User Tag List

Էջ 570 979-ից ԱռաջինԱռաջին ... 70470520560566567568569570571572573574580620670 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 8,536 համարից մինչև 8,550 համարի արդյունքները՝ ընդհանուր 14678 հատից

Թեմա: Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

  1. #8536
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,455
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    ...
    Հա, ի դեպ վերջապես ասեմ էլի: Վերջերս շատերի մոտ ստացվեց էդ տրամադրությունը տարածել, որ իբր ՀԱԿ-ը ֆսյո, մեռել ա, էլ չկա, էլ համակիր չունի, էլ բլա՜, էլ բլու՜:
    Ճիշտն ասած էդ պատճառով ահագին «լոմկա» էի: Ընկել է էդ հավայի խոսակցությունների տրամադրության տակ (խոսքը էս ֆորումի գրառումների ու քննարկումների մասին չի):
    Արդյունքում գնացի հանրահավաքի, տեսա... որ վայ քո արա... էլի հավայի բլթցնում էին, ՀԱԿ-ն էլի էնքան համակիր ունի, որ Ազատության հրապարակը լցրել են: Ու էդ մարդկանց մեծ մասը դուխները տեղն են ու պատրաստ են մինչև վերջ գնալ: Հասկանու՞մ ես, որ միակ արժեքն այ էդ մարդկանց դուխն ա, միակ հնարավորությունն, էս պահին, երկիրն էս վիճակից հանելու, էդ մարդիկ են:
    ...
    Լավ միտք էր (ընդգծվածը), ափսոս ուրիշ կոնտեքստում: Փաստորեն դու գնացել, ահագին ապակողմնորոշված ու մոլորված մարդիկ ես տեսել հրապարակում ու ուրախացել ես (դու քո իմպրովիզացիան ունես, ես՝ իմը): Ու կարծում ես, որ հրապարակում հավաքված ամբոխն է, որ կարող է երկիրը «էս վիճակից հանել»: Դու աչքիս լրիվ լենինյան հեղափոխական ես, բանվորագյուղացիական շարժման ջատագով:
    Si vis pacem, para bellum

  2. #8537
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Փաստորեն դու գնացել, ահագին ապակողմնորոշված ու մոլորված մարդիկ ես տեսել հրապարակում ու ուրախացել ես
    Հերթական անգամ մտքերի խեղաթյուրում (ինչքան ուզում ես՝ անունը իմպրովիզ դիր)... է՜հ... եթե ասելիք չկա, ապա պետք ա էդպես ասվի: Ոչինչ, ասա:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  3. #8538
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Միթե վատ կլինի, որ ասենք դու կամ քո համակիրներից ինչ-որ մեկը կարողան ինձ, Տրիբունին, Դավին ու էլի մի քնաի դիվանի ու ֆուտբոլով պիվի պիվով ֆուտբոլի սիրահարներին, "խելքի բերել" ու ևս մի քանի հոգով համալրել պայքարողների շարքերը: Ընդ որում մենք հաստատ ավելի "մոլի" կպայքարենք, որովհետև պայքարի այդ տարբերակին դեմ լինելով մտքափոխվեցինք` ընդունեցինք ճշմարիտ ուղին
    Մի հատ հստակեցում, էլի: Տրիբունը դիվանի վրա չի, սամալյոտի մեջ ա Ավելի շուտ ալյապորտներում ա:

    Վարզոր ջան, Տրիբունը մի քիչ ուրիշ դեպք ա: Ի միջի այլոց, ինձ իրավունք եմ վերապահում նաև Վիշապի անունից ասել նույն բանը: Ես ահավոր ոգևորված միացալ եմ պայքարին, ու մենակ ես չէ, իմ շատ մտերիմ հարազատները ևս, բայց մի երկու տարի առաջ, իսկ ավելի կոնկրետ, այն բանից հետո, երբ Լևոնն առաջին անգամ մեյդան հանեց <ղարաբաղի ստռաշիլկեն>, հիասթափել եմ, ու հասկացել եմ, որ Լևոնի ու ՀԱԿ-ի նպատակները խիստ տարբերվում են իմ ու լայն զանգվածներին նպատակներից: Հասկացել եմ, որ Լևոնը մենակ մի բանով զբաղված - քնացնել շարժումը, պահել ու պահպանել ներկա համակարգը, հսկողության տակ պահել ընդդիմադիր էներգիան, ու շառից-փորձանքից հեռու, կտելով, խաբելով, զահլա տանելով, բերել սաղից հասցնել հերթական ընտրություններեին:

    Ու ես սրա մասին ասել եմ դեռ երկու-երեք տարի առաջ, ու ինչպես տեսնում ենք հենց այդպես էլ տեղի ա ունենում: Այսինք, բացարձակ ոչ մի շանս չկա, որ ես ՀԱԿ-ին կամ Լևոնին այլևս երբևէ հավատամ: Ավելին, ամեն ինչ անելու եմ որ բոլորը հասկանան, թե որն էր ՀԱԿ-ի իրական նպատակը: Իսկ դա պարզ կդառնա հերթական ընտրություններից անմիջապես հետո:
    Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 05.11.2011, 18:34:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    davidus (05.11.2011)

  5. #8539
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    .... Ուրեմն քո համար համոզիչ չենք ներկայացնում: Բայց համենայն դեպս քաղաքական կուրս փոխել քեզ հաճոյանալու համար ՀԱԿ-ը չի անելու ու իրա մեծությունը դրանում ա կայանում, որ ինքը պոպուլիզմով չի զբաղվում:
    Ուզում էի էս մասը քաղաքական հումորի բաժնում դնեի, բայց հազիվ ինձ զսպեցի...

    Հ.Գ. Չուկ ջան, լավ էլի... լավ էլի... գոնե ստեղ աչքներիս թոզ մի փչի էլի:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    My World My Space (05.11.2011)

  7. #8540
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում davidus-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուզում էի էս մասը քաղաքական հումորի բաժնում դնեի, բայց հազիվ ինձ զսպեցի...

    Հ.Գ. Չուկ ջան, լավ էլի... լավ էլի... գոնե ստեղ աչքներիս թոզ մի փչի էլի:
    Դավ ջան, առխային տար «Քաղաքական հումոր» թեմա: Ես մի վայրկյան անգամ չեմ կասկածում, որ լիքը մարդ կա, որ էդ գրառումս, կամ ավելի ճիշտ էդ միտքը հենց որպես հումոր էլ կընկալի: Էնպես որ դուխով տար, հաջողված գրառում կլինի այդ թեմայի համատեքստում

    Բայց նաև վի վայրկյան անգամ չեմ կասկածում, որ «Քաղաքական հումոր» թեմայում էդ գրառմանդ հնարավոր շնորհակալություն հայտնողների մեծ մասը կլիներ ՀԱԿ-ի համակիր, եթե ՀԱԿ-ն իսկապես պոպուլիզմով զբաղվեր, էդ թվում՝ դու: Ես նաև չեմ կասածում, որ կանցնի ժամանակ ու դու էլ դա կհասկանաս

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  8. #8541
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց նաև վի վայրկյան անգամ չեմ կասկածում, որ «Քաղաքական հումոր» թեմայում էդ գրառմանդ հնարավոր շնորհակալություն հայտնողների մեծ մասը կլիներ ՀԱԿ-ի համակիր, եթե ՀԱԿ-ն իսկապես պոպուլիզմով զբաղվեր, էդ թվում՝ դու: Ես նաև չեմ կասածում, որ կանցնի ժամանակ ու դու էլ դա կհասկանաս
    Ապեեր, էդ վերամբարձ տոնդ թարգի... դրանից մեկա ՀԱԿ-ի վեհությունն ու մեծությունը չեն շատանում: Չեմ կարծում, թե քեզ թվում ա, որ մեկը ես շնորհակալություններ ստանալու համար եմ գրառում անում:

    Հ.Գ. Ասում ես՝ ավանդս երբ ե՞ս հետ տալու...
    Վերջին խմբագրող՝ davidus: 06.11.2011, 01:22:

  9. #8542
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում davidus-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապեեր, էդ վերամբարձ տոնդ թարգի... դրանից մեկա ՀԱԿ-ի վեհությունն ու մեծությունը չեն շատանում: Չեմ կարծում, թե քեզ թվում ա, որ մեկը ես շնորհակալություններ ստանալու համար եմ գրառում անում:

    Հ.Գ. Ասում ես՝ ավանդս երբ ե՞ս հետ տալու...
    Գնա ՀԱԿ-ի մոտակա շտաբը, մտի ու հարցրա «խաբված ավանդատուների բաժինը»: Գրանցվի, ու հոգուտ խորքում խոստացի, որ ՀԱԿ-ի օգտին ես քվերակելու: Ոչ մի պոպուլիզմ: Սա բացարձակ ալտրուիզմ ա:

    Не тормози, գրանցվի !!!!!!!!!!!!!!!!!!!

  10. #8543
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում davidus-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապեեր, էդ վերամբարձ տոնդ թարգի... դրանից մեկա ՀԱԿ-ի վեհությունն ու մեծությունը չեն շատանում: Չեմ կարծում, թե քեզ թվում ա, որ մեկը ես շնորհակալություններ ստանալու համար եմ գրառում անում:

    Հ.Գ. Ասում ես՝ ավանդս երբ ե՞ս հետ տալու...
    Դավ ջան, խնդիրը շնորհակալությունը չէր: Այստեղ շնորհակալություն ասելով ընդամենը նկատի ունեի այդ հարցում քեզ նման մտածողներին:
    Տոնս էլ վերամբարձ չի, այլ ասում եմ էն, ինչ մտածում եմ: Այո՛, ցանկացած քաղաքական ուժ էլ պոպուլիզմով զբաղվում է՝ այս կամ այն չափով: ՀԱԿ-ինը բավական նվազագույն շեմ է, դասական իմաստով ինքը պոպուլիստ ուժ չի ու ես դրանում վստահ եմ, ու վստահ եմ նաև, որ լայն պոպուլիզմով զբաղվելու դեպքում իր համակիրների քանակը շատ ավելի մեծ կլիներ, բայց ՀԱԿ-ն այդ ուժը չի, որ նման պոպուլիզմով համակիրներ ձեռք բերի:

    Ինչ վերաբերվում է ավանդների խնդրին, ապա այստեղ էլ, ճիշտն ասած, մի վայրկյան անգամ չէի կասկածում, որ այդ օրինակը բերելու ես: Ընդ որում հենց դա, չնայած այլ օրինակներ էլ կարող էիր բերել: Ինչևէ: Իմ դիրքորոշումը այդ խնդրի ուղղությամբ չի փոխվել ու կրկնում եմ նույնն, ինչ ասել եմ ժամանակին. ես ինձ կոմպետենտ չեմ համարում այդ հարցը քննարկելու համար: Դա զուտ մասնագիտական քննարկում է, որին ես ինձ չեմ կարող թույլատրել ներգրավվել, եթե խնդրի առարկան պատկերացնում եմ միայն ու միայն տրամաբանության, այլ ոչ մասնագիտական վերլուծության շրջանակում: Ասում եմ. զուտ տրամաբանորեն հասկանում եմ, որ նման ծրագիր հնարավոր է կատարել ու այն կարող է նաև շատ լավը լինի: Բայց սա զուտ տրամաբանորեն, ես դա պնդել, բնականաբար, չեմ կարող: Կարդացել նաև ֆորումում էդ մասին քո ու ուրիշների գրածները, ինչպես նաև ֆորումից դուրս այդ մասին որոշակի վերլուծական հոդվածներ, որոնք քո նման փորձել են համոզել այդ քայլի ոչ իրական լինելը, կամ լինելու դեպքում վնասակարությունը: Այդ բոլոր գրառումներն ու հոդվածները եղել են, իմ կարծիքով, բավական մակերեսային ու չեն կարողացել ինձ համոզել: Ես նաև կարծում եմ, որ ինչքան էլ քո ու շատերի համար տնտեսագիտությունը մասնագիտություն է, դուք ինքներդ կարող է սխալվեք այդ հարցի վերլուծությունում: Համենայն դեպս ես գիտեմ, որ շատ մարդիկ էլ, այդ թվում մասնագետներ, այդ ծրագիրը համարում են իրատեսական: Ավելին այս խնդրի մասին ասել, ես ուղղակի չեմ կարող: Ընդամենը ոչ կոմպետենտ կարծիք, հիմնված զուտ պարզ դիտարկումների ու տրամաբանության վրա, որը հանգիստ կարող է սխալ լինել:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  11. #8544
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ավանդները ջհանդամին, մեկա չեն տալու

    Էն ասեք, համաժողովրդական ֆորումից, Հաագայի դատից, ու գազի դատից ի՞նչ կա ...

    Էս էլ հավայի պոպուլիզմ չէր, լուրջ մտածված գաղափարական քայլեր էին...

  12. #8545
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի անգամ էլ ավանդները ջհանդամին լինեն, մեկա չեն տալու

    Էն շաաաաատ խելոք մարդիկ, որ վերլուծություններ էին անում, թե որքան իրատեսական է, որ Սերժը հեսա երկխոսությամբ հրաժարական տալու, սա՞ղ են ...

    Իսկ էն շաաաատ խելոքը, որը սաղիս համոզում էր, որ հեսա երեք ամսվա ընթացքում Ղարաբաղի հարցով վճռական որոշումներ են լինու, քաղաքու՞մ ա ...

    Իսկ էն շաաաաատ խելոք տղեն, որ ամիսը մեկ հայտարարում էր, որ իշխանությունները կործանման եզրին են, ու հեսա մի հատ թեթև քամի ենք անում, ու սաղ փուլ ա գալիս, հիմա որտե՞ղ ա քամի անում ....

    Կարճ ասած, մասնակցեք նոյեմբրի 25-ի հանրահավաքին, որտեղ կքննարկվեն պայքարի հերթական հանգրվանի վերջնական հաղթանակի առաջին քայլի հետագա ռազմավարության նախնական նպատակները:

  13. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (06.11.2011), dvgray (06.11.2011), Elmo (07.11.2011), My World My Space (06.11.2011), REAL_ist (06.11.2011), zanazan (07.11.2011)

  14. #8546
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Դավ ջան, խնդիրը շնորհակալությունը չէր: Այստեղ շնորհակալություն ասելով ընդամենը նկատի ունեի այդ հարցում քեզ նման մտածողներին:
    Տոնս էլ վերամբարձ չի, այլ ասում եմ էն, ինչ մտածում եմ: Այո՛, ցանկացած քաղաքական ուժ էլ պոպուլիզմով զբաղվում է՝ այս կամ այն չափով: ՀԱԿ-ինը բավական նվազագույն շեմ է, դասական իմաստով ինքը պոպուլիստ ուժ չի ու ես դրանում վստահ եմ, ու վստահ եմ նաև, որ լայն պոպուլիզմով զբաղվելու դեպքում իր համակիրների քանակը շատ ավելի մեծ կլիներ, բայց ՀԱԿ-ն այդ ուժը չի, որ նման պոպուլիզմով համակիրներ ձեռք բերի:
    Ապեր, տենց էլ չկողմնորոշվեցի... հիմա պոպուլիզմով զբաղվու՞մ ա, թե՞ չէ: Էն անեկդոտը եղավ՝ թողեցի կես սանտիմետը մտցրին, սարքեցին մես մետր...

    Արի մի հատ հստակեցնենք, թե ինչ ա նշանակում քո ասած դասական պոպուլիզմը, նույն ինքը՝ ամբոխավարությունը. վերջ թաթար-մոնղոլներին, ոչ դոդացմենը, մաքրենք հայրենական ախոռները, ես եմ քո գործիքը, արի ինձ «օգտագործի», մեր երկիրը արդեն ծախել են, Ղարաբաղը տվել ենք, վերջնական հաղթանակի երկրորդ սկիզբ, կլիոներով ՀՀԿ-ի տոմսեր, դաշնակների բոստանը քար գցել... էս ամենը պոպուլիզմ չի՞: Պիտի անպայման գլոբալ տաքացման դեմ պայքարն էլ մտցներին օրակարգ, որ դու նո՞ր համարեիր դա պոպուլիզմ: Լավ էլի...

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ վերաբերվում է ավանդների խնդրին, ապա այստեղ էլ, ճիշտն ասած, մի վայրկյան անգամ չէի կասկածում, որ այդ օրինակը բերելու ես: Ընդ որում հենց դա, չնայած այլ օրինակներ էլ կարող էիր բերել: Ինչևէ: Իմ դիրքորոշումը այդ խնդրի ուղղությամբ չի փոխվել ու կրկնում եմ նույնն, ինչ ասել եմ ժամանակին. ես ինձ կոմպետենտ չեմ համարում այդ հարցը քննարկելու համար: Դա զուտ մասնագիտական քննարկում է, որին ես ինձ չեմ կարող թույլատրել ներգրավվել, եթե խնդրի առարկան պատկերացնում եմ միայն ու միայն տրամաբանության, այլ ոչ մասնագիտական վերլուծության շրջանակում: Ասում եմ. զուտ տրամաբանորեն հասկանում եմ, որ նման ծրագիր հնարավոր է կատարել ու այն կարող է նաև շատ լավը լինի: Բայց սա զուտ տրամաբանորեն, ես դա պնդել, բնականաբար, չեմ կարող: Կարդացել նաև ֆորումում էդ մասին քո ու ուրիշների գրածները, ինչպես նաև ֆորումից դուրս այդ մասին որոշակի վերլուծական հոդվածներ, որոնք քո նման փորձել են համոզել այդ քայլի ոչ իրական լինելը, կամ լինելու դեպքում վնասակարությունը: Այդ բոլոր գրառումներն ու հոդվածները եղել են, իմ կարծիքով, բավական մակերեսային ու չեն կարողացել ինձ համոզել: Ես նաև կարծում եմ, որ ինչքան էլ քո ու շատերի համար տնտեսագիտությունը մասնագիտություն է, դուք ինքներդ կարող է սխալվեք այդ հարցի վերլուծությունում: Համենայն դեպս ես գիտեմ, որ շատ մարդիկ էլ, այդ թվում մասնագետներ, այդ ծրագիրը համարում են իրատեսական: Ավելին այս խնդրի մասին ասել, ես ուղղակի չեմ կարող: Ընդամենը ոչ կոմպետենտ կարծիք, հիմնված զուտ պարզ դիտարկումների ու տրամաբանության վրա, որը հանգիստ կարող է սխալ լինել:
    Արտակ ջան, համարյա նույն Տրիբունի ասածն էի գրելու: Իզուր չկրկնեմ: ՀԱԿ-ը նույն էդ ավանդներով, ինչպես արդեն մի անգամ ասել եմ, իրան լրիվ գցեց ցեխը՝ էդ առումով հավասարվելով Արթուրիկին... Բայց դե դա կապ չունի, դու շարունակի ինձ համոզել, որ ՀԱԿ-ը պուպուլիստ չի...

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    zanazan (07.11.2011)

  16. #8547
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում davidus-ի խոսքերից Նայել գրառումը
    Արտակ ջան, համարյա նույն Տրիբունի ասածն էի գրելու: Իզուր չկրկնեմ: ՀԱԿ-ը նույն էդ ավանդներով, ինչպես արդեն մի անգամ ասել եմ, իրան լրիվ գցեց ցեխը՝ էդ առումով հավասարվելով Արթուրիկին... Բայց դե դա կապ չունի, դու շարունակի ինձ համոզել, որ ՀԱԿ-ը պուպուլիստ չի...
    Դավ ջան, ես էս թեմայով ինչ ասելու էի, արդեն ասել եմ:
    Բայց մի հատ էլ էս հատվածին անդրադառնամ. ապեր, հոգնեցրիք էդ «իրեն ցեխը գցեց» տիպի բաներ ասելով: Հետաքրքիր ու զվարճալի զուգադիպությամբ էդ տիպի բնորոշումներ տալիս են միշտ նույն մարդիկ, ովքեր էսպես թե էնպես ի սկզբանե ՀԱԿ-ի հետ չեն եղել, կամ էլ վաղուց «հիասթափվել են»: Ապեր, ցեխը չի գցել հազարավոր մարդկանց համար, ու եթե դու կարծում ես որ դա պոպուլիզմ ու չիրականալի բան ա, էդ դեռ ապացուցված տեսություն չի, այլ ընդամենը քո կարծիքը: Օ՞ք:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  17. #8548
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Դավ ջան, ես էս թեմայով ինչ ասելու էի, արդեն ասել եմ:
    Բայց մի հատ էլ էս հատվածին անդրադառնամ. ապեր, հոգնեցրիք էդ «իրեն ցեխը գցեց» տիպի բաներ ասելով: Հետաքրքիր ու զվարճալի զուգադիպությամբ էդ տիպի բնորոշումներ տալիս են միշտ նույն մարդիկ, ովքեր էսպես թե էնպես ի սկզբանե ՀԱԿ-ի հետ չեն եղել, կամ էլ վաղուց «հիասթափվել են»: Ապեր, ցեխը չի գցել հազարավոր մարդկանց համար, ու եթե դու կարծում ես որ դա պոպուլիզմ ու չիրականալի բան ա, էդ դեռ ապացուցված տեսություն չի, այլ ընդամենը քո կարծիքը: Օ՞ք:
    Լրիվ Օք, Արտակ ջան... ընտրություններից հետո կերևա..

  18. #8549
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Դավ ջան, ես էս թեմայով ինչ ասելու էի, արդեն ասել եմ:
    Բայց մի հատ էլ էս հատվածին անդրադառնամ. ապեր, հոգնեցրիք էդ «իրեն ցեխը գցեց» տիպի բաներ ասելով: Հետաքրքիր ու զվարճալի զուգադիպությամբ էդ տիպի բնորոշումներ տալիս են միշտ նույն մարդիկ, ովքեր էսպես թե էնպես ի սկզբանե ՀԱԿ-ի հետ չեն եղել, կամ էլ վաղուց «հիասթափվել են»: Ապեր, ցեխը չի գցել հազարավոր մարդկանց համար, ու եթե դու կարծում ես որ դա պոպուլիզմ ու չիրականալի բան ա, էդ դեռ ապացուցված տեսություն չի, այլ ընդամենը քո կարծիքը: Օ՞ք:
    Հազարավոև մարդիկ, երևի ԽՍՀՄ խնայբանկի քցված ավանդատռուներն են: Ըստ էության ՀՀ 40-ից բարձր տարիքի գրթեթե ողջ բնակչությունը: Դե իսկ բնակչության մյուս մասն էլ պատրաստ է հանուն քցված ավանդատուների պայքարել ու աջակցել ՀԱԿ-ին - ինչպիսի ալտրուիզմ: Մեր մեջ ասած, ես էլ եմ ՀԱԿ-ին էս խոստումի համար շատ սիրում, իմ ծնողներն էլ լիքը կորցրած փող ունեն խնայբանկում - իրոք գժական տեսություն ա:

    Բայց սա տեսություն ա, որը կարա իրականանա, կարա չիրականանա: Այնպես ինչպես տեսականորեն հնարավոր էր երկխոսության առաջին ռաւոնդից հետո Սերժի ինքնասպանությունը: Դե տեսականորեն ամեն ինչ հնարավոր է: Ու հազարավոր մարդիկ դրան հավատում էին: Ուրիշ հազարավորներն էլ ասում էին, որ դա ֆուֆլո տեսություն ա, ու չի կարա տենց բան իրականան: Բայց հազարավոր մարդիկ հավատում էին այդ տեսությանը, չնայած նույնիսկ տեսությունը հորինողն ինքը դրան չէր հավատում:

    Ու ստեղ մնում ա մի կարծիք, որ էտ հազարավոր մարդիկ հավատում են ոչ թե տեսությանը, այլ նրան ով հորինում ա էտ բոլոր տեսությունները իրանց համար:

  19. #8550
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Հազարավոև մարդիկ, երևի ԽՍՀՄ խնայբանկի քցված ավանդատռուներն են: Ըստ էության ՀՀ 40-ից բարձր տարիքի գրթեթե ողջ բնակչությունը: Դե իսկ բնակչության մյուս մասն էլ պատրաստ է հանուն քցված ավանդատուների պայքարել ու աջակցել ՀԱԿ-ին - ինչպիսի ալտրուիզմ: Մեր մեջ ասած, ես էլ եմ ՀԱԿ-ին էս խոստումի համար շատ սիրում, իմ ծնողներն էլ լիքը կորցրած փող ունեն խնայբանկում - իրոք գժական տեսություն ա:
    Էլի իմ սիրելի նախադասությունը. ապեր, ուրիշին քո արշինով մի չափի:
    Ապեր, էդ հազարավոր մարդիկ սեփական միտքն ունեցող, քեզնից ոչ պակաս, գուցե ավելի տրամաբանող մարդիկ են:
    Ու իրանցից ոչ մեկն էլ ՀԱԿ-ի կողքին էդ ավանդների համար չի: Ապեր, որպես օրինակ, մեկը ես ավանդ ունեցել եմ, բայց էդ թղթերս տանել գրանցել մտքիս ծերով էլ չեմ անցկացնում:

    Ինչ վերաբերվում ա ավանդների խնդրին, ապա մի անգամ էլ ասեմ. լիքը մասնագետներ կան, ովքեր դա իրականանալի ծրագիր են համարում, էնպես որ հերիք ա էլի քեզ ամենագետի տեղ դնես, էքսպերտի տեղ դնես ու քեզ ամենաանսխալական համարես:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

Էջ 570 979-ից ԱռաջինԱռաջին ... 70470520560566567568569570571572573574580620670 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Խաղեր. քննարկումներ թեմայից դուրս
    Հեղինակ՝ Gevorg, բաժին` Խաղեր
    Գրառումներ: 428
    Վերջինը: 16.10.2022, 18:51
  2. «Կրոն» բաժնի թեմաներից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Ներսես_AM, բաժին` Կրոն
    Գրառումներ: 2378
    Վերջինը: 08.01.2021, 09:04
  3. «Անեկդոտներ» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 97
    Վերջինը: 24.06.2020, 01:19
  4. «Ճարտարապետություն» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Mephistopheles, բաժին` Ճարտարապետություն
    Գրառումներ: 249
    Վերջինը: 10.07.2018, 18:46
  5. Առանձին թեմաներից դուրս գրական քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 233
    Վերջինը: 28.07.2017, 11:36

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •