, ու էդ մարդկանցից մեկը պաշտոն ստանա, դա կնշանակի, որ Լևոնը հհկ-ականիա՞ պաշտոն տվել, թե՞ իր համախոհին: Իսկ ի՞նչ կարիք կա դատական գործ նշելու, հոկտեմբերի 27-ի սպանդը քիչ էր, մի հատ էլ պետքա դատական գործ լինե՞ր: Երևի զգացին, որ դատական գործերի համար դատարանները քչություն կանեն, որոշեցին կոտորել ու կոտորեցին: Իսկ թե Բլեյանն ինչ է ստանում, դա ինձ չի հետաքրքրում, անձամբ ես որոշելու լինեի էդ հարցը, Բլեյանին ոչ մի կոպեկ էլ չէի տա, հլը մի բան էլ իրա ձեռից կվերցնեի:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  10. #670
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մարդուկ, հա հասկացանք, թալանել են…
    Ի՞նչ…
    Շատ արատավոր երևույթներ սկզբնավորվել են այն ժամանակ … Ի՞նչ…
    ՀՀՇ- ի մեջ եղել են բազմաթիվ պատեհապաշտներ…Ի՞նչ…
    Եղել են բազմաթիվ անպատիժ մնացած հանցագործներ… Ի՞նչ…
    96-ին եղել են խախտումներ… Ի՞նչ…
    … ասա առաջարկդ…

  11. #671
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Քանի որ ես քաղաքական բևեռացում չունեմ, ինձ համար շատ դժվար է մասնակցել ես թեմաներին: Տպավորություն ա ստեղծվում, որ համ նալին եմ խփում համ մեխին: Բայց փորձեմ շատ զգույշ իմ տեսակետը արտահայտեմ:

    Հա պատերազմ էր, և պետք ա մութ լիներ ու ցուրտ: Խրամատներում էլ տղերքը մրսում էին, գիշերն էլ մութ էր, հալա ազերն էլ կրակում էր: Հանուն մեզ էին անում, մենք էլ պետք ա մի քիչ դիմանայինք, բա կռիվ էր, շրջափակում....: Էդ մութն ու ցուրտը պետք ա լիներ, ուզում ա Լևոնն ըլներ, ուզում ա Մայր Թերեզան: Բայց թալանն ու խուլիգանությունները էդ աստիճան չպիտի լինեին: Էլ առնեմթռնեմ բանկեր, էլ ասֆալտի ֆիդայիներ, էլ ծախված ոստիկաններ: Շատ բացիթողի էր, էդ աստիճան չպետք ա լիներ ամեն ինչ:

    Իսկ հիմիկվա խղճուկ վիճակի միակ պատճառը «խոտի դեզին պառկած շներն են» իրանք խոտ չեն ուտում, բայց ոչ մեկին էլ չեն տալիս, որ ուտեն: Գռփում են, թալանում են, վատնում են ու էլի քիչ ա: Էդ ամեն ինչի վերջը տալու համար պետք ա երկար ժամանակ ազգին ագիտացիա արվի, ու մի հատ կարգին հեղափոխություն արվի:
    Էլմո ջան, գռփել են, թալանել են, համաձայն եմ հետդ, բայց արի չասենք, որ Լևոնը Հայաստանի լույսն ու հացը ուտում էր, դրա համար էլ մութ էր ու ցուրտ, արի չասենք, որ պատերազմը դրա հետ կապ չուներ, դրանով ինքներս մեզ ենք խաբում: Կամ մարդիկ էլ կան, որ լռիվ դուս են տալիս, ասում են Լևոնը չէր ուզում էդ պատերազմը հաղթեր, Լևոնը մտադրված էր տանուլ տալ, բայց չկարողացավ: Ծիծաղդ էլ ա չէ՞ գալիս սենց աբսուրդներ լսելուց: Իսկ ոստիկանության պահը չհասկացա. որքանով ես գիտեմ, էդ ժամանակ ոստիկանությունը բավականին լավ վիճակում ա եղել, ու դա եղել ա Վանոյի շնորհիվ ու մինչև հիմա էլ շատերը, ովքեր մինչև մազերի ծայրը դեմ են ՀՀՇ-ին, միևնույնն ա, ընդունում են Վանոյի արած բարեփոխումները իրավապահ համագարգում:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  12. #672
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մարդուկ, հա հասկացանք, թալանել են…
    Ի՞նչ…
    Շատ արատավոր երևույթներ սկզբնավորվել են այն ժամանակ … Ի՞նչ…
    ՀՀՇ- ի մեջ եղել են բազմաթիվ պատեհապաշտներ…Ի՞նչ…
    Եղել են բազմաթիվ անպատիժ մնացած հանցագործներ… Ի՞նչ…
    96-ին եղել են խախտումներ… Ի՞նչ…
    Այն որ եթե դրանց գնահատական չի տրվում ապա ինչ իմաստ ունի ասենք գնահատական տալ 2008-ի նույն բաներին: Ինչ իմաստ ունի ասենք մեղադրել թե այսօր այս ինչը թալանեցին եթե նախկին թալանը չի պատժվել:
    Դե հա ասենք հիմա թալանում են, բայց դե ձեռի հետ էլ մի երկու բան են սարքում: Սարալանջի ճամփեն օրինակ էսօր բացեցին, կամ էլ մի երկու բան էլ կսարքեն:
    Կանցնի մի 5 տարի կմոռացվի էսորվանը, կանցնի մի 50 տարի կդնենք ԼՏՊ-ի ու Քոչարյանի արձանները ու այդպես էլ կապրենք... մի օր էլ հերթական անգամ կսայթակենք ( իսկ կսայթակենք որովհետև չունենք Դիրքորոշում ) ու նորից կսկսենք ողբալ ու անիծել մեր բախտը
    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

  13. #673
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Էլմո ջան, գռփել են, թալանել են, համաձայն եմ հետդ, բայց արի չասենք, որ Լևոնը Հայաստանի լույսն ու հացը ուտում էր, դրա համար էլ մութ էր ու ցուրտ, արի չասենք, որ պատերազմը դրա հետ կապ չուներ, դրանով ինքներս մեզ ենք խաբում:
    Լևոնը եթե Հայաստանը չսիրեր հրաժարական չէր տա: Ես էդքանը գիտեմ: Հիմա էլ ա սիրում, բայց իրա թիմին ես ենքան սխալ եմ համարում, որ չեմ հետևում իրան: Ընդհանրապես ոչ ոքի չեմ հետևում, տենց խիղճս ավելի հանգիստ եմ ապրում: Բայց քննարկել, ու նշել փաստերըէ համարում եմ ճիշտ:
    էսպես չի մնա

  14. #674
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
    Այն որ եթե դրանց գնահատական չի տրվում ապա ինչ իմաստ ունի ասենք գնահատական տալ 2008-ի նույն բաներին: Ինչ իմաստ ունի ասենք մեղադրել թե այսօր այս ինչը թալանեցին եթե նախկին թալանը չի պատժվել:
    Դե հա ասենք հիմա թալանում են, բայց դե ձեռի հետ էլ մի երկու բան են սարքում: Սարալանջի ճամփեն օրինակ էսօր բացեցին, կամ էլ մի երկու բան էլ կսարքեն:
    Կանցնի մի 5 տարի կմոռացվի էսորվանը, կանցնի մի 50 տարի կդնենք ԼՏՊ-ի ու Քոչարյանի արձանները ու այդպես էլ կապրենք... մի օր էլ հերթական անգամ կսայթակենք ( իսկ կսայթակենք որովհետև չունենք Դիրքորոշում ) ու նորից կսկսենք ողբալ ու անիծել մեր բախտը
    Մարդուկ, տրամաբանությունդ , նատուռի վերջն ա Մինչև չպատժվի Գրիգոր Պարթևացին, իմաստ չունի պատժել նրանից հետո հանցանք կատարած որևէ անձի չէ՞: Սենց ես չէ՞ մտածում. տասը հազար տարի առաջ մեկը հանցանք ա կատարել ու չի պատժվել, վե՛րջ, դրանից հետո էլ ով ինչքան ուզում ա, թող հանցանք կատարի, չի պատժվելու, քանի որ էն տասը հազար տարի առաջ հանցանք կատարած անձը դեռ չի պատժվել ու քանի որ արդեն վաղուց ոսկորներն էլ փոշիացել են, վերացել են, էլ չենք էլ կարող պատժել, ուրեմն պռախոդ ա, մարդի՛կ, ով ում վրա մուռ ունի, էլ ի՞նչ ապտակ, ի՞նչ թեմա, միանգամից ուղեղը ցրիվ տվեք, քանի Գրիգոր Պարթևացու ոսկորի փոշին ազատության մեջ ա, չեք պատժվելու, իմաստ չկա:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  15. #675
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մարդուկ, տրամաբանությունդ , նատուռի վերջն ա Մինչև չպատժվի Գրիգոր Պարթևացին, իմաստ չունի պատժել նրանից հետո հանցանք կատարած որևէ անձի չէ՞
    Գնահատական տալ ու պատժելը տարբեր բաներ են: Մինչև հիմա գնահատական չի տրվել:
    Ոմանք շատ են սիրում ասել տեսեք Հույներն էլ են քրիստոնեա բայց դե այդքան կորուստ չունեցան: Ուրեմն քրիստոնեությունը չի պատճառը:

    Ու մոռանում են նշել որ Հույները իրենց մշակույթը չոչնչացրին այնպես հիմնահատակ ինչպես դա արվեց Հայաստանի վերնախավի ձեռքով:

    Էն աստիճանի որ 400 թվին արդեն զգացին որ երկիրը կործանվում է ապազգայնության խրախճանքից ու սկսեցին ափալ թափալ տառեր վերաստեղծել... Բայց արդեն ուշ էր.. .. պետությունը ընկած էր:
    Ու նույնը հիմա է: Ասում եք հաղթանակած պատերազմ:
    Նախ պատերազմը չի ավարտվել: Ադրբեջանը մղում է տոտալ ինֆորմացիոն պատերազմ որը երկարաժամկետ առումով նախապատրաստում է նրանց ռևանշը:
    Իսկ մենք զբաղված ենք դեռ չավարտված պատերազմի դափնիների համար ինչ որ անիմաստ լեզվակռվով: Այն օրը երբ Արցախը կլինի լրիվ ճանաչված անկախ կամ Հայաստանի մեջ նոր էն ժամանակ ես կլինեմ առաջինը որ կզբաղվեմ ԼՏՊ-ի արձանը դնելով: Ռազմական հաղթանակը դեռ քիչ է: Քանի դեռ չկա ոգու հաղթանակ ապա ռազմականը չի ամրագրվի որպես վերջնական կայացած փաստ:
    Վերջին խմբագրող՝ Marduk: 29.09.2008, 23:30:
    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

Էջ 45 979-ից ԱռաջինԱռաջին ... 354142434445464748495595145545 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 3 հոգի. (0 անդամ և 3 հյուր)

Համանման թեմաներ

  1. Խաղեր. քննարկումներ թեմայից դուրս
    Հեղինակ՝ Gevorg, բաժին` Խաղեր
    Գրառումներ: 428
    Վերջինը: 16.10.2022, 18:51
  2. «Կրոն» բաժնի թեմաներից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Ներսես_AM, բաժին` Կրոն
    Գրառումներ: 2378
    Վերջինը: 08.01.2021, 09:04
  3. «Անեկդոտներ» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 97
    Վերջինը: 24.06.2020, 01:19
  4. «Ճարտարապետություն» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Mephistopheles, բաժին` Ճարտարապետություն
    Գրառումներ: 249
    Վերջինը: 10.07.2018, 18:46
  5. Առանձին թեմաներից դուրս գրական քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 233
    Վերջինը: 28.07.2017, 11:36

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •