User Tag List

Էջ 11 970-ից ԱռաջինԱռաջին ... 7891011121314152161111511 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 151 համարից մինչև 165 համարի արդյունքները՝ ընդհանուր 14542 հատից

Թեմա: Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

  1. #151
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2008
    Գրառումներ
    252
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դաժան ծեծի է ենթարկվել Արսեն Խառատյանը

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Մոդերատորական 1: Թեմայի վերջին գրառումներից 10-ը ջնջվել են՝ բռնկած վեճի պատճառով, որը առաջացել էր, իմ որակմամբ, սադրանքի արդյունքում:

    Մոդերատորական: Արդեն բավական երկար ժամանակ է, որ ես տեսնում եմ, որ ակումբում կան անձինք, ովքեր խիստ շահագրգռված են «քաղաքականություն» բաժնի փակվելու հարցում (կռահում եմ պատճառները), նրանք ամեն կերպ ջանում են ակումբը ներկայացնել որպես այսպես կոչված «Լևոնականների» կողմից ղեկավարվող օջախ: Տարբեր տեղերում ակնարկներով այդ մասին նշելով նրանք աստիճանաբար շատերի մոտ ձևավորում են կարծիք, որ դա իրոք այդպես է:
    Չուկ, կարծում եմ, որ այս վեճը հենց սկզբից կարդացել ես, թե ինչպես և ում կողմից է սկսվել:
    Եթե գտնում ես, որ ես այս ֆորումում կատարում եմ իրականությանը չհամապատասխանող, անտեղի, չհիմնավորված գրառումներ, ու եթե գտնում ես որ այդ վեճի պատճառը անմիջականերոն կապված էր իմ հետ, ու եթե իմ ներկայությունը չի բխում ֆորումի շահերից` ապա խնդրեմ կարող ես ինձ արգելափակել:

  2. #152
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    25,201
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    74 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Սաքուլ, յուրաքանչյուր ակումբցու ակումբին անդամակցելը բխում է ակումբի շահերից: Եթե գտնեի, որ պետք է արգելափակել, կարգելափակեի: Եթե գտնեմ, որ պետք է արգելափակել, կարգելափակեմ:

    Առայժմ ես ակումբցիներին, այդ թվում քեզ, դիմել եմ կոչով ու հույս ունեմ, որ իմ կոչ-խնդրանքը կհարգվի ու այդ մի գրառումն էլ կօգնի ակումբցիների մեջ որոշակի կարծիք ձևավորվելու, որոշակի գործելաոճ ընտրելու, քննարկումներն առավել քաղաքակիրթ ոլորտ տեղափոխելու, համերաշխ մթնոլորտ ապահովելու համար:

    Ես հույս ունեմ ակումբցիներից յուրաքանչյուրի հետ (այդ թվում քո) անցկացնել հետաքրքիր ու ուսանելի բանավեճեր, զրույցներ ու հուսով եմ, որ ակումբցիներից ամեն մեկն էլ դա կուզի:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  3. #153
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դաժան ծեծի է ենթարկվել Արսեն Խառատյանը

    Մեջբերում Սաքուլ-ի խոսքերից Նայել գրառումը
    Չուկ, կարծում եմ, որ այս վեճը հենց սկզբից կարդացել ես, թե ինչպես և ում կողմից է սկսվել:
    Եթե գտնում ես, որ ես այս ֆորումում կատարում եմ իրականությանը չհամապատասխանող, անտեղի, չհիմնավորված գրառումներ, ու եթե գտնում ես որ այդ վեճի պատճառը անմիջականերոն կապված էր իմ հետ, ու եթե իմ ներկայությունը չի բխում ֆորումի շահերից` ապա խնդրեմ կարող ես ինձ արգելափակել:
    Գիտե՞ս ինչ կա՝ Սաքուլ:
    Սա չնեղանաս, բայց դեմագոոիայի բացահայտ օրինակ է:
    Մի հատ օրինակ բերեմ, որ ավելի պարզ լինի: Գերմանիայում այժմ հրեաներից որոշները լավ լկտիացել են, քանի որ պետականորեն օրենք է ընդունվել նրանց իրավունքների պաշտպանության ու հակասեմիտակամ ակցիաները պատժելու համար: Ու եթե ինչ որ մեկը /իրավամբ/ փորձում է ինչ որ նկատողություն անել նրանց, ապա միանգամից, առանց աջ ու ձախ նայելու նրանք դիմացինեին մեղադրում են հակասեմիտիզմի մեջ, որը քրեորեն պատժելի մեղք է: Ստիպված նրանց օպօնենտները նրանց ասում են -"ջհանդամը լինեն, իրենք էլ իրանց շառն էլ մեզանից հեռու", ու սուս փուս հեռու են քաշվում:
    Հիմա քեզ եթե թվում է, որ նույն տրյուկը կարող եք "Ակումբ"- ում բանեցնել, ապա Չուկին ճանաչելով կարող եմ ասել, որ սխալվում եք: Ավելի լավ է գոնե էստեղ համակերպվեք ձեր փոքրամասնություն լինելու հետ ու դրանից հետո ամեն ինչ ավելի բնական ու նորմալ ընթացքի մեջ կլինի:

  4. #154
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2008
    Գրառումներ
    252
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դաժան ծեծի է ենթարկվել Արսեն Խառատյանը

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Գիտե՞ս ինչ կա՝ Սաքուլ:
    Սա չնեղանաս, բայց դեմագոոիայի բացահայտ օրինակ է:
    Մի հատ օրինակ բերեմ, որ ավելի պարզ լինի: Գերմանիայում այժմ հրեաներից որոշները լավ լկտիացել են, քանի որ պետականորեն օրենք է ընդունվել նրանց իրավունքների պաշտպանության ու հակասեմիտակամ ակցիաները պատժելու համար: Ու եթե ինչ որ մեկը /իրավամբ/ փորձում է ինչ որ նկատողություն անել նրանց, ապա միանգամից, առանց աջ ու ձախ նայելու նրանք դիմացինեին մեղադրում են հակասեմիտիզմի մեջ, որը քրեորեն պատժելի մեղք է: Ստիպված նրանց օպօնենտները նրանց ասում են -"ջհանդամը լինեն, իրենք էլ իրանց շառն էլ մեզանից հեռու", ու սուս փուս հեռու են քաշվում:
    Հիմա քեզ եթե թվում է, որ նույն տրյուկը կարող եք "Ակումբ"- ում բանեցնել, ապա Չուկին ճանաչելով կարող եմ ասել, որ սխալվում եք: Ավելի լավ է գոնե էստեղ համակերպվեք ձեր փոքրամասնություն լինելու հետ ու դրանից հետո ամեն ինչ ավելի բնական ու նորմալ ընթացքի մեջ կլինի:
    Իմ գրածի մեջ բացարձակապես դեմագոգիա չկա, եթե քեզ այդպես թվաց այդ գրառումը կարդալով, ապա ասեմ, որ սխալ ես հասկացել: Օրինակդ տեղին չէր ընդհանրապես, անիմաստ էր տվյալ դեպքում: Ինչ վերաբերում է քո կողմից նշված ինչ-որ տրյուկներին, դա նույնպես անիմաստ էր, պարզ չէ, թե ինչ տրյուկներ բանեցնելու մասինա խոսքը...
    Եթե էս կարգի գրառումներից դու մտածում ես որ պիտի "աչյոկ շահես", ապա սխալվում ես:


    "ձեր փոքրամասնություն լինելու հետ" արտահայտությունը ես հասկանում եմ որպես "Ոչլևոնական" լինելը, եթե էտ ի նկատի չունեիր, ապա արձագանքի:

  5. #155
    Անկարգ Armenoid-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.02.2008
    Հասցե
    Yerevan
    Տարիք
    27
    Գրառումներ
    252
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դաժան ծեծի է ենթարկվել Արսեն Խառատյանը

    մի հատ անհամեստ հարց
    Ուր է իմ գրառումը՞ ինչու այն ջնջվեց,եթե հնարավոր է արձագանքեք
    իմ գրառումը անկողմնակալ և փաստերի մեջբերում էր և չէր պարունակում ՈՉ սանդրանք,ՈՉ անձնական բնույթ էր կրում։
    Այդպես Չ՛ի կարելի ջնջել առանց կարդալու բոլոր գրառումները։Եվ նույնիսկ ջնջելու դեպքում իմ կարծիքով կամ ՊՄ-ով կամ հենց այս թեամյում պետք է ներկայացնել պատճառը։
    ըստ ակումբի կանոնադրության "իմաստ չարտահայտող" գրառումները պետք է ջնջվեն,իսկ իմ դեպքում հակառակն է։Ջնջվում են իմ բոլոր ծավալուն հիմնաովր գրառումները(մտքերը) և մնում են զուտ զամանցային և այլ ռեպլիկները…Ինչու՞
    Վերջին խմբագրող՝ Armenoid: 01.06.2008, 03:24:

  6. #156
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    31
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    ժողովուրդ, էսօր Նիկոլ Փաշինկանի ծնունդն ա

    շնորհավորում եմ իրան, ցանկանում, որ մոտակա ժամանակները ազատվի հետապնդումից, գա Հայաստան, ու իրան ամսի 20-ին տենանք Ազատության Հրապարակում


    Նիկոլ, դիմացի՛

    Հաղթելու՛ ենք
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  7. #157
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մեջբերում H.a.y.k.o.-ի խոսքերից Նայել գրառումը
    ժողովուրդ, էսօր Նիկոլ Փաշինկանի ծնունդն ա

    շնորհավորում եմ իրան, ցանկանում, որ մոտակա ժամանակները ազատվի հետապնդումից, գա Հայաստան, ու իրան ամսի 20-ին տենանք Ազատության Հրապարակում


    Նիկոլ, դիմացի՛

    Հաղթելու՛ ենք
    Լուրջ?
    Ես էլ եմ շնորհավորում
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  8. #158
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    25,201
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    74 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Դաժան ծեծի է ենթարկվել Արսեն Խառատյանը

    Մեջբերում Armenoid-ի խոսքերից Նայել գրառումը
    մի հատ անհամեստ հարց
    Ուր է իմ գրառումը՞ ինչու այն ջնջվեց,եթե հնարավոր է արձագանքեք
    իմ գրառումը անկողմնակալ և փաստերի մեջբերում էր և չէր պարունակում ՈՉ սանդրանք,ՈՉ անձնական բնույթ էր կրում։
    Այդպես Չ՛ի կարելի ջնջել առանց կարդալու բոլոր գրառումները։Եվ նույնիսկ ջնջելու դեպքում իմ կարծիքով կամ ՊՄ-ով կամ հենց այս թեամյում պետք է ներկայացնել պատճառը։
    Պատճառը թեմայում գրված է, հարկավոր է պարզապես կարդալ: Քո գրառումը պատասխան էր գրառման, որ վիճաբանության մի մասն էր, այդ վիճաբանությանը վերաբերվող գրառումները ջնջվել են:

    Գրառմանդ մնացած մտքերը քո զուտ սուբյեկտիվ կարծիքն է:

    Ավելացվել է 2 րոպե անց
    dvgray, Սաքուլ, Ձեզնից յուրաքանչյուրն արդեն լրիվ արտահայտեց իր կարծիքը ու կարծում եմ այնպես, որ այն բոլորին էլ հասկանալի է: Այնպես որ հուսով եմ, որ այդ քննարկումն արդեն կավարտվի, քանզի մնացած գրառումներն, իմ համեստ կարծիքով, լինելու են նույն մտքերի կրկնումը: Բացառված չէ, որ այդ քննարկումը շարունակելը կլինի սադրանքին ենթարկվել:

    Քաղաքակիրթ քննարկումներ եմ բոլորին կամենում:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 01.06.2008, 18:44: Պատճառ: Գրառման ավելացում

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  9. #159
    Պատվավոր անդամ Մտահոգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.03.2008
    Գրառումներ
    681
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Գալուստ Սահակյանի հանճարեղ մտքի վերջին թռիչքներից՝
    "Ինչ վերաբերում է քաղբանտարկյալների համաներմանը, ապա Գալուստ Սահակյանը նախ նշել է, թե քաղբանտարկյալներին այժմ հերոսացնում են, հերոսների հետ են համեմատում, մինչդեռ քաղբանտարկյալ բառը ավելի բարձր կատեգորիա է, քան հերոսը"


    Այդ առումով լրագրողները, որոնք հունիսի 2-ին Հայելի ակումբում լսել են Գալուստ Սահակյանի այդ մտքերը, հարցրել են, թե արդյոք նա, Հայաստանի անկախության գնահատողը, փորձել է իր կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանից հարցնել, թե ինջ նախընտրական եւ հետընտրական աջակցության համար էր Սարգսյանը շնորհակալություն հայտնում Պուտինին:

    Ըստ Գալուստ Սահակյանի, դա եղել է դիվանագիտական խոսք` բարոյական աջակցության մասին: “Նման խնդիրներ չեմ էլ կարծում քննարկելի են, որովհետեւ երկու պետություններ են, փոխհարաբերություններ ունեն եւ պատշաճ մոտեցումները պետք է ուղղորդեն նաեւ փոխհարաբերությունները: Վերջին հաշվով բարեկամական փոխհարաբերություններն ունեն նաեւ իրենց ջերմացման ինստիտուտները: Այդքան բան”, ասում է Գալուստ Սահակյանը:


    ջերմացման ինստիտուտներ - սա արդեն մի այլ բարձրագույն ոլորտից ա
    Վերջին խմբագրող՝ Մտահոգ: 02.06.2008, 14:04:
    ..եթե դուք դժբախտ եք եղել այնքան որ չեք ապրում նրա հետ ում սիրում եք, գոնե խելացի եղեք այնքան, որ սիրեք նրան ում հետ ապրում եք...

  10. #160
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,766
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Դե Գալուստն ուրիշ մակարդակի ինտելեկտուալ գիգանտ է: Ինչ ասես չարժե ՀՀ արտաքին քաղաքականությանն ու Ղարաբաղի հարցին վերաբերող հարցազրույցի ժամանակ, նրա կողմից Օսկանյանի հասցեին ասված. "դուք իրան մի լսեք, դուք ինձ լսեք" արտահայտությունը:

  11. #161
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,766
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Նորանշնակա Աշխատանքի ու Սոցիալական հարցերի նախարար Սպարտակ Սեյրանյանը ժամանակին եղել է Հայոց Աշխարհ օրաթերթի գլխավոր խմբագրի տեղակալ: Ջհուդամասսոնական դավադրության սինդրոմը ներխուժում է գործադիր: Շուտով նպաստներ ստանալուց պետք կլինի փաստաթուղթ ներկայացնել, որ ապու-տատերիդ մեջ հրեա չես ունեցել:

  12. #162
    անծանոթուհի murmushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,168
    Բլոգի գրառումներ
    20
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ

  13. #163
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    31
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Նորանշնակա Աշխատանքի ու Սոցիալական հարցերի նախարար Սպարտակ Սեյրանյանը ժամանակին եղել է Հայոց Աշխարհ օրաթերթի գլխավոր խմբագրի տեղակալ: Ջհուդամասսոնական դավադրության սինդրոմը ներխուժում է գործադիր: Շուտով նպաստներ ստանալուց պետք կլինի փաստաթուղթ ներկայացնել, որ ապու-տատերիդ մեջ հրեա չես ունեցել:
    աչքս լուս

    հենց ինքը դառավ, գործի անցա
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  14. #164
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    34
    Գրառումներ
    8,371
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Էս պիտի կարդաք, լավն ա

    ՖՈՒՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ԴԱՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
    Դատավոր – Այսօր մենք լսում ենք դատախազության հայցն ընդդեմ քաղաքացի Վ.Վ.-ի:

    Դատախազ – Քաղաքացի Վ.Վ.-ն մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, այն իրացնելու կամ շատ վատ մտադրությամբ այն օգտագործելու մեղադրանքով: Քաղաքացի Վ.Վ.-ն, Ք.Ծ. N թվականի N ամսին ակնհայտ վատ մտադրությամբ եւ ծանրացուցիչ հանգամանքներում գրանցվել է որպես որսորդ միության անդամ, օրինականորեն ձեռք բերել որսորդական հրացան եւ ակնհայտ վատ մտադրությամբ ձեռք է բերել նաեւ փամփուշտներ, որոնք կարող են կրակվել այդ հրացանից:

    Դատավոր – Մի րոպե սպասեք: Աղջիկ ջան, քեզ հանգիստ պահի, ինչ անենք, որ ձայնագրիչդ անջատում են: Քեզ կարգին պահի, որ չանջատեն:

    Դատախազ – Քննությամբ պարզվել է, որ քաղաքացի Վ.Վ.-ն բռնի կերպով իշխանությունը տապալելու նպատակով այդ փամփուշտները պահել է փակ դարակում: Ի դեպ, եղել են այնպիսի փամփուշտներ, որոնք նախատեսվում են լորի որսի համար եւ պարունակում են ավելի քան 50 մանրագնդակ, այսինքն, հեռվից կրակելու պարագայում, եթե իրավապահ մարմինները ճիշտ դիրքավորված լինեն, աչքերը լայն բացած, յուրաքանչյուր մանրագնդակ կարող է վնասել մեկ իրավապահի տեսողություն:

    Դատավոր – Աղջիկ ջան, ինչ ես էդտեղ աղմուկ բարձրացրել, ինչ ա նշանակում վկան քացով խփում ա: Քեզ կարգին պահի, ոչ մի վկա էլ քացով չի խփի: Հետո ինչ, որ ժուռնալիստ ես, ձեզ թվում է, թե ամեն ինչ կարելի է: Եւ ձեր էդ անիմաստ պատճառաբանությունն էլ, որ ոչ մի բան էլ չես արել, մի բերեք:

    Դատախազ – Դատախազությունը խնդրում է մեղադրյալին դատել bmw / պրիմ հոդվածով, ավելի քան 50 իրավապահի ծառայողական պարտականությունները կատարելիս վնաս հասցնելու մտադրության համար եւ նշանակել պատիժ 10 տարվա ազատազրկում:

    Պաշտպան – Քանի որ իմ պաշտպանյալը տվյալ փամփուշտները ձեռք է բերել օրինականորեն, պահանջում եմ նրան ազատել դատարանի դահլիճից:

    Դատավոր – Աղջիկ ջան, բավական չի դու խանգարես դատը: Քթիցդ արյուն ա գալիս, բժշկին դիմի, վկայի խփելու արդյունքում քթիցդ հաստատ արյուն չէր գա, հաստատ ճնշումդ ա բարձրացել: Եթե մեկ էլ խանգարես դատը, քեզ դահլիճից դուրս կանեմ:

    Վկա – Այդ օրը ես իմ ծառայողական պարտականությունն էի կատարում հրապարակում, եւ զգացի, որ ինչ որ մեկը վատ մտադրությամբ թափառում է շրջապատում: Անմիջապես ահազանգեցի ղեկավարությանը, եւ հաջորդ օրն իրականացրինք թափառման վայրի տեղազննություն եւ խուզարկություն մեղադրյալի տանը: Մեղադրյալն այդ պահին տանը չէր, բայց նրա կինը ոչ մի կերպ չէր ուզում ստորագրել ամուսնու կողմից բազմիցս ծեծի ենթարկվելու մասին ցուցմունքները: Այդ պատճառով էլ ստիպված գտանք ապօրինի պահվող որսորդական փամփուշտները:

    Դատավոր – Էդ աղջկան դուրս արեք դահլիճից, ու ոչ մի պատճառաբանություն ինձ չի հետաքրքրում: Ինչ ա նշանակում քացով փորին խփելուց հետո չի կարողանում քայլել: Երեք անգամ թող պպզի-կանգնի, շունչը տեղը կգա: Էդ ձայնագրիչն էլ պահեք որպես իրեղեն ապացույց:

    Դատավոր – Դատարանը որոշեց մեղադրյալին դատապարտել 10 տարվա ազատազրկման, հաշվի առնելով վկայի ցուցմունքներն ու դատախազության միջնորդությունը: Հանուն Հայաստանի Հանրապետության: Էն ինչ աղմուկ ա դրսում, ինչ ա նշանակում վկայի ընկերները ուզում են էն աղջկան սպանեն: Ինչ հիմար պատճառաբանություններ են: Դադարեցրեք աղմուկը: Սա դատարան ա, հո ուչաստկովիի գրասենյակ չի: Հիմա մյուսին բերեք (նայում է դարակի մեջ դրված հուշաթերթիկին, որտեղ գրված է` «N դարի Աստվածաշնչի վրա երդվելու ակնհայտ վատ մտադրության համար»):
    http://www.lragir.am/src/index.php
    Վերջին խմբագրող՝ Artgeo: 03.06.2008, 01:03:

  15. #165
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    ՀՐԵՇՏԱԿՆԵՐԸ

    Ընդհանրապես բառեր նենգափոխել չեմ սիրում, բայց եթե հրեշտակ բառը ստուգաբանենք՝ հրեշ եւ տակ, ներ-ը դրանց շատ լինելու մասին է խոսում: Հիմա կարող եք այս երկու արմատները տեղափոխել: Մի դեպքում՝ հրեշի տակ կստացվի, մյուս դեպքում՝ տակի հրեշը: Ինչու՞ այսքան ծանրացա, քանզի իմ գաղափարական ընկեր Միքայել Հայրապետյանը բոլորիս հրապարակավ խնդրեց բառերի հետ զգույշ լինել: Բայց ես դժվարանում եմ ասել՝ հրեշտակի կեցվածքով, հեռուստատեսային եթերները մաշող իշխանությունները կամ նրանց մանկլավիկները հրեշտակ են ամբողջովի՞ն, թե՞՝ տակը հանած: Այնուամենայնիվ վերջիններիս խոսքերում ավելի ճիշտ հրեշային ինչ-որ բան կա:

    Հիմա պատկերացրեքª զենք ու զորքով պտտվող Սերժ Սարգսյանը մի սրահի մեջ է հավաքել ՀՀ գործարարներին ու, ոչ ավել, ոչ պակաս, այսուհետ հարկերը չթաքցնելու հրահանգ է տալիս՝ հրեշտակային հրահանգ: Բայց, երբ նույն Սերժ Ազատիչը մենախոսում է,որ նախորդ տասը տարիների նման չի լինելու, հրեշավոր զայրույթ եմ ապրում: Այսինքն, ի±նչ է ստացվում. ամբողջ տասը տարի եւ վարչապետության մեկ տարին էլ, ինչպես ասում են՝ մեզ նվեր, այսօրվա ՀՀ նախագահի աթոռին բազմածը շատ լավ տեղյակ էր, որ մաքսավորները կաշառք են վերցնում, որ հարկայինը կաշառք է վերցնում, որ գործարարները, այս ամենից փրկվելու համար, ինչ-որ մարդկանց փողեր են վճարում: Եվ այսօր որոշ գործարարներ՝ հորթային զվարթությամբ, առանց կարմրելու, հայտարարում են՝ եթե մաքսայինն այսպես աշխատի՝ ամեն ինչ լավ կլինի: Ինքներդ դատեք՝ սրանք հրեշտակնե՞ր են, թե՞ հրեշներ: Տասը տարի կոռուպցիայից եւ մյուս փիս-փիս բաներից խոսող Սերժ Սարգսյանը քաջատեղյակ էր՝ ինչ է կատարվում երկրում: Ժողովրդին, ըստ իրեն, հիմարի տեղ դրած այս մարդը, այսօր որոշել է փոխել ռազմավարությունը՝ ինչ արել, չենք արել՝ անցած լինի, այսօրվանից հրահանգում եմ ապրել նոր սկզբունքներով: Հիշու՞մ եք Քաջ Նազարի առաջին հրամանը արեւի ծագելու եւ մայր մտնելու մասին: Հիմա սա հրեշտակային անմեղությու՞ն է, թե՞ հրեշավոր ամենաթողություն: Բայց սա խաղի միայն մի փոքրիկ արարն է: Իր հրեշ տակներին Սերժ Ազատիչը խստիվ հրահանգել է՝ հրեշ տակային կեցվածքով ներկայանալ այլ բնագավառներում եւս:

    Սկսենք սերժածին հասարակական պալատ կոչվող կառույցից, ու միանգամից ասեմ, որ հասարակությունը այդ պալատում գործ չունի, առավելեւս հասարակություն ներկայացնող քաղաքական ուժերն ու շիտակ մտավորականները: Եթե ձեզ չեք խղճում, գոնե ժողովրդին խղճացեք: Թոզ փչել եք ուզում՝ սուս ու փուս փչեք: Այդ պալատի նախագահ նշանակեք դաշնակցության 90%-ին հիասթափեցրած Վահան Հովհաննիսյանին, փոխնախագահª աղմկարար դհոլ Գեղամյանին, հաջորդ փոխնախագահ՝ «մեծն» մուլտիպլիկատոր Սահակյանցին: Ու որպեսզի պալատի գործունեությունը ճիշտ բեմադրվի, անպայման այդ գործում ներգրավեք Մազ մականունով Մազմանյանին: Արտաքին փայլն ապահովելու նպատակով էլ մի հնարքով ներգրավեք Հեղինե Բիշարյանին, վառվռուն կերպար է: Մեկ խոսքով՝ պալատը թափուր չի մնա, իսկ մեր ուղեղները մի սղոցեք: Հա՛, չմոռանամ, Խոսրով Հարությունյանին էլ մի գործ կտաք: Վերջինս իր բեղուն կյանքում այնքան դատարկ կրծկալ է տեսել, որ փուչ բաներից խոսելու վարպետ է: Տխրահռչակ Շավարշ Քոչարյանին ու Սադոյանին էլ չմոռանաք, անպտուղ խոսքի վարպետներ են: Նրանք ամեն ինչ կարող են ներկայացնել, բացի հասարակությունը: Այդքանով բավարարվեք, հասարակությունը այլեւս թույլ չի տա իրեն հիմարացնել: Բոլոր այս նշվածների հայրենասիրությունից մինչեւ կոկորդներս կուշտ ենք: Տասը տարի իրականությունը կոծկած ձեր ղեկավարներից էլ ենք կուշտ: Եթե խելոք խորհուրդ եք ուզում, ուրեմն հանգիստ հրաժարական տվեք: Էլ վատության տեղ չեք թողել:

    Ի դեպ, վատության կամ վատ օրգանների մասին. օրեր առաջ Նվեր Մնացականյանի հյուրերը դատախազության երկու աշխատակիցներ էին: Այդ արտահայտվողների լուսաճաճանչ մտքերին անդրադառնալն, ինչպես Հակոբ Պարոնյանը կասեր, անձիս համար պստիկություն եմ համարում, բայց զգացածս կարող եմ ասել: Դատախազ ասելովª հասարակությունը հասկանում է օրենքի անխոնջ պաշտպան, պետության դիրքերից խոսող մարդ: Այս երկու դատախազին կուզեի հարցնել՝ ո՞ր դպրոցում են ձեզ սովորեցրել, որ Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Աղվան Հովսեփյանը եւ էլի չգիտեմ ովքեր՝ պետություն են, ու ձեր դերն էլ վերջիններիս սխալը ճիշտ դարձնելն է: Երբ եթերից հետո տուն վերադարձաք, չամաչեցի՞ք ձեր երեխաների աչքերին նայել, թե՞ նրանց էլ եք սովորեցրել, որ աշխարհը դմակի կտոր է եւ ինչքան մեծ թիքա կտրես, այնքան կուշտ կլինես: Էդ թիքեքով ու՞ր եք հասնելու, ավագ սերժանտի կոչմա՞ն: Փառք Աստծո, որ մենակ դուք չեք:

    Բայց, որ ասում եք, թե ցուցարարները զինված են եղել (ուզում եմ ձեր գործին օգուտ տալ, կարող եք գրանցել որպես ցուցմունք) ֆրանսիական դեսպանատան մոտ. նախ ոստիկանները հարձակվեցին ցուցարարների վրա՝ առանց մի խոսքի, առանց զգուշացման եւ սկսեցին անխնա հարվածել իրենց մայրերից ու հայրերից տարիքով մարդկանց, ովքեր վայրկյաններ անց արնաշաղախ թավագլոր եղան, այնուհետ նոր մարդիկ դիմադրեցին, ծեծեցին ոստիկանի համազգեստով թափթփուկներին, վերցրեցին նրանցից շատերի սաղավարտներն ու մահակները: Հետո ոստիկանական մեքենան տրորեց մարդկանց եւ նոր միայն մարդիկ հարակից շինարարությունից երկաթյա եւ փայտե ձողեր ձեռք բերեցին: Եվ ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ շատ էլ լավ արեցին: Կարդացեք սահմանադրություն՝ յուրաքանչյուր ոք իրավունք ունի ինքնապաշտպանության, ավելին, եթե վաղը կրկնվի նույնը, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի փշրել իր վրա մահակ բարձրացնողի գանգը:

    Ուրեմն, հունիսի 20-ին, երբ մենք ազգովի դուրս գանք մեր սահմանադրական իրավունքը պաշտպանելու, Հայաստանի Հանրապետության ազնիվ մարդիկ՝ անկախ դատախազ, ոստիկան, ԱԱԾ-ի աշխատակից լինելու հանգամանքից, պարտավոր են գալ եւ կանգնել ժողովրդի կողքին: Մենք մեր ձեռքով Հայաստանում ժողովրդավարություն պետք է հաստատենքª անկախ այն ամենից, թե որ սերժանտին դուր կգա, որին` ոչ: Սա այլեւս ժողովրդի խնդիրն է: Ով դեմ է ժողովրդի ճշմարտությանը, ուրեմն դեմ է հայոց պետականությանը, դեմ է Հայաստանի վաղվա օրվան:


    Սուրեն Սարգսյան
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

Էջ 11 970-ից ԱռաջինԱռաջին ... 7891011121314152161111511 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 6 հոգի. (1 անդամ և 5 հյուր)

Համանման թեմաներ

  1. «Անեկդոտներ» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 97
    Վերջինը: 24.06.2020, 01:19
  2. «Ճարտարապետություն» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Mephistopheles, բաժին` Ճարտարապետություն
    Գրառումներ: 249
    Վերջինը: 10.07.2018, 18:46
  3. «Կրոն» բաժնի թեմաներից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Ներսես_AM, բաժին` Կրոն
    Գրառումներ: 2375
    Վերջինը: 21.03.2018, 19:20
  4. Առանձին թեմաներից դուրս գրական քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 233
    Վերջինը: 28.07.2017, 11:36
  5. Խաղեր. քննարկումներ թեմայից դուրս
    Հեղինակ՝ Gevorg, բաժին` Խաղեր
    Գրառումներ: 427
    Վերջինը: 04.08.2014, 00:02

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •