Ես հանուն ՀԱԿ-ի՝ կերակրատաշտից օգտվելու մանդատների մոբիլիզացվելու ցանկություններ չունեմ: Չնայած ՀԱԿ-ի անդամները կարող են ներկայացնել, թե նպատակները վեհ են ու պայծառ, և արդար են ինչպես «բարի լոտո»-ն: Մյուս կողմից էլ, իմ տպավորություններով, Լևոնն էլ մի այնպես բուռն ցանկություններ չունի ինձ ու իմ նմաններին մոբիլիզացնելու: Թե չէ ըստ երևույթին նորից ստիպված պիտի Չարենց կարդա ու կրակն ընկի իր հավաքած ժողովրդի ձեռը: Իսկ այսպես լավ է՝ ծափահարող ու «Լևոն Նախագահ» գոչող անմեղ ու անշառ զանգված, հաջորդ դասախոսությունը տեղի կունենա այսինչ օրը, այսինչ ժամին, բարի երթ: Ես վաղուց ասել եմ, այս վիճակը ծերուկին դուր է գալիս, նա բավարարում է սեփական ամբիցիաները, թքած ունի սաղիս վրա: Պատահական չի, որ դասախոսությունների մեծ մասը նվիրված են Հայաստանի նորագույն պատմությանը ու իր չկայացած հաղթանակին: Նա 4 տարի է դասախություններով փորձում է ապացուցել բոլորին, որ ինքն է հաղթել ընտրություններում, բայց իրենից գողացել են նախագահի պաշտոնը: Ու քանի որ ինքը՝ մեծագույն դիվանագետը չի դարձել նախագահ, ապա էլ ուրիշ ոչ ոք չի կարող լուծել Հայաստանի առջև ծառացած խնդիրները ու մենք շուտով բոլորով կգլորվենք անդունդը, հա՜ հա՜ հա՜ (Fantomas): Բայց դե մի կողմից էլ հանկարծ ու մի հրաշքով նախագահ դառնա ու այն պրոբլեմները, որոնց համար նա քննադատում է իշխանություններին, մնան, ինչ խայտառակ բան կստացվի, ստիպված նույն ինքաարդարացնող դասախոսությունները պիտի ամեն ամիս կրկնի հեռուստացույցով: Որևէ նոր պետական ծրագրե՞ր, նոր գաղափարնե՞ր... մոռացեք:
Էջանիշներ