Կուկ, ստեղ գրեմ, էն թեման բռնաբարեցինք:
Համաձայնվի, որ երկու կողմերի զույգացված արգումենտները՝ «պատերազմ ու երկրաշարժ» կամ «ցուրտ ու մութ» թերի են, երբեք չեն բացահայտում ամբողջ իրականությունը և (իմ աչքերում) ՉԵՆ արդարացնում արված սխալները:
Էլ չասած՝ մեկը լրիվ մարդկային բացթողություն է (մ - ց), մյուսի մի մասը միայն՝ տարերք:
Որքան շատ են օրինակները, այլ պատերազմների, որոնց փաստերը միայն տասնամյակներ հետո են ջրի երես դուրս գալիս, որ պատերազմը չի խանգարել բնակչության մի մասին(ղեկավար) չնկատել «մութն ու ցուրտը», այսինքն՝ բոլորն էլ կարող էին դա ունենալ:
Վերջերս ֆիլմ տեսա Լենինգրադի բլոկադայի մասին, որտեղ փաստաթղթերով և ժամանակակիցների վկայություններով նկարագրված էր քաղաքի պոլիտբյուրի սեղանի հյուրասիրությունը այն ժամանակ, երբ դիակները փողոցներից արդեն հավաքելն անիմաստ էր:

Երկրաշարժին հասած միջազգային օգնությունը (նույնիսկ նստելով մոսկովյան մի շարք գրպաններում) խելացի և ազնիվ բաժանման դեպքում պատերազմի էլ կհերիքեր:
Իսկ «մութն ու ցուրտը» եթե չլիներ, ժողովուրդը երբեք հրաժարական չէր պահանջի ԼՏՊ-ից, նրա ցանկացած քաղաքական քայլ կուտվեր, կարդարացվեր: Գիտեմ, որ ճիշտ չէ միշտ Շվեյցարիայի հետ համեմատել, բայց այս ժողովուրդն իր կշտությանը թույլ չի տա ձեռք տալ, հանուն դրա մեծագույն ու տգեղ կոմպրոմիսսների կգնա (գնում է արդեն վաղուց) իր խղճի հետ, կարդարացնի կառավարության թուլությունն ու վախկոտությունը:
Ղեկավարներն էլ գիտեն, ու սկզբում «լույս ու տաք»ն են ապահովում, հետո արդեն՝ չեզոք ու խաղաղը: ԱՄՆ -ին նայիր:
Այնպես որ մութուցրտի պատճառը երկրաշարժը չէր, ոչ էլ պատերազմը, այլ անազնիվ ղեկավարությունը:
Էջանիշներ