User Tag List

Էջ 978 979-ից ԱռաջինԱռաջին ... 478878928968974975976977978979 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 14,656 համարից մինչև 14,670 համարի արդյունքները՝ ընդհանուր 14680 հատից

Թեմա: Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

  1. #14656
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,668
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Չգիտեմ դուք ոնց, բայց ես վայելում եմ Թրամփի վարչախմբի գործունեությունը, երեկվա ելույթն էլ Օսկարից լավն էր… «Ամերիկյան դրոշներ Մարսի վրա և դրանից անդին»
    Նյու Վասյուկին ա լրիվ

  2. #14657
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,462
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բլեֆներ հաստատ չեն անում, 50 օրվա մեջ արդեն հասցրել են ահագին տակնուվրա անել թե Նահանգերում, ու թե աշխարհում, իմ կարծիքով՝ դրական։
    Մարդիկ խաղում են բաց քարտերով, խոսում են պարզ, տրամաբանական ու հանրամատչելի։ Ասենք՝ պետքարտուղար Ռուբիոն իսկական ադամանդ է բացատրությունների, հիմնավորումների ու ճիշտ խոսքեր ընտրելու իր ձիրքերով։
    Ընդհանրապես, քաղաքականությունը խոսելու արվեստ է, ու խոսքերն ամենահզոր զենքն են։
    Ես ամեն օր փառք եմ տալիս Աստծուն, որ նման մարդիկ կան, առանց չափազանցնելու։

    Օրինակ Էս դրվագը ինչ լավն է․
     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար


    Մարկոյի ճարտար պատասխանները․

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար



    Ասեմ, որ սովորաբար ամեն ինչից դժգոհ, մաքսիմալիստ Վիշապս նման փառահեղ գոհունակություն էն էլ քաղաքական գործիչներից, կյանքում չէի ունեցել։
    Si vis pacem, para bellum

  3. #14658
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,462
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թրամփը իր նախընտրական քարոզչության մեջ աքլորացել էր, թե ռուս-ուկրաինական պատերազմը կկանգնեցնի 24 ժամում (դե հասկանալի է՝ սիմվոլիկ)։
    Արդեն համարյա երկու ամիս է անցել Թրամփի ու Պուտինի առաջին խոսակցությունից, ի՞նչ է փոխվել։ Կարելի է ասել՝ ոչինչ։ Ու լավատեսական մեսիջները ոնց որ խամրում են, այսինքն բարիդրացիական բանակցությունները օգուտ չեն տալիս:

    Հիմա վերադառնանք մեր հին վերքերին ու Ղարաբաղի հարցին, գիտեմ որ ցավոտ է ահագին, բայց մտածելու ու ապագայի համար՝ օգտակար։
    Տեսնու՞մ ենք, որ աշխարհի ամենահզոր պետության միջնորդությունն էլ զանազան փոխզիջումներով կարող է անօգուտ լինել, եթե պատերազմող կողմը քաղաքականապես խաղաղության մոտիվացիա չունի ու տեխնիկապես կարողանում է պատերազմել։

    Ասածս ինչ է՝ եթե համարժեք ուժ ու լծակներ դեմ չես տալիս, ապա բարոյական ու խաղաղասիրական լոզունգներով (Թրամփը ամեն նախադասությունը սկսում է՝ «շաբաթական 2000 զոհ»-ով) խաղաղություն չես ունենա, նույնիսկ եթե թշնամու ուզածը տաս:

    Թրամփի սկսած տարիֆային-տնտեսական պատերազմը իր մեջ հակառուսական լուրջ վեկտոր ունի, ու Թրամփի նախորդ իշխանության ժամանակ էլ աշխատեց՝ նավթի գների անկումը բերում է Պուտինի ռազմական սննդի համար ամենամեծ աղբյուրի թուլացմանը:
    Ենթադրում եմ, Պուտինը շուտով կսկսի խոսել խաղաղությունից ու փոխզիջումներից: Իհարկե համաշխարհային տնտեսության վրա թանկ է նստելու, բա ի՞նչ էինք կարծում: Իսկ կա՞ր ավելի լավ լուծում…
    Si vis pacem, para bellum

  4. #14659
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,619
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բլեֆներ հաստատ չեն անում
    Ռուս-ուկրաինական պատերազմը կանգնեցնելու խոստումը փաստորեն բլեֆ էր, որ կար։ Հայտարարված լուծումը կրկնակի ուլտիմատումն էր, որ եթե Ուկրաինան չհամաձայնվի, ապա կդադարեցնեն օգնությունը, իսկ եթե Ռուսաստանը չհամաձայնվի՝ կավելացնեն Ուկրաինային օգնությունը։ Առաջինն աշխատեց, իսկ երկրորդը՝ կարծես թե ոչ, նույնիսկ չփորձեցին (էլ բլեֆը քանի ձև է լինում)։ Էսօր Ռուբիոն ասում է՝ դե որ չեն ուզում բարիշեն, ջհանդամը ուզեն, մեր ինչ գործն է, մենք ավելի կարևոր անելիքներ ունենք։ Մնում է հավայի դուրս տալ, որ "եթե ես լինեի նախագահ, պատերազմը չէր սկսվի"։ Իսկ եթե One_Way_Ticket-ը լիներ նախագահ, երկու անգամ երկուսը հինգ կլիներ։

    P.S. Քամալան ավելի բեթար երևի լիներ, բան չասի։

  5. #14660
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,462
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռուս-ուկրաինական պատերազմը կանգնեցնելու խոստումը փաստորեն բլեֆ էր, որ կար։ Հայտարարված լուծումը կրկնակի ուլտիմատումն էր, որ եթե Ուկրաինան չհամաձայնվի, ապա կդադարեցնեն օգնությունը, իսկ եթե Ռուսաստանը չհամաձայնվի՝ կավելացնեն Ուկրաինային օգնությունը։ Առաջինն աշխատեց, իսկ երկրորդը՝ կարծես թե ոչ, նույնիսկ չփորձեցին (էլ բլեֆը քանի ձև է լինում)։ Էսօր Ռուբիոն ասում է՝ դե որ չեն ուզում բարիշեն, ջհանդամը ուզեն, մեր ինչ գործն է, մենք ավելի կարևոր անելիքներ ունենք։ Մնում է հավայի դուրս տալ, որ "եթե ես լինեի նախագահ, պատերազմը չէր սկսվի"։ Իսկ եթե One_Way_Ticket-ը լիներ նախագահ, երկու անգամ երկուսը հինգ կլիներ։

    P.S. Քամալան ավելի բեթար երևի լիներ, բան չասի։
    Ես դրա անունը «բլեֆ» չէի դնի, քաղաքական կարգախոս է, ինչը մարդկանցից շատերը թյուրիմացաբար համարում են խոստում։
    Քաղաքական կարգախոսները մեծամասամբ ճոխացվում են ազդեցիկության նպատակներով, ու քո հիասթափությունը վկայում է դրա անհրաժեշտության մասին, այսինքն եթե Թրամփն ասեր «կփորձենք դադարեցնել պատերազմը, եթե կողմերը համաձայնվեն, ու դա կարող է երկար տևել», ապա կասեիր՝ «էս ո՞վ ա էս չմոն»:
    Իսկ հիմա Թրամփը պրեզիդենտ է, իսկ դու՝ հիասթափված
    Հանուն արդարության ու ռացիոնալիզմի, Թրամփի վարչախումը արեց ու շարունակում է անել հնարավորը, չգիտեմ էլ ինչ էիր ակնկալում, որ անեին, բայց չեն անում, այսինքն խոստումը չկատարելու խնդիր չկա, ուղղակի կատարման համար անհրաժեշտ պայման է նաև Պուտինի ցանկությունը: Նույն կերպ հայերիցս ոմանք էլ կարգախոս ունեին Ադրբեջանի հետ «փոխզիջումներով» հասնել խաղաղության, ու դա չէր դառնում խոստում, ու պարզ է, որ մեծամասամբ կախված էր Ալիևի ցանկությունից, ու բոլոր հանգամանքները հաշվի առնելով, գրեթե զրոյական հավանականություն ուներ կատարվելու:

    Իսկ Ռուբիոյի ասածը համ պրագմատիկ է, ու համ էլ դիվանագիտական մեսիջ է, այսինքն՝ Նահանգները Պուտինի խաղը չի խաղում, կամ այս կողմ, կամ այն կողմ: Դեռ շուտ է եզրակացությունների համար, 3.5 տարի դեռ կա:
    Si vis pacem, para bellum

  6. #14661
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,619
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ճոխացնելը ասածդ 24 ժամն էր, կամ ասենք կովիդի ժամանակ Չինաստանի հետ սահմանի շուտափույթ փակելու արդյունքում հարյուր հազարավոր կյանքեր փրկելը։ Ադեկվատ մարդիկ դա հասկանում էին ու բառացի չէին ընկալում։
    Իսկ սա արդեն ես ֆեյլ կանվանեի։ Էն, որ աղվեսի քիթը խաղողին չհասավ, ասած՝ խակ է։
    Ինչ էի սպասու՞մ։ Վերևը գրել եմ։ Ուկրաինային ռազմական օգնության ավելացում։ Չես անում, որովհետև նպատակահարմար չե՞ս գտնում։ Օկ, հասկանալի է, բայց դա արդեն նախընտրական խոստում չկատարել է նշանակում, ու շատ չի տարբերվում միջին-ստատիստիկ հայ դեպուտատի խոստանալ ու չանելուց։
    Ես ԱՄՆ քաղաքացի չեմ, որ Թրամփին դատեմ, բայց դատողներ հաստատ կլինեն, ու ավելի շուտ քան 3.5 տարին է՝ հաջորդ միջանկյալ ընտրություններին։ Եթե իհարկե դեմոկրատները խելքերը գլուխները հավաքեն ու դադարեն գենդերներ ու pronoun-ներ խաղալ։

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (19.04.2025)

  8. #14662
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,462
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    ...
    Ինչ էի սպասու՞մ։ Վերևը գրել եմ։ Ուկրաինային ռազմական օգնության ավելացում։ Չես անում, որովհետև նպատակահարմար չե՞ս գտնում։ Օկ, հասկանալի է, բայց դա արդեն նախընտրական խոստում չկատարել է նշանակում, ու շատ չի տարբերվում միջին-ստատիստիկ հայ դեպուտատի խոստանալ ու չանելուց։
    Ես ԱՄՆ քաղաքացի չեմ, որ Թրամփին դատեմ, բայց դատողներ հաստատ կլինեն, ու ավելի շուտ քան 3.5 տարին է՝ հաջորդ միջանկյալ ընտրություններին։ Եթե իհարկե դեմոկրատները խելքերը գլուխները հավաքեն ու դադարեն գենդերներ ու pronoun-ներ խաղալ։
    Ուկրաինային ռազմական օգնության ավելացումը կբերի պատերազմի երկարացման, էդ դեպքու՞մ ինչ ես ասելու։ Ռուսաստանը Ուկրաինային չի կարող պարտվել բոլոր օբյեկտիվ հանգամանքները հաշվի առնելով, այսինքն երկու տարբերակ կա՝ 1․ մարմանդ պատերազմ մինչև Զելենսկու կապիտույլացիան կամ Պուտինի մեռնելը, 2․ համաշխարհային/միջուկային պատերազմ։ Երկուսն էլ վատ են, բայց երկրորդն ավելի վատ է։
    Թրամփի ռեյթինգը դեռ բավական բարձր է ըստ CNN-ի (), դեմոկրատները ոչ մի ալտերնատիվ առաջարկ/լուծում չունեն ու էս պահին մի խելքը գլխին նշմարվող առաջնորդ էլ չունեն։

    Բոլոր նախանշանները վկայում են, որ ճգնաժամ է սպասվում, բայց ամենամեծ խնդիրն այն է, որ չգիտենք՝ ինչ տիպի։
    Si vis pacem, para bellum

  9. #14663
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,619
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երրորդ տարբերակ․ Ուկրաինային նենց են զինում, որ Պուտինը քցում-բռնում է, որ կոնվենցիոնալ պատերազմում պարտվելու է, փոխարենը կարելի է որոշ պահանջներից հրաժարվել, անունը էլի հաղթանակ դնել, ու դա ավելի լավ է, քան աշխարհը տրաքացնելը։

    Բայց դե ռազմական գործում ես դիլետանտ եմ, ենթադրենք՝ դա աշխատող տարբերակ չէ։ Էդ դեպքում ինչի՞ հույսով էր Թրամփը երկու ամիս տրնգի պարում, եթե Ռուսաստան դեմ ոչ մի ռեալ լծակ չունի։ Զուտ հանդիսատեսին ցույց տալու, որ ինչ կարող էր, արե՞ց։ Մի տեսակ աբսուրդոտ է հնչում։ Բլեֆի տարբերակն ինձ ավելի հավանական է թվում։ Ասում էր՝ ձեռքիս չորս տուզ է, ստավկան սա է, խաղու՞մ ես։ Պուտինը խաղաց։ Քանի որ Թրամփի ձեռքին չորս տուզ չկար, կամ էլ ինքն այդ տուզերի համար ուրիշ կիրառություն է նախատեսել, ձեռքերը լվաց։

    Ռուբիոն նաև անդրադարձավ եվրոպական սանկցիաներին Ռուսաստանի դեմ, ասում է՝ մենք դրանք չենք կարող հանել։ Պարզ չէ, թե դա ինչ կապ ուներ, բայց ենթադրում եմ, որ Պուտինի պայմաններից մեկը դա է եղել, եվրոպացիք էլ Թրամփին միջնամատ են ցույց տվել։

  10. #14664
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,462
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թիքեթ ջան, մի շտապի, դեռ առջևում բազարները շարունակվելու են, համենայն դեպս ներկայիս ամերիկյան վարչախումբը պրակտիկություն է դրսևորում:
    Եվրոպացիք էլ խառն են, օրինակ Իտալիայի վարչապետը պրագմատիկությամբ ահագին ընգծվում է Մակրոնից ու Մերցից, ու Մելոնին (Էս սաղ «Մ»-ով են, խեր լինի ։Ճ) շատ էլ խելացի ու իր երկրին նվիրված գործիչ է երևում:
    Ես արդեն սկսել եմ հուզվել ազգամիջյան գործիչների ռացիոնալ ու հավասարակշռված հանդիպումներ նայելուց, էնքան որ էկզոտիկա է դառել.

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար

    Si vis pacem, para bellum

  11. #14665
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,195
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռուս-ուկրաինական պատերազմը կանգնեցնելու խոստումը փաստորեն բլեֆ էր, որ կար։ Հայտարարված լուծումը կրկնակի ուլտիմատումն էր, որ եթե Ուկրաինան չհամաձայնվի, ապա կդադարեցնեն օգնությունը, իսկ եթե Ռուսաստանը չհամաձայնվի՝ կավելացնեն Ուկրաինային օգնությունը։ Առաջինն աշխատեց, իսկ երկրորդը՝ կարծես թե ոչ, նույնիսկ չփորձեցին (էլ բլեֆը քանի ձև է լինում)։ Էսօր Ռուբիոն ասում է՝ դե որ չեն ուզում բարիշեն, ջհանդամը ուզեն, մեր ինչ գործն է, մենք ավելի կարևոր անելիքներ ունենք։ Մնում է հավայի դուրս տալ, որ "եթե ես լինեի նախագահ, պատերազմը չէր սկսվի"։ Իսկ եթե One_Way_Ticket-ը լիներ նախագահ, երկու անգամ երկուսը հինգ կլիներ։

    P.S. Քամալան ավելի բեթար երևի լիներ, բան չասի։
    Ոնց որ Ղրիմը ճանաչելու սլուխներ կան, էդ դեպքում էս պնդումն ա բլեֆ (շանտա՞ժ) Ուկրաինայի ու Եվրոպայի ուղղությամբ, որ Ղրիմը ճանաչեն, հակառակ դեպքում կխռովի, գնդակը կվերցնի, կգնա տուն, ոնց ուզում եք՝ խաղացեք
    The cake is a lie.

  12. #14666
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,462
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թրամփը չի ուզում ուկրաինական պատերազմը հավայի ֆինանսավորել, դրանից օգուտ չի տեսնում, բայց վնասներ ու վտանգներ՝ ինչքան ասես:
    Բայց փոխարենը օգուտ տեսնում են լիքը սրիկաներ, ու սա հիբրիդային քայքայիչ պատերազմ է արևմուտքի ու արևելքի միջև, ու լուրջ պոտենցիալ ունի համաշխարհայինի վերածվելու, որովհետև Ռուսաստանի կողմից յուղ են ավելացնում Չինաստանն ու Հյուսիսային Կորեան, Ուկրաինայի կողմից՝ Եվրոպայի բոլոր ձախերը։
    Թարսի պես, պատերազմի ամենաշատ շահախնդիրներից են հենց մորթապաշտ Զելենսկին ու Պուտինը, որ օքեյ են տարիներով շաբաթական 2000 զոհ տալու, քաղաքներ ավիրելու, հավերժ իշխանություն ունենալու ու անիմաստ բարբաջելու հետ, ու ոչ մեկը ցանկություն, ու ունակություն ունեն խաղաղության պայմաններում պետություն, տնտեսություն ու քաղաքակրթություն զարգացնելու ու թքած ունեն առհասարակ մնացած բոլորի ներկաների ու ապագաների վրա:
    Թրամփը իր ամեն նախադասությունը որ սկսում է «ես որ լինեի, էս պատերազմը չէր լինի»-ով, հավայի դուրս չի տալիս, էս megaclusterfuck-ը հնարավոր է, որ բոլորիս վերջի սկիզբն է:

    Հիմա ամերիկացիներն են, որ բոլորի հետ քննարկումներ են անում, ու փորձում են ինչ-որ կոնսենսուսի հասնել գոնե ձևակերպումներում ու ցանկություններում: Եթե չհասան, ապա համաշխարհային տնտեսական ու ռազմական ճգնաժամը արագացվում է:

    Էս գլոբալ քաքի մեջ ֆոկուս լինել Ղրիմը ճանաչելու, կամ Թրամփի «24 ժամի» վրա ահագին մակերեսային է նայվում, բայց մոլորակի բնակչության մեծ մասը մակերեսային են, դրա համար էլ, բոլորն ունեն էն, ինչ ունեն։

    Նահանգները անիմաստ խելագար խաղից ուզում է դուրս գալ, լավ է անում ու ճիշտ է անում, ես սրա համար քվերակել եմ։

    Մարդկությունը կործանվելու է կարճատեսությունից ու հիմարությունից։
    Si vis pacem, para bellum

  13. #14667
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,619
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Թրամփը իր ամեն նախադասությունը որ սկսում է «ես որ լինեի, էս պատերազմը չէր լինի»-ով, հավայի դուրս չի տալիս
    Քո պատկերացնելով, ասենք ի՞նչ պիտի աներ Թրամփը պատերազմը թույլ չտալու համար, որ էսօր չի կարող անել կանգնեցնելու համար։ Եթե ընդունենք էն տեսակետը, որ Պուտինը կարծում էր, թե երեք օրում Կիևը կգրավի, ապա էն ժամանակ Ուկրաինայից շատ ավելի մեծ զիջումներ կպահանջվեին, կամ Պուտինին շատ ավելի լուրջ սանձող հանգամանքներ, քան այսօր են։ Թրամփը չէ՞ր, որ կովիդի սկզբում կուտը կերավ ու lockdown հայտարարեց։ Հա, հետո սթափվեց, բայց արդեն ուշ էր։ Ուրիշ նախագահի ժամանակ լիներ, հետո ասելու էր՝ ես լինեի, պանդեմիան չէր սկսվի։ Հա, չապացուցվող ու չհերքվող հավայի պնդում եմ անում, ես Թրամփից վա՞տ տղա եմ

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (20.04.2025), Varzor (28.04.2025)

  15. #14668
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,462
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Քո պատկերացնելով, ասենք ի՞նչ պիտի աներ Թրամփը պատերազմը թույլ չտալու համար, որ էսօր չի կարող անել կանգնեցնելու համար։ Եթե ընդունենք էն տեսակետը, որ Պուտինը կարծում էր, թե երեք օրում Կիևը կգրավի, ապա էն ժամանակ Ուկրաինայից շատ ավելի մեծ զիջումներ կպահանջվեին, կամ Պուտինին շատ ավելի լուրջ սանձող հանգամանքներ, քան այսօր են։ Թրամփը չէ՞ր, որ կովիդի սկզբում կուտը կերավ ու lockdown հայտարարեց։ Հա, հետո սթափվեց, բայց արդեն ուշ էր։ Ուրիշ նախագահի ժամանակ լիներ, հետո ասելու էր՝ ես լինեի, պանդեմիան չէր սկսվի։ Հա, չապացուցվող ու չհերքվող հավայի պնդում եմ անում, ես Թրամփից վա՞տ տղա եմ
    Դիվանագիտությունը մեկ երկու պարզ քայլեր չեն, բայց եթե փորձենք պարզեցնել, Պուտինի իշխանությանը վտանգ սպառնացող քայլեր չէր անի։ Բայց մյուս կողմից էլ Պուտինն ու Զելենսկին պատիժ են իրենց իսկ հիմար ժողովուրդների համար, ու ամեն դեպքում հիմարների միջև պատերազմին չմիջամտելը Նահանգների կողմից խելացի քայլ է, ու եթե Թրամփին չհաջողվի պատերազմը կանգնեցնել, մենակ Նահանգների խաղից դուրս գալն էլ ահագին օգուտ է ողջ աշխարհին։
    Si vis pacem, para bellum

  16. #14669
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,195
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Դիվանագիտությունը մեկ երկու պարզ քայլեր չեն, բայց եթե փորձենք պարզեցնել, Պուտինի իշխանությանը վտանգ սպառնացող քայլեր չէր անի։ Բայց մյուս կողմից էլ Պուտինն ու Զելենսկին պատիժ են իրենց իսկ հիմար ժողովուրդների համար, ու ամեն դեպքում հիմարների միջև պատերազմին չմիջամտելը Նահանգների կողմից խելացի քայլ է, ու եթե Թրամփին չհաջողվի պատերազմը կանգնեցնել,մենակ Նահանգների խաղից դուրս գալն էլ ահագին օգուտ է ողջ աշխարհին։
    Էս հատվածից հետո նախորդ գրառումներին պատասխանելու ցանկությունն ու իմաստը վապշե ա կորում։ Եթե հիմնավորես, կարող ա էլի իմաստ լինի ինչ որ քննարկման
    The cake is a lie.

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (28.04.2025)

  18. #14670
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,462
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Freeman-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս հատվածից հետո նախորդ գրառումներին պատասխանելու ցանկությունն ու իմաստը վապշե ա կորում։ Եթե հիմնավորես, կարող ա էլի իմաստ լինի ինչ որ քննարկման
    Բայց խի՞ Ֆրիման ջան, ուրեմն ասեմ․ Պատերազմն ավարտվելու երկու ձև կա, մեկը կողմերի համաձայնության միջոցով, մյուսը՝ կողմերից մեկի կապիտուլյացիայով։ Հիմա եթե առաջինը չի հաջողվում, ապա մնում է երկրորդը։ Իսկ Նահանգները մի կողմ քաշվելիս արագացնում է այդ կապիտուլյացիան, ու բնականաբար նվազեցնում էսկալյացիայի հնարավորությունները, որովհետև եվրոպացիք ոչ էդքան զենք ունեն, ոչ էլ Ռուսաստանի հետ կռվելու հավես։ Կոստանդնուպոլիսի անկումը մեզ հիշատակ։ Իսկ Ռուսական կայսրությունը վաղ թե ուշ կործանվելու է, պուտինները հավերժ չեն, և ավելի լավ է կործանվի ավելի քիչ անիմաստ զոհերով։
    Si vis pacem, para bellum

Էջ 978 979-ից ԱռաջինԱռաջին ... 478878928968974975976977978979 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 5 հոգի. (0 անդամ և 5 հյուր)

Համանման թեմաներ

  1. Խաղեր. քննարկումներ թեմայից դուրս
    Հեղինակ՝ Gevorg, բաժին` Խաղեր
    Գրառումներ: 428
    Վերջինը: 16.10.2022, 18:51
  2. «Կրոն» բաժնի թեմաներից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Ներսես_AM, բաժին` Կրոն
    Գրառումներ: 2378
    Վերջինը: 08.01.2021, 09:04
  3. «Անեկդոտներ» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 97
    Վերջինը: 24.06.2020, 01:19
  4. «Ճարտարապետություն» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Mephistopheles, բաժին` Ճարտարապետություն
    Գրառումներ: 249
    Վերջինը: 10.07.2018, 18:46
  5. Առանձին թեմաներից դուրս գրական քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 233
    Վերջինը: 28.07.2017, 11:36

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •