Վազգ ջան, փաստորեն արդարացնում ենք:
Ասենք անցնում ենք խանութի մոտով, վաճառողը դուրս ա եկել: Տեսնում ենք որ մի տաս հոգի հերթով մտնում մի բան գրպանը դնում ու դուրս են գալիս: Մենք էլ մտնենք, ու՞մ ենք սպասում: Ուղղակի դրանից հետո ինչքան էլ արդարանաս, որ ուրիշներն էլ էին մտնում, մեկ ա գող կլինենք![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Լավ է ուշ, քան երբեք:Կարծում եմ` ժամանակն է հետեւություն անել եւ պայքարի սլաքները, որոնք տարիներ շարունակ ուղղված են եղել Ռ. Քոչարյանին, Ս. Սարգսյանին ու նրանց ձեւավորած կլանին, այսուհետեւ ուղղորդել նաեւ դեպի նրանց ավազակապետական բուրգը սնուցող տականքները, այդ թվում` քուչի տղաների հետ ընտրությունները կեղծող մանկավարժները, ժողովրդի վրա ոհմակով հարձակվող կաշառակեր, սադրիչ մենթերը, գործ սարքող քննիչները, անմեղ մարդկանց նկատմամբ մեղադրական վճիռներ իրականացնող դատավորները, ԱԺ-ում մանդատներ զավթած, քրեագործ օլիգարխները, կոռումպացված կառավարության անդամները, որոնք իրենց «պապաների» թալանածից բոնուս են ստանում, որ իբր` կաշառք չվերցնեն: Նրանց յուրաքանչյուրի «դեմքը», օգտագործելով օրենքով չարգելված բոլոր միջոցները, հատ առ հատ պետք է ներկայացվի հասարակությանը, նրանց լուսանկարները եւ գործած կեղտոտ արարքներն արձանագրվեն ու փակցվեն իրենց աշխատատեղերում, թաղերում եւ ամենուրեք: Առաջին հերթին, կառանձնացնեի այն «սափրագլուխ» մենթերին, որոնք արդեն երկու տարի է ահաբեկում են ժողովրդին: Նրանք ոստիկանի համազգեստով նույն հանցագործ օլիգարխների սափրագլուխների ոհմակն են եւ չունեն որեւէ սրբություն: Այդ ոհմակը ոստիկանության շատ փոքր մասն է կազմում, բայց նրանք ամեն ինչ անում են, որ ամբողջ համակարգը քարշ տան իրենց հետեւից: Նրանք անցել են ռուբիկոնը եւ ոչնչի առաջ կանգ չեն առնում, դրա համար էլ իշխող կլանի կողմից ստացել են հասարակությանը նսեմացնելու եւ հարստահարելու իրավունք:
Պ.ՄԱԿԵՅԱՆ,
hzh.am Նոյեմբեր 21
http://www.hzh.am/21-11.html
15 տարի պետք եղավ այս տարրական բանը հասկանալւ համար
Վերջին խմբագրող՝ Բիձա: 24.11.2009, 01:49:
չեմ կարծում որ որևէ բան հասկացել են այնպես, ինչպես բարոյականության նորմերն են ասում:
նային այս նախադասությանը ՝
ինչ՞ օրենքների մասին է խոսքը, նույն բոշիբազուկների դրած զակոնի մասին են խոսում՞՞՞օգտագործելով օրենքով չարգելված բոլոր միջոցները
դա չի՞ վկայում որ իրենք էլ են եղել, կամ էլ վաղը դառնալու են նույն բոշիբազուկները:
իսկ այս նախադասությունը բա
նախ Հայաստանում մլիցեք են եղել ու մլիցեք էլ մնացել են:Այդ ոհմակը ոստիկանության շատ փոքր մասն է կազմում,
երկրորդ, ես իմ գիտակից կյանքում դեռևս չեմ հանդիպես ոչ մի ոչ մի նորմալ մլիցա: հիմա էտ ոնց՞ դառավ, որ մլիցեքի մեծագույն մասը նորմալ է: Ուրիշ մլիցու քամակ մտնելու ձև չունի՞՞՞![]()
Վերջին խմբագրող՝ dvgray: 24.11.2009, 04:35:
Բիձա (24.08.2010)
Հաստատ ....
Հայաստանում մենթը միշտ էլ հոգու ճիչ ա եղել, ոչ թե աշխատանք: Մենթ լինելը կենսակերպ ա էսօր, ու օրենքի պաշտպանության հետ ոչ մի կապ չունի: Ներող բոլորից, բայց ես նորմալ մենթ դեռ չեմ տեսել:
Ու նկատել եք Երևանի փողոցներում էս վերջին ժամանակներս ցերեկ-գիշեր ինչքան մենթ ա վխտում ? Արա ուր նայում ես ֆոռմա ես տենում: Որդեղից սրանք սեցն շատացան ? Ինչ ա դրանց ուզածը ? Ինչ են քաշ գալիս փողոցներում սաղ օրը, դուբինկեքը ձեռները ? Բա կրիզիս մրիզիս ա, դրանց որդուց են փող տալի ու պահում ? Լուրջ եմ ասում, արդեն Երևանի փողոցները դուրս գալուց սիրտս խառնում ա: Ոնց որ Վարշավայի գետոն լինի:![]()
DV, ես ընդամենը նշել եմ ընդիմության համար նոր գործելակերպ ընդունելու անհրաժեշտություն մասին Մակեյանի միտքը, որը մինչև հիմա գոյություն չուներ: Հակառակը, ընդիմությունը թե ոստիկանությանը և թե հայտնի գելերին հարիֆի /կամ հավի/ տեղ դրած հույս ուներ կուտ տալով իր կողմը քաշել:
Իսկ մեր մասին իմ կարծիքը դու գիտես:
Իսկ "փոքր մասը" նա առանձնացրել է, որ մյուս անգամ բանտ ընկնելիս կենդանի մնալու շանս ունենա: Չեմ հավատում, թե էդքան անտեղյակ է:
Արամ Աբրահամյանը իմ աչքի լուսը չի, բայց վերջերս, պարբերաբար, ոչ ստանդարտ մտքեր է արտաբերում:«Ֆորմատ անել» վերնախավը
Որ այս իշխանությունը եւ այս ընդդիմությունը պետք է հեռանան քաղաքական ասպարեզից՝ դրա հետ բոլորը կարծես թե համաձայն են: Բոլորը՝ բացի, բնականաբար, ներկայիս իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչներից: Բայց եթե մենք՝ մնացածներս, հասկանանք, թե երբ եւ ինչպես է դա հնարավոր անել, ապա նրանց, ովքեր կառչել են իրենց իշխանական եւ ընդդիմադիր «աթոռներից», ոչ ոք չի հարցնի: Բայց ամբողջ ցավն այն է, որ ամենեւին էլ պարզ չէ, թե ինչպես, ինչ ճանապարհով է հնարավոր թարմացնել, իսկ ավելի լավ է՝ բարեկամներիցս մեկի խոսքով ասած, «ֆորմատ անել» ներկայիս քաղաքական, ինչպես նաեւ մերձքաղաքական վերնախավը: Մի բան է միայն պարզ. այսօրվա հիմնական «խաղացողների» գործողությունների միօրինակությունը եւ մշտական կրկնողականությունը կարող է բերել խորը լճացման: Ընդ որում, հեղափոխությունների իմիտացիան նույնպես լճացում է. ընտրություններից հետո ժողովրդին ջարդելն ու ընդդիմադիրներին ազատազրկելը միայն առաջին հայացքից է թվում բուռն իրադարձություն: Իրականում դա ճահճացման փուլերից մեկն է, որին հետեւում է ավելի խորը ապատիա եւ անտարբերություն: Հայաստանը գերհզոր Խորհրդային Միություն չէ. վախենամ, մենք չենք կարողանա տասնամյակներ շարունակ ապրել լճացած վիճակում. մեր դեպքում կանգնած մնալը նշանակում է ոչ միայն հետ գնալ (դա ճիշտ է բոլոր մարդկանց եւ համակարգերի, այդ թվում՝ պետությունների պարագայում), այլեւ սրընթաց գահավիժել:
Ինչ մեխանիզմներով է կարող փոխվել վերնախավը: Ճիշտն ասած, նայելով այսօրվա երիտասարդներին՝ հույսս չէի դնի պարզ սերնդափոխության վրա: Քաղաքականապես ակտիվ երիտասարդները բաժանվում են երկու մասի՝ կամ «խփնված» հեղափոխականներ, որոնք իրենց գլուխը մտցրած կարգախոսներից այն կողմ ոչինչ չեն տեսնում, կամ էլ խիղճը վերջնականապես կորցրած կարիերիստներ: Երբ ներկայիս «արծիվների» ու «բազեների» ցինիզմը ես համեմատում եմ իմ ժամանակվա «կոմսոմոլների» հետ, ապա վերջիններս ինձ թվում են, ասպես ասած, «մի խումբ ռոմանտիկներ»:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
aravot.am, 25/11/09
http://www.aravot.am/am/articles/politics/0/view/all
իհարկե՞ հնարավոր չէ: սակայն "չե՞մ չորտ նի շուտիտ "«Ֆորմատ անել» վերնախավը
Որ այս իշխանությունը եւ այս ընդդիմությունը պետք է հեռանան քաղաքական ասպարեզից՝ դրա հետ բոլորը կարծես թե համաձայն են: Բոլորը՝ բացի, բնականաբար, ներկայիս իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչներից: Բայց եթե մենք՝ մնացածներս, հասկանանք, թե երբ եւ ինչպես է դա հնարավոր անել, ապա նրանց, ովքեր կառչել են իրենց իշխանական եւ ընդդիմադիր «աթոռներից», ոչ ոք չի հարցնի: Բայց ամբողջ ցավն այն է, որ ամենեւին էլ պարզ չէ, թե ինչպես, ինչ ճանապարհով է հնարավոր թարմացնել, իսկ ավելի լավ է՝ բարեկամներիցս մեկի խոսքով ասած, «ֆորմատ անել» ներկայիս քաղաքական, ինչպես նաեւ մերձքաղաքական վերնախավը: Մի բան է միայն պարզ. այսօրվա հիմնական «խաղացողների» գործողությունների միօրինակությունը եւ մշտական կրկնողականությունը կարող է բերել խորը լճացման: Ընդ որում, հեղափոխությունների իմիտացիան նույնպես լճացում է. ընտրություններից հետո ժողովրդին ջարդելն ու ընդդիմադիրներին ազատազրկելը միայն առաջին հայացքից է թվում բուռն իրադարձություն: Իրականում դա ճահճացման փուլերից մեկն է, որին հետեւում է ավելի խորը ապատիա եւ անտարբերություն: Հայաստանը գերհզոր Խորհրդային Միություն չէ. վախենամ, մենք չենք կարողանա տասնամյակներ շարունակ ապրել լճացած վիճակում. մեր դեպքում կանգնած մնալը նշանակում է ոչ միայն հետ գնալ (դա ճիշտ է բոլոր մարդկանց եւ համակարգերի, այդ թվում՝ պետությունների պարագայում), այլեւ սրընթաց գահավիժել:
Ինչ մեխանիզմներով է կարող փոխվել վերնախավը: Ճիշտն ասած, նայելով այսօրվա երիտասարդներին՝ հույսս չէի դնի պարզ սերնդափոխության վրա: Քաղաքականապես ակտիվ երիտասարդները բաժանվում են երկու մասի՝ կամ «խփնված» հեղափոխականներ, որոնք իրենց գլուխը մտցրած կարգախոսներից այն կողմ ոչինչ չեն տեսնում, կամ էլ խիղճը վերջնականապես կորցրած կարիերիստներ: Երբ ներկայիս «արծիվների» ու «բազեների» ցինիզմը ես համեմատում եմ իմ ժամանակվա «կոմսոմոլների» հետ, ապա վերջիններս ինձ թվում են, ասպես ասած, «մի խումբ ռոմանտիկներ»:
Քանի որ ես չգիտեմ, թե ինչպես կարելի է այդ հարցը լուծել, ապա ինձ թույլ կտամ նկարագրել հետեւյալ ուտոպիստական պատկերը: 2013 թվական: Մեր քաղաքական բառապաշարից վերջնականապես վերացել են «հեղափոխություն» եւ «պատերազմ» հասկացությունները, չկա ոչ մեկի, ոչ մյուսի սպառնալիքը: Ադրբեջանի հետ կնքված է խաղաղության պայմանագիր, Թուրքիայի հետ սահմանը բացվել է: Առաջին, երկրորդ եւ երրորդ նախագահները, որոնց գործունեությունը, այսպես թե այնպես, կապված է վերոհիշյալ հասկացությունների հետ, հայտարարում են, որ չեն մասնակցելու հերթական ընտրություններին, վերջնականապես եւ ընդմիշտ հեռանում են քաղաքականությունից: Նրանց հետ, կամա թե ակամա, կհեռանան այսօրվա «գործող անձանցից» շատերը: Նման բան հնարավո՞ր է:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՊ ՉՈՒՆԻ
Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի` քաղաքականությունից իր հեռու լինելը ցուցադրելու ցանկությանը, Վահան Հովհաննիսյանը հայտարարել է, թե «եթե դու չես զբաղվում քաղաքականությամբ, ապա քաղաքականությունն է զբաղվում քեզնով»:
«ՉԻ» - Նկատենք, որ Ռոբերտ Քոչարյանը նույնիսկ իր նախագահության տարիների ընթացքո՛ւմ չի զբաղվել քաղաքականությամբ: Տուռնիկից, այո, կախվել է, ջազ լսել է, կլիզմայի մասին անեկդոտներ պատմել է, բայց քաղաքականությամբ չի զբաղվել: Այնպես որ` Վահան Հովհաննիսյանն իզուր էր ակնկալում, թե նա կարող է հոդաբաշխ պատասխան տալ Լեւոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած մեղադրանքներին:
Բայց ընկեր Վահանը միայն այս հարցում չէ, որ սխալվում է: Բանն այն է, որ Ռոբերտ Քոչարյանով ոչ թե «քաղաքականությունն է զբաղվելու», այլ իրավապահ մարմինները: Վերջին հաշվով, տասը տարի շարունակ Քոչարյանը «ակտիվորեն գործում էր» ոչ թե քաղաքական, այլ քրեական ոլորտում: Այլ հարց է, որ դա հնարավոր կդառնա միայն քաղաքական որոշակի իրադարձություններից հետո, բայց ինչ էլ լինի, մի բան ակնհայտ է` Քոչարյանով «զբաղվելու» ժամանակը կամաց-կամաց մոտենում է:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
«Այլանդակություն է»
Ա1+
«Կարող եմ ամենավատ խոսքերով ասել, բայց մի քիչ մեղմ ասած` այլանդակություն է, եւ պետական անվտանգության խնդիր է առաջացնում»,- «Հայկական Ժամանակ» թերթի առաջին էջում տեղադրված լուսանկարի մասին այսօր «Ա1+»-ին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
Տեղեկացնենք, որ նկարում մահապարտների խուցն է, որտեղ մի սեղանի շուրջ միասին են հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկվածներ Դերենիկ Բեջանյանն ու Էդիկ Գրիգորյանը, «Դրոյի» գործով ցմահ ազատազրկված Արսեն Արծրունին եւ «Ազատամտություն» թերթի գլխավոր խմբագիր Արտյոմ Խաչատրյանը:
Նկատենք, որ ՀՀ օրենսդրությամբ խմբակային տեսակցություն չի նախատեսվում ցմահ ազատազրկվածխների համար, այն էլ դատապարտյալների խցում:
Գալուստ Սահակյանը նախ հարկ համարեց նշել, որ չի հավատում ՀԺ-ին. «Մտածում եմ, որ կարող է պրովոկացիա լինի, իսկ եթե դա իրողություն է, ապա շատ մերժողական եմ տրամադրված եւ բացի դրանից, եւս մեկ անգամ վրեժի ցասում բարձրացրավ մոտս»:
Ինչ վերաբերում է ազատության մեջ գտնվող մարդու` «Ազատամտության» խմբագրի առկայությանը նկարում, Սահակյանը նկատեց. «Չեմ ուզում անձնավորել, այդտեղ հանցագործն ու միտման դրսեւորողները նույն աստիճանում են գտնվում»:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը թեեւ փորձում էր չհավատալ թերթում տպագրված լուսանկարի իսկությանը, բայց պատասխանեց մեր հարցին. «Ուղղակի զարմացած եմ, եթե այդպես է, ինչպես որ կա, վստահ եմ, որ պետք է ստանալ արդարադատության նախարարության եւ իրավապահների գնահատականը, մի բառով կասեմ` զարմացած եմ»:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Ցանկացած երևույթի գնահատականը մենք ինքներս պետք է տանք, այլ ոչ թե այլանդակություններ Սահակյանն ու Սաֆարյանը:
Նկարը տպել են, սկանդալ ակընկալելով, բայց վազել ու էդ "սրբերից" կարծիք հայցելը լուրջ չէ: Հետագայում էլ հասարակական կարծիքը կկենտրոնանա իշխանական տարբեր լակոտ-լուկուտի վերաբերմունքի վրա, իսկ զուտ հարցը կմնա բաց:
Իրականում սա շատ ավելի խորը քննարկման նյութ է:
Սպանվածներից ազգի հերոս կոչվածը ինքն էր մեծ հանցագործ, դրա համար վերաբերմունքը դեպի այդ սպանդը երկփեղկված է:
Ընդիմությունը տաբու է դրել այդ հարցի վրա: Բայց միևնույն է, դրանով այն չի փակվել: Հայաստանը մի միլիմետր էլ առաջ չի գնա, քանի այդ օրվա հիմնական զոհն ու մարդասպանները չեն դրվել ու գնահատական ստացել նույն հարթության մեջ ու նույն բնութագրականներով:
Մարդ սպանելը միայն ավտոմատով չի կատարվում, մանավանդ ազգ կործանելը:
Իշխանությունը տարբեր տեսակի, կալիբրի ու նշանակության բազմաթիվ սպասավորներ ունի: Բայց դրանցից միայն մեկը-Արտյոմ Խաչատրյանը իր ամբիցիաներով մի այլ երևույթ է: Այդ տղան մարդկանց վրա կեղտ թափելու մի աներևակայելի մոլուցք ունի, բայց նաև իր ասածն առաջ տանելու նույն ղարաբաղցիական, ռոբից էլ շատ ավելի հաստ "կող":
Իր արածով նա նման է սանիտար գիշատչի- ամեն ինչ է խժռում, բայց միակն է, որ նաև իսկապես հենց իրենց ներսի կեղտի դեմ էլ է կռվում:
Այդպիսիներին պետք է փայփայել, քանի որ նրա արածի մեծ մասը հենց ընդիմությանն է ձեռնտու:
Փոխարենը կտեսնենք, թե հակառակ մտայնության ինչ վայնասուն է բարձրանալու:
Հայկական մարդասպանների 99,999999 %- ը հիմա իշխանության մեջ է, կամ նրա կողքին:
Բռնված հարիֆները, կամ Արտյոմը չէն, որ ազգի բոբոներ պետք է պատկերացվեն ու ոչ անկեղծ խոսակցության նյութ ու նպատակ դառնան:![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Որ մեկն է այդ Արտյոմը՞: Էն աթոռին վերընգած փորովը՞:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ