Հայաստանին բանի տեղ չդնելու օրինակները բերում ես, պատճառները-ոչ:
Տարածականորեն Հայաստանը շատ փոքր ու գծի պես մի բան է, հետևաբար եթե պրոցեսները գծին զուգահեռ են գնում, ապա վաաբշե չեն հատվելու ու իսկ եթե գծին ուղղահայաց, ապա փոքր շանս կա, բայց ուզողը չկա:

Միայն թուրքերի դեպքում է, որ էդ գծի հաստությունը իրենց բավարար է, դրա համար էլ թփրտում ենք հենց իրենց ձեռքին:

Մնացած քո նշած թուլությունների առումով կասեմ, որ միակ օբյեկտիվը խելքի բացակայությունն է, մնացած ամեն ինչը սուբյեկտիվ են: Խելք ունենայինք վաաբշե էս օրը չէինք ըլնի:

Խոտակերության հետ միասին, նաև Տրիբունի ասած թսիկությունն է մեր հիմնական պրոբլեմը: Դա էլ գալիս է մեր հին ու նոր վարժապետների նաղըլներով կերտված մեր ազգային հոգեբանությունից:
Շրվանզադեն ունի նկարագրած նման դեպքեր իր դեպի թուրք- ռուսական ֆրոնտ ճանապարհորդական նոթերի մեջ: Մի 2 բառով նկարագրեմ:
Իգդիրի կողմերից հայերի նամակ է հասնում թիֆլիս, թե ֆրոնտի գծում քրդերը իրենց վատ են պահում հայերի հանդեպ: Հայ ջոջերն էլ որոշում են երևելի դեմքերի մի կամիսիա ուղարկել տեղում գործին ծանոթանալու: Շիրվանզադեն էլ մեջները, գալիս են:
3000-անոց հայկական գյուղ է: Հայերն ընդունում են հյուրերին, բայց ձեն չեն հանում, գլուխները կախ սպասում են գյուղին նայող քրդի գալուն: Մի կես ժամից գալիս է մի մետր ու կեսանոց այլաանդակ քուրդ իր փոքր շքախմբով ու սրանց հրավիրում ներս զրուցելու: Ոչ մի զիջման չի գնում ու հոխորտում է բոլորի վրա: Շիրվանզադեն նեղված բանակցություններից ու նրանից որ 3000 հայ մի կես- մարդ քրդի ձեռքի խաղալիքն է, դուրս է գալիս տնակից ու մոտենում է իր ձիուն: 2 հայ տղա են մոտենում որ օգնեն հեծնի: Մեկը մյուսին ասում է -ճանաչեցիր՞ -Մյուսը թե -բա ոնց, մեծն Շիրվանզադեն է: Շիրվանզադեն լսում է և հետաքրքրվում, թե դուք դպրոց ունեք, որ տեղյակ եք ինձանից: Սրանք թե, մենք ֆրանսիական "թեքումով" իգական դպրոց էլ ունենք:
Շուտով անարդյունք մյուսներն էլ են դուրս գալիս ու հեռանում են գյուղից: Գիշերում են հարևան գյուղում: Առավոտյան լուր է գալիս, որ գիշերը քուրդը վառել է բոլոր 3000-ին էլ:
Ինչ է, հայ պատմաբանները չգիտեն այս փաստերը, կամ , չգիտեն, որ հայերը քրդերի մոտ օգտագործվել են որպես սահնակ կամ սայլ քաշող անասուն՞: Ինչի մինչև հիմա նրանցից որևէ մեկը քաջություն չի ունեցել մեր այս անծայրածիր հարմարվողականության փաստերը առաջ բերելու՞:

Տաբու է՞:
Առաջին փառապանձ դարերից հետո նաև Էս պատմության տերն ենք ու պետք է իրերն իրենց անուններով կոչենք ոչ միայն ներկա դեմքերի, այլ մեր էության առումով:
Եթե ուզում ենք պետություն ունենալ, ապա պետք է բարի լինենք ծանոթանալ մեր դիագնոզին, ինչքան էլ այն դաժան կլինի ու բուժվել:
Չենք ուզում, հարց չկա:
Բայց թարգենք գլուխ գովալն ու իրար երազներ պատմելը:

Էջանիշներ