Պատկերացնու՞մ եք հիմա ինչ "հյուսիսային" ավերածություններ է անելու ամբողջ հանրապետությունով մեկ: Կամազուրկ, վախկոտ մարդուն սենց պոստի են դրել, որ իր ստրոագրությամբ վաղը մյուսին Էջմիածնի Հռիփսիմեում ստրիպ բառ բացեն, իսկ Գայանեում կազինո:
Պատկերացնու՞մ եք հիմա ինչ "հյուսիսային" ավերածություններ է անելու ամբողջ հանրապետությունով մեկ: Կամազուրկ, վախկոտ մարդուն սենց պոստի են դրել, որ իր ստրոագրությամբ վաղը մյուսին Էջմիածնի Հռիփսիմեում ստրիպ բառ բացեն, իսկ Գայանեում կազինո:
Ժող, էսօր պատահական ինֆորմացիոն բլոկադայի մեջ եմ ընկել
Ո՛չ ինետս ա աշխատում (մենակ ամնետ), ոչ հեռախոսս:
Ո՞վ ճանապարհներից խաբար ունի, փակե՞լ են, չե՞ն փակել:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Էսօր կարող ա չփակեին: Լավ, մի հատ ինֆո ստացա, որ ծանոթներիցս մի 10 հոգի Գյումրիից գազելով դուրս են եկել՝ Երևան գալու համար: Ըստ դրա պարզ կլինի:
Ժող, բայց էս Գալուստը վերջն ա, հլը նայեք.
ՀՀԿ անդամ պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանին լրագրողները սեպտեմբերի 15-ին Հայելի ակումբում հարցրել են, թե արդյոք կարելի է սպասել, որ Հովիկ Աբրահամյանի ԱԺ նախագահ դառնալու պարագայում կմեծանա պատգամավորների կարգապահությունը եւ նրանք կսկսեն ավելի պարտաճանաչ հաճախել նիստերին եւ նաեւ իրենց կոճակից բացի չսեղմել այլոց կոճակները: ՀՀԿ փոխնախագահը պատասխանել է, թե չի կարծում, որ ԱԺ նախագահի խնդիրը ներկա-բացական անելն է: Իսկ կոճակների մասով, երբ քվեարկության ընթացքում մի պատգամավորը սեղմում է կողքի բացակաների կոճակը եւ քվեարկում նրանց փոխարեն, Գալուստ Սահակյանը դա չի համարում էական: Ըստ նրա, եթե կուսակցությունը որդեգրել է այս կամ այն օրինագծի հանդեպ որոշակի հստակ մոտեցում, ապա կարեւոր չէ, թե ով ում փոխարեն կքվեարկի: Գալուստ Սահակյանն ուրիշի փոխարեն քվեարկելը չի համարում օրենքի խախտում, այլ պարզապես համարում է անընդունելի:
lragir.am
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Արաաաա, արաաաաաաաաաա, հորս արև, սա լրիվ խելագարվել ա:
Բա խի ենք էտքան դեպուտատ պահում, ամեն կուսակցությունից մի հոգի նստացրեք հերիք ա էլի: Վեց հոգի մարդ Աժ-ում: Ու ընդհանրապես, պետք ա ԱԺ դեպուտատների կոճակները դնել մի հատ պուլտի վրա, ու տալ ԱԺ նախագահի ձեռը, թող ինքն էլ սեղմի բոլորի փոխարեն, իրա ճաշակով:
ընդհանրապես էտ դեպուտատներին գործի չգնալու կամ նիստին չմասնակցելու համար ի՞նչ ա հասնում : Մարդիկ «չարչարվում են, ընտրում են» իսկ դեպուտատները չեն էլ բարեհաճում գնան «գործի»:
"Clouds now and again
give a soul some respite from
moon-gazing-behold."
Matsuo Basho
Աղբյուր՝ Ա1+ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏՎԵՑ
[14:02] 16 Սեպտեմբերի, 2008
Քիչ առաջ Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը հայտարարեց, թե հրաժարական է տալիս պաշտոնից: Նա նաեւ տեղեկացրել է, որ դուրս է գալիս նաեւ ՀՀԿ խմբակցությունից: Մանրամասներն ավելի ուշ:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Մի բան չէր, բայց գոնե մի քանի գիրք էր կարդացել, լավ գրել ու կարդալ գիտեր: Հիմար մարդ էր: Բայց «բախտը» բերեց: Չնայած՝ ոչ թե բախտը բերեց, այլ՝ իր զգուշավորությունն ու վախկոտությունը, ժամանակը ցույց կտա, որ իրեն ահագին «օգուտ» կտա հետագայում:
Տեսնես՝ ու՞մ կնշանակեն պետության երկրորդ պոստում…
Հալալ է Թորոսյանին
ՀՀԿ-ն դարձավ լրիվ առաջվա ՀՀՇ-ն: Նույն ներքին ու արտաքին քաղաքականությունը
Ինչքան քիչ թե շատ նորմալ մարդիկ շուտ դուրս գան այնտեղից այնքան լավ
Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:
Հետաքրքիր է ֆորմուլիրովկան` "դւորս է գալիս խմբակցությունից", ուրեմն նոր ինչ որ "խմբակցության" ստեղծման համար? վերջիվերջո հիմա պարզ կլինի, թե ում "ձիու թայլն" էր սա?
Life is too short...
ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆՆ ԱՐԴԵՆ ՉԻ ՀԱՎԱՏՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՍՔԻՆ
ՀՀԿ արդեն նախկին փոխնախագահ, Ազգային Ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը սեպտեմբերի 16-ին հրավիրել է մամուլի ասուլիս եւ խոսել իր պաշտոնանկության մասին ՀՀԿ որոշման վերաբերյալ: Թորոսյանը մի քանի օր առաջ լրագրողներին խոստացել էր այդ բանն անել սեպտեմբերի 16-ին ՀՀԿ խորհրդի նիստից հետո, բայց արել է նիստից մի քանի ժամ առաջ, փաստացի այլեւս անիմաստ դարձնելով նիստը, քանի որ այն պետք է քննարկեր ՀՀԿ գործկոմի որոշման հավանության հարցը, որ վերաբերում էր Թորոսյանի պաշտոնանկությանը, մինչդեռ Թորոսյանը նիստից առաջ արդեն հայտարարել է, որ դիմում է գրել ՀՀԿ-ից դուրս գալու մասին, ինչպես նաեւ պատրաստվում է ԱԺ նիստին ներկայացնել նաեւ ԱԺ նախագահի պաշտոնից իր հրաժարականի դիմումը, որը հնգօրյա ժամկետը լրանալուց հետո հաստատելու դեպքում համարվում է ընդունված: Տիգրան Թորոսյանը դիմումն արդեն գրել է եւ ցույց է տվել լրագրողներին, մնում է ներկայացնել ԱԺ նիստը վարողին, որ կլինի հաջորդ քառօրյայում` երկու շաբաթ անց;
Ինչ վերաբերում է այն ամենին, ինչ կատարվեց իր հետ, Տիգրան Թորոսյանը համարում է վաղօրոք պլանավորած, դեռ 4 ամիս առաջ: Նա ասում է, որ դա պարզապես կուլիսային գործընթաց էր, որ միայն սեպտեմբերի սկզբին ստացավ քաղաքական հրապարակային տեսք: Մինչ այդ, ըստ Տիգրան Թորոսյանի, այդ կուլիսային գործընթացն իրականացվել է թերթերում իր դեմ պատվիրված նյութերի, սեւ քարոզչության, անբարոյական դրսեւորումներով, որի հեղինակներն ու պատվիրատուները, ըստ Թորոսյանի, հայտնի են բոլորին եւ կարիք չկա տալ անուններ;
Ըստ Տիգրան Թորոսյանի, այն հայտարարությունները, թե իր փոփոխությունը զուտ կուսակցական խնդիր է, միանգամայն ձեւական են: Նա ասում է, թե որեւէ պետական պաշտոն չի կարող պատկանել որեւէ կուսակցության կամ ուժի, անկախ նրա ունեցած ձայների մեծամասնությունից: Պաշտոնը չի կարող բաժանվել, հայտարարել է Տիգրան Թորոսյանը: Ինչ վերաբերում է ԱԺ նախագահի փոփոխությամբ խորհրդարանի արդյունավետության բարձրացման մասին խոսքերին, որ ասում են Թորոսյանի թիմակիցներն, արդեն իհարկե նախկին կուսակիցները, ապա ԱԺ նախագահն ասում է, թե այդ դեպքում պետք է խոսեն, թե հատկապես կոնկրետ ինչ առումով արդյունավետության մասին է խոսքը:
Ըստ Տիգրան Թորոսյանի, չի կարելի պատգամավորների անհատական արդյունավետությունը պայմանավորել խորհրդարանի նախագահով: Պատգամավորների արդյունավետության մասին պետք է մտածել ցուցակները կազմելիս, նկատել է Տիգրան Թորոսյանը:
Թորոսյանը խոսել է նաեւ իր կուսակցական մեծամասնության հետ ունեցած անհաղթահարելի տարակարծությունների մասին, ինչի պատճառով էլ ինքն իբրեւ թե հրաժարական է տալիս եւ նաեւ դուրս գալիս ՀՀԿ շարքից, քանի որ ԱԺ նախագահի պաշտոնին մնալը նա համարում է այլեւս անիմաստ, որովհետեւ պաշտոնը ինքնանպատակ չէ, այլ ծրագրերով արդյունքի հասնելու միջոց: Տիգրան Թորոսյանի խոսքով, դրանք ներքին քաղաքական հարցերին, խորհրդարանի աշխատանքի կազմակերպմանը եւ ներկուսակցական բարեփոխումներին վերաբերող խնդիրներ են: Ի դեպ, Տիգրան Թորոսյանը հայտարարել է նաեւ, թե այդքան էլ չի հավատում նոր իշխանության այն խոսքերին, թե այլեւս կառավարման համակարգը հիմնված է լինելու գիտելիքի եւ ինտելեկտի վրա;
Ինչ վերաբերում է կուսակցությունից հեռանալուն, ապա Թորոսյանն ասում է, որ շատ ցավալի է հեռանալ, բայց պետք է կարողանալ ճիշտ գնահատել պահը եւ կայացնել ճիշտ որոշում: Ինչ վերաբերում է իր համակիրների հնարավոր դուրս գալուն` իր հետ միասին, Տիգրան Թորոսյանն ասել է, թե ինքը ՀՀԿ-ում չուներ համակիրներ, ուներ ընկերներ, որոնք հիմա էլ կան, բայց կուսակցության անդամակցությունն ու դուրս գալը անհատական որոշման խնդիր է եւ ինքը մտադրություն չունի որեւէ նման քայլ նախաձեռնել, որ իր հետ դուրս գան նաեւ այլ մարդիկ եւ ստեղծեն քաղաքական ուժ: Տիգրան Թորոսյանն ասել է, թե ամեն մարդ ինքը պետք է կայացնի իր որոշումը, մնալ, թե դուրս գալ, ելնելով ներկան ու ապագան տեսնելու կարողությունից:
Տիգրան Թորոսյանն ի դեպ հայտարարել է, որ չի զղջում ՀՀԿ կազմում, եւ ընդհանրապես վերջին 16 տարվա ընթացքում իր ծավալած գործունեության համար: Թորոսյանը նաեւ հայտարարել է, որ իր որոշումները կայացրել է նաեւ հաշվի առնելով մարդկային գործոնը, որպեսզի ՀՀԿ իր շատ ընկերներին չդնի ծանր հոգեբանական իրադրության առաջ, երբ նրանք ստիպված լինեն մի բան մտածել եւ այլ բան անել, առավել եւս, ինչպես նշել է Թորոսյանը, որ ինքը գիտե, որ կարելի է մարդկանց դնել որոշակի իրավիճակի մեջ եւ պարտադրել քվեարկել այս կամ այն որոշման համար:
Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:
Չեք կարծում որ սա ինչ-ինչ նոր գործընթացների սկիզբ է հանդիսանում? հա?
Life is too short...
Արդեն պարզ ա, վազելու ա Լևոնի գիրկը:
"Clouds now and again
give a soul some respite from
moon-gazing-behold."
Matsuo Basho
Չէ չեմ կարծումԱրդեն պարզ ա, վազելու ա Լևոնի գիրկը:
Լինելու է լրիվ ուրիշ բան..![]()
Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:
Այս պահին թեմայում են 3 հոգի. (0 անդամ և 3 հյուր)
Էջանիշներ