User Tag List

Էջ 959 959-ից ԱռաջինԱռաջին ... 459859909949955956957958959
Ցույց են տրվում 14,371 համարից մինչև 14,377 համարի արդյունքները՝ ընդհանուր 14377 հատից

Թեմա: Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

  1. #14371
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,163
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուրիշ լուծում նախատեսվում ա, ու էս կառավարության ծրագրի հիմնական կետերից մեկն ա։ Էկող չորս տարում երկու մեծ ջրամբար կառուցել, Վարդենիսինն ու Կապսինը, գործողների մեծ ծավալնեով վերանորոգում անել ու օրենսդրական դաշտ մշակել, որ մասնավորն էլ ներգրավվի ջրամբարների կառուցման մեջ։ Կառավարության ծրագիրը քննարկելու ժամանակ ու ԱԺ-ում վարչապետի եելույթի ժամանակ նոր ջրամբարներ կառուցելը հիմնական քննարկվող հարցերից մեկն ա եղել։

    Հիմա մնում ա տեսնել, թե ինչքանով ա էս իրականացվելու։ Երկու-երեք տեղով կարելի ա ստուգել, թե կոնկրետ փող նախատեսվում ա էս գործի համար, թե չէ․
    - 2019 թվի հաստատված բյուջեում Վեդու ջրամբարի նախագծման ու կառուցումը սկսելու համար մոտ 3 միլիարդ դրամ ա նախատեսված։
    - 2020-2022 Միջինժամկետ ծախսերի ծրագիրը երեկ հաստատվել ա, բայց դեռ ՖինՆախի սայթում դրած չի։ Հենց դնեն, մի հատ կնայեմ, եթե մի բան գտնեմ, կասեմ, թե գալող երեք տարվա համար մոտավոր ինչ ա նախատեսվում։
    - 2020 թվի բյուջեն էս տարվա հոկտեմբեր նոյեմբերին կհաստատվի, մի հատ էլ կնայենք, թե ընդեղ ջրամբարների համար ինչ-որ բան նապատեսվում ա, թե չէ։

    Կարճ ասած, աշխատանքներ ոնց որ արվում են, մնում ա տեսնենք, թե կոնկրետ մի բան ստանալու ենք, թէ էլի ավանդական հայկական ընտանիքի հույսին ենք մնալու ․․․
    Ներող եղբայր, բայց էդ նախատեսումները համարյա դեբիլիզմի մակարդակի են:
    Իհարկե ջրամբարներ պետք են, բայց հաստատ ոչ էդ նշված սովետաշուն նախագծերը: Ջրամբարների ջուրը օդից չի գոյանում` որևէ ջրային աղբյուրի/աղբյուների հոսքը պիտի փակվի: Իսկ էդ ջրային հոսքերը նույնպես դեպի երկինք չեն հոսում` հոսում են գետերը, լճերը: Այսինքն` որևէ ջրամբարի կառուցումը բերում է որոշակի գետի/գետերի ջրահավաք ավազանի կրճատման: Ու ունքը դզելու տեղը կտան աչքը կհանեն:

    Նախ, ոչ մեկի լեսքուսին չի, որ Հայաստանում ոռոգման մեթոդները Մենուայի ու Շամիրամի վախտվանից չի փոխվել` հողի մեջ առու ենք բացում ու ջրում: Դրանով ևս մեկ անգամ հիշեցնում ենք, որ աշխարհի հնագույն ազգերից մեկն ենք Արդյունքում որևէ մշակովի հողատարածք ջրելու համար գումարային ծախսվում է մինչև 20 անգամ ավել ջուր, քան իրականում անհրաժեշտ է: Էլ չեմ ասում ոռոգման ընդհանուր համակարգի ահռելի կուրուստների մասին: Ջրի ահագին մասը "կորում է" մինչև բույսերին հասնելը: Դրա արդյունքում էլ գոյանում են նաև ֆինանսական պարտքեր:
    Ուստի ջրամբար կառուցելը հավասարազոր է ՀՀԿ-ի ժամանակ բյուջեի մուտքերի ավելացմանը` արդյունքում մեկա ժողովրդին բան չի հասնելու: Ավելի արդյունավետ է ներդրում կատարել առկա ռեսուրսները օպտիմալ և արդյունավետ օգտագործելու համար:
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  2. #14372
    Պատվավոր անդամ Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    5,191
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, Վիշապ հոպար ջան, քանի որ դու ասել ես, ես ասել եմ, մենք ասել ենք, մի անգամ էլ ասենք ...

    Կառավարության ծրագիրը բաժակաճառից ավել չի կարա լինի ու ոչ էլ պետք ա որ լինի, եթե վաբշե պետք ա, որ կառավարության ծրագիր լինի: Բայց, էստ բաժակաճառերը կոնկրետանում են այլ կոնկրետ, սենց ասեմ, գործնական նշանակություն ունեցող փաստաթղթերով. ՄԺԾԾ ու Բյուջե: Համայն մարդյությունս այլ բան չի հորինել դեռ: Ծրագիրը կենաց ա ասում, ՄԺԾԾ-ն ու Բյուջեն կոնկրետ փող են դնում էտ կենացի տակ ու կոնկրետ միջոցառումներ են նախատեսում, որոնք իրականացվում են:

    Ինչ մնում ա measurable and time bound objectives and goals, դժվար ա հավատալ, բայց էտ էլ ունենք: Մեր բյուջեն ծրագրային կառուցվածք ունի ու ամեն ծրագիրը ենթադրում ա, որ բացի դեմը գրած փողից պիտի լինի նաև արդյունքի ցուցանիշներ: Հիմա, բացում ենք 2019 թվի բյուջեն ու նայում ենք։ Կա մի հատ 540 էջանոց հավելված, որտեղ ամեն ծրագիրը/միջոցառումը իրա տարիներով, կառուցվելիք կիլոմետրով, խարանարդ մետրով, խորքային հորով, պատվարով, բանով ․․․ մանրամասն բացված ա իրա measurable and time bound objectives and goals-երով։

    Ասեմ, սա նոր բան չի։ Էս ռեֆորմը սկսվել ա տարիներ առաջ, որ սենց ծրագրային բյուջեն ներկայացվի ու վերջին տարիներին սկսվել ա կիրառվել։ Պռոստը, մի ժամանկ սիրուն թղթերի ու թվեր տակ նաև մտցրել էին լափը, հիմա հույս ունենք, որ էլ լափը չկա։ Որոշ ցուցանիշներ հուշում են, որ լափը բյուջեից լուրջ կամ գրեթե ամբողջությամբ կտրվել ա։ Օրինակ՝ նույն փողով ավելի շատ ճանապարհ են ասֆալտ անում, ինչքան էլ որ մեր Լիոնի դուրը թմբիկները չգան։
    Նախ, ես էդ փնթի աղյուսակներն ու վերացական բլաբլաբլաները տեսել եմ, էստեղ ինչքան շատ խորանանք, էդքան շատ քաք կհելնի ջրի երես: Մի հատ օրինակ բեր բրո, նայենք: Կամ ես բերեմ դու ասա սխալ տեղ եմ նայում՝ ասենք՝ «Սևան ազգային պարկի պահպանության, պարկում գիտական ուսումնասիրությունների, անտառտնտեսական աշխատանքների կատարում», 2019 թվի համար ընդհամենը գրած ա՝ 252,666.4 հազար դրամ (մոտ կես միլիոն դոլար), բլին մոտավորապես ճիշտ էդքան գրած էր 2017, 2018 թվերի համար, մեկդ խաբար ե՞ք, թե ինչի վրա ա ծախսվել ու ծախսվում էդ կես միլիոն դոլարը ամեն տարի: Հեչ մորուքով ակնոցավոր հոպար տեսած կաք, որ ինչ-որ գործիք ձեռին ֆռֆռում ա Սևանա պարկում :Ճ
    Կամ գրած ա՝ «Սևանա լճի շրջակայքում ջրածածլ և ջրածածկման ենթակա տարածքներում անտառմաքրման աշխատանքների իրականացում», 66,8 հա, 117,062.0 հազար դրամ (էս էլ մոտ 250 հազար դոլար), փաստորեն ուսումնասիրություններն ավելի թանկ են, քան տեխնիկայով կամ մարդկային ռեսուրսներով անտառմաքրման աշխատանքները, ու մեկդ երբեվիցե անտառմաքրման աշխատանքներ տեսել ե՞ք Սևանի կողմերը… Ես կասկածում եմ, մի 10 գյուղացու մարդա մի 5000 դրամ տվել են, ցած մախ են հավաքել ու պրծ, ու էս ա՞ սաղ ՄԺԾԾ, բյուջե, հաշվելի ու չափելի կատարումը:
    Օգտվում եմ ստեղից՝ https://www.gov.am/am/medium-term/
    ու ստեղից՝ https://www.e-draft.am/projects/1230/about
    Դժվարին հանգամանքներում ժողովրդին կարող է փրկել հերոսությունը, սակայն նրա մեծությունը որոշում է միայն մանր առօրյա առաքինությունների ամբողջությունը:
    Գյուստավ Լեբոն

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (12.07.2019)

  4. #14373
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,163
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում varo987-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոչնինչ որ Քոչարյանի օրոքա ընդունվե Սևանի մասին օրենքը ու Սևանի մակարդակը ավելի քան 3 մետրով բարձրացելա 10նյակ տարիներ իջնելուց հետո՞
    https://www.azatutyun.am/a/24940370.html
    Գաղտնի կերպով քեզ ասեմ, որ Քոչարյանի անձը ոչ մի կապ չունի Սևանի մակարդակի բարձրացման հետ: Ծրագիրը մշակվել է 2000-2001թթ և հաստատվել կառավարության կողմից 2001թ: Արդյունքում 2002թ. ավարտին Սևանի մակարդակը բարձրացավ մոտ 42սմ, պաշտոնապես հայտարարեցին 30սմ (ստրախովկի տեղ թողեցին): Ու ասեմ, որ ծչագրով նախատեսված էր Լճի մակարդակը մինչև 2018թ. բարձրացնել առնվազն 6մ (ցուցանիշն էր 8մ), նույնիսկ պիտի մայրուղին տեղափոխեին (ջրասուզման ենթակա հատվածում):
    Բայց երբ 2մ բարձրանալուց հետո զգացին, որ իրենց օբյեկտներին ու ափամերձ "փայերին" ջրասուզում է սպասվում, հրահանգ եկավ, որ կանգնեցնեն, դանդաղեցնեն լճի մակարդակի բարձրացումը: Դրա համար էլ ասում են մինչև 2030թ. 6մ:
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  5. #14374
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,163
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իյա՜, բա գիտե՞ս Քոչարյանի օրոք ձյուն ու անձրև էլ էր շատ գալիս, Երևանի փողոցներն էլ սենց պռոբկա չէին, շաուրման էլ ավելի համով էր :Ճ
    Բա որ իմանաս Տիգրան Մեծի վախտով ինչ կայֆ էր ... Էդ սաղ կայֆը Քոչարյանը համարյա ետ էր բերել, համարյա "Արքայից արքա" էր, են էլ սաղ հեղափոխականները փզմիշ արեցին

    Էլ չի ասում, որ Քոչարյանի ժամանակ մշակվող հողերի քանակը ներկայիս քանակից պակաս էին, պետական ու արտաքին պարտքը հասան երազելի բարձրունքների, դե փող էլ չունեինք, զատո շնորք ու գույք ունեինք` դրանով գազպրոմին պարտքեր էինք փակում:

    Հ.Գ.
    Շաուրամեն էդքան խադավոյ չէր` առաջն տեղը քյաբաբն էր
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  6. #14375
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    14,731
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Նախ, ես էդ փնթի աղյուսակներն ու վերացական բլաբլաբլաները տեսել եմ, էստեղ ինչքան շատ խորանանք, էդքան շատ քաք կհելնի ջրի երես: Մի հատ օրինակ բեր բրո, նայենք: Կամ ես բերեմ դու ասա սխալ տեղ եմ նայում՝ ասենք՝ «Սևան ազգային պարկի պահպանության, պարկում գիտական ուսումնասիրությունների, անտառտնտեսական աշխատանքների կատարում», 2019 թվի համար ընդհամենը գրած ա՝ 252,666.4 հազար դրամ (մոտ կես միլիոն դոլար), բլին մոտավորապես ճիշտ էդքան գրած էր 2017, 2018 թվերի համար, մեկդ խաբար ե՞ք, թե ինչի վրա ա ծախսվել ու ծախսվում էդ կես միլիոն դոլարը ամեն տարի: Հեչ մորուքով ակնոցավոր հոպար տեսած կաք, որ ինչ-որ գործիք ձեռին ֆռֆռում ա Սևանա պարկում :Ճ
    Կամ գրած ա՝ «Սևանա լճի շրջակայքում ջրածածլ և ջրածածկման ենթակա տարածքներում անտառմաքրման աշխատանքների իրականացում», 66,8 հա, 117,062.0 հազար դրամ (էս էլ մոտ 250 հազար դոլար), փաստորեն ուսումնասիրություններն ավելի թանկ են, քան տեխնիկայով կամ մարդկային ռեսուրսներով անտառմաքրման աշխատանքները, ու մեկդ երբեվիցե անտառմաքրման աշխատանքներ տեսել ե՞ք Սևանի կողմերը… Ես կասկածում եմ, մի 10 գյուղացու մարդա մի 5000 դրամ տվել են, ցած մախ են հավաքել ու պրծ, ու էս ա՞ սաղ ՄԺԾԾ, բյուջե, հաշվելի ու չափելի կատարումը:
    Օգտվում եմ ստեղից՝ https://www.gov.am/am/medium-term/
    ու ստեղից՝ https://www.e-draft.am/projects/1230/about
    Դե մենակ էտ աղյուսակները չեն, ուրիշներն էլ կան, ոնց ասեցի Բյուջեի եքա հավելված կա կոնկրետ քանակական ցուցանիշներով, բայց դա կարևոր չի, ու նենց չի, որ ես մի հիացած եմ էտ աղյուսակներով ու իմ կարծիքով էլ ա շատ բան փնթի։

    Ստեղ կարևորը նրանում ա, որ դու կամ Վարզորը կամ ես կամ Բյուրը, էս պահին հանդես ենք գալիս, որպես պահանջատեր քաղաքացի։ Դու կոնկրետ հարց ես դնում․ ասում ես, ախպեր, ասե՞լ եք երկու ջրամբար ու չորս արևային կայան, դե հիմա գյալ բուռդա, տենանք մի բան կոնկրետ անու՞մ եք, թե՞ էլի դուք ավանդական հայ ընտանիքն եք, մենք էլ քյալ ընտրողը։ Ու ոնց տեսնում եմ, ահագին առողջ քննադատություն ա մանրից ձևավորվում ու էլի ցավալիորեն մենակ քաղաքացիական դաշտում։ Այսինքն նորմալ ՀԿ-ները էսօր ավելի շատ բան են հասկանում, տեսնում, պահանջում, քան քաղաքական ընդդիմությունը, որը խայտառակ փնթի վիճակում ա։ Միակ առողջ ու բովանդակային քննադատությունը ՔՈ-ն ա անում, որը ցավոք ԱԺ-ում չի։

    Ասածս ինչ ա․ եթե նախկինում հույս չկար որ ղզլբաշները մի բան անելու են ու միակ քննադատությունը դասական քֆուրն էր իրանց հասնում, հիմա շատ ճիշտ ա, որ կոնկրետ պահնաջներ դրվի կառավարության դեմը, նենց որ ոնց ստեղ քննարկվում ա՝ չհաշված Լիոնի իրավահամակարգային թմբիկները
    Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 12.07.2019, 13:54:

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (12.07.2019), Արշակ (13.07.2019)

  8. #14376
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,819
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    26 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր ջան, մի հատ սպասի քաղաքի զիբիլը մաքրելու հարցը լուծվի, նոր կանցնենք գլոբալ էկոլոգիական խնդիրներին… Արևային էներգիայի անցնել, ցանցին միանալ, չօգտագործած էնորգիան ցանցին վերադարցնել, փոխհատույց ստանալ, էդ սաղ քչից շատից աշխատում է Հայաստանում: Բայց պետությունը առանձնապես չի խթանում, մասնավոր բիզնեսի վրա է հույսը:
    Դե էդ մասնավոր բիզնեսի օդերը Սերժիկենք փակել էին, որտև ՀԷԿ֊երի վրա նստած փող էին դիզում։

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես ոնց ինձ չեմ դզում։ Ոնց որ կառավարության փաստաբանը լինեմ։ Նվաստացնել չլինի։ Հիմա մարդ ենք, մի անգամ էլ մենք ենք քվերակել իշխանությունների օգտին։

    Արևային էներգեիայից լիքը բան կա։ Ծրագրով նախատեսվում ա մինչև 2022 թվականը ներքին սպառման կառուցվածքում արևային կայանների կշիռը հասցնել առնվազն 10 տոկոսի։ Էս շատ ամբիցիոզ թիրախ ա։ Վաբշե, վերականգնվող էրեգիայի մասին ահագին խոսվում ա ու հույս ունենանք, գործ էլ կարվի։ Մինչև հիմա չէր արվում, քանի որ շեշտը դրել էին փոքր ՀԷԿ-երի վրա ու գետերի հերն անիծել էին ու փիիիս փողեր էին աշխատում։ Հիմա պիտի որ էլ խանգարող հանգամանքներ չլինեն։

    Էսօրվա դրությամբ կարծեմ Մասրիկի կայանի մրցույցը հայտարարված ու փողն էլ կա, 50 միլիոն դոլար։ Եթե նորմալ շարունակվի պրոցեսը հինգ հատ էլ նոր կայան պիտի կառուցվի առաջիկա 3-4 տարում։
    Տնաշեն, ի՞նչ փաստաբան, հարց էի տալիս ընդամենը, ոչ թե քֆրտում էի Էդ լավ ա, որ վերջապես խոդի են գցել արևային էներգիան, որտև իսկականից ամոթ ա, որ էս դարում Հայաստանի պես արևոտ երկիրը գետերի հեր ա անիծում։

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (12.07.2019), Տրիբուն (13.07.2019)

  10. #14377
    Պատվավոր անդամ Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    5,191
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե էդ մասնավոր բիզնեսի օդերը Սերժիկենք փակել էին, որտև ՀԷԿ֊երի վրա նստած փող էին դիզում։
    Վայթե ավելի շուտ օգնում էին ռուսները դիզեն, որովհետև ՀՀ էներգետիկ համակարգը մեծն Ռոբիկի ու Սեռժիկի թեթև ձեռով վայթե անցել էր/է ռուսներին «գույք պարտքի դիմաց» ռազմավայրահայրենասիրական ծրագրի շրջանակներում:
    Առհասարակ էն որ ասում են՝ «Քոչարյանը միլիարդներ ա դիզել», ես կասկածում եմ, որ իրականությունն ավելի խայտառակ ա՝ առանձնապես մեծ քացախ չի դիզել, դիզել են ռուսները, Քոչարյանը ոչ թե դիզել ա, այլ մեծահոգաբար նվիրել ա (պետություն ու պետական ունեցվածք կոնցեպտները լավ չի ջոկել, Ըմբռնելու պՌոբլեմ ուներ): Սեռժիկին վապշե փայ չի հասել, լավագույն դեմպքում մի քանի միլիոն, էն էլ կեսը կազինոներում կրվել ա, կեսն էլ ցողունային բջիջներին ա տվել
    Դժվարին հանգամանքներում ժողովրդին կարող է փրկել հերոսությունը, սակայն նրա մեծությունը որոշում է միայն մանր առօրյա առաքինությունների ամբողջությունը:
    Գյուստավ Լեբոն

  11. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    StrangeLittleGirl (13.07.2019), Varzor (15.07.2019), Գաղթական (13.07.2019)

Էջ 959 959-ից ԱռաջինԱռաջին ... 459859909949955956957958959

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. «Անեկդոտներ» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 91
    Վերջինը: 20.03.2019, 23:20
  2. «Ճարտարապետություն» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Mephistopheles, բաժին` Ճարտարապետություն
    Գրառումներ: 249
    Վերջինը: 10.07.2018, 18:46
  3. «Կրոն» բաժնի թեմաներից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Ներսես_AM, բաժին` Կրոն
    Գրառումներ: 2375
    Վերջինը: 21.03.2018, 19:20
  4. Առանձին թեմաներից դուրս գրական քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 233
    Վերջինը: 28.07.2017, 11:36
  5. Խաղեր. քննարկումներ թեմայից դուրս
    Հեղինակ՝ Gevorg, բաժին` Խաղեր
    Գրառումներ: 427
    Վերջինը: 04.08.2014, 00:02

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •