User Tag List

Էջ 13 977-ից ԱռաջինԱռաջին ... 3910111213141516172363113513 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 181 համարից մինչև 195 համարի արդյունքները՝ ընդհանուր 14645 հատից

Թեմա: Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

  1. #181
    Պատվավոր անդամ Մտահոգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.03.2008
    Գրառումներ
    681
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Հարգելի բարձր լսարան, մեծարգո նախագահողներ, այսօր, այստեղ գալով, տեսա հարազատ բազմաթիվ դեմքեր, խոստովանեմ՝ նաեւ ինձ համար տհաճ դեմքեր: Սակայն բարեկրթության կանոնները պահանջում էին, որ բոլորի՝ ինչպե՞ս ես, ո՞նց ես միանման հարցերին միանման էլ պատասխանեմ՝ «Էսպես էլ մնա՝ վատ է» կամ լոռեցի պապիկի օրինակով՝ «մենակ ինձանով ի՞նչ կլինի»:

    Հիմա ուզում եմ այս ողջ լսարանին հարցնել՝ դուք լա՞վ եք, ուզում է լինեք բարձր պաշտոնյա կամ ինձ նման գործազուրկ, կամ էլ թե հանկարծակի հարստացած օլիգարխ, բայց, միեւնույն ժամանակ՝ կարգին մարդ եք, կարո՞ղ եք ասել, որ լավ եք: Իհարկե, լավ չեք: Ո՞նց կարող է կարգին մարդ լինեք, խիղճ ունենաք ու հետն էլ լավ լինեք՝ էս աղճատվածության, էս տոտալ անվստահության ժամանակներում: Մարդկանց պայքարելու միակ զենքը թողել ենք անեծքն ու ատելությունը...

    Հիմա գործի մասին: Ոչ մի զեկույց, ոչ մի քննություն կամ դատավարական խեղկատակություններ, որոնց համարյա ամեն օր ենք հանդիպում, քանի դեռ անուն առ անուն, իսկական իրավական ճանապարհով չեն բացահայտվել ու հրապարակվել հայ զինվոր ու ոստիկան, նաեւ խաղաղ ցուցարար սպանած եւ նրանց սպանելու հրաման տված անձանց ու պաշտոնյաների անունները, հասարակական գիտակցության մեջ մնալու է մի բան՝ գործող իշխանությունը զինվորին եւ ոստիկանին մատաղ արեց՝ ցուցարարների վրա կրակելու պատրվակ ունենալու եւ դրանով իշխանությունը պահելու համար:

    Ես էլ շատ դիտողություններ ու լրացումներ ունեմ ՄԻ պաշտպանի զեկույցի վերաբերյալ, բայց, միեւնույն ժամանակ, այսպիսի բուռն դիմադրության հանդիպած զեկույցը, կարծում եմ, մեր երկրի ժողովրդավարացման ճանապարհին առկա խավարը ճեղքելու հաջողված փորձ էր: Ու եթե գլխավոր դատախազն ու արդարադատության նախարարը էսպես սուր են արձագանքել, նշանակում է՝ մի քիչ «մրսել» են, եւ դա լավ է, նշանակում է՝ պաշտպանը ցավոտ տեղի է կպել: Ուրախությամբ նշեմ, որ ժամանակին, լինելով ԱԺ պատգամավոր ու հաշվիչ հանձնաժողովի անդամ եւ ընդդիմանալ այս թեկնածուին ամեն գնով ընտրված տեսնելու ոմանց ձգտումներին, ակամա նպաստել եմ ԱԺ-ի վերջին տարիներին ընտրած ամենալեգիտիմ պաշտոնյայի ընտրությանը: Բոլորովին էլ նրանց կարծիքին չեմ, թե Արմեն Հարությունյանը Ռոբերտ Քոչարյանի ամենավատ կադրային առաջադրումն է, ավելի շուտ՝ ընդհակառակը:

    Այս լսումները չարչրկված երկխոսությունը խթանելու գործնական փորձերից են, բայց իմ ելույթն ավելի շուտ մենախոսություն կլինի, քանի որ մտածում եմ՝ երկխոսել ո՞ւմ հետ...

    - Երկխոսե՞լ սերմացու գողացողների եւ տեղեկանք ծախողների հետ, նրանց հետ, ովքեր համ գող են, համ գող բռնող, թե՞ նրանց, ովքեր համ մաքսավոր են, համ մաքսանենգ: Երկխոսել երեկվա բռնացողների՞ հետ, ովքեր ընտրակեղծիքների դեմ բողոքողներիս խցերն էին լցնում ու մեր միսը ծամում, իսկ այսօր քաղբանտարկյալներ են՝ նույնպես ընտրակեղծիքների դեմ պայքարելու համար: Այսինքն, երկխոսել այն նույն կեղծարարների հետ, ովքեր արդարություն պահանջելու համար այսօր նստա՞ծ են, թե՞ այսօրվա կեղծարարների հետ, որ նստեցրել են իրենց երեկվա գործովներին:

    Ո՞ւմ հետ երկխոսել, նրանց հետ, որ ամեն օր հուսադրող հայտարարություններ են անում ու ոչ մի հուսադրող քա՞յլ չեն անում, թե՞ նրանց հետ, ովքեր «քաղաքականությունը պոռնկություն է» հայտնի արտահայտությունն ուղղակի՞ են հասկանում ու երբեմն էլ գործը պոռնիկներին վստահում...

    ...Մարտի 1-ի դեպքերով հանձնաժողով եք ստեղծել: Խնդրում եմ՝ մի մարդու անուն տվեք, ով հավատում է էդ հանձնաժողովի նախագահին, մի մարդ կա՞, ո՞ւմ հետ երկխոսենք:

    Է, ո՞նց երկխոսել նրա հետ, ով բառացի հայտարարում է՝ շատերի համար ցավալի փոփոխություններ են լինելու, իսկ երեք օր անց, թե՝ կադրային ջարդ չի լինելու: Ինչի՞ ես նման բան ասում, մի՞թե ձեր կողքին իրականությունից չկտրված մեկը չկա, որ հուշի երկրորդ արտահայտության անթույլատրելիության մասին: Գոնե լռի, չէ՞ որ նախորդ ասածի վերաբերյալ մարդկանց վիրավոր սրտերին բալզամ էր նստել, մտածում են՝ պետք է մի քիչ էլ սպասել. երեւի խելքի են եկել ու մի բան կփոխվի: Ավաղ, պարզվում է, նրա ամենավատ նախարարը Վարդան Խաչատրյանն էր, ով իրականում, եթե երկուսից վատն էր, տասներկուսից հաստատ լավն էր: Կամ Անդրանիկ Մանուկյանին (պետք է ենթադրել, որ վատն էր) փոխարինում ես անհայտ մեկով: Հայտնի վատին անհայտությունով կամ իրենից ոչինչ չներկայացնողով փոխարինելը առաջընթա՞ց է:

    Երկխոսել նրանց հետ, ովքեր հետեւողականորեն այլասերելով հասարակության մի զգալի մասը, քեզ թողնում են ընտրության միայն մեկ հնարավորություն, ընտրություն վատի եւ վատթարագույնի կամ, ինչպես մեզանից մեկն էր ժամանակին դիպուկ նկատել՝ ընտրություն աթարի եւ թրիքի միջեւ: Առավել տխուր դուրս եկավ նրանց վիճակը, ովքեր ուշացումով իրենց համար պարզեցին, որ իրենք էլ ավելի վատ բանի հետ էին հույսեր կապել:

    ...Մի տարուց ավելի առողջությանդ հաշվին ապարդյուն լռում ես, սպասում, որ բան կփոխվի: Ստացվում է, որ եթե իրենց չես քծնում կամ ոմանց նման էլ քաղաքական գուսանությամբ նրանց գովքը չես անում, ուրեմն անկյուն պետք է քշվես: Շարունակեք հենվել գող-ավազակների, դավաճանների, քծնողների ու էդ կարգի մյուսների վրա կամ էլ Հայաստանից փախած սուտ մտավորականների վրա, ովքեր Նահանգներում հավաքված, «Հ1»-ի եթերից ժամերով մեզ խելք են սովորեցնում... Էդպես արեցիք, որ չեղած տեղից Տեր-Պետրոսյանին գելուգազան դարձրիք եւ հետո էլ պարզվեց, որ էնքան վատն եք, որ ժողովրդի մի զգալի հատվածը իր փրկությունը հենց Տեր-Պետրոսյանի հետ է կապում: Տեր-Պետրոսյանից դժգոհելու ամենամեծ պատճառը հենց ես ունեմ, բայց հարգելով բոլոր նրանց կարծիքը, ովքեր հենց նրա հետ են հույսեր կապում, ես Պետրոսյանի դեմ չեմ խոսում նախկինում գործած սխալներն ուղղելու շանսից նրան չզրկելու համար: Բայց էսօր Լեւոնից բողոքում են առավելապես նրանք, ովքեր հենց Լեւոնով են մարդ դարձել, նրա ձեռքի հացն են կերել...

    ...Ո՞նց երկխոսել մեր իրականությունում կադրային քաղաքականության հիմքը ցեղային ռասայականությունը դարձրած Քոչարյանի հետ, ով միեւնույն ժամանակ հաթաթա է տալիս, թե հայաստանցի-ղարաբաղցի տարբերություն դնողին պետք է քրեորեն հետապնդել ռասայական խտրականության համար՝ հատուկ օրենք ընդունելով:

    Ո՞նց կարող է իմ 20-ամյա ուսանող որդին (ով հոր «անշրջահայության» պատճառով սեփական ուսման վարձը հայթայթելու համար շինարարության վրա ստիպված է բանվորություն անել) երկխոսել զուգահեռ հոսքերում «սովորող» մեկի հետ, ով ֆռֆռում է հանկարծակի հարստացած չտես հոր կողմից իր տակը դրած 100 հազար դոլարանոց «Ջիփով» ու, ստրիպտիզ-ակումբներում զվռնելուն զուգահեռ, ձեռքի հետ էլ սովորում է: Հե՞շտ է երկխոսել հավատի գողերի ու հայրենիք խլողների հետ:

    ...Սիրելի նախկին գործընկերներ Մյասնիկ եւ Սասուն, ես, իհարկե, դատապարտում եմ այն ամենը, ինչ անում են ձեր նկատմամբ երեկվա ձեր ընկերները, բայց ո՞նց մոռանամ նաեւ Երկրապահի ուժերով հրդեհելու համար պարկերով դաշտեր փոխադրված մրցակցի քվեաթերթիկները, որոնց մի մասը կիսաայրված վիճակում հովիվն էր փրկել իր պետքերի համար...
    ...96-ի նոյեմբերին ՍԴ-ում, որտեղ հայցվոր էի, աղաչում էի չընդունել հակաժողովրդական որոշում, քանի որ այդ որոշումը մեր ժողովրդից կողոպտելու էր ամենաթանկ բանը՝ հավատը վաղվա օրվա նկատմամբ, որ պատճառ էր դառնալու նոր՝ հարյուր-հազարավոր արտագաղթողների եւ որ առնվազն եւս 15-20 տարի Հայաստանում նորմալ ընտրություններ չէին լինելու: Չլսեցին: Ես ողբացի իմ ժողովրդի ճակատագիրը, ում նախագահը խլող էր, դատարանը՝ քցող, կառավարությունը՝ գրպանահատ, կաթողիկոսը՝ անհավատ: Բա՞ն է փոխվել, ինչո՞ւ ենք նույն ճանապարհով գնում...
    Մենախոսությունս ավարտեցի, մնացեք բարով:

    Աղասի Արշակյան
    ..եթե դուք դժբախտ եք եղել այնքան որ չեք ապրում նրա հետ ում սիրում եք, գոնե խելացի եղեք այնքան, որ սիրեք նրան ում հետ ապրում եք...

  2. #182
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մեջբերում mtahog-ի խոսքերից Նայել գրառումը
    Մենամարտն ընդհատվել է
    Օրերս Երեւանում տեղի է ունեցել բռնցքամարտի Հայաստանի պատանեկան առաջնությունը: Մարտերից մեկը սկանդալային ընթացք է ունեցել: Երբ ռինգ է դուրս եկել Լեւոն անունով մի պատանի, նրա երկրպագուները սկսել են վանկարկել «Լեւոն, Լեւոն»: Մարզադահլիճում հավաքվածները կարծելով, թե երկրպագուները վանկարկում են հիմնադիր նախագահի անունը՝ սկսել են ձայնակցել: Իրավիճակը անհանգստացրել է դահլիճում հավաքված ոստիկաններին եւ պետական պաշտոնյաներին, որոնք մրցավարին հրահանգել են դադարեցնել մարտը: Ավելին, ոստիկանները հրահանգել են մրցաշարը չվերածել հանրահավաքի: Մարտը շարունակվել է, երբ բռնցքամարտիկ Լեւոնի հարազատները եւ մարզիչը պաշտոնյաներին տեղեկացրել են, որ երեխայի անունը հնարավոր չէ փոխել:
    "Hayqdaily.am"
    Լավն էր

  3. #183
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Հայլուր +

    Գյուղատնտեսության նախարարությունից հայտնում են, որ իրենք իրականում պայքարում են կարկուտների դեմ, պարզապես Հայաստանի 6 այլ տեղերում և հետագայում անպայման կսկսեն պայքարել կարկուտի դեմ այնտեղ, որտեղ մեջբերում եմ «կարկուտի վտանգ կա»... Մինչ այդ գյուղտնտեսության նախարարությունը կշարունակի հաջող պայքարը Սահարա անապատում անձրևների և Խաղաղ օվկիանոսում ցամաքի դեմ...


    Ինքնահռչակն այսօր Լինսի հիմնադրամով վերանորոգված դպրոցում հայտարարեց, որ իրենք կշարունակեն գումար ներդնել կրթության ոլորտ…

  4. #184
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    http://zhamanak.com/article/9476/ աաաա

    Դաշնակները գողացել են Լեւոն Տեր-Պետրոսյանի «բռունցքները»


  5. #185
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք հունիսի 20-ին

    Մեջբերում mtahog-ի խոսքերից Նայել գրառումը
    Marduk, ինչ է նշանակում բազմաթիվ մարդիկ համարում են...և այլն ևայլն..., ինչպես է դա ձևակերպվում ու ապացուցվում, եթե բերածդ Եգիպտոսի ու Պարսկաստանի օրինակներով, ուրեմն կարող ես ինձ հիշեցնել թե Եգիպտոսը երբ է կործանվել ու Բիբլիայում հիշատակված որ հրեա կանայք են կործանել, Պարսկաստանը նույնպես, երբ է կործանվել Պարսկաստանը և էլի որ հրեա կանանց շնորհիվ՞՞՞՞:
    Մի ոիրիշ խնդրանք ևս, կարող ես հիշել վերջին 200ամյակում կործանված 5 պետություն և նշել հրեա կանանց դերը այդ կործանումներում:
    Իսկ հայ կանանց դերը այլ պետությունների կործանման կամ անկման կամ ներքաղաքական լարված իրավիճակի մեջ, նույնպես կարող է ապացուցվել կոնկրետ ասենք Լիբանանի օրինակով, նախագահ Էմիլ Լահուդի կինը հայուհի էր ու դրա համար էլ Լիաբանանում սկսվել են ներքաղաքական բախումներ, կամ ասենք հոլանդուհիների դերը՝ Սահակաշվիլիի կինը հոլանդուհի էր, դրա համար էլ Վրաստանում ընդիմությունը չի հանգստանում:
    Հերիք է վախենալ հրեաներից ու չգիտեմ ինչերից ու ինչականներից, դա նմանվել է նախամարդու վախին կայծակի հանդեպ: Ու մի մոռացիր որ հրեա են եղել Տիգրան Պետրոսյանի, Արամ Խաչատրյանի կանայք, Հրեա է Լևոն Արոնյանի հայրը, սրանք քաղաքական գործիչներ չեն, բայց և այնպես հարց, արդյոք այս մարդիկ էլ են եղել ռիսկային թե ոչ՞
    Մտահոգ

    Ես հատուկ նշեցի «բազմաթիվ մարդիկ» որպեսզի ձեզ ցույց տամ որ սխալ մոտեցում է ամեն անգամ մարդու ազգությունը կամ ծագման վայրը նշել երբ գնում է Քաղաքական բանավեճ:

    Ինչու օրինակ անընդհատ խոսակցությունների մեջ մարդիկ հեշտությամբ առանց ապացույցների կարող են ասել «Ղարաբաղյան սպեցնազը» ջարդեց, սպանեց կոտորեց, իսկ հենց հանկարծ ես հիշատակեցի հրեա կանանց մասին դուք միանգամից ապացույցներ պահանջեցիք:

    Ես ձեզ ուզում եմ ցույց նույն մարդկանց ՏԱՐԲԵՐ ռեակցիաները նմանատիպ երևույթների նկատմամբ:

    Սա է իմ նպատակը այլ ոչ թե ապացուցել հրեա կանանց վնասակար դերը պետականության մեջ:

    Հ.Գ. Բոլոր դեպքերում Եգիպտոսի ու Պարսկաստանի մասին կգրեմ: Առաջինը Սառան Աբրահամի կինը որին Աբրահամը ներկայացրեց որպես իր քույրը ու տվեց կնության Փարավոնին, որի հետևանքով հրեաների դիրքերը մեծացան Եգիպտոսում և առաջ բերեցին քաղաքական ցնցումներ ( Սա բիբլիայի հիման վրա եմ ասում ) Իսկ Պարսկաստանը դա էսթերի պատմությունն է, որը ամուսնացավ պարսից շահի հետ, ներքին հեղաշրջում կազմակերպեց, բոլոր քաղաքական հակառակորդներին կախաղան բարձրացնել տվեց ( Ի դեպ հրեաները այդ օրը նշում են որպես Պուրիմի տոն ) ու դրանից ընդամենը մի 20 տարի հետո Աքեմենյան Պարսկաստանը ընկավ Ալեքսանդրի հարվածներից:

    Հերիք է վախենալ հրեաներից ու չգիտեմ ինչերից ու ինչականներից, դա նմանվել է նախամարդու վախին կայծակի հանդեպ:
    Շատ լավ կոչ է: Միանում եմ քո կոչին: Ես էլ իմ կողմից կոչ եմ անում « Հերիք է վախենալ Ղարաբղցիներից» ու հերիք է ամեն ինչի մեջ տեսնել «ղարաբաղյան կլանի» դավադիր ձեռքը:
    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

  6. #186
    Պատվավոր անդամ Մտահոգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.03.2008
    Գրառումներ
    681
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք հունիսի 20-ին

    Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
    Հ.Գ. Բոլոր դեպքերում Եգիպտոսի ու Պարսկաստանի մասին կգրեմ: Առաջինը Սառան Աբրահամի կինը որին Աբրահամը ներկայացրեց որպես իր քույրը ու տվեց կնության Փարավոնին, որի հետևանքով հրեաների դիրքերը մեծացան Եգիպտոսում և առաջ բերեցին քաղաքական ցնցումներ ( Սա բիբլիայի հիման վրա եմ ասում ) Իսկ Պարսկաստանը դա էսթերի պատմությունն է, որը ամուսնացավ պարսից շահի հետ, ներքին հեղաշրջում կազմակերպեց, բոլոր քաղաքական հակառակորդներին կախաղան բարձրացնել տվեց ( Ի դեպ հրեաները այդ օրը նշում են որպես Պուրիմի տոն ) ու դրանից ընդամենը մի 20 տարի հետո Աքեմենյան Պարսկաստանը ընկավ Ալեքսանդրի հարվածներ:
    Նախ, Սառան հրեա չէր, սա առանձին թեմա է, կարճ ասեմ ուղղակի որ հրեան դա հուդայականություն դավանողն է, իսկ Աբրահամի ու Սառայի ժամանակ Հուդայականությունը որպես կրոն դեռ չկար, նրա սկիզբը համարվում է "10 պատվիրանները" ստացումը: Բայց ինչպես ասացի սա առանձին թեմա է:
    Մյուս սխալը ու բավականին կոպիտ սխալը այն է որ մեծացան հրեաների դերը Եգիպտոսում, ՍԽԱԼ Է՝ Հին Կտակարանում ուղղակի գրված է, որ Սառայի ու Փարավոնի ամուսնությունից հետո մեծամեծ պատիժներ ուղարկեց Աստված ՓԱՐԱՎՈՆԻՆ ՈՒ ԻՐ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ, Ծննդոց12.17-20, ոչ մի խոսք պետության կործանման մասին ոչ մի խոսք ներքաղաքական ցնցումների մասին, այնպես որ Բիբլիային վկա մի կանչիր ասացներդ ապացուցելու համար, այնտեղ նման բան գրված չէ: Գրված չէ նաև որ հրեաների դերը մեծացավ, այն չէր կարող մեծանալ շատ պարզ պատճառով, դրանից հետո Աբրահամը կնոջ և Ղովտի հետ ուղղակի վտարվեց Եգիպտոսից, ինչպես կարող էր մեծանալ նրանց դերը Եգիպտոսում եթե նրանք Եգիպտոսում չէին: Ծննդոց13.1-14: Դու հավանաբար շփոթում ես Հովսեփի հետ, որը մեծ ազդեցություն ուներ Եգիպտոսում, ու քանի որ Հովսեփը կին չէր, սինթեզել ես այդ պատմությունը Հովսեփի փոխարեն ներկայացնելով հրեա կնոջ:
    ..եթե դուք դժբախտ եք եղել այնքան որ չեք ապրում նրա հետ ում սիրում եք, գոնե խելացի եղեք այնքան, որ սիրեք նրան ում հետ ապրում եք...

  7. #187
    Պատվավոր անդամ Մտահոգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.03.2008
    Գրառումներ
    681
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք հունիսի 20-ին

    Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
    Հ.Գ. Բոլոր դեպքերում Եգիպտոսի ու Պարսկաստանի մասին կգրեմ: Առաջինը Սառան Աբրահամի կինը որին Աբրահամը ներկայացրեց որպես իր քույրը ու տվեց կնության Փարավոնին, որի հետևանքով հրեաների դիրքերը մեծացան Եգիպտոսում և առաջ բերեցին քաղաքական ցնցումներ ( Սա բիբլիայի հիման վրա եմ ասում ) Իսկ Պարսկաստանը դա էսթերի պատմությունն է, որը ամուսնացավ պարսից շահի հետ, ներքին հեղաշրջում կազմակերպեց, բոլոր քաղաքական հակառակորդներին կախաղան բարձրացնել տվեց ( Ի դեպ հրեաները այդ օրը նշում են որպես Պուրիմի տոն ) ու դրանից ընդամենը մի 20 տարի հետո Աքեմենյան Պարսկաստանը ընկավ Ալեքսանդրի հարվածներից:
    Էսթերի պատմությունը նույնպես ներկայացրել ես խեղաթյուրված, նախ Պարսից Արտաշես արքան ՇԱՀ չէր կարող լինել: Հաջորդը՝ դու նշել ես ըստ Բիլբլիայի, բայց չես նշել որ ըստ Բիբլիայի Համանը ցանկանում էր ոչնչացնել բոլոր հրեաներին քանի որ Մուրթքեն չէր երկրպագում նրան: Ներքին հեղաշրջումը չգիտեմ ինչպես ես եզրակացրել, իսկ քաղաքական հակառակորդների ջարդ չի եղել, կախաղան է բարձրացվել միայն Համանը: Երևի էլի խառնել ես այն պատմության հետ, որ հրեաները Սուսա քաղաքում կոտորեցին 500 մարդու, որոնք Համանի որդիներն էին ու ցեղակիցները: ՄԻ կարևոր ու հետաքրքիր եզրակացություն, նկատի առնելով որ Համանի համար նշվում է Ամադոթի որդի Համան Մակեդոնացին(Եսթեր 9.23-25) կարելի է նաև մտածել որ Արտաշես արքան հրեաների ձեռքով հաշվեհարդար էր տեսնում ներքին անհուսալի բայց ազդեցիկ ուժերի հետ: ՄԻ խոսքով խորհուրդ կտամ կտամ նորից կարդալ Եսթերի գիրքը:

    ՀԳ
    իսկ վերջին 200 տարում հրեակինակործան պետությունների մասին այդպես էլ չնշեցիր:
    ..եթե դուք դժբախտ եք եղել այնքան որ չեք ապրում նրա հետ ում սիրում եք, գոնե խելացի եղեք այնքան, որ սիրեք նրան ում հետ ապրում եք...

  8. #188
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    ՔՇԻ ԹՈՒՐՔԻԱ

    «Եթե դու տղամարդ ես, արի ԱԺ, հեռուստատեսություն, ելույթ ունեցիր, ոչ թե տղա հավաքիր շուրջդ», անդրադառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանին` հայտարարել է Հենրիկ Իգիթյանը:

    «ՉԻ» - Հենրիկ Իգիթյանն, ինչպես միշտ, օրիգինալ է: Իրականում նրա հարցադրումը ճիշտ հակառակը պիտի լիներ. նա պիտի դիմեր իշխանություններին ու ասեր. «Եթե տղամարդ եք, Լեւոն Տեր-Պետրոսյանին հեռուստաեթեր տվեք»: Թե չէ ըստ նրա ստացվում է, որ տղամարդը Շավարշ Քոչարյանն է, որ հեռուստաէկրաններից չի իջնում (հետո՞ ինչ, որ ասելիք չունի):

    Բայց Հենրիկ Իգիթյանի հաջորդ միտքն ավելի օրիգինալ է: Նա շատ է ցանկանում գոնե մի ամսով լինել Հայաստանի նախագահ: Եվ ասում է, որ այդ դեպքում առաջին հերթին հողը ձրի կբաժաներ գյուղացուն: Ինչպիսի անափ հումանիզմ, պետական մտածողության ինչպիսի ճախրանք… Մանավանդ որ Հայաստանում վաղուց հողը բաժանված է գյուղացուն: Ի դեպ` անվճար: Պարզապես պրն Իգիթյանն այդ մասին տեղյակ չէ: Այն տարիներին, երբ հողը սեփականաշնորհվում էր, նա ուրիշ բաների սեփականաշնորհմամբ էր զբաղված: Հիմա որոշել է անցնել հողին:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  9. #189
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    ՊԱՐԶՎՈՒՄ Է` ԽԱԲԱՐ ԵՆ

    «Մենք շատ լավ գիտենք, որ կան մարդիկ, որոնց գույքը ոչ թե իր կամ կնոջ, կամ երեխայի, այլ անգամ զոքանչի կամ քեռու մարդու եսիմ ինչի հարեւանի վրա է գրված», հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:

    «ՉԻ» - Այս հանճարեղ ձեւակերպման մեջ մեզ ամենաշատը «քեռու մարդ» նոր իրավաբանական եզրն է հետաքրքրում: Փաստորեն, որոշ չարանենգ քաղբանտարկյալներ իրենց ունեցվածքը գրանցել են «քեռու մարդու» անունով, դատախազությունն էլ բացահայտել է դա եւ մի կողմ դնելով ձեւականությունները` կալանք սահմանել այդ գույքի վրա:

    Բայց հետաքրքիրը գիտե՞ք որն է: Ամեն անգամ երբ մամուլը որպես կոռուպցիայի ապացույց ներկայացնում է այս կամ այն պաշտոնյայի ունեցվածքի «համեստ ցուցակը», հաջորդ օրն այդ պաշտոնյան տեղեկանք է ներկայացնում «առ այն մասին», որ խնդրո առարկա ունեցվածքը ոչ թե իրեն է պատկանում, այլ, ասենք, զոքանչին: Եվ դատախազությունը, չգիտես ինչու, միանգամայն բավարար է համարում դա եւ այլեւս այդ թեմային չի անդրադառում:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  10. #190
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    ԱՌԱՆՑ ԳՐԱՆՑՄԱ՞Ն ԵՆ ԱՇԽԱՏԵԼ



    ՀՀԿ մամուլի ծառայությունը պաշտոնապես տեղեկացրել է, որ մարտի 1-ին Երեւանի կենտրոնում խանութներ թալանած երեք քաղաքացիները որպես Սերժ Սարգսյանի վստահված անձ ԿԸՀ-ի կողմից գրանցված չեն եղել:

    «ՉԻ» - Այ-այ-այ, ինչպիսի սենսացիա… Իսկ մենք կարծում էինք, թե ՀՀԿ-ն այդ երեք թալանչիների` Սերժ Սարգսյանի վստահված անձ լինելը վկայող փաստաթղթերը կներկայացնի հանրությանը, հետո ՀՀԿ պատասխանատուները հոնգուր-հոնգուր լաց կլինեն հեռուստաէկրաններից, ներողություն կխնդրեն թյուրիմացության համար… Ո՞վ կսպասեր, որ թալանչիները պաշտոնապես ԿԸՀ-ում գրանցված չեն լինի:

    Փաստորեն, այդ երեքի ցուցմունքները, որ իրենք Սերժ Սարգսյանի վստահված անձինք են եղել եւ ընտրությունների օրը աշխատել են «նրա համար», «ջրվում են»: Ինչպես հայտնի մուլտի հերոսը կասեր, «դոկումենտով նետու»: Հետքերը ոչնչացված են:

    Ի դեպ, հետաքրքիր է` Սերժ Սարգսյանն ընդհանրապես «դակումենտով» վստահված անձինք ունեցե՞լ է, թե՞ կրիմինալ անցյալն ու սափրած գլուխը բավարար են եղել ու ծառայել են որպես փաստաթուղթ:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  11. #191
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    ԱԺ ԲԱՌԱՊԱՇԱՐԻՑ

    Օրերս Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը հարց ուղղեց` կապված Գյումրու Ավ. Իսահակյան դպրոցի հնարավոր վերանորոգման հետ: Հարց տալիս նա այնքան շփոթվեց, որ նույնիսկ կասկածի տակ դրեց իր` ելույթից րոպեներ առաջ նախորդած գործողությունները: Մարգարյանն ասաց. «Կարծես ես այդ փաստաթուղթը փոխանցեցի նախարարին, նա տեղյակ է», ապա «Ինձ թվում է, թե ես ասացի»: Քիչ անց, երբ ֆինանսների նախարար Դավթյանը պատասխանում էր պատգամավորի հարցին` հետեւողականորեն մի քանի անգամ պետբյուջեի փոխարեն օգտագործեց «ֆեդերալ բյուջե» արտահայտությունը: Լեզվական սայթաքումների վերջակետը դրեց ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, երբ հայտարարեց. «Մեր մասերից կհատկացնենք դպրոցի վերանորոգման համար»: Վերջինս «մեր մասեր» ասելով հավանաբար նկատի ուներ Ազգային ժողովի ֆոնդը:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  12. #192
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    ըստ դաշնակահորինածահանրապետականների, հրեաներն են մեղավոր, որ սերժը ահավոր խելացիա

  13. #193
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    mtahog
    Նախ, Սառան հրեա չէր, սա առանձին թեմա է, կարճ ասեմ ուղղակի որ հրեան դա հուդայականություն դավանողն է, իսկ Աբրահամի ու Սառայի ժամանակ Հուդայականությունը որպես կրոն դեռ չկար, նրա սկիզբը համարվում է "10 պատվիրանները" ստացումը: Բայց ինչպես ասացի սա առանձին թեմա է:
    Ինչքան հասկացա ձեր համար այս թեմայում գերխնդրական դարձավ հրեա կանանց պատիվը պահպանելը: Իրականում ինձ հենց դա էլ պետք էր, ես ակնկալում էի նման ռեակցիա, որպեսզի ցույց տամ մի պարզ իրողություն:

    Երբ այս ֆորումում կամ ընդանրապես հայ ընդդիմադիր հասարակության մեջ հայտնվում են անպատասխանատու մարդիկ, լիդերներ որոնք սկսում են անել ընդանրացնող անպատասխանատու ելույթներ ընդդեմ «ղարաբաղցիների» կամ ասենք «սփյուռքահայերի» ( Ի դեպ այս ֆորումում մի քվեարկություն կա որտեղ սփյուռքը համարվում է վնասակար ինչպես ասենք Թուրքիան ) ապա նույն այդ ընդդիմադիր հասարակության մեջ ՉԿԱՆ բավականաչափ սթափ դատող մարդիկ որպեսզի մարդկանց բացատրեն տարբերել թացը չորից:
    Բայց երբ հանկարծ ինչ որ մեկը նույնպիսի ընդանրացնող արտահայտություն է անում հրեաների հասցեին, ապա գտնվում են բազմաթիվ գրագետ, բանիմաց մարդիկ որոնք հիմնավորված փաստարկներով սկսում են պաշտպանել հրեա ազգի ոտնահարված պատիվը:

    Մտահոգ

    Ինչով կբացատրե՞ք նման երևույթը:


    Հ.Գ. Ի դեպ ես գիտեմ որ տեսականորեն Աբրահամը լիարժեք հրեա չեր քանի որ դեռ չեր թլպատվել ինչպես հրամայեց անել Հեսու Նավինը, գիտեմ որ դեռ Մովսեսը չեր ստացել պատվիրաններ, բայց դե մի մոռացի որ Աբրահամը արդեն անցել էր Իսրաելով ու նամյոկ էր ստացել որ այդ հողը իրենցն է լինելու, ու նույնիսկ զոհասեղանն էր կառուցել:

    Հ.Գ.2. Ի դեպ Սերժը ծագումով Սյունիքից է. Սյունիքի Թեղ գյուղից է: Հետաքրիր է միանգամից հիշում եք որ Սառան հրեա չեր , բայց «Ղարաբաղյան» կլանի դավադրության տեսության կողմնակիցները սյունեցի Սերժին, կամ ասենք բաքվեցի , կիրովաբադցի Բագդասարովին ու մյուսներին միանգամից կարող են հեշտ եւ հանգիստ դասակարգել որպես «Ղարաբաղյան» կլան: Միայն թե վառ պահվի «Ղարաբաղյան» կլանի դավադրության տեսության ուղեղի մորմոքը
    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

  14. #194
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    իսկ վերջին 200 տարում հրեակինակործան պետությունների մասին այդպես էլ չնշեցիր:
    Հրեա կանայք մեղք չունեն:

    Ուղղակի կան ստրկամիտ ժողովուրդներ ու ազգեր որոնք վաղուց արդեն ազգ չեն զգում իրենց, որոնց համար հրեաի , անգլիացիների, ռուսների կամ ասենք չինացիների հոգևոր միասնականությունը շատ ավելի կարևոր է, քան սեփական ժողովրդի հոգևոր միասնականությունը:

    Դրա համար էլ այդ ժողովուրդները մնում են ստրուկ, ընչազուրկ: Նրանց պարբերաբար զրկում են ունեցվացքից, և հետո երբ նրանք բունտ են անում ապա այդ ժողովուրդի դիմադրության ոգին կոտրելու համար նրանց կիսում են երկու կամ երեք տեսակի ( ասենք թութցի և հուտու ) և հետո ընդվզումը դարձնում են ներքին երկպառատչական պատերազմ...

    Երկար իրար տալուց հետո նրանք ինչպես եղել էին ստրուկ այդպես էլ մնում են ՈՒՆԵԶՈՒՐԿ ստրուկ
    Դրա համար էլ այդ ժողովուրդները հավերժ դատապարտված են ո
    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

  15. #195
    Պատվավոր անդամ Մտահոգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.03.2008
    Գրառումներ
    681
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
    mtahog


    Ինչքան հասկացա ձեր համար այս թեմայում գերխնդրական դարձավ հրեա կանանց պատիվը պահպանելը: Իրականում ինձ հենց դա էլ պետք էր, ես ակնկալում էի նման ռեակցիա, որպեսզի ցույց տամ մի պարզ իրողություն:

    Երբ այս ֆորումում կամ ընդանրապես հայ ընդդիմադիր հասարակության մեջ հայտնվում են անպատասխանատու մարդիկ, լիդերներ որոնք սկսում են անել ընդանրացնող անպատասխանատու ելույթներ ընդդեմ «ղարաբաղցիների» կամ ասենք «սփյուռքահայերի» ( Ի դեպ այս ֆորումում մի քվեարկություն կա որտեղ սփյուռքը համարվում է վնասակար ինչպես ասենք Թուրքիան ) ապա նույն այդ ընդդիմադիր հասարակության մեջ ՉԿԱՆ բավականաչափ սթափ դատող մարդիկ որպեսզի մարդկանց բացատրեն տարբերել թացը չորից:
    Բայց երբ հանկարծ ինչ որ մեկը նույնպիսի ընդանրացնող արտահայտություն է անում հրեաների հասցեին, ապա գտնվում են բազմաթիվ գրագետ, բանիմաց մարդիկ որոնք հիմնավորված փաստարկներով սկսում են պաշտպանել հրեա ազգի ոտնահարված պատիվը:

    Մտահոգ

    Ինչով կբացատրե՞ք նման երևույթը:


    Հ.Գ. Ի դեպ ես գիտեմ որ տեսականորեն Աբրահամը լիարժեք հրեա չեր քանի որ դեռ չեր թլպատվել ինչպես հրամայեց անել Հեսու Նավինը, գիտեմ որ դեռ Մովսեսը չեր ստացել պատվիրաններ, բայց դե մի մոռացի որ Աբրահամը արդեն անցել էր Իսրաելով ու նամյոկ էր ստացել որ այդ հողը իրենցն է լինելու, ու նույնիսկ զոհասեղանն էր կառուցել:

    Հ.Գ.2. Ի դեպ Սերժը ծագումով Սյունիքից է. Սյունիքի Թեղ գյուղից է: Հետաքրիր է միանգամից հիշում եք որ Սառան հրեա չեր , բայց «Ղարաբաղյան» կլանի դավադրության տեսության կողմնակիցները սյունեցի Սերժին, կամ ասենք բաքվեցի , կիրովաբադցի Բագդասարովին ու մյուսներին միանգամից կարող են հեշտ եւ հանգիստ դասակարգել որպես «Ղարաբաղյան» կլան: Միայն թե վառ պահվի «Ղարաբաղյան» կլանի դավադրության տեսության ուղեղի մորմոքը

    Marduk, դու շփոթում ես պատիվ պաշտպանելը ու պատմական փաստերի ուղղումը:
    Փորձեմ նորից բացատրել: Դու գրել ես օրինակներով որ հրեա կանայք կործանել են պետություններ, ես կոնկրետ օրինակներով քեզ ցույց եմ տվել որ Եգիպտոսում Սառային կնություն վերցնելուց հետո հրեաները չէին կարող ունենալ ազդեցիկ դիրք քանի որ նրանք այնտեղ ՉԷԻՆ: Եվ նման մի քանի սխալ օրինակներ, վկայակոչելով Աստվածաշունչը, իմանալով որ Սառան հրեա չէր, հիմա գրում ես որ գիտեիր որ հրեա չէր, բայց անցել էր Իսրայելով, էլի մի սխալ այդ երկիրը Իսրայել չէր, այդ երկիրը Քանանացվոց երկիրն էր, նույնիսկ հետո Իսրայել չի եղել,եղել է Հուդայի երկիր, Հուդայի թագավորություն, բայց սա էլ է առանձին թեմա: Հիմա դու գրում ես որ միտումնավոր գրել ես սխալ տեղեկություններ, որպիսի ապացուցես որ պաշտպանում եմ հրեաներին, ընկեր, դու որտեղ տեսար պաշտպանություն, ես ընդամենը ուղղեցի քո սխալ տեղեկությունները, իսկ միգուցե գրեիր որ Թուրքիան գտնվում է Հարավային Ամերիկայում և սպասեիր ու այդ սխալը ուղղողին մեղադրեիր թուրքերի պատիվը պաշտպանելու մեջ՞, դա էլ է տարբերակ: Ինչևէ գրառումներիդ մեջ կան իրար հակասող մի քանի մտքեր, ես խոսում եմ պատմական փաստերի մասին դու շեղում ես թեման ու ֆանտաստիկ մոտիվացիաներ վերագրում ինձ, տրամաբանական չէ, ես չեմ քննարկում "Ղարաբաղյան կլան" արտահայտությունը, եթե ցանկություն ունես կարող ենք քննարկել նաև դա, բայց հիմա ես ուղղակի քեզ գրում եմ որ տեղեկություններդ սխալ են նորից կարդա Բիբլիան, վերևում հեշտության համար նշել եմ նաև կոնկրետ տեղերը:
    ..եթե դուք դժբախտ եք եղել այնքան որ չեք ապրում նրա հետ ում սիրում եք, գոնե խելացի եղեք այնքան, որ սիրեք նրան ում հետ ապրում եք...

Էջ 13 977-ից ԱռաջինԱռաջին ... 3910111213141516172363113513 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Խաղեր. քննարկումներ թեմայից դուրս
    Հեղինակ՝ Gevorg, բաժին` Խաղեր
    Գրառումներ: 428
    Վերջինը: 16.10.2022, 18:51
  2. «Կրոն» բաժնի թեմաներից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Ներսես_AM, բաժին` Կրոն
    Գրառումներ: 2378
    Վերջինը: 08.01.2021, 09:04
  3. «Անեկդոտներ» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 97
    Վերջինը: 24.06.2020, 01:19
  4. «Ճարտարապետություն» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Mephistopheles, բաժին` Ճարտարապետություն
    Գրառումներ: 249
    Վերջինը: 10.07.2018, 18:46
  5. Առանձին թեմաներից դուրս գրական քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 233
    Վերջինը: 28.07.2017, 11:36

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •