User Tag List

Էջ 975 975-ից ԱռաջինԱռաջին ... 475875925965971972973974975
Ցույց են տրվում 14,611 համարից մինչև 14,613 համարի արդյունքները՝ ընդհանուր 14613 հատից

Թեմա: Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

  1. #14611
    Պատվավոր անդամ Arjo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2020
    Հասցե
    Անտառ
    Գրառումներ
    675
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայաստանում ահաբեկչական չի համարվում ու պաշտոնապես արգելված չի:
    Եթե չեմ սխալվում, անգամ մեր ռազմավարական դաշնակցի մոտ էլ արգելված չի:

    Համենայն դեպս՝ PKK-ն միակ քրդական կուսակցությունը չի, ում հետ կարելի է և պետք է համագործակցել (բացեիբաց կամ տակից): Ավելին՝ հենց թուրքական խորհրդարանում էլ քրդական կուսակցություններ կան:




    Իհարկե: ՈՒ դա, պետական/քաղաքական վեկտորի բացակայության պայմաններում, հիմնված է յուրաքանչյուրիս սուբյեկտիվ ընկալումների վրա:
    ՈՒ սա խնդիր ա:




    Հա:
    Միայն 2 վերապահում.
    - թուրքիայի հետ սահման բացելուն մենք վայթե երբեք դեմ չենք արտահայտվել (պաշտոնապես), էդ իրանք են փակել ու փակ պահում
    - Իսրայելից հումանիտար օգնությունը չընդունելը (էդ պահին ու էդ կոնտեքստում) ինքս ավելի քան ողջունում եմ
    Կարծում եմ որ Թուրքիայի հետ սահման բացել ունի իր վտանգավոր կողմը, Հայաստանի շուկա կլցվեն թուրքական ապրանքներ, տնտեսությունը նրանց ձեռքում կլինի, Հայաստան կգան թուրք ահաբեկիչների և այլն։

  2. #14612
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,116
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Arjo-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծում եմ որ Թուրքիայի հետ սահման բացել ունի իր վտանգավոր կողմը, Հայաստանի շուկա կլցվեն թուրքական ապրանքներ, տնտեսությունը նրանց ձեռքում կլինի, Հայաստան կգան թուրք ահաբեկիչների և այլն։
    Արջո ջան, Հայաստանում առանց էդ էլ լիքը ու լիքից շատ թուրքական ապրանքներ կան:
    Բայց պատերազմից սկսած 2800-քանի անուն թուրքական ապրանքի շրջանառությունն օրենքով սահմանափակել էին ու հիմա էլ վայթե ուզում են դա երկարաձգել:

    2800-քանի անուն թուրքական ապրանք բլին..
    Իրան հարգող հրեան ըսկի գերմանական մեքենա չի քշում..
    իսկ մեր դեպքում՝ իրանք իրանց սահմանը մեր հետ փակում են՝ մենք չերեզ Վրաստան ենք լցվում ընդեղ..

    իսկ ահաբեկիչների մասով էլ՝ դրա համար գոյություն ունի ԱԱԾ, որն ի դեպ, եթե մի քիչ ավելի շատ գոյություն ունենար՝ գորշ գայլերն ավելի քիչ նկարներ կհրապարակեին Երևանի կենտրոնական հրապարակից ))
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Arjo (20.02.2021)

  4. #14613
    Պատվավոր անդամ Arjo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2020
    Հասցե
    Անտառ
    Գրառումներ
    675
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ֆրանսիան Արարատի մարզում զորախումբ տեղակայելու պատրաստակամություն է հայտնել. Աղբյուր



    Նշվում է, որ վերջնական որոշումը պետք է համաձայնեցվի ԱՄՆ-ի հետ: Այս գործընթացի մասն են համարվում նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպումները Լոնդոնում: Փարիզին կարող են միանալ նաև Աթենքի ներկայացուցիչները` ռազմական դիտորդների մակարդակով:



    Արևմտյան երկրների հայկական համայնքների աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն` Ֆրանսիան Հայաստանում` Արարատ քաղաքի մոտ (Հայաստան-Թուրքիա-Նախիջևան սահմանային հատվածում), զորախումբը տեղակայելու պատրաստակամություն է հայտնել:



    Նշվում է, որ վերջնական որոշումը պետք է համաձայնեցվի ԱՄՆ-ի հետ, որի կարծիքով` Հայաստանում ռուսական ազդեցությունը հավասարակշռելու նպատակով նպատակահարմար է դիմել Ֆրանսիային: Ընդ որում` արևմտյան դաշնակիցները Հայաստանից Ռուսաստանին դուրս մղելու մտադրություն չունեն, ավելի շուտ` խոսքը «պատասխանատվության գոտիների» բաժանելու մասին է: Բացի այդ` Փարիզին կարող են միանալ Աթենքի ներկայացուցիչները` ռազմական դիտորդների մակարդակով:



    Աղբյուրի հաղորդմամբ` Հայաստանում ընկալումը հետևյալն է. եթե Ադրբեջանը կարող է իր մոտ ունենալ Ռուսաստանի և Թուրքիայի ներկայացուցիչներին, ապա ինչո՞ւ Հայաստանում չեն կարող գործել բարեկամ Ֆրանսիայի և Հունաստանի ներկայացուցիչները, հատկապես երբ Ռուսաստանը ներկայություն ունի:
    Մյուս կողմից, ինչպես նշվում է, Ֆրանսիան դիտարկում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո Արցախում հումանիտար աջակցության կենտրոնի ստեղծման հնարավորությունը, որը կարող է սերտորեն աշխատել ռուսական խաղաղապահ զորախմբի հետ: Այս հարցում կարևոր է համարվում Ռուսաստանի դիրքորոշումը, իսկ ԱՄՆ-ն պետք է համոզի Ադրբեջանին:



    Աղբյուրն ընդգծում է, որ այս պատմության մեջ շատ հարցեր կախված են նախագահ Արմեն Սարգսյանի` ԱՄՆ կատարելիք հնարավոր այցից: Նախագահը երկար ժամանակ Լոնդոնում էր, պաշտոնական տեղեկատվությամբ` բուժվում էր կորոնավիրուսից: Երևան վերադառնալուն պես հանդիպել է Մեծ Բրիտանիայի` Եվրոպայի և Ամերիկայի հարցերով նախարարի և արտգործնախարարի տեղակալ Վենդի Մորթոնի հետ: Վերջինս Հայաստանում է տարածաշրջանային այցերի շրջանակներում և բրիտանական դեսպանության նոր մասնաշենքի բացման առթիվ:



    Հայտնի է, որ նախորդ պատերազմում Լոնդոնն ակնհայտորեն աջակցել է Բաքվին և Անկարային (ՄԻ-6-ի տնօրեն Ռիչարդ Մուրի միջոցով), այնպես որ` Սարգսյանի հանդիպումները Բրիտանիայում, որտեղ նա հին կապեր ունի, համարվում են տարածաշրջանի վերաձևման կամ աշխարհաքաղաքական նոր իրողություններում դիրքերի համաձայնեցման գործընթացի մաս:

Էջ 975 975-ից ԱռաջինԱռաջին ... 475875925965971972973974975

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. «Կրոն» բաժնի թեմաներից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Ներսես_AM, բաժին` Կրոն
    Գրառումներ: 2378
    Վերջինը: 08.01.2021, 09:04
  2. «Անեկդոտներ» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 97
    Վերջինը: 24.06.2020, 01:19
  3. «Ճարտարապետություն» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Mephistopheles, բաժին` Ճարտարապետություն
    Գրառումներ: 249
    Վերջինը: 10.07.2018, 18:46
  4. Առանձին թեմաներից դուրս գրական քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 233
    Վերջինը: 28.07.2017, 11:36
  5. Խաղեր. քննարկումներ թեմայից դուրս
    Հեղինակ՝ Gevorg, բաժին` Խաղեր
    Գրառումներ: 427
    Վերջինը: 04.08.2014, 00:02

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •