Չէ չունեմ: Իսկ ինչի՞ չունեմ: Քանի որ ակտիվ քաղաքական գործունեությամբ չեմ զբաղվում ու ավգյան ախոռները մաքրելու պատասխանատվություն ու պատրաստակամություն վրաս հրապարակյին չեմ վրեցրել: Բայց, որպես քաղաքացի, ինձ իրավունք եմ վերապահում էտ պատասխանատվությունը վերցրածներից պահանջել, որ պատրաստակամորեն կատարեն հրապարակային խոսք տվածը: Իսկ եթե տեսնում եմ, որ հրաժարվում են պատասխանատվությունից, ապա ինձ իրավունք եմ վարապահում գոնե քննադատել:
Բիձա (06.09.2011)
Կարա՞նք չփորձենք: Ասենք չենք ուզում փորձել: Կամ էլ գտնում ենք որ ի վիճակի չենք: Կամ էլ ցանկություն չունենք: Կամ է թոփալ ենք, քոռ ենք, խուլ ենք ...... կարճ ասած ինվալիդ ենք .... Ու էսքան բանը իմանալով, քեզ, կամ մեկ ուրիշին խոսք չեն տվել, որ շարժում-մարժում ենք անելու, 15 կետ մեջտեղ չենք բերել, ցեցը ոչ մեկի ջանը չենք քցել, հետո էլ մուղամով մոռացության չենք մատնել մեր պահանջները:
Elmo (16.05.2011)
Բայց ես լրիվ լուրջ էի հարցնում։
Շարժումը կաղում է ոչ թե ժողովրդի պասիվության պատճառով, այլ այն պատճառով, որ շարժման առաջնորդները սեփական կամքն ու ցանկությունները փաթաթում են իրենց հետևորդների վզին որպես միակ ու գորագույն ճիշտը՝ շահարկելով այն, թե՝ բացի մեզնից ուրիշ ոչ ոք բան չի անում, մենք սենց ենք անում, ուզում ես ուզի, չես ուզում՝ գնա դու արա, բաաաայց... Աստված չանի, մեկը ասի հանկարծ՝ արա, էս ինչ եք անում.... սկսվում ա, մենք մեզ պատռելով (իբր) պայքարում ենք բոլորիս լավ ապագայի համար, իսկ դուք...ինչպես չեք ամաչում։
![]()
Տրիբուն (15.05.2011)
Ի դեպ նայեք: Ուղղակի հանճարեղ ա.
Այ էսպես էլ պահանջում ենք ՀԱԿ-ից: Ի՞նչ ենք պահանջում... Եսիմ: Էդ կարևոր չի, կարևորը պահանջատեր լինելն ա:
Չէ, սխալ չհասկանաք: ՀԱԿ-ից պետք ա պահանջել: Ու հատկապես պահանջելու բարոյական իրավունք ունեն իր համակիրներն, ընտրողները, այս տարիներին իր հետևից գնացողները: Բայց դե ուզած պահանջ պետք ա ոչ միայն էմոցիոնալ հարթությունում լինի, այլև տրամաբանական:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Այս պահին թեմայում են 7 հոգի. (0 անդամ և 7 հյուր)
Էջանիշներ