Chuk-ի խոսքերից
Բագ, ախր ես չեմ պնդում որ իրանք ընդդիմադիր են, խաղ չեն խաղում ու տենց բաներ: Ավելին, ասում եմ, որ դա շատ հավանական տարբերակ ա: Ուղղակի ասում եմ, որ ստեղծված իրավիճակից պետք ա կարողանալ օգուտ քաղել:
Հիմա «փաստերի» առումով.
1. Փաստ ա, որ դուրս եկան կոալիցիայից ու հրաժարվեցին նախարարական պորտֆելներից,
1.1. Փաստ չի, բայց կա ինֆո, իհարկե գուցե և սուտ, որ իրենց անգամ վարչապետություն է առաջարկվել, հրաժարվել են,
2. Փաստ ա, որ կոշտ քննադատում են իշխանությանը,
3. Փաստ ա, որ համագործակցում են ընդդիմադիր ուժերի հետ,
4. Փաստ ա, որ առանց իրանց խորհրդարանում մի շարք կարևոր բաներ չէր լինի անել, որի ամենազիլ օրինակ գազի պայմանագրի օրը արածն էր, որով փաստացի հասան նրան, որ օրենքն անվավեր ա, իսկ թե հետո ինչ կլինի, տարբեր սցենարներ են հնարավոր,
5. Փաստ ա, որ նույնիսկ նրանցից շատերը, ովքեր չորով ասում էին, որ ԲՀԿ-ի հետ ճամփա գնալ չի կարելի, հիմա ինչ-ինչ պատճառներով միտք են փոխել (օրինակ՝ Զարուհի Փոստանջյան):
6. Փաստ ա, որ Դոդը օլիգարխ ա, բայց այլևս արտոնյալ օլիգարխներից չի (սրա հետ ոմանք կվիճեն, բայց ես էդպես եմ տեսնում):
Ու սենց լիքը ուրիշ բաներ: Բայց ես էլի եմ ասում, չեմ ուզում սրանց լուսապսակ կպցնեմ, ընդդիմադիր ներկայացնեմ, ընդամենը ասում եմ, որ պետք ա էս պահի իրանց վարքից օգուտ քաղել, միաժամանակ նենց անելով, որ հենց ԱԽՔ-անան (կամ, ԵԹԵ ԱԽՔ-անան), մենք կորուստ չունենանք:
Էջանիշներ