Rammer-ի խոսքերից
Մեեեեֆֆֆֆ????Վեռ առ յու? Կարդացի քեզ հիշեցի: Էս վերջերս մի բան էիր գրել, որ պայքարը ուրիշ ուղով պետք ա գնար....Ժամանակ չէր լինում պատասխանելու: Հոդվածի հեղինակը իմ տեղը դա կանի:
ՄԱՐԴ ԼԻՆԵԼ
Երբ իշխանության ընթացքը հակասում է ժողովրդի ցանկություններին, երազանքներին, ավանդույթներին, ապա հաստատվում է բռնապետություն: Բռնապետությունն ուղղակի կամ անուղղակի ղեկավարվում-ուղղորդվում է դրսիցª ուրիշ պետության, քաղաքակրթության, մշակութակիրների կողմից, որոնց քաղաքական ուղին հարթելու համար էլ հաստատվում է: Օրինակ` Ֆաշիստական օկուպացիայի արդյունքում հաստատված պոլիցայական կամ բոլշեւիկյան օկուպացիայի խորհրդային ռեժիմները սովորական բռնապետություններ էին, որոնց թշնամին Մարդն էր, իսկ դաշնակիցը` ՙՆոր մարդը՚:
Նվաճված ժողովուրդներից որոշները դիմադրել են զավթիչներին, որոշները` մղել կազմակերպված ազատագրական պայքար` պայթեցրել ռազմամթերք տեղափոխող գնացքներ, պահեստներ եւ այլն: Դիմադրողները պայքարել են գործիքների` պոլիցայների, չեկիստների, Ցեկայի քարտուղարների, զավթիչի բարեհաճությունը վայելողների եւ այլ մանր չարիքների դեմ: Քաղաքական միտքն Անկախությունը վերականգնելու գործին ուղղում են հայրենասերները, որոնց դաշնակիցը կարող է լինել զավթիչի հակառակորդ ներքին կամ արտաքին ուժը, բայց ոչ երբեք օկուպանտը: Օրինակ` ֆաշիստական բռնազավթումից ազատագրվելու պայքարում գեներալ դը Գոլը համագործակցել է կոմունիստների հետ, բայց չէր կարող համագործակցել Էսէս-ի կամ Գեստապոյի հետ, ինչպես Լեխ Վալենսան, Աշոտ Նավասարդյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանը, Պարույր Հայրիկյանը չէին կարող համագործակցել ԿԳԲ-ի հետ: Նույնիսկ քաղաքական երիտասարդ գործիչներն են հասկանում, որ զավթիչի հետ համագործակցությունն անհեթեթ է, իսկ զավթիչին սպասարկողների հետ (այդ թվում` պարոն Սերժ Սարգսյանի) համագործակցությունը հեռանկար չունի, որովհետեւ նրանք Հայրենիքի ազատագրման խնդիր չունեն: Եկեք` միասնաբար մերժենք դրածո իշխանության հետ համագործակցության հնարավորությունը 2010թ.-ին:
Խոստովանենք, որ բռնապետության դեմ համաժողովրդական պայքարի անցնող տարին անպտուղ էր, որովհետեւ ավազակապետությունը չընկավ, ժողովրդավարությունն առաջ չգնաց, ոչ մի նախարար ու ՙնախագահ՚ հրաժարական չտվեց, արտահերթ ընտրություններ չեղան, սահմանադրական կարգը չվերականգնվեց: Կարող ենք հիշել հունիսյան համաներումը, բայց գերիների-պատանդների ազատվելը ռազմական-քաղաքական հաղթանակ կարող է գրանցվել միայն այն ժամանակ, երբ ջախջախվում կամ ետ է շպրտվում պատանդառու-թշնամին: Մյուս դեպքերում պատանդների ազատարձակումը բարի կամքի միջնորդավորված (Կարմիր խաչ, Եվրախորհուրդ, օտարերկրյա դեսպաններ եւ այլն) դրսեւորում է:
Հետաքրքիր է. եթե ռուսական զորքը մնար Լատվիայում, ապա այդ երկիրը կդառնա±ր ԵՄ անդամ, իսկ 2008թ.-ին հակաճգնաժամային 7 միլիարդ եվրոյի օգնություն կստանա±ր: Անհնար է պատկերացնել, որ եթե Լեհաստանում մինչ օրս մնային ռուսական զորքերն ու բազաները, ապա Լեխ Վալենսան նախագահ դառնար, իսկ Լեհաստանը` ԵՄ անդամ: Ծանր տանելով 2009-ի չբերության տխրությունը` Հայաստանը շարունակում է եվրաինտեգրացիայի ուղին: Բայց մի±թե պարզ չէ, որ ոչ մի արեւելյան հարեւանություն մեզ ԵՄ չի հասցնելու, քանի դեռ ռուսական զորքերն այստեղ են: Ազատագրական շարժում ծավալող ժողովուրդների առաջնային եւ սկզբունքային խնդիրը եղել է իրենց երկրից օտար զորքերի դուրսբերումը:
Հայաստանում իշխանափոխություն տեղի է ունենալու միայն ընտրությունների միջոցով, բայց եւ` միայն այն դեպքում, երբ այդ ընտրություններից առաջ տուն գնան ռուսական տանկերը: 1945-89թթ. Արեւելյան Եվրոպայի երկրներում էլ էին կազմակեպվում ընտրություններ, բայց մշտապես հաղթում էր ԿԳԲ-ի թեկնածուն: Այդ երկրներում ժողովրդավարությունը եւ քաղաքացիական ազատությունները վերականգնվեցին օտար զորքի դուրս գալուց հետո միայն: Պարզ ճշմարտություն եմ ասում` երբ Հայաստանն ազատագրվի օտար զորքի եւ գործակալների ներկայությունից, այն ժամանակ էլ կլինեն ազատ-արդար ընտրություններ, նախագահ ու պատգամավոր կընտրվեն նրանք, ում կընտրի ժողովուրդը, չի լինի դրածո պոլիցայական վարչակարգ ու ավազակապետություն: Եկեք` 2010թ.-ին հարթենք զավթիչներին տուն ուղարկելու ճանապարհները:
Եթե իշխանության խնդիր է բարձրացվում այսօր, բայց չի խոսվում զավթիչներին ճանապարհելու մասին, ապա այն ընկալվում է որպես պոլիցայական ռեժիմի թարմացման, կամ Ցեկայի առաջին քարտուղարի թեկնածության հայտ` ոչ ավել եւ ոչ պակաս: Եկեք` Մարդ լինենք ու գերադասենք Ազատությունը 2010թ.-ին եւս:
ԹԱԹՈՒԼ ՄԿՐՏՉՅԱՆ
Էջանիշներ