User Tag List

Էջ 810 979-ից ԱռաջինԱռաջին ... 310710760800806807808809810811812813814820860910 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 12,136 համարից մինչև 12,150 համարի արդյունքները՝ ընդհանուր 14678 հատից

Թեմա: Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

  1. #12136
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց վաբշե Մեֆի ասածը իրականությանը մոտ ա:

    Նույն բանը կատարվել է արևմտյան երկրներում, երբ կապիտալիզմի սկզբնական շրջանում էդ նույն թալանչիները թաթները դրեցին ամեն ինչի վրա: Հետո իրանք էնքան խելացի գտնվեցին, որ հասկացան, որ դրա պահպանման ամենալավ ու երկարաժամկետ միջոցը դա օրենքով պահպանելն է: Էդ ամեն ինչը ամրագրեցին օրենքով, որից հետո օրենքը դարձրեցին սրբություն, ու հնարավորինս բոլորը օրենքի առաջ հավասարվեցին:
    Մի խառնեք մեզ արևմտյան վայրի արջի ցեղերին, որտեղ օրենքն ու իրավունքը գործում են հռոմեական ժամանակներից: Հոլանդիայում, Անգլիայում, Գերմանիայում, Իտալիայի հյուսիսում կապիտալիզմի ու բանկային համակարգի հիմքերը դրվել են էն ժամանակ, երբ Հայաստանում Նահապետ Քուչակը մոնղոլներից դես ու դեն փախնելով իրանց գյուղի գոմի պատի տակ հայատառ թուրքերենով աշուղական տաղեր էր գրում:

    Հայաստանում հիմա կատարվում ա էն, ինչ կատարում էր աֆրիկյան ադամանդի հանքեր ունեցող երկրներում անգլիական ու ֆրանսիական գաղութատիրությունից ազատվելուց հետո. թալան, փախեփախ երկրից, անոռուգլուխ հանքերի բացում, կախվածություն նախկին գաղութատիրոջից, ու լիքը զինված անսկզբունքային բոսյակ, գումարած կոնֆլիկտ բոլոր հարևանների հետ: Մեռնեմ, թե մի բանով տարբերվում ենք 70-80-90-ականների Գվինեայից, Սենեգալից, Բենինից կամ Տոգոյից:

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ամպ (26.12.2013), Արէա (26.12.2013), Բիձա (26.12.2013), Ռուֆուս (26.12.2013)

  3. #12137
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Նաիրուհի-ի խոսքերից Նայել գրառումը
    Քննարկումներդ շաքարով կտրեմ (լֆիկի ականջը խուլ)



    աղբյուր
    Դզում ա, բայց հետևանքները չեմ պատկերացնում:

    Եթե ՀՀԿ-ն ընդունի էս նիստի արդյունքները, կարող ա թազա քվեարկություն հայտարարի ու էս անգամ էլեկտրոնային քվեարկեն, անցկացնեն: Բայց էս դեպքում էլ զրկվում են էդ հանձնաժողովի նախագահի պաշտոնից:

    Կամ էլ իրանց էշի տեղ են դնում, ասում են «վոփշմ ձեր նիստը օրինական չի, հավայի նստել, հավայի հայտարարություն եք տարածել»:

    Ամեն դեպքում շատ հետաքրքիր պրոցես ա

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (26.12.2013)

  5. #12138
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,735
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կներեք էլի, ես մի փոքր էլ իմ երգը երգեմ ու էլ ծպտուն չեմ հանի:

    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Էսօր շատ են խոսում թե հիմա հոյակապ երիտասարդություն ունենք, ակցիաներ են անում, սովորում են, արվեստով են զբաղվում, նվագում են, երգում, եսիմ ինչեր են անում, մեր ազգի ապագան են ֆլան ֆստան: Բայց թե ուր են էդ երիտասարդները չգիտեմ, էն փաբերի 100-200 հոգու մասի՞ն ա խոսքը: Հլը կվառտալ եկեք, բանգլադեշ գնացեք, մասիվ հելեք, արեշով ֆռացեք, բան, դպրոցները մտեք, հայաթներում կանգնեք մի երկու րոպե, գյուղեր գնացեք, բիսեդկեքում նայեք, կտեսնեք թե ինչքան լավն են մեր երիտասարդները ու թե ինչ հոյակապ ապագա ենք մենք ունենալու:
    Էս որ գրել եմ, դուք էլ որ ինձ քրֆում եք սրա համար, սրանց մասին եմ գրել.

    http://www.youtube.com/watch?v=bhzyxRlQNKE

    Ափսոս որ մենք վախենում ենք սրա մասին խոսելուց, մեկ ու մեջ սենց վիդեոներ ենք տենում, վույ աման ենք անում, անցնում ենք առաջ:
    Սա ա մեր երիտասարդությունը:
    Էն որ ասում էին որ մենք հրաշալի երիտասարդներ ունենք, երևի սրանց մասին էին ասում:
    Իմ ճանաչած երիտասարդների 95%-ը սրանցից են:
    Դե ինչքան ուզում եք ասեք թե ինչ լավ ազգ ենք մենք, ու թե ինչ բարձր արժեհամակարգում ա գտնվում մեր հասարակությունը
    Ու սրանք են լինելու մեր վաղվա քաղաքացանիրը, եթե էս ամեն ինչի դեմ ոչ մի քայլ չձեռնարկվի:

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Bruno (26.12.2013), Tig (27.12.2013), Տրիբուն (26.12.2013)

  7. #12139
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2009
    Գրառումներ
    1,593
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապեեեեր, ապեր, այ ապեեեեեեր, համակարգը հո մենակ Սերժը չի՞, որ իրա անվտանգությունն ու ունեցվացքը երաշխավորես ու ինքը ռադը քաշի: Համակարգը սաղ ղզլբաշներն են միասին, որոնցից մեկը նախագահ ա աշխատում Սերժը որ ուզենա էլ գնա, Լֆիկը, Նեմեցը, Թոխմախը, Լիսկան բգից կբռնեն ու կասեն. «այ համբալ, էս ու՞ր, մենք քեզ դրել ենք նախագահ, որ սաղովի կայֆեր անենք, կարո՞ղ ա գիտես տենց հեշտ պտի սաղիս քցես ու թռնես»:
    Տրիբուն ջան, քո այ էս մտքերը հայերս մի հարյուր, հազար անգամ լսած կլինենք ու ամեն անգամ, որ սրան հանդիպում ենք, ոնց որ հենց էսօր հայտնագործված ըլնեն:
    Այ էս "մոմենտը" ոչ մի կերպ չեմ հասկանում: Նույնիսկ եթե մենք քո նկարագրած աֆրիկյան հանքերի ժամանակների դեբիլ վիճակում ենք, տրամաբանորեն պետք է որ հարյուր անգամ լսածը գոնե ընկալած լինեինք, բայց չէ, ըտենց չի:
    Ու որ մի հարյուր տարի հետո էլ սա գրես, էլի արդիական կերևա:
    Ուղղակի Ֆենոմենալ ա: Իմ քցել-բռնելով քաղաքակրթական չի, էվոլյուցիոն- ֆիզիլոգիական ա:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (26.12.2013)

  9. #12140
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեր ապագա տնտեսագետները՝ վայելեք...


  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tig (26.12.2013), Արէա (26.12.2013), Նաիրուհի (26.12.2013), Տրիբուն (26.12.2013)

  11. #12141
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Կներեք էլի, ես մի փոքր էլ իմ երգը երգեմ ու էլ ծպտուն չեմ հանի:



    Էս որ գրել եմ, դուք էլ որ ինձ քրֆում եք սրա համար, սրանց մասին եմ գրել.

    http://www.youtube.com/watch?v=bhzyxRlQNKE

    Ափսոս որ մենք վախենում ենք սրա մասին խոսելուց, մեկ ու մեջ սենց վիդեոներ ենք տենում, վույ աման ենք անում, անցնում ենք առաջ:
    Սա ա մեր երիտասարդությունը:
    Էն որ ասում էին որ մենք հրաշալի երիտասարդներ ունենք, երևի սրանց մասին էին ասում:
    Իմ ճանաչած երիտասարդների 95%-ը սրանցից են:
    Դե ինչքան ուզում եք ասեք թե ինչ լավ ազգ ենք մենք, ու թե ինչ բարձր արժեհամակարգում ա գտնվում մեր հասարակությունը
    Ու սրանք են լինելու մեր վաղվա քաղաքացանիրը, եթե էս ամեն ինչի դեմ ոչ մի քայլ չձեռնարկվի:
    Ընդամենը 10-15 հոգի են, քարը ճաքի՝ 20, քանի հազար ուսանող ունեցող բուհում: Էսօրը իրանցն ա էնպես, ինչպես էսօր մեր հանրապետության նախագահն ա ՍՍ-ն, բայց ամբողջ հասարակության արժեհամակարգի հայելիները իրանք չեն:

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (26.12.2013)

  13. #12142
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2011
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    1,902
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լրագրողը ով դառավ, որ իր անձնական նախաձեռնությամբ գա ու ներկա լինի, առավելևս, նկարահանի թեկնածուական ատենախոսության ընթացքը:

    Ինչ կապ ունի ովա պաշտպանում, դե թող բոլոր պաշտպանություններին գնան ու ներկա գտնվեն:
    Բարև Ձեզ

  14. #12143
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ընդամենը 10-15 հոգի են, քարը ճաքի՝ 20, քանի հազար ուսանող ունեցող բուհում: Էսօրը իրանցն ա էնպես, ինչպես էսօր մեր հանրապետության նախագահն ա ՍՍ-ն, բայց ամբողջ հասարակության արժեհամակարգի հայելիները իրանք չեն:
    Հաստատ համաձայն եմ Շինի հետ: ՀՀԿ-ական ջահելները, ինչպես և համակարգին դեմ գնացող ջահելները խիստ փոքր թիվ են կազմում: Մնացածն անտարբեր մեծամասնությունն են:

    Մեջբերում Vaio-ի խոսքերից Նայել գրառումը
    Լրագրողը ով դառավ, որ իր անձնական նախաձեռնությամբ գա ու ներկա լինի, առավելևս, նկարահանի թեկնածուական ատենախոսության ընթացքը:

    Ինչ կապ ունի ովա պաշտպանում, դե թող բոլոր պաշտպանություններին գնան ու ներկա գտնվեն:
    Տարոն Մարգարյանը հանրային դեմք ա, իսկ հանրային դեմքը պիտի պատրաստ լինի, որ լրագրողները և հասարակությունը հետաքրքրված են իրենց նիստուկացող:

  15. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (26.12.2013), Mephistopheles (26.12.2013), Tig (27.12.2013), Աթեիստ (26.12.2013), Տրիբուն (26.12.2013)

  16. #12144
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,735
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ընդամենը 10-15 հոգի են, քարը ճաքի՝ 20, քանի հազար ուսանող ունեցող բուհում: Էսօրը իրանցն ա էնպես, ինչպես էսօր մեր հանրապետության նախագահն ա ՍՍ-ն, բայց ամբողջ հասարակության արժեհամակարգի հայելիները իրանք չեն:
    Ախպեր ես իրո՞ք շատ վատ եմ արտահայտում մտքերս, թե դուք չեք ուզում հասկանաք ես ինչ եմ ասում:
    Ի՞նչ կապ ունի էս վիդեոն, ի՞նչ կապ ունեն էս վիդեոի 15 հոգին:
    Դուրս եկեք էդ ֆեյսբուքներից, դուրս եկեք էդ փաբերից, տեսեք ինչ ա կատարվում: Դպրոցներում, բակերում, բուհերում, բանակում, ուսումնարաններում, ամեն տեղ նույնն ա: Նույն էս դեմքերն են, նույն պահվածքն ա, նույն արժեքներն են:
    Սրանք օդից չեն ընկել, ու սրանք հատուկ սենց վիդեոների ժամանակ չեն հայտնվում: Լիքն են սրանք, ամեն քայլափոխի են:
    Ես պրոբլեմ եմ ցույց տալիս, ասում եմ սենց խնդիր կա, պետք ա պայքարել սրա դեմ, դուք կպած ուզում եք համոզեք որ իրականում սենց բան չկա:
    Չկա չկա, ինչ ասեմ, դե լավ ա որ չկա, էս մի խնդիրն էլ լուծեցինք փաստորեն:

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (27.12.2013)

  18. #12145
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Vaio-ի խոսքերից Նայել գրառումը
    Լրագրողը ով դառավ, որ իր անձնական նախաձեռնությամբ գա ու ներկա լինի, առավելևս, նկարահանի թեկնածուական ատենախոսության ընթացքը:

    Ինչ կապ ունի ովա պաշտպանում, դե թող բոլոր պաշտպանություններին գնան ու ներկա գտնվեն:
    Եթե ես չեմ սխալվում, ցանկացած ատենախոսությունը պետք ա հրապարակային լինի, ցանկացած ոք պետք է հնարավորություն ունենա մասնակցելու, էդ թվում՝ լուսաբանելու:

    Բոլորը չեն նկարում, որտև ոնց-որ Բյուրն ասեց, հանրային հետաքրքրություն չեն ներկայացնում: Իհարկե՛ նախկինում էլ են եղել հանրային հետաքրքրություն ունեցող ատենախոսություններ, որոնք չեն նկարվել: Համարենք, որ դա լրագրողների բացթողումն է ու հուսանք, որ լրագրողները չեն սահմանափակվի այս մի ատենախոսությամբ, այս ոլորտը կպահեն իրենց ուշադրության կենտրոնում:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  19. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tig (27.12.2013), Տրիբուն (26.12.2013)

  20. #12146
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Դուրս եկեք էդ ֆեյսբուքներից, դուրս եկեք էդ փաբերից, տեսեք ինչ ա կատարվում: Դպրոցներում, բակերում, բուհերում, բանակում, ուսումնարաններում, ամեն տեղ նույնն ա: Նույն էս դեմքերն են, նույն պահվածքն ա, նույն արժեքներն են:
    Արեա ջան, մենք ծանոթ չենք, ախր դու չգիտես` կոպիտ ասած ինչ կյանքով եմ ապրւմ ես (c) Փաբն ընդհանրապես ինչ ա` ես ակումբի գրառումներից գիտեմ միայն, ես երբեք փաբում չեմ եղել Չորս տարի ես աշխատել եմ մի բնագավառում, որի անունը հենց դուրս գալ ա, շփվել ա: Սարերից իջած մի չոբան` իմ մասին ա: Էնպես ես խոսում ոնց որ ես ինչ-որ էլիտար միջավայրում եմ ապրում, կյանքը չեմ տեսնում, մենակ դու ես մինչև ուղն ու ծուծը խրված մեր իրականության մեջ:


    Ուղղակի դե մի բան գրում ես, մի բան գրում եմ, մի բան էլ ես գրում, մի բան էլ ես եմ գրում, դառնում ա քննարկում, բայց հավես չկա է, ախր:

  21. #12147
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ախպեր ես իրո՞ք շատ վատ եմ արտահայտում մտքերս, թե դուք չեք ուզում հասկանաք ես ինչ եմ ասում:
    Ի՞նչ կապ ունի էս վիդեոն, ի՞նչ կապ ունեն էս վիդեոի 15 հոգին:
    Դուրս եկեք էդ ֆեյսբուքներից, դուրս եկեք էդ փաբերից, տեսեք ինչ ա կատարվում: Դպրոցներում, բակերում, բուհերում, բանակում, ուսումնարաններում, ամեն տեղ նույնն ա: Նույն էս դեմքերն են, նույն պահվածքն ա, նույն արժեքներն են:
    Սրանք օդից չեն ընկել, ու սրանք հատուկ սենց վիդեոների ժամանակ չեն հայտնվում: Լիքն են սրանք, ամեն քայլափոխի են:
    Ես պրոբլեմ եմ ցույց տալիս, ասում եմ սենց խնդիր կա, պետք ա պայքարել սրա դեմ, դուք կպած ուզում եք համոզեք որ իրականում սենց բան չկա:
    Չկա չկա, ինչ ասեմ, դե լավ ա որ չկա, էս մի խնդիրն էլ լուծեցինք փաստորեն:
    Արէա ջան, նենց չի, որ մենք էս քաղաքում, էս երկրում չենք ապրում:

    Մեր չաստում էլ կային յախշիներ, որոնք այո, եղանակ էին ստեղծում, կային զիլ տղերք, ու կար չեզոք մասսա: Յախշիները մեծամասնություն չէին, փոքրաթիվ էին, ուղղակի ինչ-ինչ պատճառներով եղանակ ստեղծող էին, ոնց ասեց Շինը, իրանք էին իշխողը բանակում էնպես, ինչպես սերժիկն իր թայֆայով Հայաստանում:

    Մեր կուրսում կային լակոտական պահվածքի տեր անձինք, ովքեր փորձում էին թելադրող լինել կուրսում, սկսած թոշակ հավաքելուց, վերջացրած ուս. խորհուրդներ ներգրավելուց, բայց էլի փոքրաթիվ էին: Իրանցից ավելի շատ կային հրաշալի մարդիկ, լավ սովորող, բարձր արժեհամակարգի տեր, էլ ավելի շատ՝ մի կողմ քաշված մասսա:

    Մեր դպրոցում էլ կային իրենց գողականի տեղ դրած երեխաներ, որոնք փորձում էին դպրոցում լիդերություն ստանձնել, նույն քանակի կային հրաշք երեխեք՝ իրենց արժեհամակարգով, սովորելով և այլն, էլ ավելի շատ ոչնչով չառանձնացողներն էին:


    Էն օրը մեր տնից դուրս էի եկել ու մի քանի կանգառ քայլելով իջնում էի: Երեք աղբաման հաշվեցի, որոնց ուշացրել էին դատարկել, զիբիլը հավաքվել, թափվել էր գետնին: Երեք հատ էլ բուդկա տեսա, որը սարքած էր մայթի եզրին, որտեղ օրենքով չպիտի թույլատրեին էդտեղ սարքել: Ու սենց մտածում էի, թե ինչ աննասուն ա մեր քաղաքապետարանը, որ ոչ աղբահանությունն ա լավ կազմակերպում, որ էլ առնում ա ապօրինի շինությունների դեմը: Հետո մեկ էլ ֆիքսվեցի, որ էդ ընթացքում տասնյակ ծառերի կողքով եմ անցել ու չեմ նկատել: Գիտե՞ս, էս չի նշանակում, որ քաղաքապետարանը լավն ա, ու որ կարելի ա անտեսել աղբամաններն ու ապօրինի շինությունները, բայց էս նշանակում ա, որ մենք միշտ ֆիքսվում ու վատն ավելի շուտ ենք նկատում: Վատը ու շատ լավը:

    Հիմա քոնն ա, դու ֆիքսվել ես էդ մասսայի վրա, իմն ա, ես ֆիքսվել եմ փայլուն մասսայի վրա, բայց իրականում էս երկուսն էլ, ոնց ասում ա Բյուրը, փոքր թիվ են կազմում, ավելի շատ հենց չեզոքներն են: Բայց էդ չեզոքները հսկայական պոտենցիալ են ու առնվազն նշանակում են, որ ամեն ինչ էնքան լավ չի, ինչքան ես եմ ներկայացնում, ու էնքան վատ չի, ինչքան դու ես ներկայացնում:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  22. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tig (27.12.2013), Աթեիստ (26.12.2013), Արէա (26.12.2013), Տրիբուն (27.12.2013)

  23. #12148
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիմա քոնն ա, դու ֆիքսվել ես էդ մասսայի վրա, իմն ա, ես ֆիքսվել եմ փայլուն մասսայի վրա, բայց իրականում էս երկուսն էլ, ոնց ասում ա Բյուրը, փոքր թիվ են կազմում, ավելի շատ հենց չեզոքներն են: Բայց էդ չեզոքները հսկայական պոտենցիալ են ու առնվազն նշանակում են, որ ամեն ինչ էնքան լավ չի, ինչքան ես եմ ներկայացնում, ու էնքան վատ չի, ինչքան դու ես ներկայացնում:
    Արտ, բայց ասա, որ էդ չեզոքը դեռ չի նշանակում, որ իրանք չեն տարբերում լավն ու վատը, որ չգիտեն որ կողմը թեքվեն, ուղղակի կքած են իրանց հոգսերի տակ, բայց լավին լավ են ասում, վատին վատ հենց էնպես ոնց որ դու կամ Արեան:

  24. #12149
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Արտ, բայց ասա, որ էդ չեզոքը դեռ չի նշանակում, որ իրանք չեն տարբերում լավն ու վատը, որ չգիտեն որ կողմը թեքվեն, ուղղակի կքած են իրանց հոգսերի տակ, բայց լավին լավ են ասում, վատին վատ հենց էնպես ոնց որ դու կամ Արեան:
    Ասեցի: Բացարձակ չի նշանակում:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  25. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (26.12.2013)

  26. #12150
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապեեեեր, ապեր, այ ապեեեեեեր, համակարգը հո մենակ Սերժը չի՞, որ իրա անվտանգությունն ու ունեցվացքը երաշխավորես ու ինքը ռադը քաշի: Համակարգը սաղ ղզլբաշներն են միասին, որոնցից մեկը նախագահ ա աշխատում Սերժը որ ուզենա էլ գնա, Լֆիկը, Նեմեցը, Թոխմախը, Լիսկան բգից կբռնեն ու կասեն. «այ համբալ, էս ու՞ր, մենք քեզ դրել ենք նախագահ, որ սաղովի կայֆեր անենք, կարո՞ղ ա գիտես տենց հեշտ պտի սաղիս քցես ու թռնես»:
    Տրիբուն ջան, հասկանում եմ որ համակարգ ա, բայց էդ համակարգը իր կուռ լինելու հետ մեկտեղ էլ փխրուն ա… եթե սերժը գնա էդ քայլին մնացածները՝ Լիֆիկն էլ, նեմեցն էլ բոլորն էլ հերթով վարի կեթան… իրանք բանակիու ներքին ուժերի վրա էն ազդեցությունը չունեն ինչ Սերոժն ունի…

    ես համարում եմ որ Դոդն էսօր էդ սիստեմի հետ ինչքան էլ որ առնչվի այնուամենայնիվ էն կուռ միացությունը չի… իր բոլոր թերություններով ու հանցագործ բնույթով Դոդին հնարավոր ա ապակրիմինալացնել…

    Սերոժը Հայաստանի երկրորդ ամենահարուստ մարդն ա, իրա կապերով ու ամեն ինչով…

    սա իհարկե կարա լինի եթե համաժողովրդական ընդվզում լինի, սա ալտերնատիվ չունի… իմ կարծիքով կլինի… մայց արդեն պետք ա հասկանանք որ էս երկիրը կամ սաղովս կայացնում ենք կամ փլվում ա ու որ էս լոդկի մեջ սաղովս ենք… սա հնարավոր ա անել…

    Մենք ուրիշ ճանապարհ չունենք… եթե գնանք սաղից հաշիվ մաքրելու պրինցիպով, մենք կանգնելու ենք նույն խնդրի առաջ 1990--91-ի առաջ…

    ես համաձայ եմ բոլորին բերել օրինական դաշտ… գույքի անձեռմխելիություն… որոշ մարդիկ իհարկե պիտի դատվեն ու պատասխան տան էն հանցագործությունների համար որ արվել ա… Մարտի 1, Հոկտեմբեր 27 և այլն… բայց պետք ա հասկանանք մի բան, էն ոստիկանը որ էսօր ոստիկան ա, վաղն էլ ա ոստիկան լինելու, սպան՝ մնալու ա սպա… շատ պետական աշխատողներ մնալու են իրանց պաշտոնի ու շատերն իրանց ունեցվածքը պահելու են, բայց մենաշնորհը վերանալու ա ու օրինական դաշտ ա գալու ամեն ինչ ու էն ժամանակ բոլորի ունեցվածքը կգա իրա տեղն ըստ իրանց կարողության…

    Մենք որպես երկիր ուրիշ ձև չենք կարա գոյություն պահպանել… էսի բարոյական հարց չի արդեն… էսի միակ սիստեմն ա որ մեր վիճակում կարա աշխատի… պատականության գոյության միակ գրավականն ա…

  27. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (27.12.2013)

Էջ 810 979-ից ԱռաջինԱռաջին ... 310710760800806807808809810811812813814820860910 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Խաղեր. քննարկումներ թեմայից դուրս
    Հեղինակ՝ Gevorg, բաժին` Խաղեր
    Գրառումներ: 428
    Վերջինը: 16.10.2022, 18:51
  2. «Կրոն» բաժնի թեմաներից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Ներսես_AM, բաժին` Կրոն
    Գրառումներ: 2378
    Վերջինը: 08.01.2021, 09:04
  3. «Անեկդոտներ» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 97
    Վերջինը: 24.06.2020, 01:19
  4. «Ճարտարապետություն» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Mephistopheles, բաժին` Ճարտարապետություն
    Գրառումներ: 249
    Վերջինը: 10.07.2018, 18:46
  5. Առանձին թեմաներից դուրս գրական քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 233
    Վերջինը: 28.07.2017, 11:36

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •