Հա լավ, էս ի՞նչ մի խորացել եք էդ մի անմեղ բառի վրով: Նախագահի ախպերը մարտի մեկից առաջ բառացիորեն ասեց «Իշխանությունը չենք տա, բա իզուր ե՞նք էդքան մարդ պառլամենտում պառկացրել, պետք լինի՝ մի էդքան էլ կպառկացնենք», բոլորը լսեցին, գլուխները տմբտմբացրին, մոռացան. նախկին մի արտգործնախարար ասեց, որ «Հայաստանը օկուպացրել է Լեռնային Ղարաբաղի տարածքները», բոլորը լսեցին, զարմացան, մոռացան. նախկին մի նախագահ ինքնահրկիզվելու փոխարեն ասեց, որ «Էդ ռոմանտիկների արածը էղած-չէղած ուչաստկովիի գործ ա», բոլորը լսեցին, հավատացին, անցան. հիմա էդ մի «փոխանցել» անմեղ բառի համար լացուկոծ եք անում: Շևարդնաձեն էլ Սահակաշվիլիին փոխանցեց իր աթոռը, հա ի՞նչ անենք: Բուշն էլ Օբամային փոխանցեց: Որտև աթոռը տալու՝ հանձնելու՝ զիջելու գործողությունը ենթադրում ա աթոռի փոխանցում: Բա հո աթոռի առևանգում կամ դիակապտություն չէ՞ր ենթադրելու:
DIXIcarpe noctem
Norton (16.09.2009)
Ժողովուրդ, եթե Ձեր մեջ կան մարդիկ, որոնք ԼՏՊ-ի նախագահության ժամանակ արդեն գոնե դպրոցահասակներ էին, նրանք չպետք է մոռացած լինեն… Ես զարմանում եմ այն մարդկանց վրա, ովքեր պաշտպանում են նրան, եթե նրանք կարող են ներել իրենցից գողացված երիտասարդությունը, գոնե պիտի չներեն իրենց երեխաներից գողացված մանկությունը…
davidus (16.09.2009)
Հա, չեմ մոռացել: Ավելի կասեմ. շատ ավելի շատ բան եմ հիշում, քան «զարմացողները»: Է՛լ ավելի կասեմ. ես մի սերնդի զոհաբերած երիտասարդությունն ու մանկությունը համարում եմ ոչ միայն նորմալ, այլև բավականին էժան գին՝ անկախության ու հաղթանակի համար: Մի քիչ թերթի հին ակումբային բանավեճերը. ամեն հինգ էջը մեկ կհանդիպես նման «մութուցուրտ» հարցադրման: Ես էլ եմ էդ մասին շատ գրել, հիմա բոլորը չեմ գտնի, բայց կարդա, օրինակ, սա և սա:
DIXIcarpe noctem
Ես քաղաքականությունից խոսել չեմ սիրում, նրանց էլ, նրանց էլ, որ ուզում եք իմանալ… Ոչ մի քաղաքական գործիչ մեզանում եղածներից արժանի չէ, որ ժողովուրդը իր համար անձրևի տակ կանգնի, առավել ևս մեծարգո ԼՏՊ-ն, Հայկոյի նշածներն էլ կարդացի: Հայկո ջան, ես հավատում եմ քո ձգտումների ազնվությանը, քեզ ես հավատում եմ, բայց նրան ոչ, ուղղակի մի բան ավելացնեմ՝ դու շատ ավելի խելացի ես, մի կամավոր դարձիր խաբված, ամեն ինչ այնքան էլ վատ չի, որ մենք ինքնախաբեությամբ զբաղվենք, անձրևի տակ թրջվող մարդիկ հուսահատ, խաբված մարդիկ են…Լավ մնաք:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Ոնց չեմ հիշում, հեսա, գրել էլ եմ
Բայց դե մենք խաբված մարդիկ ենք Հայկօ ջան, Վանաձորցի Տղու չափ շուստռիություն չունենք, որ չխաբվենք
հ.գ. Չգիտեի, որ չստերով ես![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
ԼՏՊ-ն պատրաստվում էր հրաժարական տալ ընտրվելու դեպքում և այս դեպքում իշխանությունը "փոխանցվում է" մինչև նոր ընտրությունները… անգամ եթե սա չհաշվենք էս դեպքում փոխանցելը նույն կերպ չի կարելի հասկանալ… ես համենայն դեպս տենց չեմ հասկացել… արթուն, քաղաքականապես զգոն ու ակտիվ հասարակության մեջ քո իմացած "փոխանցումը" հնարավոր չի, իսկ ԼՏՊ-ն հենց արթնացման, քաղաքականապես զգոն ու ակտիվ հասարակության ստեղծման ճանապարհն է ընտրել… ինչքանով է էֆֆեկտի՞վ, սա արդեն ուրիշ խնդիր ա
եթե ԼՏՊ-ին ուզում ես վարկաբեկել կամ հավասարության նշան դնել նրա ու ՌՔ/ՍՍ-ի միջև, սա ամենալավ վարյանտը չի
DIXIcarpe noctem
Chuk (16.09.2009)
հիմա ասա … "փոխանցել իշխանությունը նորընտիր նախագահին" կամ "հանձնել իշխանությունը նորընտիր նախագահին"… տարբերությունը ո՞րն ա
ես կասեի "փոխանցում" ենթադրում է "շարունակություն" իսկ "հանձնում" կարելի է հասկանալ հրաժարում նախկինից… Մարդիկ հանձնվում են պարտության դեպքում, բայց չեն փոխանցվում
Ինձ չես ճանաչում, դրա համար ես երևի այդպես խոսում, ես շուստրի չեմ, բայց չկա այդպիսի մի քաղաքական գործիչ, որի վրա ես ծախսեմ իմ ժամանակը, ղալաթ արեցի էս թեմայում գրեցի, քաղաքականություն չեմ սիրում, ամեն դեպքում ես ինչ գրում եմ, աշխատում եմ ցույց տամ այս կայքում գրողների հանդեպ իմ հարգանքը, պիտի ինձ շուստրի չասեիր: Ինչ-որ քաղաքական չգիտեմ ում պատճառով… լավ, չեմ շարունակում, ոնց հասկանում ես, ոնց գիտես… Ընտրությունների ժամանակ ես բանակում եմ եղել, ինձ համար սահման եմ պաշտպանել, ինձ ուզենային էլ չէին կարող խաբել, ովքեր էլ հնարավորություն ունեին, մի խոսքով չեմ շարունակում:
Վերջին խմբագրող՝ Շինարար: 16.09.2009, 23:09:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ