Kuk (06.09.2013), Mephistopheles (06.09.2013)
Ի՞նչ անկապ խոսակցություններ են տարածվում, իբր Հայաստանում քաղաքացիական հասարակություն ա ձևավորվել կամ ձևավորվում: Ո՞ւր ա էդ քաղաքացիական հասարակությունը, տենց էլ չենք տեսնում: Ավելի փոքրաքանակ, անտրամաբանական, անարդյունավետ, անհույս ու խղճուկ բողոքի ակցիաներ, որ էսօր են իրականացվում, դժվար թե երբևէ իրականացված լինեն: Անլուրջ, ձանձրալի, անկազմակերպ, տգեղ շոուներ են, որ մոտով անցնելուց դիստանցիա ես ուզում պահես, որ չխառնվես: Ու սա կոչվում ա քաղաքացիական հասարակությո՞ւն: Ու էս քաղաքացիական հասարակության մաս կազմողներն էլ 2008-ի հավաքվածներին համարում էին ամբոխ: Իսկ ո՞ւմ ա ձեռնտու, որ լինեն կանխատեսելի փոքրաթիվ մարդկանցից բաղկացած սենց պայքարներ, ո՞ւմ ա ձեռնտու, որ իրանց գործողությունները լինեն էնքան անտրամաբանական, որ պայքարելու պատրաստ մարդկանց նույնիսկ վանեն իրանցից, ու ամենակարևորը՝ ո՞ւմ ա ձեռնտու, որ շրջանառության մեջ դրվի էն միտքը, իբր քաղաքացիական հասարակությունը քաղաքական հարցերով չի զբաղվում, քաղաքական ուժերի հետ կապ չունի ու չի կարա ունենա և այլն: էս ի՞նչ հեքիաթներ են մտցվել էս վերջերս հասարակության մեջ: Ո՞վ ա տեսել մի ամբողջ հասարակության ուշադրությունն ամիսներով սևեռել քաղաքապետարանի երկու աշխատողի վրա. ո՞վ են դրանք էս երկրում, որ դրանց վրա ընդհանրապես ռեսուրս ծախսվի: Պահանջում են երկու ստից դրածոի հրաժարական Տարոնից, ով Սերժի դրածոն ա, ով իր հերթին Պուտինի դրածոն ա: Սրանք ամբողջ հասարակության ուշադրությունը հրավիրել են իրանց վրա ու պահանջում են դրածոի դրածոի դրածոների հրաժարականը: Էս ա՞ քաղաքացիական հասարակությունը:
2008-ի ժողովրդին զոմբի էին ասում, փոխանակ նայեն ու օրինակ վերցնեն էդ քաղաքացիների կազմակերպվածությունից: Հիմա սաղ իրանց դրել են քաղաքացիական հասարակության վառ ներկայացուցիչների տեղ, ու ամեն մեկը անկանոն շարժումներ ա անում. այ էս ա իսկական ամբոխը, իսկ նրանք ոչ թե զոմբի էին, այլ ամեն մեկն անում էր էն, ինչ կարողանում էր, ոչ թե հիմիկվա պես՝ ամեն մեկն անում ա էն, ինչ կուզեր կարողանալ անել: Էս վերջերս բարևի հեղափոխություն էին անում իբր, Րաֆֆին չգիտեր ինչ պետքա անի, մարդը լիդեռ չի, մարդը էդքան խելք չունի, ստիպված ասում էր՝ բոլորն են որոշող, բոլորով ենք որոշելու ինչ պետքա անենք, դրա համար էն մի օրը բոլորով որոշեցին ու բոլորը տարբեր բաներ արեցին, կեսը աղոթք, կեսը նախագահականի մոտ լռվցրած, կեսը Օպերայի մոտ, ու բոլորով կազմակերծված ձևով էնքան թրև եկան Բաղրամյան 26-ից մինչև Օպերա ու Օպերայից մինչև աղոթատեղի, որ հոգնեցին գնացին տուն ու լավ քնեցին:
Էս բոլոր վատ բեմադրված կրկեսները մենակ հետ են պահում քաղաքացիներին դեպի քաղաքացիական հասարակություն տանող ճամփից: Պայքարող քաղաքացի հասկացությունը ասոցացրել են կապիկություն անելու հետ: Շատերը «պայքարում են» լրատվականներում հայտնվելու համար: Էս նույն պայքարչիներից Հարսնաքարի դեպքերի ժամանակ կային, մոմավառության օրը լկտի հռհռոցների ձենի վրա շրջվեցի տեսա, մի երկու օրից սրտաճմլիկ խոսում էին կամեռայի առաջ, թե ինչպես կարող են ոստիկաններն իրենց հրեն էն դեպքում, երբ իրենք եկել են մասնակցելու սպանված սպայի մոմավառությանը: Այ դեմագոգ դեբիլներ:
Կարճ ասած՝ չկա էսօր քաղաքացիական հասարակություն, ու եթե ուզում ենք երկիրը կարգի բերենք ու դա անենք գիտակից հասարակության ձեռքով, նախ պետքա վերջ տանք էս ցինիզմին, հասկանանք, թե ինչ ա նշանակում քաղաքացիական հասարակություն ասվածը, որ էսօր էդքան ծամծվում ա ամեն մեկի բերանում, բայց ոչ ոք չի ուզում բացատրի, որ քաղաքացի ասվածը դա ոչ թե կայանալու խնդիր ունեցեղ մարդն ա, այլ արդեն կայացած ու կազմակերպվածն ա: Թեչէ սթափվելու, կազմակերպվելու ու համակարգ փոխելու, երկիրը օր առաջ փրկելու փոխարեն ընգել ենք քաղաքացիական հասարակություն ենք խաղում, ձևավորում, կապիկություն ենք անում:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Bruno (06.09.2013), Chuk (06.09.2013), Mephistopheles (08.09.2013), My World My Space (06.09.2013), Tig (06.09.2013), Vardik! (06.09.2013), Անվերնագիր (11.09.2013), Արէա (06.09.2013), Ձայնալար (10.09.2013), Շինարար (08.09.2013)
Կուկը հազար տոկոս սաղ ճիշտ ա ասում ....
Քրեաօլիգարխիկ արդարադատություն
Ուշադրություն շեղելու մեթոդների կիրառումը իշխանությունների կողմից գնալով կատարելագործվում և ավելի արդյունավետ է դառնում։ Այս դեպքում շեղող հանգամանքները շատ էին՝ տրանսպորտի թանկացման դեմ պայքար, ազատամարտիկների բողոքի ակցիաներ, գենդերային հիմարություններ, Կոմիտասի 5, Փակ շուկա և այլն։ Սրանց մի մասը կարող էր լինել արհեստածին, օրինակ` տրանսպորտի թանկացման մասին լուրը և դրանից բխած՝ հասարակական դժգոհության (ինչը լիովին բնական էր) արդյունքում որոշման կասեցումը, ինչը մոռացրեց Լիսկայի տան մոտ եղած միջադեպի մասին։ Արհեստածին եմ համարում նաև գենդերաին թեման, որը նույնպես հնչեղություն առաջացրեց, քանի որ հայերիս մեջ առհասարակ կա այդ արատավոր սովորույթը՝ խառնվել ուրիշի անձնականի մեջ, քննարկել ուրիշի սեռական կյանքը՝ փոխանակ մտածելու շատ ավելի լուրջ խնդիրների մասին։ Իշխանությունները հենց դրա վրա էին խաղադրույք կատարել, ինչն իրեն արդարացրեց։
Կարո?ղ ա Լավրովին վերջում կրել մերել են...
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Հայաստանում գողնալը պաշտոնապես խրախուսվում ա, հորս արև:
ԴԱՀԿ պետն ինքն իրենից ավտոմեքենաներ է գնել. Լևոն Զուրաբյանի զարմանքից Հրայր Թովմասյանն էլ զարմացավ
Սեփականն ու պետականը խառնել են իրար ու շահերի բախում չկա: Պետեկամուտների նախագահը երկրի ամենախոշոր գործարարներից մեկն ա, էթիկայի հանձնաժողովոը որոշում ա, որ սաղ լավ ա: Սաղ կյանքը պետական պաշտոններում աշխատած չինովնիկը 10 միլիոն դոլարի կարողություն ա ցույց տալիս, ասում են, ուրիշի փողերը մի հաշվեք:
Սերժին հալալ ա, գողությունը պետական ամենաբարձր մակարդակով սարքեց ազգային ազատագրաական միջոցառում:Ու մենք զարմանում ենք, թե ինչի գնաց պաչեց ռուսների քամակը: Էշի երգիր ա, բա ի՞նչ էինք ուզում:
Սահակաշվիլու ելույթը մի տեղ արդեն քննարկել, քլնգել, ճիշտ ու սխալ հանել եք՞:
Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 30.09.2013, 14:38:
ես անգլերենն եմ լսել, մի տեղ ռուսերենն աչքովս ընկավ, բայց տեղը չեմ գտնում:
իմ կարծիքով հետևում մեծ խաղ կա:
1-МքՔեյնը որի ֆիզիոլոգիան ռուսաստանի վրա է նալադկա արած՝ ոնց բուղեն կարմիր լաթի վրա, ու ում կյանքի միակ նպատակը ռուսների դեմ պատերազմ հրահրելն է, իրեն համարում է վրացիների կուրատորը և շատ մոտ է Սահակաշվիլու հետ: Ելույթի միայն ու միայն հակառուսականությունն ու կես ժամ կրկնվող նույն նյութը հիստերիկա ուներ իր մեջ հենց այդ մասով, որ ռուսը միակ բոբոն ա:
2- Ինքը քրֆում էր ռուսաստանին որպես կայսրեապաշտ- ռեվանշիստ երկիր, բայց վրաստանը հենց նույն սխեմայի մեջ է: Աբխազիայի ու Օսերի մասով- ոչ մի տարբերություն չկա իր ու պուտինի մեջ:
3- փաստորեն ինքը չխոսեց ներկա հիմնարար պրոբլեմների՝ միջին արևելքի ու Իրանի մասով, իսկ սիրիայի ու իրանի ֆոնին իր ասածով ստացվում էր, որ ռուսն է դրանց տերը, ռուսին խփեք:
4 մեզ նշելը իր մեջ ավելի շատ նեգատիվ ուներ, քան պոզիտիվ, իսկ իրականում բոլոր հարևաններին տեր կանգնելով ռուսաստանից պաշտպանի դերում՝ ինքը թիֆլիզն էր մեջտեղ բրթում որպես ռեգիոնալ կոնստրուկտիվ կենտրոն:
5- համեմատելով իր էս ելույթը ու Ալիեվի խոսքը պուտինի հետ հանդիպմանը, կարող եմ ասել, որ Ալիեվը Սահակաշվիլուց մի գլուխ խելոք է:
6 իրականում հակառուսական հիստերիա է սկսվել ամերիկայում, որի հետևանքները մեզ համար վերջնական ու ահավոր արյունալի կլինեն:
Իսկ դոդլֆիկանոցի մասին խոսելն ավելորդ է, մենք ոչ մի քաշային կատեգորիայում չկանք, ուղղակի չեմ պատկերացնում մի հայի,նույնիսկ սփյուռքից /մի գուցե Գիրակոսն է բացառությունը/ ով կարող է նման ելույթ ունենալ այդպիսի ֆորումի առջև:
Ասեք տամ էլի ։)
Սահակաշվիլի ։) (հուսով եմ խոսքն էս ելույթի մասին ա)
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
keyboard (01.10.2013)
Mephistopheles (01.10.2013)
Բիձա ջան, ինձ թվում ա խիստ ես վերլուծում Սահակաշվիլուն: Ինքը լավն ա...
Օսեթիայի ու Աբխազիայի մասով ես հատուկ կարծիք ունեմ: Սահակաշվիլու արածը շովինզիմ չի, սառը հաշվարկ ա, միտված երկարաժամկետ օգուտներին: Ինքը 2008 թվին սանձազերծեց էտ պատերազմը, որ ազատվի էն բեռից, որը արդեն դե ֆակտո Վրաստանին վաղուց չէր պատկանում: Տվեց Ռուսաստանին երկու միկրոսկոպիկ տարածք, որոնք ոչ մի ռազմավարական նշանակություն չունեն, բայց փոխարենը ձեռք բերեց Վրաստանի գրեթե լիարժեք անկախություն ռուսական ազդեցությունից: Ռուսաստանը, ոնց որ հիմա մեզ, դեռ երկար տարիներ պիտի Վրաստանի քթից բռնած տաներ բերեր, բանակցում ենք, չենք բանակցում: Իսկ հիմա, վերջ, Ռուսաստանը ստացավ իրանը, ու էլ ոչ մի դեր ու ազդեցություն էտ առումով չունի Վարաստանի վրա: Փոխարենը Վրաստանը տարբեր ատյաններում էտ հարցը շահարկելու ա, ու ցույց ա տալու թե ինչ շովինիստ երրկիր ա Ռուսաստանը, որի փդած տանկերի ուժը մենակ Վրաստանի նման փոքր երկրի վրայա պատում, էն էլ մենակ քանակով, ոչ թե որակով:
Հայաստանում մի հատ Սահակաշվիլու մի թայ ձվի չափ քաղաքական գործիչ լիներ, մենք էս օրի չէինք լինի: Սաղ բերանները ջուր են առել, վեր են ընգել տեղները: Քաքլաններ .... զզվելի ա մեր քաղաքական դաշտը, իրա իշխանությունով, ընդդիմությունով, ոջիլներ են, նյութապաշտ, եսասեր տականքներ ....
Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 01.10.2013, 01:08:
keyboard (01.10.2013), Sagittarius (01.10.2013), Աթեիստ (01.10.2013), Ամպ (05.10.2013), Անվերնագիր (01.10.2013), Գալաթեա (01.10.2013), Ներսես_AM (01.10.2013), Ռուֆուս (01.10.2013)
Այս պահին թեմայում են 3 հոգի. (0 անդամ և 3 հյուր)
Էջանիշներ