User Tag List

Էջ 49 977-ից ԱռաջինԱռաջին ... 394546474849505152535999149549 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 721 համարից մինչև 735 համարի արդյունքները՝ ընդհանուր 14645 հատից

Թեմա: Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

  1. #721
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Ընգեր ջան, թարգեք: 700.000 չէ ուզում ա մի միլիոն գնացած լիներ, ու փող ուղարկեր, կարո՞ղ ա փող էինք ուտում: Հո դուք փորձանք չե՞ք; Էտ փողի դիմաց բան կար առնելու, որ առնում ու ուտում էինք: Բլոկադայի պայմանենրում ի՞նչ էինք լափելու: Հրանտ Բագրատյնաը միակ նորմալ տնեսագետ վարչապետն ա եղել մինչև հիմա, որ հակսցավ, որ եթե հողը արագ չսեփականշնորհեն ուտելու բան չենք ունենալու: Գյուղատնտեսությունն էլ Հայաստանում մի քանի անգամ ավելի բարձր մակարդակի վրա է, քան մնացած բոլոր ԱՊՀ երկրներում: Մուտիտներ մի արեք…

  2. #722
    Մշտական անդամ Koms-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Գրառումներ
    492
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Նկատելեք, էսօր ռուսական կայքէջերում ոչ մի ինֆո չկա ՀՀ նախագահի այցի մասին Վրաստան: Երեւի մեզ էլ խանդող կա, հա?
    Life is too short...

  3. #723
    անծանոթուհի murmushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,168
    Բլոգի գրառումներ
    20
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    երկար մտածում էի, որտեղ տեղադրել այս հոդվածը, համապատասխան բաժին չգտա, չնայած կարծում եմ մարտի է-ի ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի ու նրա սահմռկեցուցիչ "բացահայտումների" արձագանքների մասին արժի առանձին թեմա բացել
    Բողոքի ակցիան գլխավոր դատաբժշկի դեմ անցավ ոչ այդքան խաղաղ

    19:42 • 14.10.08

    Այօսր «Հատուկ գունդ» երիտասարդական նախաձեռնության անդամ Շահանե Հակոբյանը մեզ տեղեկացրեց, որ կեսօրին իրենք ակցիա են կազմակերպել ՀՀ դատական բժշկության հանրապետական գիտա-գործնական կենտրոնի մոտ: Նրանց ակցիան եղել է լուռ և առանց վանկարկումների: Հիշեցնեմ, որ գլխավոր դատաբժիշկ Շոթա Վարդանյանը հայտարարել էր, թե մարտի մեկի հանձնախմբի պատրաստած տեսանյութում երևացող ծնոտը ոչ թե մարդու է, այլ խոճկորի, ինչն էլ առիթ է հանդիսացել ,որ «Հատուկ գունդը» հանդես գա նման նախաձեռնությամբ:

    Երտասարդները ձեռքներին ունեցել են 2 պաստառ, նրանցից մեկի վրա գրված է եղել «Չհամարձակվեք պղծել անմեղ զոհերի հիշատակը», իսկ մյուսի վրա պատկերված է եղել Սերժ Սարգսյանը սրբի շորերով, իսկ ներքևում Շոթա Վարդանյանը խոճկորի քթով, իսկ ներքևում գոճիներ: Երիտասարդները ցանկացել այդ պաստառները հանձնել գլխավոր դատաբժիշկ Շոթա Վարդանյանին: Սակայն, երբ նրանք մոտեցել են կենտրոնի դարպասներին, պահակը, տեսնելով այդ պաստառները և իմանալով եղելությունը, ասել է, որ 17 տարի է, որ ճանաչում է Շոթա Վարդանյանին և համոզված է, որ նա կատակել է։ Սա առաջացրել է ներկաների ծիծաղը:
    Այնուհետև, երբ «Հատուկ գնդի» ներկայացուցիչները ցանակացել են մտնել շենք, մի երիտասարդ քաշքշել է նրանց և ասել է, որ նրանք հեռանան։ Այդ ժամանակ, երբ «Հայկական ժամանակ» թերթի թղթակից Սյուզաննա Պողոսյանը փորձել է նկարել երիտասարդին, վերջինս փորձել է խոչընդոտել լրագրողի աշխատանքը և, խլելով լրագրողի ձայնագրիչը,մտել է շենք:

    «Երիտասարդի բռնի գործողությունների հետևանքով վնասվել է Սյուզաննայի ձեռքը»,- նշեց Շահանե Հակոբյանը: Ի դեպ, այդ երիտասարդը չի ներկայացել: Բակում հավաքված բժիշկներն ասել են, որ չեն ճանաչում այդ երիտասարդին: Քիչ անց շենքից դուրս է եկել հավաքարարը և ձայանգրիչը հետ է վերադարձրել, երբ նրան հարցրել են, թե ով է այն իրեն տվել, հավաքարարը պատասխանել է, որ աստիճանների վրա ձայնգրիչն իրեն է տվել քննիչը և ասել է տար տուր այն երեխաներին:

    Ինչպես նշեց Շահանե Հակոբյանը, երբ իրենք այնտեղ կանգնած են եղել, հանկարծ հայտնվել են ոստիկանները, նրանցից Արտյոմ Հակոբյանն ասել է, որ այս պաստառները չեն կարող հանձնել Շոթա Վարդանայնին և հենց այդ պահին շենքից դուրս է եկել գլխավոր դատաբժիշկ Շոթա Վարդանյանը և կանգնել շենքի մուտքի մոտ: Այնուամենայնիվ, երիտասարդներին հաջողվել է պաստառները հանձնել բժիշկներից մեկին, որ փոխանցեն Շոթա Վարդանյանին: Դրանք հանձնելուց հետո ոստիկանները հավաքվածներին խորհուրդ են տվել հեռանալ, որից հետո նրանք կրնկակոխ հետևել են երիտասարդներին մինչև Շրջանայինի անցում:

    Tert.am.
    Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ

  4. #724
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Նիկոլ Փաշինյան. «Հեղափոխությունը Հայաստանում օրինականությունը վերականգնելու միակ տարբերակն էե

    Մարտի 1-2-ի իրադարձություններից հետո հետախուզման մեջ գտնվող` «Հայկական ժամանակե օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը բացառիկ հարցազրույց է տվել «Ազատությունե ռադիոկայանին.

    Հարց. - Դուք ընդհատակում եք, բայց ձեր հոդվածներից երեւում է, որ տեղյակ եք Հայաստանի քաղաքական զարգացումներին: Դուք հայտարարել էիք հեղափոխության մասին: Ի՞նչ եղավ այդ հեղափոխությունը` հետաձգվե՞ց, լռվեց-մնա՞ց, թե՞ այժմ շարունակվում է:

    Նիկոլ Փաշինյան. - Իմ կարծիքով, հեղափոխության հետ ոչ մի վատ բան տեղի չի ունեցել: Ընդհակառակը, վերջին 9 ամիսները ցույց տվեցին, որ Հայաստանում օրինականության, սահմանադրական կարգի, ժողովրդի իշխանության վերականգնման ոչ հեղափոխական բոլոր միջոցները սպառված են:

    Վերցնենք թեկուզ տեղական ինքնակառավարման մարմինների վերջին ընտրությունները: Դրանցից բխող եզրակացությունը մեկն է` ժողովուրդը, որին պատկանում է իշխանություն ձեւավորելու բացառիկ սահմանադրական իրավունքը, զրկված է այդ իրավունքի իրացման ազատությունից եւ հնարավորությունից:

    Ու հեղափոխությունը այդ ազատությունը վերականգնելու, Հայաստանում օրինականություն հաստատելու միակ տարբերակն է:

    Ի դեպ, հենց այս համատեքստում եմ դիտարկում ընդդիմության վերջին 8 ամիսների մարտավարությունը: Համաժողովրդական շարժումը զերծ մնաց կոշտ քայլերից` ինչ-որ իմաստով իշխանություններին շանս տալով ապացուցել, որ առանց հեղափոխության, այսինքն` առանց գործող իշխանությունների հեռացման հնարավոր է երկրում հաստատել օրինականություն, վերականգնել քաղաքացիական իրավունքները, խոսքի ազատությունը, ազատ տնտեսական մրցակցությունը: Բայց հենց իշխանությունը իր գործողություններով ապացուցեց, որ հեղափոխությունը օրինականության հաստատման միակ տարբերակն է:

    Եվ ի դեպ, ուզում եմ ընդգծել, որ հեղափոխությունը մեր հանրության միասնականության վերականգնման միակ ճանապարհն է նույնպես, որովհետեւ Հայաստանի բոլոր քաղաքացիները կարող են միասնական լինել միայն այն դեպքում, երբ բոլորի համար գործում է նույն օրենքը, այդ օրենքը բոլորի համար գործում է նույն չափով:

    Ինչ խոսք, մեր հեղափոխությունը պետք է լինի թավշյա, անարյուն, խաղաղ, բայց սա ոչ միայն, ավելի ճիշտ` ոչ այնքան ընդդիմությունից, որքան իշխանությունից է կախված:

    Հարց. - Հայտնի է, որ դուք մեղադրվում եք «Մարտի 1»-ի մայր գործով` սպանությունների եւ այլ հանցագործությունների մեջ: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ մեղադրանքներին, պատրաստվո՞ւմ եք արդյոք դատարան ներկայանալ:

    Ն. Փ. - Ես համարում եմ, որ մարտի 1-ին զոհվել են իմ եղբայրները, որոնց կորուստը անձնական կսկիծ ու ողբերգություն է ինձ համար, եւ ես ինձ պարտավորված եմ զգում այդ մարդկանց հիշատակի առաջ:

    Այո, իշխանությունները մեզ մեղադրում են սպանություններով զուգորդված զանգվածային անկարգություններ, այսինքն` մարտի 1-ի սպանությունները կազմակերպելու մեջ: Սա մի աննախադեպ իրավական աբսուրդ է, որովհետեւ այդ մեղադրանքը ենթադրում է, որ սպանությունների անմիջական կատարողները ոչ միայն բացահայտված են, այլեւ ապացուցված է, որ նրանք գործել են ընդդիմության հրամանով:

    Ինչ վերաբերում է իմ` ազատության մեջ, ընդհատակում կամ բանտում լինելուն, դրանք, անկեղծ ասած, ինձ համար ոչ թե կենցաղային իրավիճակներ են, այլ պայքարի եղանակներ: Այսքան ժամանակ ես ընդհատակում եմ, քանի որ կարծում եմ, որ մի ինչ-որ պահի իմ հայտնվելը հանրահավաքի հարթակում կարող է ուղղակի անհրաժեշտ լինել համաժողովրդական շարժմանը` շատ անհրաժեշտ: Եթե տեսնեմ, որ նման անհրաժեշտության հնարավորությունը սպառված է, առանց սեթեւեթանքի կընտրեմ բանտը` որպես պայքարի հերթական հանգրվան:

    Եվ ի դեպ, բազմաթիվ հռչակավոր գործիչներ երկար տարիներ անց են կացրել բանտում` հանուն ժողովրդի հաղթանակի: Բայց ո՛չ բանտը, ո՛չ ընդհատակը, ո՛չ ազատությունը քաղաքական գործչի համար ինքնանպատակ լինել չեն կարող:

    Եվ այսքան ժամանակ ընդհատակում գտնվելով` ես խնդիր ունեի նաեւ ապացուցելու, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, ոստիկանությունը ամուլ կառույցներ են եւ ի վիճակի չեն ինտելեկտուալ մրցակցության ու պայքարի:

    Եվ ի դեպ, եթե մարդիկ լսեն մի օր, որ ինձ ձերբակալել են, թող իմանան ուրեմն, որ ես եմ այդպես ցանկացել, ցանկացել եմ պայքարս շարունակել բանտում:

    Հարց. - Կարծիք կա, թե քաղբանտարկյալներին ազատ արձակելով հնարավոր է հանել հասարակության մեջ առկա լարվածությունը: Համաձա՞յն եք արդյոք: Եթե այո, ապա ինչո՞ւ իշխանությունները չեն գնում լարվածության թուլացման:

    Ն. Փ. - Անկեղծ ասած, ինձ զարմացնում են բոլոր այն տեսակետները, որ քաղբանտարկյալների ազատ արձակումը համարում են իշխանության անելիք: Մենք պետք է հասկանանք, որ իշխանությունը քաղբանտարկյալներին ազատ կարձակի, եթե այլ տարբերակ չունենա, այսինքն` այլընտրանք չունենա: Իսկ իշխանությանն այդ այլընտրանքից զրկելը Հայ ազգային կոնգրեսի անելիքն է, համաժողովրդական շարժման անելիքը:

    Եթե իշխանությունը մեր ընկերներին բանտում պահելու հնարավորություն ունի, ուրեմն` մենք նրան տվել ենք այդ հնարավորությունը: Ես մեր շարժման բոլոր մասնակիցներին, համակիրներին կոչ եմ անում քաղբանտարկյալների ազատության հարցը դիտարկել հենց այս տեսանկյունից:

    Ինչ վերաբերում է միջազգային հանրությանը եւ Եվրոպայի խորհրդին` այն ոչ թե սկզբունքներ է պաշտպանում, այլ արձագանքում է ուժերի հարաբերակցությանը: Եթե շարժումը ուժեղ լինի ու հետեւողական, միջազգային հանրությունը կաջակցի, կպաշտպանի միջազգային իրավունքի նորմերը: Եթե շարժումը երկչոտություն ու հարմարվողականություն ցուցաբերի, միջազգային հանրությունը կմոռանա մարդու իրավունքների, միջազգային կոնվենցիաների, հռչակագրերի մասին: Սա պարզ իրողություն է, եւ ես կարծում եմ, որ մենք բոլորս պետք է ելնենք հենց այս ճշմարտությունից:

    Աղասի Ենոքյան
    Աղբյուր՝ azatutyun.am

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  5. #725
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Ճիշտ ա ասում: Համաձայն եմ այս հարցազրույցում Նիկոլի արտահայտած յուրաքանչյուր մտքի հետ:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  6. #726
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը

    մի րոպե, էս ինքը "Ազատություն"-ով խոսացել ա՞
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  7. #727
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Հա, Հայկո ջան

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  8. #728
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    բա հիմա ԱԱՆ-ը չի կարա՞ լրագրողներին բռնի ու հարցնի ինքը որտեղ ա
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  9. #729
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    45
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Հայաստանի նման կիսախարխուլ պետությանը հեղափոխություններ ու հեղաշրջումներ պետք չեն: Հեղափոխությունը համարյա պատերազմի նման է սկսվում է բայց ավարտվում է շաաաատ ուշ: Օրինակները աչքներիս առաջ են ` Վրաստան, Ուկրաինա, որ Ռադա ամեն 3 ամիսը մեկ ցրում հավաքում են, ու վերջապես 98 թիվը.. թե ինչ դեպքեր դրան հաջորդեցին ինքներդ գիտեք:

  10. #730
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մեջբերում H.a.y.k.o.-ի խոսքերից Նայել գրառումը
    բա հիմա ԱԱՆ-ը չի կարա՞ լրագրողներին բռնի ու հարցնի ինքը որտեղ ա
    Կարծում եմ, որ դրա համար լրագրողներն առնվազն պիտի իմանան տեղը

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  11. #731
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայաստանի նման կիսախարխուլ պետությանը հեղափոխություններ ու հեղաշրջումներ պետք չեն: Հեղափոխությունը համարյա պատերազմի նման է սկսվում է բայց ավարտվում է շաաաատ ուշ: Օրինակները աչքներիս առաջ են ` Վրաստան, Ուկրաինա, որ Ռադա ամեն 3 ամիսը մեկ ցրում հավաքում են, ու վերջապես 98 թիվը.. թե ինչ դեպքեր դրան հաջորդեցին ինքներդ գիտեք:
    Ճիշտ ես. մեզ հեղափոխություն պետք չի, մեզ ընտրություններ են պետք: Ու մենք պայքարում ենք իրականում ընտրությունների համար՝ ընտրելու իրավունքի:

  12. #732
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայաստանի նման կիսախարխուլ պետությանը հեղափոխություններ ու հեղաշրջումներ պետք չեն: Հեղափոխությունը համարյա պատերազմի նման է սկսվում է բայց ավարտվում է շաաաատ ուշ: Օրինակները աչքներիս առաջ են ` Վրաստան, Ուկրաինա, որ Ռադա ամեն 3 ամիսը մեկ ցրում հավաքում են, ու վերջապես 98 թիվը.. թե ինչ դեպքեր դրան հաջորդեցին ինքներդ գիտեք:
    Մեզ պետք է հեղափոխություն, անհրաժեշտ է ավելի քան հաց ու ջուրը: Խոսքը մեր մտքի, մտածելակերպի հեղափոխության մասին է: Ժամանակն է հանել մեր մտքից ստրուկի ու համակերպվողի հոգեբանությունը ու դրա տեղը դնել հաղթողի, թելադրողի հոգեբանությունը: Այդ հեղափոխությունը մենք անում ենք ու կանենք

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  13. #733
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ Է

    ասում է կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը

    - Պարոն Խզմալյան, չնայած ԵԽԽՎ կոշտ հայտարարություններին, չնայած Հայ ազգային կոնգրեսի համառ ջանքերին, Հայաստանում կան քաղբանտարկյալներ: Ինչպե՞ս եք դրան վերաբերվում:

    - Քանի դեռ մեր երկրում կան քաղբանտարկյալներ, մենք բոլորս անազատ ենք: Դա ոչ բոլորն են զգում կամ տարբեր մակարդակի սրությամբ են զգում: Ես ասել եմ, մեր կերած հացը պետք է մեր բկին կանգնի, եթե այս վիճակը շարունակվի: Բայց այս վիճակը շարունակվում է, հասարակությանը սովորեցրել են այդ մտքին, որ` հա, քաղբանտարկյալներ էլ կան, ի՞նչ է եղել, կաշառակերություն էլ կա, դե, մարդասպանություն էլ կլինի: Մենք ունենք այնքան ազատություն, որքան կարող ենք պաշտպանել: Սա պատերազմ է: Պատերազմից հետո մենք ունենում ենք այնքան կենսական տարածք, որքան կարող ենք զենքի ուժով պաշտպանել, ազատագրել: Մենք ապրում ենք մենաշնորհների երկրում, որտեղ մենաշնորհված է տնտեսությունը, քաղաքականությունը, դիվանագիտությունը, մշակույթը: Քայլ առ քայլ, կաթիլ առ կաթիլ, շունչ առ շունչ մեր հայկական աշխարհի օդը փչանում է, ազատության տարածքը` նվազում, կտրվում է, եւ ամենատագնապալին այն է, որ երբ դա կատարվում է դանդաղ, մարդիկ չեն զգում դա, ինչպես, օրինակ, գազով թունավորվելու դեպքում մարդիկ չեն զգում` ինչպես են թունավորվում, ինչպես են զրկվում օդից: Երբ դա կատարվում է արագ, պայթյուն է տեղի ունենում, բայց հմուտ դահիճները անում են դա դանդաղ, որ մարդիկ չզգան: Եւ ես վախենում եմ, որ մենք հենց այս վիճակում ենք:

    - Դուք արտակարգ դրության օրերին մի խումբ մտավորականներով հանդիպում էիք ունեցել Սերժ Սարգսյանի հետ, եւ որոշակի ակնկալիքներ կային այդ հանդիպումից: Այդ ակնկալիքներն արդարացա՞ն:

    - Այդ օրերին ցանկացած նորմալ մարդ ասում էր եւ զգում էր նույնը: Եւ ես կարծեցի, որ այդ ճգնաժամային պահին մենք պետք է հանդես գանք առաջարկություններով` այդ ողբերգությունից եւ փակուղուց դուրս գալու ուղղությունների վերաբերյալ: Մենք առաջարկել էինք անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին, անցկացնել արտահերթ եւ մաքուր ընտրություններ, (ես հիմա էլ եմ կարծում, որ դա պետք է), առաջարկել էինք ստեղծել ազգային անկախ եւ լիազորված հանձնաժողով` մարտի 1-ի սպանությունների հետաքննության համար, եւ առաջարկել էինք Հանրային հեռուստատեսության խորհրդի անդամների փոփոխություն անել: Ամենածանրը իրականում այն է, որ մեզ ստիպում էին մնալ դիահերձարանում: Ոչ մի դուռ, ոչ մի պատուհան չէր բացվում: Սերժ Սարգսյանն ուղղակի լսեց մեզ, եւ այդքանով ամեն ինչ ավարտվեց: Մեր հարաբերությունները հիմա նման են սառը պատերազմի: Հիմա մեր հասարակությունը եւ իշխանությունը գտնվում են տարբեր բարոյահոգեբանական եւ արժեքային համակարգերում, եւ ձեւանալ, որ դա այդպես չէ, չի ստացվի: Եւ դա է պատճառը, որ վերքը չի սպիանում, որովհետեւ իրենք չեն ընդունել իրենց մեղքը: Մարտի 1 սարքելով` նրանք սումգայիթացրեցին Երեւանը:

    - Այսօր շատերը կարծում են, որ այս իշխանություններին հեռացնելու համար պետք է գնալ արագ գործողությունների, շատերը պնդում են, որ պետք է գործը հանդարտ անել: Ձեր կարծիքով, ի՞նչ գործողություններ են անհրաժեշտ:

    - Իրավիճակը հեղափոխական է: Անտեսել դա կարող է միայն կույր մարդը: Եթե դրան գումարվի նաեւ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը քաղաքականություն, կարծում եմ` դա կբերի քաղաքացիական անհնազանդության, որովհետեւ շատերի համար, այդ թվում նաեւ ինձ, անասելի դժվար, անտանելի, անընդունելի, ծանր կլինի ապրել մի երկրում, որը ղեկավարվում է նման եղանակով: Դա կնշանակի` մեր երկիրը էլ ավելի խոր անդունդում է, քան մեզ թվում է հիմա: Մարդիկ, ովքեր Շարժման ներսում որոշում են Շարժման մեծությունը կամ արագությունը, պետք է շատ ու շատ վերլուծություններ անեն:

    - Պարոն Խզմալյան, հոկտեմբերի 17-ին տեղի է ունենալու Հայ ազգային կոնգրեսի հերթական հանրահավաքը: Ի՞նչ կարող է տալ այդ հանրահավաքը կամ, ընդհանրապես, հանրահավաքները:

    - Երկրում տեղի ունեցավ դասակարգային հեղաշրջում: Հիմա իշխող դասակարգը ցանկացած գնով փորձում է պահել իր իշխանությունը: Իշխող դասակարգն ունի իր տնտեսական շահերը: Նրանք փորձում են հասարակությունը հարմարեցնել իրենց շահերին, դարձնել մեզ սպառող, սպասարկող, հարկատու: Ինչո՞ւ եմ ես այդքան կարեւորում արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Մեր խորհրդարանը մեծահարուստների, բիզնեսմենների ակումբ է: Ինչո՞ւ են կարեւոր հանրահավաքները, ինչո՞ւ են ընդհանրապես հավաքվում մարդիկ: Իրենք չունեն ներկայացվելու այլ ձեւ: Նորմալ երկրում` հին Հունաստանից մինչեւ Բուրկինա Ֆասո, խորհրդարանները ստեղծված են մի պատճառով` մարդկանց շահերը ներկայացնելու համար: Մեր խորհրդարանում 5 տոկոսի շահերը ներկայացված են 95 տոկոսով: 95 տոկոսի շահերը, լավագույն դեպքում, 5-10 պատգամավորներ են հնչեցնում: Սա այնքան աննորմալ է, որ, բնականաբար, հանրահավաքները կշարունակվեն, եւ պայքարի այդ ձեւը կշարունակվի: Երկու հրապարակ կար Երեւանում` իշխանական` դա Հանրապետության հրապարակն էր, եւ Ազատության, որը ժողովրդի հրապարակն էր: Իզուր չէ, որ հիմա Ազատության հրապարակը անազատության մեջ է, որովհետեւ դա միստիկական նշանակություն ունի: Այն հանգամանքը, որ այնտեղից հանվել են պոեզիայի եւ երաժշտության արձանները, նույնպես միստիկական նշանակություն ունի: Մեր երկրում, մեր կյանքից բացակայում է պոեզիան, երաժշտությունը, բացակայում է ազատությունը: Այն գտնվում է երկաթե վանդակում: Ուղղակի պետք է բաց աչքերով նայել մեր շուրջը, կարող ենք միայն պատուհանից նայել, տեսնել` ինչ են արել մեր երկիրը: Այնպես որ, հանրահավաքներն անխուսափելի են: Եթե փակվի եւս մի հրապարակ, մարդիկ կհավաքվեն ստորգետնյա անցումներում, Մատենադարանում եւ այլուր, ինչպես 88-ին: Դա անհնար է կասեցնել: Ջուրը իր համար տեղ կգտնի: Ժողովուրդը ջուր է: Դու կարող ես ջուրը ծեծել, կարող ես բաժակի մեջ լցնել եւ փոթորիկ սարքել, կարող ես եռացնել այդ ջուրը, գոլորշիանա, բայց, միեւնույն է, ջուրը վերադառնալու է, դառնալու է ջուր: Դրանք ֆիզիկայի ու հասարակության օրենքներն են: Դրանք նույնն են: Մարդիկ, ովքեր չեն հասկանում դա եւ փորձում են սառեցնել, գոլորշիացնել, ֆիզիկա երեւի չեն անցել դպրոցում: Ոչինչ դրա հետ անել չես կարող: Այս իշխանության բոլոր լուծումները ժամանակավոր են:

    Հայկական Ժամանակ

    Ավելացվել է 50 վայրկյան անց
    Իսկական մտավորականի դասական օրինակա Տիգրան Խզմալյանը
    Վերջին խմբագրող՝ Երվանդ: 17.10.2008, 14:05: Պատճառ: Գրառման ավելացում

  14. #734
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    45
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճիշտ ես. մեզ հեղափոխություն պետք չի, մեզ ընտրություններ են պետք: Ու մենք պայքարում ենք իրականում ընտրությունների համար՝ ընտրելու իրավունքի:

    Լրիվ համաձայն եմ: Իշխանափոխություն պետք է կատարել ընտրությունների միջոցով: Այլ հարց է, որ պետք է նստել ու մտածել թե ընտրությունների ժամանակ կեղծումների ու ավազակության դեմը ոնց է պետք առնել: Անելանելի իրավիճակներ չեն լինում ու ինձ շատ հետաքրքիր էր, թե նախագահական ընտրությունների ժամանակ ՀՀՇ-ն ինչ մեթոդներով է պայքարելու ընտրակեղծիքների դեմ, քանի որ իրեն շատ լավ հայտնի են այդ ձևերը: Պարզվեց ոչ մի ձևի:
    Վերջին խմբագրող՝ ministr: 17.10.2008, 14:09:

  15. #735
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Լրիվ համաձայն եմ: Իշխանափոխություն պետք է կատարել ընտրությունների միջոցով: Այլ հարց է, որ պետք է նստել ու մտածել թե ընտրությունների ժամանակ կեղծումների ու ավազակության դեմը ոնց է պետք առնել: Անելանելի իրավիճակներ չեն լինում ու ինձ շատ հետաքրքիր էր, թե նախագահական ընտրությունների ժամանակ ՀՀՇ-ն ինչ մեթոդներով է պայքարելու ընտրակեղծիքների դեմ, քանի որ իրեն շատ լավ հայտնի են այդ ձևերը: Պարզվեց ոչ մի ձևի:
    Դու նստի մտածի բարեկամս, իսկ մենք արդեն սկսել ենք դեմն առնել ու դեմն առնելու ենք, ու պայքարելու ենք այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանում չի ձևավորվել օրինական իշխանություն:

Էջ 49 977-ից ԱռաջինԱռաջին ... 394546474849505152535999149549 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Խաղեր. քննարկումներ թեմայից դուրս
    Հեղինակ՝ Gevorg, բաժին` Խաղեր
    Գրառումներ: 428
    Վերջինը: 16.10.2022, 18:51
  2. «Կրոն» բաժնի թեմաներից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Ներսես_AM, բաժին` Կրոն
    Գրառումներ: 2378
    Վերջինը: 08.01.2021, 09:04
  3. «Անեկդոտներ» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 97
    Վերջինը: 24.06.2020, 01:19
  4. «Ճարտարապետություն» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Mephistopheles, բաժին` Ճարտարապետություն
    Գրառումներ: 249
    Վերջինը: 10.07.2018, 18:46
  5. Առանձին թեմաներից դուրս գրական քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 233
    Վերջինը: 28.07.2017, 11:36

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •