ապեր, մենք մեր շահերն ունենք իրանք իրանցը ու ես իրանց տեղը չեմ խոսում… կարող ա իրանց պրագմատիզմն ուրիշ ա, բայց կարող ա և ուրիշ չի… բանակը զենքը քաղաքական գործիք չի, չնայած շատ ա օգնում էդ գործիքի անխափան աշխատանքին…
մենք երկխոսությանն ալտերնատիվ չունենք Տրիբուն ջան, վերջում մեկ ա երկխոսելու ենք, կամ էլ պտի գնանք բախտախնդրության ու պտուղները վայելենք…Այ դրա համար էլ մինչև պրագմատիզմ ու լիբերալիզմ խաղալը թուրքերի հետ պետք ա բանակը բանակ սարքել, ոչ թե բանակը գաղութ սարքածների հետ լիբերալ երկխոսություն սկսել ու ԱԺ-ում տեղերի բազարներ անել:
մենք մեր առաջարկն անենք որտեղ մեզ պոդդերժկա անող կլինի, թող իրանք չէ ասեն… իրանց ոչ պրագմատիզմն իրանց ա վնասելու… Ալիևը չասի մեկ ուրիշ Ադրբեջանի նախագահ կասի… դու եղի reasonable թող իրանք ասեն չէ…Արի դու ադրբեջանցիների տեղը մի խոսա էլի: Դու փոխզիջում ես առաջարկում, իրանք փոխզիջում չեն ուզում: Ուրիշ առաջարկներ ունե՞ս: Թե՞ Ալիևն ասել ա եկեք փոխզիջենք, մենք էլ քամակ ենք խաղացնում:
ապեր, ես ուզելու մասին չեմ խոսում, ես էլ շատ բան չեմ ուզում ու մի էտքան էլ ուզում եմ… խոսալուց ու հոխորտալուց սաղն էլ լավ են, բայց երբ որ մենք պրագմատիկ, reasonable դիրք բռնենք ես կարծում եմ որ թուրքերը հաստատ իրանց հռետորաբանությունը կփոխեն… կարող ա և չփոխեն, բայց ամեն բան ունի իր հետևանքները… իրանք լավը չեն, բայց լավ են հասկանում իրանց կարողություններն ու շահերը… ադրբեջանցիների մասին չեմ խոսում, իրանք երկիր որպես էդպիսին, չեն, ընդեղ պետական շահ գոյություն չունի…Մեֆ, դու նենց բաներ ես ասում, ոնց որ հազար տոկոսով գիտես թե թուրքերն ու ադրբեջանցիներն ինչ են ուզում: Ընգեր, մի հատ պատմության էջերը թերթի ու մի հատ ադրբեջանցիների ու թուրքերի վերջին տարիների հռետորաբանությանն ավելի ուշադիր նայի - տես իրանց վրից լիբերալիստական պրագմատիզմի, փոխզիջման, սիրո, գուգուրանքի մի գրամ հոտ գալիս ա թե՞ չէ:
Varzor (06.02.2012)
Տրիբուն ջան, իմ խելքը թուրքերի համար չի գնում, ոչ էլ ադրբեջանական արուն ա հոսում իմ երակներով, ես իմ էս գրառումների պատճառով կարող ա շատ "թշնամի" վաստակեմ էս ակումբում… երևի հիմա սաղ ակումբի "չոռնի լիստի" առաջինն եմ…
…բայց ուրիշ ձև իսկականից չկա, որ լիներ մինչև հիմա բանավեճի սեղանին կլիներ ու էդ վարյանտն էլ կքննարկվեր… թուրքերն ինչ էլ որ անեն իրանց շահերից ելնելով են անելու…
եթե բացարձակ ոչինչ չի որոշում , այսինքն սա երևի ավելի քիչ նշանակություն ունի ժողովրդի կյանքում, քան էն ,թե ասենք վաղը սովետաշենի ջրմուղ կոյուղու աշխողների կողմից սովետաշենի համար 10 շենքում կանալիզացիայի զասարենիի վերացումը… ապա ես չեմ հասկանում, թե քո ինտելեկտի տեր մարդը, օրինակ ստեղ, ինչով՞ ա զբաղված![]()
![]()
![]()
Մեֆ, թուրքերը ընդամենը մի լեզու են հասկանում, ու սա ապացուցվել ա ողջ պատմության ընթացքում։ Էդ քոթակի լեզուն ա։ Դրանց պարանին ոչ մեկ մինչև հիմա լվացք չի փռել. դարասկզբի Խորհրդային Ռուսաստանը հիշի։ Ղարաբաղյան էս «սառեցված» հակամարտության մեջ ՀՀ անվտանգության ու վստահության միակ երաշխիքը ուժեղ բանակն ա։ Վերջ, սրանից լավ լուծում էս հարցին չկա։
Ոչ մի փոխզիջման արդյունքում արցախցին չի սկսելու ավելի լավ ապրել, քան հիմա. Մեֆ։ ՀՀ-ն ու Ադրբեջանը երբեք իրար ախպեր-հարևաններ չեն դառնա։ Բաց սահմանը ընդամենը ֆիկտիվ, թղթի վրա մնացած դրույթ ա լինելու։ Էն թույնը, որ Ադրբեջանի իշխանությունները սրսկել են դրանց ջահելների մեջ մոտակա 50 տարում (մինիմում) անընդհատ իրան զգացնել ա տալու։ Ուժեղ բանակ, ուժեղ սպառազինություն. էս ա էն գրավականը, որը ստիպելու ա դրանց շան պես հայերից վախենալ։ Ու եթե սա ապացուցված չլիներ ժամանակով, ապա դրանք շուտվանից էին Ղարաբաղի հարցը լուծել ուժային մեթոդով ու ոչ մեկ դրանց ձեռքը չէր էլ բռնելու։
Ըտենց մի հատ երկիր կար, գրավում էր աշխարհի 1/6-ը, ուներ անսահման բնական ռեսուրսներ, աշխարհի ամենաուժեղ բանակը, ոչ ոք չէր փորձում անգամ մտածել նրա վրա հարձակվելու, իրա ասածն ասած էր ու կարար շատ երկրների թելադրեր, … բայց… չուներ ուժեղ տնտեսություն, ազատություն՝ մարդն ազատ չէր… էս երկիրը դիմացավ 80 տարի…
էս կոմպոնենտներից մենք ընդամենը մեկն ունենք՝ ուժեղ բանակ, էն էր մեր կարծիքով… եթե նորություններին հետևում ես ապա բանակի սպանությունները քեզ պետք ա որ ասեն ինչ վիճակում ա բեր բանակը որը մեր անվտանգության միակ երաշխիքն ա…
…ու՞մ ենք խաբում, մե՞զ, աշխարհի՞ն, թե՞ թուրքին…
"Վեդ օտ տայգի դո բրիտանսկիխ մորեիյ, կռասնայա առմիյա վսեխ սիլնեյի"… էս երգն էլ ենք երգել, ապեր
Մեֆ, էս օրինակը ինչի ես բերել: Ես գրել եմ, որ ուժեղ բանակը ուժեղ երկիր ունենալու գրավական ա՞: Ապեր, խոսքը ղարաբաղյան հակամարտության լուծման մասին էր գնում ինչքան հիշում եմ:
Ընդամենը կասեմ, որ խիստ ցավում եմ քո համար, քանի որ ՀՀ բանակի մարտունակության մասին դատում ես «նորություններով»:
Հ.Գ. Հլը կարաս ինձ մի երկիր ցույց տաս, որը աշխարհին իր զինուժը չի ներկայանում գերագնահատված: Կա՞ տենց երկիր: Որին նայում ես, սկսած ԱՄՆ-ից ինչ ստեր ասես որ չեն հորինում՝ էլ ավելի կատարյալ զենք ունենալու վերաբերյալ, բայց իրականում ոչ մի բան էլ չունեն:
Բայց չէէ, Հայաստանը... Հայաստանը էդ ուրիշ ա... Հայաստանը սաղ աշխարհին պիտի ասի, թե իր բանակի լվացքը որտեղ ա փռվում, ինչ ժամանակում ա չորանում, փռողը ով ա: Բա ո՞նց: Ոչ տալիք ունենք, ոչ առնելիք... ամեն ինչ իրա տեղն ա, մեզ բանակ էլ պետք չի: Ադրբեջանցիք էլ ջոկող տղերք են, կարելի ա ախպերավարի հետները պայմանավորվել, Ղարաբաղին Ադրբեջանի կազմում ինքնավարություն տալ, էս անտեր խնդիրը մեկընդմիշտ լուծել պրծնել: Խաղաղ, անշառ, ղզիկավարի...
ուրեմն, փաստացի, կարո՞ղ եմ քո ասածից հասկանալ, որ Քոչն ու նամանավանդ Սերժը, գոնե արտաքին քաղաքականության մասով , հիմնականում /Արցախի ու հարակից տարածքներ, հայ - պարսկական,վրացական, թուրքական, ֆրանսիական, անգլիական… և այլն/ վարում են ճիշտ քաղաքականության:
իսկ բանակի մասով էլ փաստացի: գնում է սովետից/ռուսական բանակից ժառանգած զիբիլի քայլ առքայլ լավացում: օրինակ, սովետի ժամանակ որ զինվոր էր զոհվում խաղաղ պայմաններում, ապա ցինկվի դագաղի մեջ զինվորականությունը հենց բերում ու թաղում էր, առանց հնարավորություն անգամ տալու զինվորի երեսը անգամ տեսնելու, իսկ հիմա ոչ միայն այդպես չի, այլ նաև քայլ- առքայլ հրապարակային է դառնում այդպիսի խայտառակ դեպքերը ու նաև փորձ է արվում մեղավորներին պատճելու…
եթե այդպես է, ապա էլ ինչի՞ց ենք բողոքում: ինր որ անում է Սերժը ու Օհանյանը, հիմնականում փաստացի միայն հարգանքի ու ոգեորելու է արժանի: օրինակ, ինչ որ եղավ պասպորտի սեղանի հետ էս երեք տարում, ինձ ուղղակի անհավանական է երևում… և այլն, ես այնտեղ չեմ, բայց լսում եմ, որ ուրիշ տեղեր էլ բավականին առաջխաղացցում կա:
այսինքն պետական ապարատը ձևափոխվում է, ու դեպի լավը
ճի՞շտ եմ ես
ուժեղ բանակը, ուժեղ երկրի ընդամենը մի կոմպոնենտն ա… թույլ երկրներն ուժեղ բանակներ չեն ունենում, սա պատրանք ա, որովհետև թույլ երկրի ուժեղ բանակը վերջում օգտագործվում ա իրա ժողովրդի դեմ… Դավ ջան ոչ թե լուծման, այլ կռիվը հետաձգելու… սրանց տարբերությունը մեծ ա… երբ հակամարտությունները լուծվում են սահմաններին մարդիկ չեն մեռնում օտար սնայպեռներից, ոնց որ ասենք Իրանի կամ վրացական սահմանին… ստատուս քվոն պահելը լուծում չի…
Դավ ջան իմ համար մի ցավա… բանակի մարտունակությունը կախված ա ոչ միայն էդ բանակի ռազմական տեխնիկայից ու զինվորի պատրաստվածությունից, այլև թիկունքից… իսկ թիկունքն առայժմ դատարկվում ա… էկոնոմիկադ 0 ա, վերջերս էլ "Ռուսաստանը հերթական խոշոր գնումն է կատարել Հայաստանի տնտեսությունում, ձեռք բերելով երկրի օպտիկամանրաթելային մալուխի ցանցը:" … գնա թուրքին խաբի ուժեղ բանակով Դավ ջան, ինձ չես խաբի…Ընդամենը կասեմ, որ խիստ ցավում եմ քո համար, քանի որ ՀՀ բանակի մարտունակության մասին դատում ես «նորություններով»:
Հ.Գ. Հլը կարաս ինձ մի երկիր ցույց տաս, որը աշխարհին իր զինուժը չի ներկայանում գերագնահատված: Կա՞ տենց երկիր: Որին նայում ես, սկսած ԱՄՆ-ից ինչ ստեր ասես որ չեն հորինում՝ էլ ավելի կատարյալ զենք ունենալու վերաբերյալ, բայց իրականում ոչ մի բան էլ չունեն:
Բայց չէէ, Հայաստանը... Հայաստանը էդ ուրիշ ա... Հայաստանը սաղ աշխարհին պիտի ասի, թե իր բանակի լվացքը որտեղ ա փռվում, ինչ ժամանակում ա չորանում, փռողը ով ա: Բա ո՞նց: Ոչ տալիք ունենք, ոչ առնելիք... ամեն ինչ իրա տեղն ա, մեզ բանակ էլ պետք չի:
Դավ, քո լվացքը, բոլորն էլ գիտեն որտեղ ա փռած երբ ա չորանում ու ոնց ա չորանում, պետք չի դրա մեղքը գցել իրավապաշտպանների ու մամուլի վրա… եթե մամուլն ու իրավապաշտպաններն են քանդում քո երկիրն ու թուլացնում հաշվի դու երկրում չես ապրում, այլ ապրում ես զինվորական բազայի հաուպվախտում… իրանք են քեզ քո զենքի փողը տալիս, զենքն էլ հետը…
էդ լվացքի հարցով էլ դիմի սպանված զինվորների ծնողներին ասա "ձեն մի հանեք որ թշնամին չիմանա, մեր կեղտոտ լվածքը, այսինքն էրեխիդ սպանությունը պետք չի սարքել եսիմինչ… էրեխա ա մեռել ա մեռել ա ամեն ինչ էլ կլինի"
մի ախպերացի, կարաս նորմալ հարևանի պես ապրել կամ հարաբերություններ հաստատել… Ղարաբաղն էլ ոչ ոք չի ենթադրում ադրբեջանի կազմում… բայց ճիշտ ես խնդիրը պետք ա լուծել… եթե խաղաղությունը քո համար "ղզիկություն" ա (էլ չասենք որ էդ էլ ա թուրքերեն), սենց շարունակենք մենք մեր տղամարդկությունը ցուցադրելու շանս էլ կունենանք…Ադրբեջանցիք էլ ջոկող տղերք են, կարելի ա ախպերավարի հետները պայմանավորվել, Ղարաբաղին Ադրբեջանի կազմում ինքնավարություն տալ, էս անտեր խնդիրը մեկընդմիշտ լուծել պրծնել: Խաղաղ, անշառ, ղզիկավարի...
dvgray (04.02.2012), Mephistopheles (04.02.2012)
Կներես, Մեֆ ջան, ստանդարտ, հավայի, այլևս ոչինչ չասող նկատառում ...
որ տենց լիներ, հիմա արդեն Սերժին, Քոչին ու Լևոնին իրար հետ կոլեկտիվ մի քանի անգամ Հայաստանից Ս էինք արել.. բայց ինչպես տեսնում ես ..... երեք մատի կոմբինացիա ...
էս նրանից ա, որ մեր ակտիվությունը սխալ ակտիվություն ա... էս նրանից ա, որ քո իմացած ակտիվությունը էն սահմանդրական ու քաղհասարակական ակտիվությունն ա, էն որ սիրում ես պատշպանել ..... տենց ակտիվության վերջն էլ էն ա, որ հերթական ընտրություններից առաջ Հայոց Ոստիկանական Թեմի Առաջնորդ են նշանակել տիար սուրբ օծություն Վովա Գասպարյանին ... որ բոլոր սահմանադրասերենրի նանը լացացնի ...
Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 04.02.2012, 02:31:
Սերժը արել ա, ընգեր: Չի ընդունվել: Քո կարծիքով, ասենք որ Լևոնը լինի նախագահ հիմա, դրանից ավել ի՞նչ պիտի անի: Կարո՞ղ ա առաջարկության հետ մի հատ էլ կանյակ-բամբանեռկա տա Ալիևին:Սերժի առաջարկածից ավել առաջարկելը նույն բանն ա, որ Ալիևին կանչենք, ասենք արի Երևան մի հատ քացով քամակներիս տուր:
" I still ask myself the question: Is cinema more important than life ?"
François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")
իսկ հիշում էիք, որ երեկ ԼՏՊ-ի հրաժարականի օրն էր? ուղիղ 14 տարի առաջ...
ու դեռ կան մարդիկ, ովքեր ուրախ են, որ ինքը վերադարձել է` քաղաքական բալանս է բերում...
http://www.youtube.com/watch?v=0Xb86...el_video_title
" I still ask myself the question: Is cinema more important than life ?"
François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")
Varzor (06.02.2012)
Այս պահին թեմայում են 4 հոգի. (0 անդամ և 4 հյուր)
Էջանիշներ