Quyr Qery (21.03.2011)
Quyr Qery (21.03.2011)
Կապրենք կտեսնենք միշտ էլ կա Մեֆ ջան, հատկապես որ բան չմնաց տեսնելուն: Ուղղակի վախենում եմ, որ իմ կողմից շատ սիրված մարդիկ նույնիսկ ակնհայտը տեսնելով կսկսեն ապացուցել հակառակը, քանի որ տենց կասի Լևոնը: Էտ կլինի էն ժամանակ, երբ ԱԺ ընտրություններից հետո հրապարակային ընդդիմությունը երկխոսության արդյունքում կդառնա պառլամենտական ընդդիմություն, ու դա կանվանի պայքարի հերթական հանգրվան, ապեր, ու լիքը մարդ էլի սիրով ու հավատով կասի որ Լևոնը մեծ քաղաքական գործիչ էր:
Իսկ էսօրվա իրականությունը շատ պարզ ա Մեֆ ջան: Սերժի համար ժողովուրդը կթու կով ա, որին մինչև ծծերը ցամքելը պետք ա կթել, իսկ Լևոնի համար ժողովուրդը տամագոչի ա - կնոպկեն սեղմում ես՝ գալիս ա հանրահավքի, սեղմում ես՝ գնում ա տուն, սեղմում ես՝ մի հատ էլ գալիս հանրահավքի, մի քիչ ուժեղ ես սեղմում՝ լիքը մարդով ա գալիս հանրահավաքի ու լիքը մարդով ա տուն գնում:![]()
davidus (22.03.2011)
Ապեր, ես քեզ կոնկրետ ասում եմ ինչ ա լինելու: Որ ուրիշ բան լինի, էն ժամանակ կմտածենք, թե ինչ մտածենք
Իսկ էս ժողովուրդը հազար տարի թուրքի լծին ա դիմացել, ո վերջում էլ դաշնակների քավորությամբ գնաց երիտթուրքերի հետ երկխոսելու, որ կթու կովին, էլ չկթեն, ուղարկեն սպանդանոց:
Ապեր, մեր ժողովուդրը բեզռազմեր կթու կով ա, պամելա ծիծիկներով: Դիր ու կթի, ինչքան կարաս: Պրիտոմ, ցեղական կով ա, քան որ լաաաավ կթվելուց հետո, մուուուու ասելով գնում ենք Լևոնի մոտ տամագոչի աշխատելու:
Բիձա (22.03.2011)
ապեր ես ասում եմ երկիրը վարի ա գնում, դու ասում ես ԱԺ մանդատի համար ա էս ամեն ինչը… մենք տեսել ենք երկիրը ոնց ա քանդվում, մի անգամ չի որ եղել ա… ոչ մի բանը հավերժ չի, կթու կովն էլ, կնոպկեն էլ… էս վիճակը մենակ ընտրություններով կարա դզվի ու դու արդեն ասում ես որ ընտրություններն արդեն ֆուֆկո ա … ընտրություն որ չեղավ ո՞նց ես իմանալու քո ուզած իշխանությունն ա թե չէ… ընտրությունները որ կեղծեն էլի էս նույն բանն ա լինելու հլը մի բան էլ ավելի վատ…
արդար ընտրությունը բարոյական հարց չի ու ոչ էլ մարդասիրական ակտ ա… էտի ակտուալ անհրաժեշտություն ա, մեզ մոտ արդեն տագնապային անհրաժեշտություն… Սերժը եթե իմանար ընտությունները կեղծելով կարա էս վիճակից դուրս գա հենց վաղն էլ կանի…
այո, որովհետև կամ ինքն ընտրություններով ա գնում, կամ էլ իրան համաժողովրդական ցունամին ա տանում… Լևոնը դաժե ստեղ արդեն բան չի կարա անի…
ապեր, պրոբլեմը ստեղ հակ-ի աժ-ի աթոռը չի, էկոնոմիկան ա, մենաշնորհները, դատական համակարգը, բեսպրեդելն ու կոռուպցիան… էս հարցերն ա որ երկիրն էս վիճակին ա բերել ու եթե էս խնդիրներով լուրջ չզբաղվեն, արդեն կապ չունի թե ով ա ազգային ժաղովում ու ով ա պրեզիդենտը … էսօրվա հրամայականւ ԱԺ-ի աթոռները չեն ոչ էլ պրեզիդենտի պոստը… մենք ավելի էն յան ենք գնացել…Ապեր, տենց էլ լինելու ա: Սերժը էտ վւճակից դուրս գալու համար ընտրություններ ա անելու, կեղծելու ա, ՀԱկ-ին մի քիչ տեղ ա տալու, ու սաղ լավ ա լինելու:
Հույս ունեմ,որ Կուկի նպատակը ինձ վիրավորելը չէր,այլ պարզապես գրածս սխալ ըմբռնելու,անուշադիր կարդալու հետևանքով առաջացած հապշտապ-տղայական-կատակախառը արձագանք:Փորձեմ պարզեցնեմ մտքերս:Եթե մի քիչ խորը մտածենք, կարծում եմ ,շատերը կընդունեն,որ ԱՐՏԱՀԵՐԹ ու ՀԵՐԹԱԿԱՆ ընտրությունները շատ տարբեր բաներ են,ու որ ժողովրդի միջոցով արտահերթ ընտրությամբ իշխանության եկողները մեկ այլ կերպ զգույշ պետք է լինեն,թե չէ-Կիրգիզիայի երկրորդ հեղափոխությունն ու առաջին հեղափոխության հետևանքով նախագահ դարձած Բակիևի գլխապատառ փախուստը Մինսկ-ձեզ վառ օրինակ:
Հիմի եկեք այս կոնտեքստում նայեք ՀԱԿ-ի վերջին հանրահավաքը,համեմատեք նախորդի տասնչորս կետերին, նայեք մյուս հանրահավաքի օրը `երեք շաբաթ հետո միայն, մտածեք Լեվոնի- մենք չենք շտապում- խոսքերի մասին, հիշեք, որ ,թեկուզ թավշյա, հեղափոխությունները սովորաբար լինում են կամ գարնանը, կամ աշնանը,մտածեք շախմատի մասին ու ուշադիր-ուշադիր նայեք օրացույցին:Հենց վերոհիշյալ նկատառումներից ելնելով , ես ենթադրում եմ,որ ՀԱԿ-ը հիմնականում հակված է բարով-խերով հասնի ՀԵՐԹԱԿԱՆ ընտրություններին:
Հիմա ,սրան ինչ կասեք-դժվարըմբռնելի հարցս փորցեմ տարանջատել մի քանի մաս-հարցերի,որոնց պատասխանները,հատ-հատ կամ ընդհանրացված,ցանկալի է ըստ հնարավորինս հիմնավորված,և ոչ թէ [սամ դուռակ],կամ[ իրեն դա պետք չի],կամ հարցին-հարցով սկզբունքով, մի խոսքով,կարգին պատասխաններ եմ ակնկալում ֆորումի բոլոր մասնակիցներից, հատկապես Կուկից,Մեֆից ու Գայլից հետեվյալ հարցերիս...
1 Ձեր կարծիքով,հնարավոր է արդյոք,որ ՀԱԿ-ի շախմատ-բանակցությունները ձգձգվեն մինչև ենքան,որ շատ ուշանան ու հասնեն մինչև աշուն:
2 Հնարավոր է ,արդյոք, որ ՀԱԿ-ը,համառ և երկարատև պայքարի արդյունքում ,ստանալով քաղբանտարկյալներին և ազատ ընտրությունների մորս արև պինդ խոստում,մի գեղեցիկ օր հայտարարի,որ ճիշտը հերթական ընտրությունների գնալն է:
3 Ձեր կարծիքով, ինչպես կզարգանան իրադարձությունները :
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ