Բա որ ասում եմ կախարդ ա...
Մի ուրիշ տարբերակ էլ կա, ապեր, Ներսիկը Լևոնի ելույթից թույն ազդվեց, որոշեց մինչ Գագոն առաջինը ինքը պոկվի <<ավազակապետությունից>>, դառնա այսուհետ ազնիվ բուրժուա ու ՀԱԿ-ի հետ միասին առաջին շարքերում մասնակցի բուրժուա-դեմոկրատական հեղափոխությանը:
Հեսա մրցույթ է հայտարարվելու- ով շուտ կապամոնտաժի <<ավազակապետությունը>>՝ Րաֆֆին, Լևոնը, Գագոն, Ռոբերտը, Վովան թե Սերժը:
Գլավնի պրիզը- Ազատության հրապարակի վերանվանումը հաղթողի անունով...![]()
Տրիբուն (16.04.2013)
Սարկազմիդ մի քիչ տոռմուզ տուր, Մեֆ, ու ըստ էության խոսիր...
Րաֆֆին աղոթքով ա, բարևելով ա , ինչով ա, չգիտեմ, քաղաքական արդյունքների է հասել, հետևաբար դա քաղաքականություն է..
Նորից թվարկեմ, որի հետ համաձայն չես, գրի...
Րաֆֆին կարողացել է հասնել հետևլալ քաղաքական արդյունքների
Լևոնի թեթև ձեռքով անտարբեր ու հիասթափված միլիոնավոր մարդկանց նորից հույս ներշնչել , արթնացնել և ոտքի կանգնեցնել՝ պայքարի:
Պայքարի նոր, չտրորված արահետների փնտրտուքների մղել մտածող ու պայքարող մասսաներին:
Նպաստել քաղաքացիական հատվածների ակտիվացմանը և նրանց աստիճանական ընդգրկմանը քաղաքական պայքարին:
Չթույլատրել նոր մարտի մեկ՝ որի կրկնությունը խիստ հավանական էր ապրիլի իննին:
Ոստիկաններին ստիպել ավելի մեղմ վերաբերվել ըմբոստ մասսաներին:
Ամրացնել Ժառանգություն կուսակցության դիրքերը:
Համարվել գլխավոր ընդդիմադիր:
----------------
Եթե էսքանից գոնե մի մասը ընդունում ես, ապա ոչ կողմնակալ մարդը կընդունի, որ նա արածները քաղաքական գործիչի քայլեր են: Ճիշտ է, անսովոր ոճի քաղաքական գործիչի անսովոր ոճի քաղաքական քայլեր:
Բայց ոճը կապ չունի տվյալ պարագայում անաչառ մարդու համար...
Եթե ոչ մի կետի հետ էլ համաձայն չես, հիմնավորի,,,,,,,,,,,,
_______________
Բայց դու դժվար մտնես ըստ էության խոսակցության տակ, Մեֆ ջան, դու էլի քո նույն պլաստինկեն կքոքես--
...............
ԱԱԱԱԱԱրրրաաաաաա՜՜՜՜՜՜՜՜՜աաա, Րաֆֆին աղոթե՜՜ց, հայ- հարայ, հա, հա, հա,,,,,,,,,,,,,,,,,,,
Բայց չես ասի, ԱԱրրրաա՜՜՜՜՜՜՜՜՜աաա, Լևոնը բրեկդանս պարե՜՜՜՜՜՜՜՜՜ց , հարայ, հա, հա, հա,,,,,,,,,,,,,,,,,,,
Էտի լուուու՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜րջ քաղաքական գործիչ ա , բա ոոոնց, ՎԵԼԻԿԻՅ ՄԱԳԴՈՒ, բոլոր նրան ասել ուուու՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜![]()
Mephistopheles (16.04.2013), Rammstein (16.04.2013)
անցի քաղաքական հումորի բաժին ապեր, չտրորված ահարետներով… հաջորդ քա՞յլը որն ա լինելու, Վովայի ոռը պաչելԸ՞… հա, շատ ամուր ա Ժառանգության դիրքերը.... մի հատ էլ պատարագ որ տա վաբշե կամրանան… կդառնա նախագահ…
շատ անսովոր քաղաքական գործիչ ա… մի հատ մոխրոտիկ կնիկ ունի որ կոշիկներն ա կորցնում ու հետո բեմից հայտարարում…
Հատուկ մեր Բառադի ախպոր համար…
Մեֆ, թարգի, Մարտի մեկ բառակապակցությունը խորհրդանշական իմաստ ունի, դու լավ գիտես, ու հեչ լավ բան չի խորհրդանշում: Դու դաժե էդ օրվա մասին էս կատակներ անում: Ցինիզմն էլ սահման պտի ունենա, էլի...
Իսկ ապրիլի 9-ի երեկոյան իրոք ամեն ինչ էլ կարար լիներ...
Դեպի Ծիծեռնակաբերդ Րաֆֆու երթին էլ Վովան իր ոտքով է միացել, երևի որպես ինքնակամ պատանդի պես մի բան, որ լարված կետում, Բաղրամյանում, այլ սցենարներ չլինեին...
Ապրիլի 9-ի երեկոյան իրոք շատ խառը իվիճակներ կաին...
Ես ծանոթ եմ էս ինտերվյուին, ու ՈՒստա Հրանտի շատ քննադատական մտքեր՝ Րաֆֆու հանդեպ, իմ գրածներում էլ կգտնես...
Բայց որ ուշադիր լսես, կտեսնես, որ նա Րաֆֆուն վերաբերվում է իրոք հարգալից, իրոք որպես քաղաքական գործիչի:
Քննադատելը, տեղ-տեղ սխալները չափազանցնելը նրա գործն է արդեն, կոնկուրենտ ֆիրմայից է, հասկանալի է...
Հիմի որ մի քիչ ուշադիր լսես, դելիկատնի աբխոդներն ու ցրումներն էլ կնկատես, չնայած նա իրոք խոսքի վապետ է, էդքան հեշտ չի հետը, իզուր չի ՈՒստա Հրանտ իրեն կոչում...![]()
Ժող, նկատե՞լ եք, ՀԱԿ-ի բառապաշարից կամաց-կամաց անհետանում է ավազակապետություն-ը ,տրանսֆորմացվել՝ սահմանադրական կարգի հաստատում, իշխանության և բիզնեսի տարանջատում՝ ԲՀԿ- ական տերմինների...
Տնաշեններ- մեկից ասեք աթոռակռիվ, ու տոչկա...
Բառադի ջան, քո գրառման մեջ, մեղմ ասած, չկար փաստեց, չափազանց միակողմանի ու չափազանց սուբյեկտիվ գնահատականներդ էին, որոնք չեմ կիսում:
Իմ քանի կետով:
Ի՞նչ եղավ 2007-ին: Ձևավորվեց շատ մեծ պայքար, որը գնալով հզորանում էր, այդ պայքարին միանում էին նոր շերտեր, այդ թվում.
ա) հասարակ քաղաքացիներ,
բ) բազում քաղաքական ուժեր,
գ) պետական պաշտոնյաներ,
դ) թիմեր, որոնք նախկինում աշխատում էին իշխանության վերարտադրությանը նպաստելու համար,
ե) գործարարներ,
զ) և այլն:
Այ էս վիթխարի պրոցեսը բերում էր մի վիճակի, երբ իշխանությունը կարող էր զրկվել իր իշխանությունից: Արդյունքում իշխանությունը բառիս բուն իմաստով կոտորեց ժողովրդին,
ա) ունեցանք 10 զոհ,
բ) ունեցանք 100-ավոր վիրավորներ,
գ) 100-ից ավելի ակտիվ քաղաքական գործիչներ, այդ թվում՝ պատգամավորներ, շտաբերի ղեկավարներ և այլն, ձերբակալվեցին, գործարարներին սկսեցին սնանկացնել, քաղաքացիներին վախեցնել, հարյուրավորների գործերը քննվում էին, սպառնում էին ազատազրկմամբ:
Սա մեծագույն հարված էր շարժմանը, որից դժվար էր պատկերացնել ելքը: Կրկնում եմ, մեծագույն հարված, սաղ ուժերը ջլատեցին: Ու չնայած դրան ժողովրդի մի ստվար հատված մնաց ոտքի վրա, ազատության մեջ մնացած քաղաքական գործիչները լծվեցին գործի ու կարողացան ձևավորել քաղաքական մի ուժ, որը 5 տարի եղավ փողոցում, արեց որոշակի գործեր, արդյունքների մասին կխոսեմ քիչ անց:
Հիմա արի համեմատենք, եթե ուզում ես, հիմիկվանի հետ:
ա) ոտի կանգնեց մեծ քանակով ժողովուրդ,
բ) շարժմանը միացան սակավ (ոչ այնքան ազդեցիկ, հիմնականում) քաղաքական ուժեր ու գործիչներ, միացողների մի մասն էլ արդյունքում շատ արագ պասիվացան (օրինակ՝ ՀՅԴ), չտեսնելով ճանապարհը:
Եվ վերջ:
Նոր սկսվող շարժումը մսխվեց ոչ թե բախման կամ այլ բանի արդյունքում, այլ որովհետև չեղավ գործողությունների ծրագիր, առաջնորդը արագ հիասթափեցրեց ժողովրդին, հանրահավաքների գնացողների թիվը սկսեց պակասել օր օրի: Չեղան տնտեսական հարձակումներ, չեղան ձերբակալություններ (մի քանի բերման ենթարկվածներ՝ մի քանի ժամով), չեղան սպառնալիքներ, վախի մթնոլորտի ստեղծման պրոցեսներ, բացարձակ ոչ մի կտրուկ քայլ իշխանության կողմից: Ավելի շատ գլուխն էին շոյում Րաֆֆիի
Ու այս պարագայում ընդամենը մեկ ամսում այդ ողջ լիցքը ցնդեց, շարժումը մարեց (սա արդեն եղելություն ա):
Մինչդեռ 2008-ին սկսված շարժումը մինչ էսօր էլ շարունակվում ա, այո՛, ոչ այն քանակով, ինչ կար, բայց շարունակվում ա:
Ու արդյունքում, այդ ծայրահեղ դժվար պայմաններում, կարողացանք իհարկե որոշակի նվաճումներ ունենալ.
1. Կարողացանք հասնել քաղբանտարկյալների ազատ արձակմանը,
2. Կարողացանք հասնել հավաքների ազատությանը,
3. Կարողացանք ժողովրդի շատ շերտերի մեջից հանել վախի մթնոլորտը,
4. Կարողացանք ի վերջո մնալ ոտի վրա, էսօր արդեն ձևավորել ինստիտուցիոնար մեծ ուժ:
Ու սրանք բնավ մանրուքներ չեն: ՈՒ իհարկե գիտեմ, որ ոմանք սրանք ՀԱԿ-ի ձեռքբերումը չեն համարում, բայց դե ինչ արած, թող համարեն, կարևորը որ սա արդեն կա:
Ինչ վերաբերում ա ժողովրդին... երբ 1,2,3 տարի առաջ նույն այս ֆորումում ոմանք պնդում էին, որ ՀԱԿ-ը կարողացավ հիասթափեցնել ժողովրդին ու արդյունքում ժողովուրդն էլ ոտի կանգնող չի, ես պատասխանում էի, որ սխալվում են, որ ժողովուրդը միշտ էլ ոտի կանգնող ա: Իմ հետ չէին համաձայնվում: Հիմա դա ընդամենը ապացուցվել ա: Ու ժողովրդին էլ Րաֆֆին չի ոտի հանել, ժողովուրդն ինքն ա ոտի հելել, որտև ձգտում ա փոփոխության: Րաֆֆիին հաջողվել ա այդ ոտի ելած ժողովրդին ընդամենը մեկ ամսում ղրկել տուն, ոչ ավելին: Բայց դա սարսափելի չի, որտև ժողովուրդը, այո՛, հիմա հիասթափված ա Րաֆֆիից, գուցե նաև Լևոնին ու Կոնգրեսից, բայց էս ժողովուրդը շարունակում ա մնալ ոտի կանգնող ժողովուրդ ու երբ պահը գա, ոտի կանգնելու ա:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ