User Tag List

Էջ 104 977-ից ԱռաջինԱռաջին ... 45494100101102103104105106107108114154204604 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,546 համարից մինչև 1,560 համարի արդյունքները՝ ընդհանուր 14645 հատից

Թեմա: Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

  1. #1546
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Լևոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը

    Մեջբերում davidus-ի խոսքերից Նայել գրառումը
    շատ ցավալի ա որ սեփական հանճարներին ասուն ես 'մենակ էտ գիտեք"??
    ցավդ տանեմ, նժդեհի փիլիսոփայությունը մեզ համար ավելի կենսական նշանակություն ունի, քան այլ փիլիսոփաների գաղափարները....... "հայրենիք" գաղափարի ընկալումը ամբողջական ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ, եթե ծանոթ չես Նժդեհի ուսմունքին....
    հետո էլ ինձ եք ասում՝ քաղաքականությունից հեռու ես
    Նժդեհի գաղափարները նպատակ չունեմ նսեմացնել
    որ Նժդեհի թեման փակենք, ասեմ, որ ինձ պետք չի կարդամ Նժդեհ, որ հայրենիք գաղափարը ընկալվի...

    նույն հաջողությամբ Մաքիավելլին էլ իր հայրենիքի մասին էր մտահոգվում, երբ գրեց իր <<Իշխանը>> տրակտատը: Բայց Նժդեհի նման բարոյականության հետևից չէր ընկել, այլ իրատեսորեն գնահատում էր քաղաքական դաշտը...

    ու հետո... լավ էլ ասեցիր՝ սեփական հանճարներ... իսկ դու անընդհատ շեշտում ես միայն Նժդեհ: Իսկ Գոշ, Գունդստաբլ և այլոք?.. պակաս հանճար են? Իսկ նրանք էլ քարոզում էին այն նույն ազատությունը /նույնիսկ անհատական պատասխանատվության սկզբունքը/, որի դեմ խոսում եք դուք, ինչ ա թե գահին մեր նման հայ է նստած
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  2. #1547
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չեմ հասկանում' ինչ եք խորացել: Կոնկրետ փաստ. մի քանի օր առաջ ցեղիդ մի մասը վրաերթ արեց ցեղիդ մյուս մասին, մի մասին ծեծեց, մյուս մասին կոխել ա արդեն բանտերը, երորդներին վախացրել ա, չորորդներին պատանդ ա վերցրել... Լավ ա՞, թե՞ վատ: Էդ Լևոն-մևոն, մասոն-բան մոռացեք, կոնկրետ խոսանք: Ինչքանո՞վ ա շարքային Գագոյի' չթալանվելու, չծեծվելու ու չվախենալու ցանկությունը հակասում նժդեհականությանը: Ամեն ինչ շատ ավելի պարզ ա, քան թվում ա:

    Էթե հանկարծ արիականության շարժումն էնքան ուժեղանա, որ լուրջ հակակշիռ ու այլընտրանք դառնա էս իշխանությանը, ու արդարություն ու հավասարություն քարոզի, խիստ հավանական ա, որ ես իրանց էլ կաջակցեմ: Բայց քանի դեռ Քարահունջն ու Սևանը գոնե մի հայի կլպվելուց, հավայի դատվելուց ու հաստավզերի ձեռքով սպանվելուց չեն փրկել, ձեր ասածները անիմաստ են, առնվազն:

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Որմիզդուխտ (07.06.2009)

  4. #1548
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Լևոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Նժդեհի նման բարոյականության հետևից չէր ընկել,
    խի Նժդեհի գաղափարները մենակ բարոյականության մասին են.....
    ու հետո..... ստեղ ոչ մեկ ազատության դեմ չի.... համա թե ծայրահեղացնել գիտեք հաաաա

  5. #1549
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեմ հասկանում' ինչ եք խորացել: Կոնկրետ փաստ. մի քանի օր առաջ ցեղիդ մի մասը վրաերթ արեց ցեղիդ մյուս մասին, մի մասին ծեծեց, մյուս մասին կոխել ա արդեն բանտերը, երորդներին վախացրել ա, չորորդներին պատանդ ա վերցրել... Լավ ա՞, թե՞ վատ: Էդ Լևոն-մևոն, մասոն-բան մոռացեք, կոնկրետ խոսանք: Ինչքանո՞վ ա շարքային Գագոյի' չթալանվելու, չծեծվելու ու չվախենալու ցանկությունը հակասում նժդեհականությանը: Ամեն ինչ շատ ավելի պարզ ա, քան թվում ա:
    ցավդ տանեմ.... էտ նշածդ մարդիկ բոխկ են կերել, թե լավ են արել ..... հլը իմ գրառումներից մեկը ցույց տուր, որտեղ գրել եմ, թե լավ են անում ինչ անում են...... ուղղակի ցույց տուր......

  6. #1550
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Ժող, ստեղ Նժդեհի մասին թեմա կա:
    Վերջին խմբագրող՝ Kuk: 05.06.2009, 19:07:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    davidus (05.06.2009)

  8. #1551
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Լևոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը

    Մեջբերում davidus-ի խոսքերից Նայել գրառումը
    խի Նժդեհի գաղափարները մենակ բարոյականության մասին են.....
    ու հետո..... ստեղ ոչ մեկ ազատության դեմ չի.... համա թե ծայրահեղացնել գիտեք հաաաա
    դե մի կետ ներկայացրու Նժդեհից, որ ասի մոտավորապես հետևյալը՝
    թշնամուդ թշնամին քո բարեկամն է
    քեզ ստում են, տասնապատիկ ավել դու ստիր

    ու նման գաղափարներ...
    չեմ ասում՝ նստած բարոյականություն է քարոզում, բայց իր մտքերում ես քաղաքական առումով մեծ արժեք ներկայացնող հատվածներ չեմ հանդիպել, միգուցե վրիպել է, չեմ բացառում, բայց փաստ է, որ խոսում է հայրենասիրությունից, զինվորներից.... բայց ոչ քաղաքական գործիչներից, ինչի պակասը մենք ավելի շատ ունենք
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  9. #1552
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Լևոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը

    միանգամից երևում է որ մարդկանց մեծ մասը իրականում չի ապրել ստրկատիրական երկրներում:
    Ստրուկը ունի տեր, որը լավ թե վատ հոգում է նրա մասին:

    Իսկ Հայաստանի բնակչությունը իրականում հենց տեր չունի իրա գլխին: Պետությունը վերածվել է ՍՊԸ-ի ու մնացածին ով չի մտնում իրա շահերի մեջ մատնել է անտերության կմեռնեն թե ինչ կլինեն իրեն չի հետաքրքրում:

    Դուք պատկերացնում եք օրինակ ստրկատիրական համակարգ որը խրախուսի իր ստրուկների արտագաղթը: Աննորմալություն է: Այդպիսի բան չկա ու չի եղել: Ստրուկը եթե փախներ աշխարհի ծերից էլ կգնտեին կբերեին հետ:

    Այնպես որ գոնե մի բանից խոսալուց գնահատականները ճիշտ տվեք:
    Թե չէ անվերջ խարխափելու ենք բառերի սարդոստայնում:
    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

  10. #1553
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Լևոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը

    Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը

    բառերի սարդոստայնում չխարխափելու համար ասեմ, որ այստեղ խոսվում է ստրուկի հոգեբանության մասին...
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  11. #1554
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Լևոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը

    Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
    միանգամից երևում է որ մարդկանց մեծ մասը իրականում չի ապրել ստրկատիրական երկրներում:
    Ստրուկը ունի տեր, որը լավ թե վատ հոգում է նրա մասին:

    Իսկ Հայաստանի բնակչությունը իրականում հենց տեր չունի իրա գլխին: Պետությունը վերածվել է ՍՊԸ-ի ու մնացածին ով չի մտնում իրա շահերի մեջ մատնել է անտերության կմեռնեն թե ինչ կլինեն իրեն չի հետաքրքրում:

    Դուք պատկերացնում եք օրինակ ստրկատիրական համակարգ որը խրախուսի իր ստրուկների արտագաղթը: Աննորմալություն է: Այդպիսի բան չկա ու չի եղել: Ստրուկը եթե փախներ աշխարհի ծերից էլ կգնտեին կբերեին հետ:

    Այնպես որ գոնե մի բանից խոսալուց գնահատականները ճիշտ տվեք:
    Թե չէ անվերջ խարխափելու ենք բառերի սարդոստայնում:
    Իսկ կարո՞ղ ես նշել «մարդկանց այն փոքր մասին» ովքեր իրականում ապրե՛լ են ստրկատիրական երկրներում: Բառերի սարդոստայնում չխճճվելու համար կարելի է նշել, որ մի քանի հարյուր տարի է, ինչ ստրկատիրական պետություններ այլևս չկա:

    Ցեղակից իմ, պետությունը տիրոջ հետ համեմատելուց մինչև վիզդ շղթաներին դեմ տալը մի քայլ է: Ժամանակակից պետությունը երբեք չի եղել և, հուսով եմ, չի էլ լինի «տեր»: Այն նախևաառջ կազմակերպչական գործիք է, համակարգող տարր: Այնպես որ՝ նախ փորձիր դադարեցնել ամեն ծակուծուկում ապարդյուն «տեր» փնտրելու ու չգտնելու ենթարկվողական վարքագիծդ, ապա փիլիսոփայիր ստրկատիրության մասին:

    Չեմ հասկանում մի բան, ու դա ինձ շատ է նյարդայնացնում: Բոլորս էլ հաճախ ենք լսել մտքի այսպիսի փայլատակումներ. «Ախպեր էս երկրին բռնակալ ա պետք, էս երկրին Ստալին ա պետք, էս ա պետք, էն ա պեքտ»: Առանց ավելորդ աջուձախ ընկելու ասեմ. այսպես արտահայտվողները ստրկական հոգեբանության կրողների տիպիկ օրինակներ են: Ավելին՝ դրանք անուղեղ, անկամ, մինչև վերջին խազը նվաստացված ու ընկած մարդիկ են: Բացատրեմ վիրավորանքներիս այս հեղեղը. եթե մարդը ընդունում է, որ անզոր է սեփական ձեռքերով ու սեփական ցանկությամբ ինքն իրեն դնելու ճիշտ ուղու վրա (իսկ «մեզ քացուտակքցող է պետք»-ատիպ խոսակցությունների հիմքում սովորաբար այն ափսոսանքն է, որ «երկիրը երկիր չի, մարդիկ մարդ չեն»), ապա այդ մարդը արժանի չէ ուղղակի մարդ կոչվելու: Այսինքն՝ նա խոստովանում է, որ մինչև իրեն մտրակով չծեծեն, չգոռան վրան, չվախեցեն, ինքը սեփական բարօրության համար մատը մատին չի խփի: Բանջարաբոստանային կուլտուրա է, ոչ թե մարդ, մի խոսքով: Սա՝ որպես լիրիկական զեղում: Այնուամենայնիվ, այդպես մտածողները դեռ շատ են, ու դեռ կլինեն, քանի չենք հասկացրել իրենց մի պարզ բան. ոչ ոք բարեկեցիկ կյանքն ու պայծառ ապագան չի ծամելու-դնելու ձեր բերանը: Եթե ուզում ես ինչ-որ բան կառուցել, պիտի ձեռքերս կեղտոտես:

    Այլ հարց է, թե արդյո՞ք նման՝ ճորտային մտածելակերպ ունեցող մարդկանց երբևէ գրավել է ազատ քաղաքացի լինելու հեռանկարը: Համոզված եմ, որ ոչ. նրանք պարզապես չգիտեն, թե ինչ ասել է «ազատ մարդ»: Նրանց աչքերը փակ են, ապագան տեսնելու կարողությունը ձգվում է մինչև հաց ուտելու հաջորդ պահը ու վերջ: Դժվար է ասել՝ իրենք մեղավոր են, թե ոչ. իրենք կամովի՞ն են ընտրել այսպես կոչված «ճորտային» կարգավիճակը, թե՞ ուղղակի այլ բան չեն տեսել և չեն պատկերացնում: Սակայն փաստն այն է, որ թալանի, սպանությունների, ստորացման, ահաբեկման դեմ-հանդիման վախկոտի նման լռում է միայն ճորտն ու ստրուկը: Լռելը, իհարկե, տարբեր է լինում. կարելի է բառացիորեն ձայն-ծպտուն չհանել. կարելի աշխատեցնել գորշ նյութն ու հիմնավոր պատճառներ փնտրել ստորանալու համար՝ ինքն իր աչքում սեփական չոքած դրությունն արդարացնելու նպատակով. կարելի է մոլուցքի մեջ ընկնել ու, մազերը պոկելով, աղաղակել, որ «ես չեմ նվաստացվում, ամեն ինչ լավ է, խոտը՝ կանաչ, ապագան՝ ճաճանչափայլ», ու նույնիսկ հավատալ դրան: Բայց փաստ մնում է փաստ. նման մարդիկ ամեն ինչի մասին կխոսեն, բոլորին կմեղադրեն, ամեն մտածողական հնարամտության կդիմեն, բացի խոստովանելուց ու տեսնելուց ամենատարրականը. այն, որ իրենք այսօր ենթարկված են, ճնշված են, կաշկանդված են ինչ-ինչ շղթաներով: Օրինակները շատ են, ապացույցները՝ բազմաթիվ, չխորանամ:

    Մեծագույն ծաղրուծանակն այն է, որ մարդուն ասում են. «Երևակայիր, որ ազատ-անկախ ես, թե չէ ավելի շատ կծեծեմ, ավելի կծանրացնեմ շղթաներդ ու ուտելիք էլ չեմ տա»: Ու երևակայում են:

    Ցավոք՝ չեմ կարող ասել՝ ինչպես արագ բուժել այս ախտը: Մարդու աչքերը բացելը խիստ դժվար բան է, մանավանդ եթե այդ մարդը ամեն կերպ պայքարում է կույր մնալու համար:

  12. #1555
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Հա, Վիշապ ջան, հաստատ մենակ օրենսդրությունը մեղավոր չի... բայց մեղքի մեծ մասը նաև նա ունի..... ասեմ քեզ, որ աշխատում եմ հենց նոր օրենսդրություն մշակելու բնագավատռում ու քչից-շատից գիտեմ հին ու նոր օրենքների և գրողներին և դրանց գրման պատմությունը... մենակ չասես անուն տուր... հաստատ անուն չեմ տա...

  13. #1556
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մեջբերում davidus-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, Վիշապ ջան, հաստատ մենակ օրենսդրությունը մեղավոր չի... բայց մեղքի մեծ մասը նաև նա ունի..... ասեմ քեզ, որ աշխատում եմ հենց նոր օրենսդրություն մշակելու բնագավատռում ու քչից-շատից գիտեմ հին ու նոր օրենքների և գրողներին և դրանց գրման պատմությունը... մենակ չասես անուն տուր... հաստատ անուն չեմ տա...
    Ապեր ամենակատարյալ օրենքը գրոշի արժեք չունի, եթե մարդը թքած ունեցավ: Օրենքն էլ դիվանագիտությունն էլ գործում են որպես այլընտրանք ուժին: Ինչու ենք ուժից անցել օրենքի՞ն: Կամ ուզում անցնե՞լ: Որովհետև ուժը այսօր ունես, վաղը կարող ես չունենալ: Իսկ օրենքը գործում է քեզնից անկախ ու քեզ գոնե պաշպանում է այն ժամանակ, երբ դու թույլ ես: Օրենքը քաղաքակրթության զարգացման ճանապարհին կարգին էլ քայլ է: Բայց երբ խոսում են թնդանոթները, դիվանագետները լռում են: Նույնն էլ երբ խոսում է Դոդի Գագոն, ուզում ես օրենք սահմանադրություն սաղ ծալես, մի տեղ կոխես ու սուս մնաս; Դե ի՞նչ խոսես:
    Si vis pacem, para bellum

  14. #1557
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Նույնն էլ երբ խոսում է Դոդի Գագոն,
    էս տեսել ես???

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rammer (06.06.2009)

  16. #1558
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Նորից սկսվեց բառերի անիմաստ շաբլոնային շարանը

    Այնպիսի տպավորություն է որ գտնվում եմ ոչ թե ինքնուրույն մտածող մարդկանց ֆորումում այլ ինչ որ ագիտացիոն մի հարթակում որտեղ մի բառ լսում են ու սկսվում է շաբլոնային նախադասությունների շարանը:

    Հայկօ
    Մինչ երկար բարակ պատասխան գրելը միգուցե փորձեիր ճշտել թե երբ ես ասում եմ թե այս ժողովուրդը տեր չունի գլխին ապա ես արձանագրում եմ փաստը ու դրա մեջ ես ոչ մի դրական կամ բացսական իմաստ չեմ դնում:

    Ուղղակի արձանագրում եմ այն փաստը որ երբ ոմանք ասում են թե Հայաստանը ստրկատիրական համակարգ է ապա չարաչար սխալ պատկերացումներ են սերմանում:

    Ստրկատիրական էր Ամերիկան 19-րդ դարում, ստրկատիրական էր Հռոմը:
    Ստրկատիրական համակարգում տիրոջ վերաբերմունքը ստրուկի նկատմամբ լրիվ ուրիշ է քան այն կա Հայաստանում:

    Հայաստանում այսօր էլիտայի կողմից ներդրվել է Մսխելու լիակատ սպառման ու ոչնչացման քաղաքականություն: Այսինքն սպառել ու ոչնչացնել հայ ժողովրդին, հայ մշակույթը ու այդ ընթացքում երկարաձգել սեփական կայֆավատը....

    Իսկ դուք ընկել եք ու գոռում եք ստրուկ կամ ճորտ չենք դառնա

    Պարոնայք ձեզ ոչ մեկ մտադիր էլ չի ստրուկ դարձնելու: Ձեզ ուղղակի սպառելու են, ձեզ համար այնպիսի պայմաններ են ստեղծելու, որ դուք կամ փախնեք երկրից կամ էլ այստեղ այնքան ուժեղ շահագործվեք, որ հետո հիվանդանաք ու մեռնեք .... անիմաստ մահով առանց սերունդ թողնելու:
    Վերջին խմբագրող՝ Marduk: 07.06.2009, 12:02:
    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (07.06.2009), Բիձա (21.07.2009)

  18. #1559
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայաստանում այսօր էլիտայի կողմից ներդրվել է Մսխելու լիակատ սպառման ու ոչնչացման քաղաքականություն: Այսինքն սպառել ու ոչնչացնել հայ ժողովրդին, հայ մշակույթը ու այդ ընթացքում երկարաձգել սեփական կայֆավատը....

    Իսկ դուք ընկել եք ու գոռում եք ստրուկ կամ ճորտ չենք դառնա
    իսկ դուք փոխանակ օգնելու այն երիտասարդներին, որոնք դուրս են եկել քո նշած էլիտայի դեմ՝ ձախողելու նրանց նպատակները, եկել ստեղ Լևոնի դեմ էլ ագիտացիա եք անում

    ես էլ ձեր դիրքորոշումը չեմ հասկանում
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  19. #1560
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Ի դեպ կարդացեք հների կարծիքը հայերի մասին

    Հայերը համարվել են հին աշխարհի ամենավատ ստրուկները: Համարվել է որ հայ ստրուկները վատ են աշխատում սաբոտաժ են անում: Դրա համար դուք չեք գտնի Հռոմի հայ ստրուկների մասին արձանագրություններ:

    Դրա համար էլ հայերին իշխելու լավագույն ձևը ոչ թե ստրկությունն է այլ ասպատակոււմների քաղաքականությունը:

    Այսինքն թողնում ես որ հայը մի քիչ թփրտա , ստեղծագորրծի, արարի ... հետո երբ տեսնում ես որ արդեն շատ հարստացավ ապա գալիս ես մի հատ վրեքներով անցնում ես ու հավաքում ես եղած չեղածը ... ձեռքի հետ էլ եթե մի քիչ դիմադրի ապա ջարդեր են կատարվում լավ իմանալով որ մի 10-15 տարի հետո կմոռանան ամեն ինչ:

    Օրինակ քանի տարի հիշվեց 1992-1994-ի ասպատակությունները՞: Հազիվ մի 10 տարի:
    Քանի տարի կհիշվի 2008 թիվը:
    10 տարի էլ չի տևի վստահ եմ:
    Միլլիոն ու կես զոհի զոհի հիշատակը 95 տարի հետո արդեն խամրում է .... էլ ինչի մասին է խոսքը:
    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Բիձա (21.07.2009)

Էջ 104 977-ից ԱռաջինԱռաջին ... 45494100101102103104105106107108114154204604 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 4 հոգի. (0 անդամ և 4 հյուր)

Համանման թեմաներ

  1. Խաղեր. քննարկումներ թեմայից դուրս
    Հեղինակ՝ Gevorg, բաժին` Խաղեր
    Գրառումներ: 428
    Վերջինը: 16.10.2022, 18:51
  2. «Կրոն» բաժնի թեմաներից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Ներսես_AM, բաժին` Կրոն
    Գրառումներ: 2378
    Վերջինը: 08.01.2021, 09:04
  3. «Անեկդոտներ» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 97
    Վերջինը: 24.06.2020, 01:19
  4. «Ճարտարապետություն» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Mephistopheles, բաժին` Ճարտարապետություն
    Գրառումներ: 249
    Վերջինը: 10.07.2018, 18:46
  5. Առանձին թեմաներից դուրս գրական քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 233
    Վերջինը: 28.07.2017, 11:36

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •