Varzor-ի խոսքերից
1. 1996թ. միջադեպերը, քո կարծիքով պետական հանցագործություն չեն? Դրանք փաստեր չեն?
2. ՀՀ տարածքում գտնվող պետական գույքի (գործարաններ, հանքեր և այլ): Միթե ՀՀ նախագահը այդ ամենից տեղյակ չէր? Տեղյակ չէր, քանի որ մարդիք դրա մասին ոչ խոսում էին, ոչ էլ բարձրաձայնում?
3. Արշակ Սադոյանի սիրած մազութի թեման, որը տենց էլ տակովն արին
4. 90-ականների սկզբին եղած, բայց չտրամադրված էլ. հոսանքը:
5. Հայկական բանակի առաջխաղացումը դադարեցնելու հրամանը` հրամանը տրվել էր նախագահի կողմից, այն դեպքում, երբ մեր "սիրելի" նախագահը հաստատ այնքան չի հասկանում ռազմական ստրատեգիայից, որքան հասկանում էին մեր առաջատար հրամանատարները:
6. Նախիջևանից բառիս բուն իմաստով փախչող ադրբեջանցիների հոսքի կանգնեցումը` արհեստականորեն Նախիջևանը պահպանվեց Ադրբեջանի համար:
7. ՀՅԴ անդամների ձերբակալություններն ու հալածանքները
8. Քաղաքական և տնտեսական սպանություններ
9. ՀԱԲ-ի անդամների ձերբակալությունը և սպանությունները
...
Մենակ չասես, որ նախագահն այս ամենից տեղյակ չէր, չեր իմանում, դրա հետ կապ չուներ և այլն նմանատիպ փչոցներ: Ոնց կարող է նախագահը չիմանալ մի բանի մասին, որի մասին խոսում են բալար Չուկի ի չսիրած բիսեդկաներում, լրատվամիջոցներում?
Ոնց կարող է կապ չունենալ, եթե իմացել է, ու ոչ մի միջոց չի ձեռնարկել դա կանխելու համար? Չէ որ հանդիսանում էր պատերազմող երկրի ղեկավարը և գլխավոր հրամանատարը?
Ինչա, Վանոն իրա ընկերը չէր, Հրանտ Բագրատյանը իր հետ ոչ մի կապ չուներ? ՀՀՇ-ի հետ էլ կապ չուներ?
Փաստերն այնքան շատ են, որ թվարկելու համար օրեր են պետք: Այլ հարց է, որ տվյալ փաստերը չեն քքնվել, դրանց ընթացք չի տրվել, մի մասն էլ բարդվել է սրա-նրա վրա: Հիմա ինչ?
Եթե տանը (գյուղում, մարզում, երկրում) հանցագործություններ են կատարվում և ղեկավարն իմանալով միջոցներ չի ձեռնարկում, ինքն ըստ ինքյան, եթեոչ գլխավոր մեղավոր, ապա հանցակից չի դառնում?
Էջանիշներ