Բա ուրիշ ոնց կլինի? Եթե ձեռքդ փուշա մտել ու չես կարողանում հանել, լինում են, որ փուշն ավելի խորն ես մտցնում ավելորդ բզբզելովԱյ հենց էդ վիճակն ա, ու եթե զգում ես, որ եդ փուշը հանող չես, ապա մի բզբզի ու դիմի ավելի ընդունակ կամ կոմպիտենտ մարդու: Թեթև մտած փուշն ավելի լավ ա, քան թե բզբզելով ավելի խորը մտածը, որովհետև համ ավելի ցավոտ ա, համ ավելի դժվար ա հանելը, համ էլ ավելի երկարատև
մինչև վերջ "ուղղում" մտցրու` մեկ էլ արդեն տեղն ենքան ցուրտ ա, որ արդեն թքաց ունի, թե ինչ կլինի այսինքն` կորցնելու բան չունի այն առումով, որ ավելի վատ իր համար այլևս չի լինի
Մեֆ ջան, ախպեր ջան, ամեն կարծիքների ու մտքերի փոխանակում չի, որ բանավեճա:
Բայց եթե սիրտդ էդպես ա ուզում, կարող ենք բանավիճելԿարևորը դրական արդյունք լինի մեջը
Անձամբ ինձ համար շատ հետաքրքիր ա իմ Ամըրգացի ազգակիցների կարծիքն ու մտածելակերպը, քանի որ ոնց արդեն ասել եմ ես ել ձեր երկրում հարազատներ ունեմ, ու ուզում եմ հասկանալ, թե արդյոք նրանք տարիներ հետո ոնց են մտածելու? ԱՐդյոք հայրենիքի համար անվերադարձ կորսված են?
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Դե մեր ֆորումն էլ մի սոցցանց ա, հիմա ոնց կլինի իրար չհավատանք?
Մեֆ ջան, բա ում հավատանք? Կաշառված ու ծախված ԶԼՄ-ներին? Չկաշառված ու չծախված, հալածված, բայց արդեն չարացած ու ոչ այդքան օբյեկտիվ ԶԼՄ-ներին?
Նախկին կամ գործող ավազակապետերին իրենց ավազակախմբերի հետ միասին? Դե ադաթի համաձայն կնանիքին էլ չենք հավատում (կամ էլ լուրջ չենք ընդունում): Չուկի խորհրդով բիսեդկեքի զրուցներն էլ բանի տեղ չենք դնում: Տակը ինչ մնաց?
Բայց եթե լուրջ, ապա քեզ հետ համամիտ եմ այն մասով, որ սոցցանցերի տարացվածությունն ու վարկանիշը հաշվի առնելով ինֆորմացիոն գործողությունների որոշակի հատվածը հետզհետե տեղափոխվում է սոցցանցեր, իսկ վերջիններիս իրենց տեղն են զիջում արդեն դասական ԶԼՄ-ները:
Դար բուն պատճառը կայանում է նրանում, որ ապագայի սերունդը ինտերնետում է "կախված", թերթ չի կարդում, TV համարյա չի նայում: Ու իրենց համար ինֆորմացիայի ամենահավաստի աղբյուրը ցանցն է: Քաղաքականությունը քայլում է ժամանակին համընթաց![]()
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Մեֆ ջան, կամ ես մտքերս լավ չեմ ձևակերպում, կեմ էլ իրար չենք հասկանում, կամ էլ երկուսը միասին
Ի նկատի ունեմ այն մարդկանց, որոնք ներկա ռեժից այնքան տուժված են, որ պայքարի ելնելով ոչնչով չեն վատացնում իրենց վիճակը` տեղները ցուրտա, թքած ունեն, թե ինչ կլինի իրենց հետ, քանի որ արդեն ավելի վատ մենակ մեռնելը կլինի:
Այսինքն` կորցնելու բան չունի այն տեսնկյունից, որ իր համար էնքան վատ ա, որ արդեն դրանից վատ չեն կարող գլխին սարքել` ոչ չունեցած գործից կկտրեն, ոչ չունեցած հողի ջուրը կկտրեն և այլն:
Դե ես ոչ մի քաղաքական ուժի հանդեպ լիդերության պահանջներ երբեք չեմ ունեցել, քանի որ ինքս իմ կաշվի վրա զգացել եմ դրանց վերխուշկեքի հոգու փոքրությունն ու կեխտոտությունը:
Բայց դա չի նշանակում, որ չպիտի բան պահանջեն մյուսները, իսկ թե ինչ են պահանջում` ես հաստատ իրենցից լավ չեմ ասի
Նորից եմ կրկնում (չնայած ես թեմայում չեմ գրել) հայաստանին պետք է երիտասարդ քաղաքական ուժ, ընդ որում` երկրից դուրս ձևավորված, որը ես մեր տեղի գեյերի (գրական եմ գրում, որ չտուգանեն
) հետ օրթաղ չլինեն, թայֆա չսարքեն ու ավելի պարզ ու մաքուր նայեն հայրենիքին: Բայց դա երբ կլինի? 5-10 տարուց ոչ շուտ, երբ ստեղից 15-20 տարի առաջ գնացածների ժառանգները արդեն հասուն երիտասարդներ կլինեն:
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Mephistopheles (28.10.2011)
Wikileaks-ը, էէհհ.. կներեք... Լևոնի ելույթը կարդացի՞ք:
Մե՜ֆ, այ Մե՜ֆ: Մեջբերումներ անե՞մ գրածներիցդ, որ ասում էիր սեպտեմբեր-հոկտեմբերին կամ մի բան կանեն, կամ էլ ջրբաժան, թե՞ դու արդեն ինձանից լավ ես հասկացել, որ հավայի համակրում-պաշտպանում ես այլանդակ,խաբեբա, ստոր քաղաքական ուժի:
Լևոնին, անձամբ ես հայտարարում եմ հայոց քաղաքական մեծագույն տականք: Սերժի ու Քոչի այլանդակությունը գոնե պարզ, գեղավարի, քոչվորական այլանդակություն ա: Լևոնի արածը մեծագույն պոռնկություն ա՝ ինծիլիգենտ շղարշի տակ: Չորս տարի ժողովրդի քնացնել, համոզել, պարացնել, ըստ էության ստորացնել, որ վերջում հայտարարի.
Մի բան, որ ավանակին էլ պարզ էր սկզբից: Փառք Աստծո, գոնե միտինգիներին էլ մարդ չի գնում:Անզեն աչքով իսկ նկատելի է, որ Հայաստանի ներքաղաքական պայքարը թեւակոխում է վճռական, այն է՝ նախընտրական փուլ։ Հայ Ազգային Կոնգրեսն, անշուշտ, շարունակելու է ամեն ինչ անել արտահերթ ընտրություններ անցկացնելու համար, բայց քանի որ դա միայն մեզանից կախված չէ, մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած զարգացման։ Եթե, հակառակ գործադրված բոլոր ջանքերին, այնուամենայնիվ առաջիկայում չհաջողվի հասնել Սերժ Սարգսյանի հրաժարականին, իսկ քաղաքականության մեջ ոչինչ բացառված չէ, ապա Կոնգրեսը պետք է ձգտի Ազգային Ժողովում ապահովել այնպիսի ծանրակշիռ ներկայություն, որն առանձին կամ այլ ուժերի հետ կազմած դաշինքով, ի վիճակի լինի անմիջապես բարձրացնելու նրա պաշտոնանկության, կամ այլ կերպ ասած, իմփիչմենթի հարցը։
Իսկ քանի որ շախմատիստը ոչ մի նոր բան, ոչ մի նոր գաղափար, ոչ մի թարմություն, բացի իրա պոռնիկ երկխոսությունից մոգոնել չէր կարող, ընկել ու գերեզմանից հանում ա ՕԵԿ-ի ու դաշնակների հավայի գաղափարները:
Խնայբանկում ավանդ ունեցողներին Կոնգրեսը ցուցակագրում է
Անտանելի ենԻնչպես ձեզ հայտնի է, իշխանության հետ սկսված երկխոսության շրջանակում, Հայ Ազգային Կոնգրեսի պատվիրակությունն առաջարկել էր այդ մեխանիզմներին վերաբերող օրենսդրական փոփոխությունների եւ այլ միջոցառումների մի ամբողջական փաթեթ, առանց որոնց իրականացման պարզապես անիմաստ է խոսել երբեւէ Հայաստանում օրինական ընտրություններ անցկացնելու հնարավորության մասին։
Ու սրանք կարող ա մի տաս տոկոսով ԱԺ մտնեն: Ոչ մի դեպքում: Ողջ քարոզչությունը ՀԱԿ-ի դեմ: Կորչի ՀԱԿ-ը: Խաբեբա տականքները ոչ մի բանով գող ավազակներից լավը չեն:
Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 30.10.2011, 16:13:
Elmo (30.10.2011)
էս ամենը ընդամենը նշանակում է, որ Սերոժը մի սռոկ էլ ա "նստելու": Խեղճ Սերոժ… ես վստահ եմ, որ ինքը մեծ ուրախությամբ օձիքը կազատեր էտ նախագահական "նստավայրից" ու մի հանգիստ գործի կանցներ - ասենք ԿԳԲ-ի պետ, կան պաշպանության մինիստր: Սակայն, կարծես թե "վերևներից" չեն թողնում![]()
իսկ քանի որ Սերժը որպես էսպես ասած լիդերշիփ - նախագահ, շատ թույլ է, "վերևներից" Լևրոնի օձիքն էլ բաց չեն թողել, չնայած ինքը երազում է դրա մասին, ու հլա դեռ ինքը ընդիմությում-ընդիմություն ա խաղալու: այսինքն զբացվելու ա նրանով, որ հանկարծ ոչ մի նշույլ անգամ ընդիմադիր մասսա չհավաքվի Սերոժի դեմ, ու ինքը կազմակերպված ձեռի տակ ա պահելու էտ պոտենցիալ մասսան ու նրան ուժեղ վերահսկելու ա:
էս դեպքում այն մարդիկ, ովքեր իսկապես ուզում են փոփոխություններ Հայաստանում /իսկ նրանք բավականին քիչ են քանակական առումով/ պետք է զբաղվեն նրանով, որ ապացուցեն Լևոնի, Սերժի ու Քոչի մեկ մարմնից ղեկավարվելը ու սնվելը:
չնայած, մյուս կողմից, ով որ ընդիմադիր քայլեր ա անում Լևոնից անկախ, նրան Սերժն ա կուպիտ անում: իսկ ինչպես գիտենք, չվաճառվող մարդիկ չկան, ընդամենը վաճառքի գինն է պետք համաձայնեցնել:![]()
Վերջին խմբագրող՝ dvgray: 30.10.2011, 17:04:
Varzor (31.10.2011)
Varzor (31.10.2011)
Տրիբուն ախպերս, քանի՞ անգամ եմ գրել որ ակտիվությանն ալտերնատիվ չկա ու նույնիսկ նշել եմ որ նույնիսկ կարևոր չի ինչ ուժի եթե ազնիվ են աջակցում…
ապեր բոլորն ասում էին որ երկխոսությունը սխալ ա ու պետք ա կտրուկ քայլերի գնալ, ու դու էլ ահագին վերլուծաբանների էիր մեջբերում Լրագրից, Խառատյանին, Բադալյանին, մի հատ Բալայան էլ կար… էլ չեմ ասում մնացածները որ հենց դրա պատճառով հեռացան. Ժիրոն և այլն… ու բոլորը մեղադրում էին, որ էս ամեն ինչը ԱԺ տեղերի համար ա, բայց երբ հայտարարվեց շուրջօրյա հանրանավաք, երկխոսությունը արդեն չեղյալ ոչ մեկն էլ չերևաց… քաղաքական ուժերից մի երկուսն եկան ասելու որ չենք միանում որովհետև մեկը հարթակի հետ խնդիրներ ուներ, մեկը գաղափարների, մեկը հին վրեժ էր լուծում…
ժողովուրդ էլ չհավաքվեց…
ու կհիշես երևի որ մի հատ էլ գրառում ունեի Տրիբուն ջան, որ եթե լինի ազատ արդար ընտրություններ ու ոն որ դու էս ուզում, սաղ դեմ քվեարկեն Լևոնին ու ՀԱԿ-ին ու նրանք չանցնեն կամ քիչ ձեն հավաքեն, ի՞նչ պիտի անի ՀԱԿ-ը՝ ընդունի՞ արդյունքները թե՞ չընդունի… հիմա նույնն էս դեպքում եղավ, հայտարարվեց որ արտահերթ ընտրություններն ու երկխոսությունները չեղյալ են … արեց էն ինչ որ ուզում էին… ու ըստ էության էդ գաղափարն էլ չընդունվեց, ոնց որ դու էիր ասում սաղ ջոգող տղերքը արեցին էն ինչ որ ջոգող տղերքն են անում, մնում են տանը ու ոչ մի ձև չեն աջակցում ոչ մեկին ու մեն ձև իրանց գլուխն են պահում… լավ են արել ապեր, բայց չենք կարող հետո կանգնենք ասնք "տեսա՞ր որ ասում էի ԱԺ-ի համար ա էս սաղը" …
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ