Chuk-ի խոսքերից
Հիշեցնեմ, որ ոչ հեռավոր անցյալում նույն այս թեմայում քննադատվում էր մեկ այլ բան, որ ինքը հարցազրույց ա տալիս ոչ հայկական լրատվամիջոցներին: Կարծեմ էլի դու էիր քննադատողը, բայց հաստատ չեմ հիշում, գտնելու զահլա էլ չկա: Հա, ինչ էի ասում: Ասածս էն էր, որ հարցազրույցներ տալիս է, բայց ես էլ կուզեի, որ հայկական լրատվամիջոցների էլ երբեմն տար: Ամեն դեպքում էս մեղադրանքը մի քիչ անհասկանալի ա էն մարդու նկատմամբ, ով նոյեմբերի շուրջօրյա հանրահվաքների ժամանակ հրապարակային պատասխանում էր ժողովրդից եկած հարցերին: Անշուշտ կան մարդիկ, ովքեր ասում են, թե ընտրովի է պատասխանել, բայց չմոռանանք, որ ինքը պատասխանել է նաև այնպիսի հարցերին, որոնք մինչ այդ թվում էր, թե պատասխան չեն ստանալու: Իսկ թե պատասխանները ինչքանով են բավարարել, պատասխանել էլ տրված բոլոր հարցերին թե ոչ, այլ թեմա է: Փաստ է, որ քո ասածն իրականությանը չի համապատասխանում, որ իբր ինքը միայն ելույթներով ա բավարարվում:
Էջանիշներ