Հա բայց ես չէմ էլ ասել, որ գազի գնի ցածր լինելը Հայաստան-իրան գազամուղիցա (չնայած ասեմ` դա էլ իր ազդեցությունը ունի) :
Ես Հայաստան-Իրան գազամուղից խոսում էի որպես երկրի համար չափազանց կարևոր, դրական գործ:
Երկրորդը ասեմ:
Երևանում ավտոճանապարհների կառուցումը:
Ի դեպ սենց անվերջ կարանք խոսել ու դու էլ, ի դեպ, անվերջ կարաս հերքես` ասելով` դե էտ ինչա որ...
Բարև Ձեզ
Ես քո գնահատականներին, կապված 96 թ.-ի հետ, համաձայն չեմ: Բայց վերադառնալ ու նորից 96-ը քննարկելը կնշանակի, որ մենք մոռանալով հիմիկվա խնդիրը մնում ենք կպած անցյալում:
Ես նորից քեզ ասում եմ, որ ես քեզ չեմ ասում ընտրի Լևոնին կամ միացիր Լևոնի պայքարին: Ես ասում եմ, որ իշխանությունը կեղծում է ընտրությունները ու կեղծում է սաստիկ, սկսած նախընտրական քարոզարշավից, վերջացրած ընտրակաշառքներով, վստահված անձանց ու լրագրողներին ծեծելով, մարդկանց ահաբեկելով, վարչական ռեսուրս կիրառելով, աշխատանքից ազատելով, կարուսելներով ու լցոնումներով:
Տոկոսների մասին խոսել ես չեմ ուզում, որովհետև դա անիմաստ խոսակցություն է:
Բայց ցայտուն ցուցանիշ է, որ 2008-ի փետրվարի 26-ին, երբ հսկայական բազմությունն արդեն որերորդ օրն է ցույց էր անում ու բողոքում էր ընտրակեղծիքների դեմ, Սերժ Սարգսյանը փորձեց ներկայացում սարքի, որ իբր ինքն էլ ունի համակիրներ, դրա համար վարչական ռեսուրսի օգտագործմամբ մարդկանց հավաքեց, ավտոբուսներով բերեց Հանրապետության հրապարակ ցույցի, իսկ այդ մարդիկ րոպեներ անց լքեցին Սերժի միտինգն ու Հյուսիսային պողոտայով միացան ժողովրդի պայքարին՝ ընտրակեղծիքների դեմ: Սա անտեսելը ես համարում եմ փարիսեցիություն:
Ու հիմա նորից եմ հարցնում. նման կերպ իշխանության եկածի դեմ, անկախ անձնական համակրանք-հակակրանքից, պետք չի՞ պայքարել:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
եթե Հայաստանի ժողովուրդը դրանից օգուտ չունի ու ոչ էլ Հայաստանի համար է կառուցված, դրա դրական գործը ո՞րն ա… ու ինչո՞վ ա երկրի համար կարևոր եթե մերը չի…
Երևանի ավտոճանապարհները Լինսի հիմնարկի փողերով են սարքել, էն էլ անորակ ու չասենք թե ինչքան փող են կերել դրա վրա… Լինսը դրա համար հետ քաշվեց Հայաստանից՝ Քըրք Գրիգորյանը…Երկրորդը ասեմ:
Երևանում ավտոճանապարհների կառուցումը:
Ի դեպ սենց անվերջ կարանք խոսել ու դու էլ, ի դեպ, անվերջ կարաս հերքես` ասելով` դե էտ ինչա որ...
դու դեռ ոչ մի լավ բան չես ասել, ավելին նվաստացուցիչ բաներ ես ասում… կարամ հուշեմ… ամրագոտիներ, տեսախցիկ, ավտոյի պռավայի հեշտացում…
Չուկ, քեզ խիա թվում, որ ընդդիմադիր թեկնածուին ընտրողը ժողովուրդա, իսկ իշխանությանը ընտրողը ժողովուրդ չի: Կամ այլ կերպ ասեմ: Քեզ խիա թվում, որ Լևոնի միտինգին մասնակցելա ժողովրդի 51 տոկոսը` բացարձակապես ոչ, շատ քիչնա մասնակցել: Ուղղակի միտինգներին հիմնականում մասնակցում են ՇԱՏ ԴԺԳՈՀ մարդիկ ու հիմնական իրանք են ստեղծում այսպես կոչված աղմուկը ու տպավորությունա ստեղծվում, որ ասենք 1000-5000-10000-50000 մարդը բնակչության 51 տոկոսնա: իսկ էն մարդիկ, ովքեր տանը նստած են (պասիվ են) իրանց ներկայությունը կարծես թե գոյություն չունի ու բոլորին թվումա, թե տվյալ երկրի մարդկանց թվաքանակը հենց միտինգին մասնակցած մարդկանց թվաքանակն է:
Ամենավերջիդ հարցին պատասխանեմ: Պայքարի', քո իրավունք է: Իսկ ես ուզում եմ նորից հիշեցնել իմ տեսանեկտը: Եղածների մեջ, իմ համար, Լևոն տեր-պետրոսյանը ամենաանցանկալի անձն է, իսկ եղածների մեջ Սերժ Սարգսյանը, իմ համար, ամենացանկալի անձն է: Ի վերջո թեկնածուները հարաբերական են, մենք ընտրում ենք եղածների մեջ հարաբերական ցանկալիին (ամեն մեկը ինքնա պատկերացնում, թե ինչա նշանակում ամենացանկալի) :
Բարև Ձեզ
Դու իմ հարցն ամեն կերպ շրջանցում ես, իսկ ես համառորեն կրկնելու եմ հարցը: Ես գիտեմ, որ իմ իրավունքն ա պայքարելը ու պայքարելու եմ, խոսքն իմ մասին չի:
Ես քո մասին եմ հարցնում, սա շատ կարևոր հարց ա: Դու չե՞ս գտնում, որ պետք ա պայքարել ընտրությունը կեղծող իշխանության դեմ: Դու չե՞ս գտնում, որ պետք ա պայքարել ժողովրդի ձայնը գողացող իշխանության դեմ: Հուշեմ, ես ոչ մի տեղ չեմ ասել, թե բացարձակ մեծամասնությունն ում ա ընտրել: Թող լինի արդար ընտրություն, թող քո Սերժիկը հավաքի մեծամասնության ձայնն ու ես կշնորհավորեմ նրան: Բայց նման բան չի եղել, եղել է խայտառակ կեղծիք: Դու չե՞ս գտնում, որ պետք է պայքարես: Պատասխանիր իմ կոնկրետ հարցին, շուռ մի տուր:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Առաջին` Հայաստան գազը մտնում է և' Ռուսաստանից, և' Իրանից (Իրանից էլ ենք մենք գազ ստանում!)
Երկրորդ` եթե վրացիք մի օր գժվան ու ասացին, որ մենք փակում ենք գազի տրանզիտը (Ռուսատանից-Հայաստան) կամ էլ, ասենք թե Վրաստանի հատվածում վթարա եղել ու դրա վերականգնման համար պետքա 5 օր (էտպես եղելա!), մենք ունենք` այլընտրանքային գազի աղբյուր` ԻՐԱՆ: Սա լավ չէր? Սա օգուտ չէր?
Բարև Ձեզ
Քո Սերժիկը - վերջն էր:
Իհարկե, կպատասխանեմ: Իմիջիայլոց շատ հստակ պատասխանում եմ:
Ինչպես և ասել էի, ընտրակեղծիքներ լինում են Հայաստանում, բայց նաև ասել էի, որ էտ ընտրակեղծիքները, իմ կարծիքով, էն մակարդակի չեն, որ եթե դրանք չլինեին, ապա Լևոն Տեր-Պետրոսյանը կդառնար նախագահ... տարբերությունը մի քանի թիվ էսկողմ-էնկողմ կլիներ, բայց բուն նյութը դրանից չէր փոխվի:
Ես չեմ ասում, որ ողջունում եմ ընտրակեղծիքները, շատ վատա այ ախպեր:
Մեկ էլ մի բան հիշեցնեմ Լևոնի համար եչբեք չեմ պայքարի: Օրինակ, քո համար կարողա մի օր պայքարեմ (եթե որոշես մի օր առաջադրվել) :
Բարև Ձեզ
Շնորհակալություն որ նորից չպատասխանեցիր իմ կոնկրետ հարցին:
Ինչևէ քո՝ կոնկրետ հարցին պատասխանելուց խուսափելը, ինչպես նաև պատասխանելուդ ոճը շատ խոսուն են: Չափազանց խոսուն:
Անդրադառնամ քո չպատասխանի մեջի մի հատվածին. ասում ես, որ իբր ընտրակեղծիքները քիչ էին: Սա բացարձակ սուտ է: Նկատիր, ես չեմ պնդում, որ դու սուտ ես խոսում, որովհետև չեմ բացառում, որ դու տեղյակ չես: Բայց ես վստահ պնդում եմ, որ ընտրություններում եթե անգամ Սերժը ստացել է Լևոնից շատ ձայն, ինքը միևնույն է չի հավաքել այնքան ձայն, որ ընտրված լիներ նախագահ: Մնացածը կեղծվել է ու սա գիտի Հայաստանի յուրաքանչյուր քիչ թե շատ տեղեկացված քաղաքացի: Կրկնում եմ երեկ ասածս. մենք հիմա չենք ապրում Հ1-ի Հայաստանում, այլ ապրում ենք նոր երկրում: Ու այդ երկրում բոլորը տեղյակ են ընտրությունների իրական արդյունքներից:
Ինչևէ: Ես ինձ այլևս չեմ զբաղեցնի: Պարզապես երբեմն հետաքրքիր է տեսնել կենդանի մարդ, ով պնդում է, որ ընտրությունները սաստիկ չեն կեղծվել ու պաշտպանում է Սերժ Սարգսյանին: Եթե դու ՀՀԿ-ից կամ պետական ապարատից չես, ապա իմ ճանաչած նմանատիպ բացառիկ մարդկանցից ես:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Աթեիստ (11.02.2012)
Չուկ, որպեսզի անդադար չխոսենք, ասեմ, որ ամեն մեկը թող մնա իր կարծիքին, նույն ձևի էլ ես կարամ ասեմ որտեղից քեզ փաստ, որ Սերժի օգտին բեսանթ կեղծվելա: Բնականաբար չկա այդպիսի փաստ:
Իմաստ չունի երկար խոսելը, քաղաքականության մեջ հա էլ կարանք խոսանք ու վերջում էլ, միևնույննա, բան չի փոխվելու, ամեն մեկը մնալու իր կարծիքին:
Իսկ ինչ վերաբերում է իր ապարատից եմ, թե ոչ` դե դա իհարկես ես հումորով ընդունեցի: (եթե ապարատից լինեի, ապա այս բաժնում էսոր չէի մտնի "բուռն" քննարկման մեջ, այլ ավելի վաղ) :
Բարի գիշեր:
Բարև Ձեզ
Ապեր, մի անգամ արդեն ասեցի, մենք գազը առնում ենք Ռուսաստանից, էդ տրուբեն մերը չի, հայկական սեկտորի մեծամասնությունը Գազպրօմը մինչև շինարարության ավարտը Արմռոսգազպրոմից առել ա, կապ չունի գազը որտեղից ա գալիս… իր հերթին Արմրոսգազպրոմը լինելով 50/50 հայկական և ռուսական իր հավելյալ ակցիաները Ռոբերտ Քոչարյանի թեթև ձեռքով 2006-ի Հոկտամբերին 45%-ից հասցվել ա 58% ու Հրազդանի 5րդ բլոկն էլ վրից, այնպես որ Հայաստանը չկարողանա Իրանից գազ առնի … այլընտրանքային աղբյուր կլիներ եթե Իրանից առնեիր… մենակ վինտիլով չի…
երկրորդ, հայկական գազի կասեցումը ռուսաստանի վրա լծակ չի, որովհետև գազը հայաստանից ուրիշ տեղ չի գնում…
Վերջին խմբագրող՝ Mephistopheles: 11.02.2012, 03:36:
Varzor (13.02.2012)
Բոլորովին պարտադիր չի, որ ապարատից եղողը միայն հիմա ու նախորդ բոլոր ակտիվ ժամանակները ակտիվ լիներԻսկ կատակ էր, թե ինչ էր, ամեն մեկը կարող է յուրովի ընկալի իմ գրառումից, իմ կարծիքով այնտեղ ակնհայտ էր, թե ես ինչպես եմ ասել
Դու միանգամայն ճիշտ ես, որ չկա փաստ, որովհետև կան փաստեր, դրանք հրապարակված են, հայտնի են ողջ հասարակությանը: Շատ համառոտ կեղծիների մասին իմանալու համար առաջարկում եմ գտնել ու կարդալ ՀԱԿ-ի՝ արտահերթ ընտրությունների անհրաժեշտության մասին փաստաթուղթը:
Բայց լավ, քանի որ դու ասում ես, որ կեղծիքները այնքան չէին, որ ազդեին (իսկ ես կարծում եմ, որ ԵԹԵ ԱՆԳԱՄ այդպես լիներ, դու պետք է ընդվզեիր, ինչպես ես կընդվզեի 96-ին եթե հասուն տարիքի լինեի, ու ինչպես կընդվզեմ, երբ իմ նախընտրած ուժը գա իշխանության ու հանկարծ նման բան կանի), բայց եթե մի պահ ենթադրենք, որ իսկապես քիչ էին (իսկ իրականում այնքան էին, որ լրիվ փոխեցին պատկերը, ակնհայտ էր, որ պետք է առնվազն երկրորդ փուլ լինի), բայց նորից ենթադրենք, իսկ հիմա խնդրում եմ նայիր քո նախընտրած ուժի պատգամավորների վարքն ազգային ժողովում ու ասա, արդյոք սա՞ էլ արդյունքների վրա չի ազդում, ու արդյոք ՀՀԿ պատգամավորների այդ լկտի պահվածքը բավական չէ ընդվզելու համար.
Վերջին խմբագրող՝ Chuk: 11.02.2012, 21:38:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Այս պահին թեմայում են 5 հոգի. (0 անդամ և 5 հյուր)
Էջանիշներ