Միակ բանը, որ մեր ընդդիմությունները կարողանում են նորմալ անել, իրանց շարժումներին բլոկբաստերային անուններ տալն ա(Բարև, դեղինների շարժում, 100 աստիճան,․․․) նույնիսկ Տառանտինոն կնախանձեր:
A long time ago, in a galaxy far, far away...
Sagittarius (16.11.2013), Տրիբուն (16.11.2013)
Մեֆ, թե ինչ ա էսօր, էտ ուրիշ հարց ա: Եգիպտոսը ահավոր բարդ երկիր ա: Բայց փաստը նրանում ա, որ եգիպտական շարժումը հստակ կառավարվում ու ուղղորդվում էր: Ուրիշ բան, որ ընտրությունների ժամանակ պարզվեց, որ ժողովրդի մեծամասնությունը մուսուլման եղբայրներին ավելի շատ ա սիրում, քան արևմտամետ ալ-Բարադեին: Եթե Եգիպոսով հետաքրքրվել ես, ու ոչ միայն վերջին մի քանի տարիներով, կհասկանաս ինչի մասին ա խոսքը, քանի որ էտքան էլ պարզ չի ամեն ինչ, որ սենց միանշանակ եզրահանգումներ անենք:
Նույնը վերաբերվում ա Սիրիային: Նույնը Լիբիային: Մի քիչ Թունիսին: Նույն բանը կարա լինի Ալժիրում: Սրանք շատ սպեցիֆիկ դեպքեր են, ու պետք ա հաշվի առնել, որ էտ երկրները ազգային, կրոնական, մշակութային առումով ահավոր բազմազան երկրներ են, որտեղ ամեն խումբը ունի իրա հատուկ հետաքրքրությունները, իրա շահերը, իրա պատեկարցումները, իրա սպասելիքները, իրա մշակույթը, բլա բլա բլա:
Ասածս էն, որ եթե հարցին նայում ենք ուրիշ երկրների հետ համեմատական առումով, մի բան հազար տոկոս ա, սպոնտան ժողովրդական շարժումներ որպես այդպիսին չեն լինում: Մարդ արարածը ինչ քաղաքակրթություն ա ստեղծել, մարդկային խմբերը միշտ ղեկավարվել կամ առաջնորդվել են փոքր խմբերի կամ անհատների կողմից: Դա կարա լինի հստակ, պարզ ու տեսանելի, կարա լինի թաքնված: Իսկ թե էտ հեղափոխությունները կամ շարժումները ինչ արդյունքի են հանգեցրել կամ ինչ հետևանքներ են ունեցել, երկար քննարկելու հարց ա: Մի բան էլի բավականին պարզ ա ու պատմականորեն գրեթե ապացուցված - երկարաժամկետ հեռանկարում հեղափոխություններ արած բոլոր ժողովուրդները անպայմանորեն զարգացել են ու առաջ են գնացել, բացառությամբ մի քանի դեպքերի, որոնք մատների վրա կարելի ա հաշվել:
Աթեիստ (16.11.2013)
Տղեք դրել Եգիպտոս եք քննարկում, իսկ մեր երկրի դուխով տղեն նստած ա: Մեֆ, անկեղծ եղի, ախպոր պես, ու ասա, որ ճիշտ ճամփեն Շանթն էր բռնել, ուղղակի Զուրաբյանական թսիկ ընդդիմությունը արդեն մարդկանց էնքան ա ասել՝ օրենքից ու միլիցուց պետքա քաքել տակները, որ հիմա լիքը մարդ մտածում ա, որ Շանթը ճիշտ էր սաղ ասում ու անում, ուղղակի մարդիկ վախեցած էին, կողքը չկանգնեցին: Ու ասեմ, եթե 98-ից մինչև 2007 մարդիկ ռեժիմի ձեռով էին վախեցած դառել, 2008-ից հետո ընդդիմության ձեռով են վախեցած դառել, ու էս մի վախը շատ ավելի վտանգավոր ու ճակատագրական ա, քան նախորդը:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Տրիբուն (17.11.2013)
Արթ ջան, եթե նույնիսկ դիտարկում ենք, որ Շանթի ընտրած ճամփան ա ճիշտը, մնացած եզրակացություններդ, մեկ ա, սխալ են:
1. Էդ օրը շատ քչերը կարող էին ենթադրել, որ Շանթը գնալու ա էդ քայլին: Ես ու դու էլ, հիշացնեմ, էդ օրվա համար տենց բան չէինք ակնկալում:
2. Շանթը ուղղակի չհասցրեց կամ չարեց մարդկանց գրավելու, համոզելու, իր հայացքները հաղորդելու, իրա կողքը հավաքելու համար քայլեր: Նախնական թիմ ուներ, նախնական թիմով էլ քայլեր արեց:
3. Ինչքան դուխով մարդ եղել ա մինչև 2008-ը, ճիշտ էդքան էլ ունենք հիմա: Գուցե ավելին, հիմա ավելի դուխով ու ավելի չկզող ենք:
4. 2008-ի ընդդիմությունից ավելի դուխով ընդդիմություն չունենք ու չենք ունեցել: Ի դեպ Շանթը էդ ընդդիմությունից մեկն էր:
5. Կոնկրետ անհատների չեմ քննարկում, բայց դուխով մասսայի մի ահագին հատված շարունակում ա լինել ՀԱԿ-ում: Իհարկե թսաններ էլ ունենք: Ամեն տեղ էլ կա: Բայց չկա ուրիշ ուժ ՀՀ-ում, որտեղ ավելի շատ դուխով մարդ լինի, քան ՀԱԿ-ում ա:
Իսկ Շանթի ցավն էսպես թե էնպես տանեմ: Հիմա դուխով մարդիկ խնդիր ունեն փողոց հելնելու Շանթի համար, որ Շանթին հոգեբուժարանում ինչ-որ բան չանեն: Ու ժամանակն ա ոչ թե կոմպի էկրանների հետևից Շանթ գովերգելը (ինչն ասենք ՖԲ-ում լիքը մարդ անում ա՝ կեղծավորությամբ), այլ էդ մարդու մեջքին կանգնելը:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Արտ, էդ քո ասած դուխովները թող հիմա մի բան կազմակերպեն, թող մի հատ ակցիա կազմակերպեն Շանթին աջակցելու, թեկուզ էլի էն թուֆտեքից, որ Տիգրանի համար էին անում, ինչի? չեն անում: Զուրաբյան Լևոնը ասում էր՝ ով ՀԱԿ-ից ա, անմեղ ա, բայց ընդեղ մարդիկ կան, որ ինչ որ բան արել են, ապօրինություն ա, քրեական հացագործություն ա, ինչ ա կապ չունի: Խի ատենց ասում? Քաքել ա տակը? Նախագահականը գրավելու անուն ա լսել, լեզուն կապ ա ընգել? Թեկուզ մի երկու հատ կայծ քցողները, հանցագործություն են արել? Նույն հանցագործների դեմ են պայքարում, դե թող ասեր՝ ճիշտ են արել, սրանց ոնց կարան լարելու ձև են գտել, անում են:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Տրիբուն (17.11.2013)
Ծալած ունի ու ծ-ով լիքը բան արած ունի լիքը ընդդիմադիրների կամ ընդդիմադիրների 99 տոկոսին.
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Տրիբուն (17.11.2013)
Արթ ջան, ես կարծում եմ, որ Շանթի համար բաներ կկազմակերպվեն: Չեմ ասում ՀԱԿ-ը: Ասում եմ կկազմակերպվեն: Մնանք սպասող, թե ով ինչքանով էդ կազմակերպածներին կմասնակցի:
Համենայն դեպս առաջին կազմակերպված բանին իմ իմանալով լիքը մեծ-մեծ փռթողներից լիքը մարդիկ չկային, իսկ ՀԱԿ-ից լիքը մարդիկ կային:
ՀԱԿ-ին շինել եք ձեր քավության նոխազ: Չեղավ, չէ՞:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ու Շանթին մի նայեք որպես քաղաքական գործիչ, որտև ինքը ոչ որպես քաղաքական գործիչ ա դուրս եկել, ոչ էլ կուսակցության անունից, ինքը որպես քաղաքացի ա դուրս եկել, ու հիմա էն մաշոտցի պուրակ, հարսնակաքար, փակ շուկա, կիվիրյան, խզմալյան, սուխուդյան, դեղին կարմիր, սրանք սաղ փթիր են, նրանք կարան բույսի համար պայքարեն, հարսնաքարի գործով ստից պայքարեն, էն էլ կիսատ, այսինքն ոչ թե կիսատ, այլ էնքան, ինչքան իրանց հրամայել են կամ ինչքանի համար վճարել են: Այ սրանց կարա Լյովիկական ընդդիմությունը պայքարի, կարա հայաստանածին կուսակցության հետ պայքարի, որը ժամանակին իշխանությանը հաստագլուխ մարդասպաններով օգնող կուսակցություն էր, հետո դառավ հայաստանածին: Էս ա մեր իրականությունը, Շանթն էլ էսօրվա ոչ ադեկվատն ա, ում ուզում են ոչ ադեկվատ ու գիժ սարքեն տանեն հոգեբուժարանում գլուխը ուտեն, ու Լյովիկները դեմ չեն դրան, ավելի շատ կողմ են, ինձ թվում ա:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Տրիբուն (17.11.2013)
Օք, Կուկ: Ավելի կոնկրետ. ժամանակը կգա, կտեսնենք, «Լյովիկներն» են պայքարելու Շանթի իրավունքների համար, թե՞ դու ու լիքը ուրիշ էսօր «Շանթի մեջքին կանգնածներ»:
Ես վերջացրի: Ինչ ուզում ես շարունակի խոսալ:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Դե ՀԱԿ-ին որտեղի?ց էդքան դուխ, որ տենց բան կազմակերպի, Արտ ջան:
Հա, Շանթը մի հատ մեծ սխալ արեց, նենց ժամանակ ինչ որ քայլ արեց, որի մասին լիքը իրա համակիրներ կամ իրա կողքը կանգնելու պատրաստ մարդիկ, էդ թվում ես, կարողա նաև դու, չէինք պատկերացնում, որ էդ օրը կլինի, որտև ինձ էլ ինքը դեկտեմբեր էր ասել, ես էլ իրան ասել էի՝ քո կողքն էմ, չեմ գալիս հետդ ստեղ քնեմ, բայց քաղաքական քայլ արա, վճռական լինի, պահը լինի, ես կիմանամ կգամ: Ու ինչի? տենց եղավ, որտև ինքը քաղաքական գործիչ չի, ինքը ազնիվ ու դուխով քաղաքացի ա: Այ դրահամար ինքը ունենալով շատ ավելի մեծ թվով մարդիկ, գնաց 50 հոգով, ու դրա համար էս համբալները ինադու արագի մեջ սարքեցին սենց, որտև գիտեին, որ ավելի կազմակերպված անելու դեպքում ավելի շատ կլինեին ու դեմը առնելը դժվար կլիներ, հետևանքները՝ անկանխատեսելի:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Տրիբուն (17.11.2013)
Լյովիկները սկի Տիգրան Առաքելյանի համար չկարացան պայքարեն, ուր մնաց Շանթի համար պայքարեն: Ու դա էն դեպքում, երբ Տիգրանի պես տղեք իրանց պետք էին, իսկ Շանթը հաստատ իրանց պետք չի, որտև Շանթը թսան չի, Շանթը բարգավաճի նման հանցագործ հաստագլուխների հետ երբեք գործարքի գնացող չի, նրանց ոռը մտնող չի:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Տրիբուն (17.11.2013)
ժող, հեռխոսով եմ չեմ կարում երկար գրեմ, բայց Կուկ ախպորն էլ, Տղեբիեն ախպորն էլ կպատասխանեմ… մանրամասն…
…բայց բանավեճը չպտի դադարի… հենց դադարեց, մեռած ենք…
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ