Լսեք, լավ ա ասում
Լսեք, լավ ա ասում
Moonwalker (21.03.2013), Tig (15.02.2013), Նաիրուհի (22.02.2013), Ներսես_AM (15.02.2013), Ջուզեպե Բալզամո (15.02.2013)
[QUOTE=Ձայնալար;2386365]Լսեք, լավ ա ասում
Իսկապես լավ ա ասում, բայց... անգամ իր տրամաբանությանն հետևելով պիտի ասեմ. ուրեմն դեռ ժամանակը չի եկել: Դեռ գիտակցությունը հասունացած չի, սեփական իրավունքը հասկանալու համար: Խեղճ ժողովուրդը ինքնակերակրման ժամանակ չունի, էլ ուր մնաց ինքնագիտակցման: Ու, ցավոք, դեռ չի եկել էն առաջնորդը, որ հասարակ ժողովրդին ինքնագիտակցման կտանի: Ինքնագիտակցված ողջակեզի գնացող առաջնորդը (ականջդ կանչի Աշոտ Նավասարդյան, էս չէիր ուզում, ու սա չէիր էլ թողնի որ լիներ... երևի դրա համար էլ հիմա մեզ հետ չես): Լիքը շան գլուխ կա թաղված ոտատակերիս, արդեն չեմ էլ հասկանում որն ա առավել կարևորը... հաջորդ քայլս չեմ զգում... ու էդ` ես... ինքնագիտակցվածս...
Հա, մի բան էլ, կարծում եմ էս էլ ա շան գլուխ.
ԱՄՆ-ը մանդատ է խնդրել ՄԱԿ-ից` Լեռնային Ղարաբաղում իր խաղաղապահներին տեղակայելու նպատակով: Այս մասին «Արգումենտի ի ֆակտի» թերթին հայտնել է Սևծովյան-Կասպյան տարածաշրջանի Քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, ռուսաստանցի քաղաքագետ Վլադիմիր Զախարովը:
Նրա խոսքով, ԱՄՆ-ը այս հարցով արդեն երկու անգամ դիմել է ՄԱԿ-ին, սակայն դրական պատասխան չի տվել:
«ԱՄՆ-ը Իրան ներխուժելու նպատակով Լեռնային Ղարաբաղում խաղաղապահներ կտեղակայի, իսկ Աֆղանստանից դուրս բերված ամերիկյան զորքերը կտեղակայվեն Ադրբեջանում: ԱՄՆ-ի՝ Իրանի դեմ պատերազմը կսկսվի ԼՂ-ում ադրբեջանական զորքերի լայնամասշտաբ գործողություններով, որին կհաջորդի խաղաղարար նպատակով ամերիկյան զորքերի մուտքը Լեռնային Ղարաբաղ»,-հայտարարել է Զախարովը:
Կյանքի իմաստը քեզ կերտելու մեջ չէ , այլ` քեզ գտնելու...
boooooooom (15.02.2013), Varzor (16.02.2013)
ձեն տվեք, որ շուտ հասնենք ապահով հայաստան
A long time ago, in a galaxy far, far away...
Tig (26.02.2013)
«168 ժամ». Մանվել Բադեյանը «Carrefour»-ին առաջարկել է իր ունեցած տարածքը
Փետրվար 26, 2013
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մանվել Բադեյանն առաջարկել է ֆրանսիական «Carrefour» ցանցին իր ունեցած տարածքը՝ հիպերմարկետ կառուցելու համար, սակայն այն հարմար չի եղել։ Այդ մասին գրում է «168 ժամ» թերթը։
«Խոսելով պատճառներից, նա նշել է, որ շենքը չէր համապատասխանում իր ֆիզիկական բնութագրերով։ «Հայաստանում գոյություն ունեցող շենքերը չեն կարող այդ պահանջներին բավարարել, որովհետեւ պահանջվում է, որ 1 քառակուսի մետրը դիմանա ոչ պակաս քան 1000 կիլոգրամ»,- ասել է նա, նշելով, որ Հայաստանի շենքերը պակաս քաշի են դիմանում։ «Կարֆուրն ունի ծանր սարքավորումներ, դրա համար կամ նրանց պետք է առաջին հարկ տալ, ուր միջհարկային ծածկեր չկան, կամ հատուկ շենք սարքել», – կոնկրետացրել է նա։ Պատգամավորը հայտնել է նաեւ, որ, ըստ շրջանառվող լուրերի, «Carrefour»-ն իր շենքը կառուցում է Ավանում, ընդ որում՝ շինարարությունը վաղուց է սկսվել»,- գրում է «168 ժամը»:
Աղբյուր՝ NEWS.am
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Աթեիստ (26.02.2013)
Այ քեզ տիպիկ ադրբեջանական մեծախոս դատարկաբանությունԵս մենակ զարմանում եմ, թե ինչի են հայերը սենց բուռն արձագանքում, որ մի հատ էլ կարիք է լինում գործներս թողնելը ու հակաքարոզչությամբ զբաղվելը:
Ես աղբյուրը գտա, բայց այնտեղ հղում չկա ֆեյսբուքյան որևէ էջի, օդի մեջ գրել են: Եթե լուրջ բան էր, թող հղում լիներ, ես էլ կմիանայի ադրբեջանցի երիտասարդներին, կգնայի Ակնա քաղաք (աղդամ)` հակառակ ուղղությամբ` տեսնեի էդ ոնց են գալու իրեն "հայրենի" վայրերը: Քնած մարդուն կացնահարողին հերոսացնող ազգը չի կարող առանց զենքի նույնիսկ մտքով անցկացնել էս կողմեր երևալ:
Իսկ Բաբայանի արձագանքը իսկը տեղին էր ասված` ադրբեջանցի երիտասարդությունը սխալ ուղղություն է ընտրել. պետք է գան ոչ թե Ակնա, այլ` Ալիևի նստավայր`
http://www.panarmenian.net/rus/news/150503/
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Varzor (22.03.2013)
Արէա (23.03.2013)
))
Դեռևս նման մանրամասներ հայտնի չեն, բայց արդեն լրագրողները խոսել են երիտասարդի մոր հետ`
"Սերժի վրա էր բարկացած, լավ ա արել, քիչ ա արել",- ասել է տղայի մայրը
Վերջին խմբագրող՝ Ambrosine: 23.03.2013, 01:02:
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
1. Ուշադրություն են շեղում
2. Սերժենք աղմուկ կբարձրացնեն գլխավոր շեշտը դնելով այն բանի վրա, որ հոգեկան ա իրան սպանել ցանկացողը
3. Եթե Հայաստանում ընդդիմություն կա, պիտի ավելի ուժեղ աղմուկ բարձրացնի, որ նույնիսկ հոգեկանը կարողացավ այդքան խորը ներխուժել ԱԺ, կրկին անգամ վարկաբեկելով ԱԱԾ-ի աշխատանքը։ 99-ից հետ բան չի փոխվել...
Hda (23.03.2013)
Էս տղեն էլ ա մեկ մեկ ճիշտ բաներ ասում:
Բան գիտեք, ասեք - Արամ Աբրահամյան
... մյուս կողմից՝ այն քաղաքական ուժերը, որոնք նախկինում հաջողության չեն հասել իշխանափոխության գործում, դժվար թե իրավունք ունեն ծաղրելու «Ժառանգության» առաջնորդին ու պայքարի նրա մեթոդները: Այսինքն՝ եթե, օրինակ, ՀԱԿ-ի դավանանքը realpolitic-ն է, ապա այդ ռեալիզմը պետք է տարածվի նախեւառաջ սեփական գործունեության վրա: Եթե ես չկարողացա գալ իշխանության իմ որդեգրած մարտավարությամբ եւ ռազմավարությամբ (չհասա ռեալ արդյունքի), ապա դա պետք է որ սահմանափակի իմ քննադատության հնարավորությունները, երբ նմանատիպ իրավիճակում որեւէ մեկ այլ գործիչ դիմում է այլ միջոցների: Կամ առնվազն ես պետք է խոստովանեմ, որ սխալվում էի, երբ ընտրություններից առաջ, մասնավորապես, այդ գործչին բնութագրում էի որպես «մարգինալ» եւ «ռեժիմը լեգիտիմացնող»: Այդ հետադարձ ռեֆլեքսիայի բացակայությունը Լեւոն Տեր-Պետրոսյանի, ՀՀՇ-ի եւ ՀԱԿ-ի թերություններից մեկն է: Իհարկե, այդ միջավայրում կան մարդիկ, ովքեր ընդունակ են ինքնաքննադատական հետադարձ հայացքի (օրինակ՝ Կարապետ Ռուբինյանը կամ Հովհաննես Իգիթյանը), եւ պատահական չէ, որ նրանք համակրում են Րաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարած շարժումը: Նման մարդկանց դիրքորոշումը, որքան հասկանում եմ, հետեւյալն է. «մենք անում էինք այնպես, բայց դա իրեն չարդարացրեց, հիմա գուցե արժե անել այսպես»: Բայց, համաձայնեք, ՀՀՇ-ի mainsrteam-ն այլ է. մենք միշտ ճիշտ էինք՝ թե իշխանություն եւ թե ընդդիմություն լինելու ժամանակ, եւ այս երկրում տեղի ունեցող ցանկացած իրադարձություն ապացուցում է մեր հանճարեղ կանխատեսումների ճշմարտացիությունը:
Moonwalker (23.03.2013), Աթեիստ (23.03.2013), Ներսես_AM (23.03.2013)
Այս պահին թեմայում են 6 հոգի. (0 անդամ և 6 հյուր)
Էջանիշներ