User Tag List

Էջ 891 979-ից ԱռաջինԱռաջին ... 391791841881887888889890891892893894895901941 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 13,351 համարից մինչև 13,365 համարի արդյունքները՝ ընդհանուր 14678 հատից

Թեմա: Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

  1. #13351
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա բա իհարկե։
    ու ինչ պարտավորություններ ա իր վրա վերցնում պետությունը մասնավորապես զինծառայության ընթացքում 1-ին կամ 2-րդ կարգի հաշմանդամ դարձած կամ մահացած զինվորի նկատմամբ?
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  2. #13352
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    ու ինչ պարտավորություններ ա իր վրա վերցնում պետությունը մասնավորապես զինծառայության ընթացքում 1-ին կամ 2-րդ կարգի հաշմանդամ դարձած կամ մահացած զինվորի նկատմամբ?
    Էդ քո ասած դեպքում, եթե չեմ սխալվում ոչ մի։

  3. #13353
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բայց օրինակ Արցախի հերոս շքանշանի դեպքում ընտանիքի համար ցմահ թոշակ ա նշանակվում։

  4. #13354
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Էդ քո ասած դեպքում, եթե չեմ սխալվում ոչ մի։
    ուրեմն օրենքը ավելի քան թերիա )))

    իսկ բուժօգնության/հոսպիտալացման մասն ինչա ենթադրում?
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  5. #13355
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց օրինակ Արցախի հերոս շքանշանի դեպքում ընտանիքի համար ցմահ թոշակ ա նշանակվում։
    այսինքն <ցմահ>?
    իսկ եթե շքանշանը հետմահուա?
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  6. #13356
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    ուրեմն օրենքը ավելի քան թերիա )))

    իսկ բուժօգնության/հոսպիտալացման մասն ինչա ենթադրում?
    Եթե ծառայության ընթացքում հիվանդություն ա ձեռք բերում ուրեմն դրա հոգսը ամբողջությամբ ՊՆ ի վրայա։

  7. #13357
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    այսինքն <ցմահ>?
    իսկ եթե շքանշանը հետմահուա?
    Հա ապեր ցմահ։ Կնոջը կամ ծնողներին։

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գաղթական (17.11.2016)

  9. #13358
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հենց հետմահուն նկատի ունեի։

  10. #13359
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե ծառայության ընթացքում հիվանդություն ա ձեռք բերում ուրեմն դրա հոգսը ամբողջությամբ ՊՆ ի վրայա։
    հա, ուղղակի հետաքրքիր էր, թե էդ դրույթը ոնցա ձևակերպված..
    թե չէ մի տեսակ հիմար պատկերա ստացվում` ծառայության ընթացքում ձեռք բերած գրիպի ու փորկապի բուժօգնությունը իրանց վրայա, իսկ հաշմանդամությունը ոչ
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  11. #13360
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա ապեր ցմահ։ Կնոջը կամ ծնողներին։
    չգիտեմ, թե օրենքը ոնցա ձևակերպված, բայց լավա գոնե դա կա
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  12. #13361
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    հա, ուղղակի հետաքրքիր էր, թե էդ դրույթը ոնցա ձևակերպված..
    թե չէ մի տեսակ հիմար պատկերա ստացվում` ծառայության ընթացքում ձեռք բերած գրիպի ու փորկապի բուժօգնությունը իրանց վրայա, իսկ հաշմանդամությունը ոչ
    Տես օրինակ կորցրելա ոտքը։ Ամբողջ ծախսերը պն-ն իրա վրայա վերցնում ու անգամ դեպքեր եղան, որ արհեստական տեղադրեցին ու էլի իրանց հաշվին, բայց միայն էդքանը։

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գաղթական (17.11.2016)

  14. #13362
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Տես օրինակ կորցրելա ոտքը։ Ամբողջ ծախսերը պն-ն իրա վրայա վերցնում ու անգամ դեպքեր եղան, որ արհեստական տեղադրեցին ու էլի իրանց հաշվին, բայց միայն էդքանը։
    դե դա արդեն ահագին բանա..
    մնացածը արդեն ՊՆ-ի հետ կապ պիտի որ չունենա, այլ` հաշմանդամության թոշակի

    ուրեմն ստացվումա էս 1000 դրամը մենակ մահացածների համարա?
    թե էն մնացած գրիպն ու հաշմանդամությունն էլ սրա հաշվին պիտի անեն
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  15. #13363
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    դե դա արդեն ահագին բանա..
    մնացածը արդեն ՊՆ-ի հետ կապ պիտի որ չունենա, այլ` հաշմանդամության թոշակի

    ուրեմն ստացվումա էս 1000 դրամը մենակ մահացածների համարա?
    թե էն մնացած գրիպն ու հաշմանդամությունն էլ սրա հաշվին պիտի անեն
    Չէ գրիպի կամ ցանկացած այլ հիվանդության ծախսերը դրա բետ կապ չունեն։
    Այսինքն, եթե զինվորը դարձավ հաշմանդամ ուրեմն պիտի բավարարի, ինչ որ հաշմանդամության թոշակ կոչվածով??? Թե հանուն հայրենիքի հաշմանդամ դարձածի ընտանիքը չպիտի ֆինանսական խնդիր ունենա?? Ինձ թվում ա էս հարցը շատ շուտվանից պիտի լուծված լիներ, որովհետև մահացած կամ հաշմանդամ դարձած զինվորի ընտանիքը իր երկրում ոչ մի պռոբլեմ չպիտի ունենա։

  16. #13364
    Կատու Quyr Qery-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2010
    Հասցե
    կինոներում
    Գրառումներ
    728
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես չեմ պատկերացնում ընդհանրապես, ուղղակի ուզում եմ իմանալ, եթե պետությունը պարտավոր է հոգալ հաշմանդամ դարձաձ զինվորի համար, բայց ասում է փող չունեմ, օրինակ սենց , էս դեպքում ով է պատասխան տալու:

    Մեկ էլ ՙՙԱրցախի հերոս՚՚ մենակ հետմահու են պարգևատրվում, թե մենակ հետմահուի դեպքում են ուղղակի ցմահ թոշակ ստանում:
    Maybe that's what hell is, the entire rest of eternity spent in fucking Bruges.

  17. #13365
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Հետաքրքրվողներին եմ ներկայացնում «ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԳՈՐԾՈՂ օրենքի համապատասխան հոդվածները.


    ԳԼՈՒԽ II

    ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆԸ

    Հոդված 6 . Զինծառայողներին եւ նրանց ընտանիքների անդամներին տրվող պետական կենսաթոշակների տեսակները


    Զինծառայողներին նշանակվում են պետական կենսաթոշակներ՝

    ա) երկարամյա ծառայության համար.

    բ) հաշմանդամության համար:

    Զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներին նշանակվում է սոցիալական կենսաթոշակ՝ կերակրողին կորցնելու դեպքում:

    ...

    Հոդված 13. Հաշմանդամության կենսաթոշակի նշանակման պայմանները

    Զինծառայողներին հաշմանդամության կենսաթոշակ է նշանակվում աշխատունակության լրիվ կամ մասնակի կորստի հետեւանքով հաշմանդամ ճանաչվելու դեպքում, եթե հաշմանդամությունն առաջացել է՝

    զինվորական ծառայության ընթացքում,

    ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հետո՝ ոչ ուշ, քան երեք ամսվա ընթացքում,

    այդ ժամկետից ուշ, սակայն ծառայության ժամանակ ծագած հաշմանդամության պատճառի հետեւանքով:

    Համաձայն սույն օրենքի՝ հաշմանդամության կենսաթոշակի իրավունք տվող հաշմանդամության պատճառներ են՝ զինվորական ծառայության ժամանակ ստացած վնասվածքները, խեղումները եւ առաջացած հիվանդությունները:

    Հաշմանդամության պատճառները, խումբը, ինչպես նաեւ հաշմանդամության վրա հասնելու ժամանակը որոշում են բժշկաաշխատանքային փորձաքննական հանձնաժողովները (ԲԱՓՀ), որոնք գործում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

    Հոդված 14. Հաշմանդամության կենսաթոշակի չափերը

    Զինծառայողների հաշմանդամության կենսաթոշակը նշանակվում է հետեւյալ չափերով.

    ա) 1-ին խմբի հաշմանդամներին՝ ամսական դրամական բավարարման եւ սննդի փոխհատուցման գումարի 70 տոկոսի չափով, բայց ոչ պակաս Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված բազային կենսաթոշակի 200 տոկոսից.

    բ) 2-րդ խմբի հաշմանդամներին՝ ամսական դրամական բավարարման եւ սննդի փոխհատուցման գումարի 60 տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային կենսաթոշակի 150 տոկոսից.

    գ) 3-րդ խմբի հաշմանդամներին՝ ամսական դրամական բավարարման եւ սննդի փոխհատուցման գումարի 40 տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային կենսաթոշակից:

    Հոդված 15. Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակի նշանակման պայմանները

    Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակ է նշանակվում զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի այն անդամներին, ովքեր գտնվել են նրա խնամքի տակ, իսկ անաշխատունակ զավակներին, անաշխատունակ ծնողներին եւ անաշխատունակ ամուսնուն՝ անկախ այն բանից, նրանք զոհված (մահացած) կերակրողի խնամքի տակ եղել են, թե ոչ:

    Կերակրողին կորցնելու դեպքում զինծառայողի ընտանիքի անդամներին սոցիալական կենսաթոշակ է նշանակվում՝ անկախ կերակրողի զոհվելու (մահանալու) պատճառից եւ անցած ժամանակաշրջանից:

    Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակի իրավունք ունեցող ընտանիքի բոլոր անդամների համար նշանակվում եւ վճարվում է մեկ ընդհանուր կենսաթոշակ:

    Կերակրողին կորցնելու դեպքում ընտանիքի անդամի պահանջով սոցիալական կենսաթոշակի նրա բաժինն առանձնացվում եւ վճարվում է առանձին:

    Կենսաթոշակի բաժնի առանձնացումը կատարվում է այն ամսվան հաջորդող ամսվա սկզբին, երբ ստացվել է առանձնացման վերաբերյալ դիմումը:

    Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակով ապահովվող ընտանիքի անդամների թիվը փոփոխվելիս՝ կենսաթոշակը փոփոխվում է կենսաթոշակի իրավունք ունեցող ընտանիքի անդամների թվին համապատասխան:

    Հոդված 16. Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակի իրավունք ունեցող ընտանիքի անդամները

    Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակի իրավունք ունեն՝

    ա) 18 տարին չլրացած կամ անկախ տարիքից հաշմանդամ ճանաչված զավակները, եղբայրները, քույրերը եւ թոռները: Ընդ որում, եղբայրները, քույրերը եւ թոռները, եթե չունեն աշխատունակ ծնողներ եւ չեն աշխատում.

    բ) կենսաթոշակային տարիքը լրացած կամ անկախ տարիքից հաշմանդամ ճանաչված ծնողները, կինը կամ ամուսինը, եթե չեն աշխատում.

    գ) ծնողներից կամ ամուսիններից մեկը, պապը, տատը, եղբայրը կամ քույրը՝ անկախ տարիքից եւ աշխատունակությունից, եթե նա խնամում է զոհված (մահացած) կերակրողի՝ 8 տարին չլրացած զավակներին, եղբայրներին, քույրերին կամ թոռներին ու չի աշխատում.

    դ) պապը եւ տատը, եթե չունեն աշխատունակ զավակներ ու չեն աշխատում:

    Բարձրագույն եւ միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստա-տությունների, մասնագիտական-տեխնիկական ուսումնարանների սովորողները, կերակրողին կորցնելու դեպքում, սոցիալական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեն մինչեւ նշված ուսումնական հաստատություններն ավարտելը, բայց ոչ ավելի, քան մինչեւ նրանց 23 տարին լրանալը:

    Հոդված 17. Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակի իրավունք վերապահող լրացուցիչ երաշխիքները

    Որդեգրողները կենսաթոշակի իրավունք ունեն ծնողներին համահավասար, իսկ որդեգրվածները՝ հարազատ զավակներին համահավասար:

    Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակի իրավունք ունեցող անչափահասներն այդ իրավունքը պահպանում են նաեւ որդեգրվելու դեպքում:

    Խորթ հայրը եւ խորթ մայրը կենսաթոշակի իրավունք ունեն հարազատ հոր եւ մոր հետ համահավասար, եթե զոհված (մահացած) խորթ զավակին պահել եւ դաստիարակել են առնվազն 5 տարի:

    Խորթ զավակները կենսաթոշակի իրավունք ունեն հարազատ զավակներին համահավասար:

    Զոհված (մահացած) զինծառայողի ամուսնուն նշանակված կենսաթոշակը պահպանվում է նաեւ կենսաթոշակառուի նոր ամուսնության դեպքում:

    Հոդված 18. Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակ նշանակելը եւ վճարելը պետական խնամքի տակ գտնվող որբ երեխաներին

    Կերակրողին կորցնելու դեպքում, ամբողջովին պետական խնամքի տակ գտնվելու ժամանակահատվածում, որբ երեխաներին վճարվում է նշանակված սոցիալական կենսաթոշակի 50 տոկոսը:

    Մինչեւ որբ երեխայի չափահաս դառնալը, վճարվող գումարները փոխանցվում են վերջինիս հաշվին եւ որեւէ մեկը չի կարող տնօրինել դրանք:

    Հոդված 19. Կերակրողին կորցնելու դեպքում նշանակվող սոցիալական կենսաթոշակի չափերը

    Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակ նշանակվում է՝

    ա) յուրաքանչյուր երեխային՝ կերակրողի դրամական բավարարման եւ սննդի փոխհատուցման գումարի 40 տոկոսի չափով, բայց ոչ պակաս Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված բազային կենսաթոշակից.

    բ) ծնողներին կորցրած (զոհվածի, մահացածի) զավակներից յուրաքանչյուրին՝ կերակրողի դրամական բավարարման եւ սննդի փոխհատուցման գումարի 60 տոկոսի չափով, բայց ոչ պակաս Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված բազային կենսաթոշակի 200 տոկոսից.

    գ) ընտանիքի յուրաքանչյուր անաշխատունակ անդամին՝ կերակրողի դրամական բավարարման եւ սննդի փոխհատուցման գումարի 30 տոկոսի չափով, բայց ոչ պակաս Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված բազային կենսաթոշակից:

    Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակ նշանակվում եւ վճարվում է անկախ այն բանից, թե կենսաթոշակի իրավունք ունեցող անձը սահմանված կարգով այլ կենսաթոշակներ կամ սոցիալական նպաստներ ստանում է, թե ոչ:

    ...

    ԳԼՈՒԽ III

    ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ


    ...

    Հոդված 33. Զինծառայողների բժշկական սպասարկումը

    Զինծառայողները եւ նրանց ընտանիքների անդամներն ապահովվում են անվճար որակյալ բժշկական օգնությամբ՝ համապատասխան գերատեսչական բժշկական հիմնարկներում: Ծառայության անցկացման վայրում նման բժշկական հիմնարկների բացակայության, ինչպես նաեւ անհետաձգելի դեպքերում զինծառայողներին անհրաժեշտ բժշկական օգնությունը ցույց է տրվում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր կարգի բժշկական հիմնարկներում՝ համապատասխան մարմինների միջոցների հաշվին՝ բուժման ծախսերի հետագա փոխհատուցմամբ, որի կարգը եւ պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

    Բժշկական ցուցումների առկայության դեպքում զինծառայողներին տրվում է անվճար առողջարանային բուժման իրավունք:

    Առողջարանային բուժման ուղեգրի արժեքի, ինչպես նաեւ բուժման վայր մեկնելու եւ վերադառնալու հետ կապված ծախսերը փոխհատուցվում են համապատասխան մարմինների՝ այդ նպատակով հատկացրած միջոցների հաշվին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ պայմաններով:

    Կենսաթոշակի անցնելու կապակցությամբ օրենքով սահմանված կարգով պահեստ արձակված, սույն օրենքի 13 հոդվածում նշված պատճառներով հաշմանդամ դարձած զինծառայողների, ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների (նրանց հավասարեցված անձանց) ընտանիքների անդամների բժշկական սպասարկումը զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների համար կատարվում է սույն օրենքով եւ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

    ...

    Հոդված 40. Զինծառայության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների հուղարկավորության հետ կապված ծախսերի հատուցումը

    Զինծառայության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման եւ տեղադրման հետ կապված ծախսերը կատարվում են պետական բյուջեի հաշվին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  18. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Quyr Qery (18.11.2016), Գաղթական (18.11.2016), Վիշապ (18.11.2016), Տրիբուն (18.11.2016)

Էջ 891 979-ից ԱռաջինԱռաջին ... 391791841881887888889890891892893894895901941 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Խաղեր. քննարկումներ թեմայից դուրս
    Հեղինակ՝ Gevorg, բաժին` Խաղեր
    Գրառումներ: 428
    Վերջինը: 16.10.2022, 18:51
  2. «Կրոն» բաժնի թեմաներից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Ներսես_AM, բաժին` Կրոն
    Գրառումներ: 2378
    Վերջինը: 08.01.2021, 09:04
  3. «Անեկդոտներ» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 97
    Վերջինը: 24.06.2020, 01:19
  4. «Ճարտարապետություն» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Mephistopheles, բաժին` Ճարտարապետություն
    Գրառումներ: 249
    Վերջինը: 10.07.2018, 18:46
  5. Առանձին թեմաներից դուրս գրական քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 233
    Վերջինը: 28.07.2017, 11:36

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •