User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 13 համարի արդյունքները՝ ընդհանուր 13 հատից

Թեմա: Ինչ արդյունքներ եք ակնկալում

  1. #1
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ինչ արդյունքներ եք ակնկալում

    Հարգելի ֆորումցիներ,

    կարծում եմ, բոլորս ենք այս օրերին մտահոգված այն հարցով, թե ինչ զարգացումներ կլինեն մոտ ապագայում և ինչպիսի արդյունքներ կունենան բողոքի ակցիաները:

    Կարծում եմ` դրական տեղաշարժ արդեն իսկ կան. իշխանությունները հասկանում են, որ ամենկարող չեն և ժողովուրդը կարող է պատասխան տալ անարդարությանը և պաշտպանել իր արժանապատվությունը:

    Իսկ ինչպիսին են ձեր սպասումները?
    Օրինակ, ինչ եք կարծում, ինչ որոշում կկայացնի Սահմանադրական դատարանը?

  2. #2
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչ արդյունքներ եք ակնկալում

    Մեջբերում Victory_-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ինչպիսին են ձեր սպասումները?
    Օրինակ, ինչ եք կարծում, ինչ որոշում կկայացնի Սահմանադրական դատարանը?
    Կարծում եմ շատ լղոզված մի որոշում :
    Գագիկ Հարությունյանը բազմիցս է ապացուցել իր լղոզվածությունը: ... մյուս ամդամների դիրքորոշումը բավականին հակալևոնական է, հաշվի առնելով նրանց դեմագոգիկ պահվածքը ու նախկին արատավորված կյանքը :

    Սակայն դա չպետք է շեղի համաժողովրդական շարժմանը: Այսպիսի շարժման ժամանակ իրականում սկի կապ չունի, թե ով ինչ որոշում կընդունի, եթե ժողովուրդը մնա այսպես դրության տերը: Եթե այսպես շարունակվի, ապա մի օր էլ ժողովուրդը կարող է դառնա երկրի տերը:
    Մի խոսքով պետք է սովորել "տեր լինել..." :

  3. #3
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    24,017
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչ արդյունքներ եք ակնկալում

    Ես միայն երկու բան գիտեմ.
    1. Սերժը ոչ մի դեպքում չի զիջի
    2. Լևոնը ոչ մի դեպքում չի դադարի պայքարը
    Թե ինչ կլինի դրա արդյունքում, թող ամեն մարդ իրեն հարմար եզրակացություն անի:

  4. #4
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    34
    Գրառումներ
    3,111
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչ արդյունքներ եք ակնկալում

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես միայն երկու բան գիտեմ.
    1. Սերժը ոչ մի դեպքում չի զիջի
    2. Լևոնը ոչ մի դեպքում չի դադարի պայքարը
    Թե ինչ կլինի դրա արդյունքում, թող ամեն մարդ իրեն հարմար եզրակացություն անի:
    Էն որ Սերժը, քանի դեռ ի վիճակի է, դիմադրելու է, դա սենց թե նենց գիտեինք։ Ընդ որում՝ բոլոր հնարավոր մեթոդներով։ Էդ առումով ավելի հեշտ հաղթանակ կոնկրետ ես երբևէ չեմ էլ ակնկալել։ Հարցը նրանումն է, որքա՞ն է ի վիճակի դիմադրել։

    Լևոնի դեպքում շատերն անհանգստանում էին, որ ժողովրդին կգցի ու մինչև վերջ չի գնա։ Կարծում եմ, որ արդեն բոլորը համոզվել են, որ Լևոնն էլ մինչև վերջ գնալու է։

    Ինքս մինչև վերջ մասնակցելու եմ պայքարին, քանի որ կարծում եմ, որ նույնիսկ հնարավոր վատագույն ելքի դեպքում էս պայքարը ժողովրդի օգտին է լինելու։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  5. #5
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    24,017
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչ արդյունքներ եք ակնկալում

    Էն որ Սերժը, քանի դեռ ի վիճակի է, դիմադրելու է, դա սենց թե նենց գիտեինք։ Ընդ որում՝ բոլոր հնարավոր մեթոդներով։ Էդ առումով ավելի հեշտ հաղթանակ կոնկրետ ես երբևէ չեմ էլ ակնկալել։ Հարցը նրանումն է, որքա՞ն է ի վիճակի դիմադրել։

    Լևոնի դեպքում շատերն անհանգստանում էին, որ ժողովրդին կգցի ու մինչև վերջ չի գնա։ Կարծում եմ, որ արդեն բոլորը համոզվել են, որ Լևոնն էլ մինչև վերջ գնալու է։
    Ես կարծում եմ, որ երկու կողմն էլ բոլոր հնարավոր մեթոդներով պայքարելու են: Դու պատկերացնու՞մ ես, թե ինչ կլինի, երբ երկու կողմերի բոլոր հնարավոր մեթոդները բախվեն: Դա ամենահավանական տարբերակն է, բայց ես հավատում եմ հրաշքներին, չնայած դրանք քաղաքականության մեջ չեն հանդիպում: Իսկ լևոնը ժողովրդին հաստատ չի «քցի», մինչև աթոռին չհասնի: Նրան դեռ պետք է ժողովուրդը:

  6. #6
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2007
    Գրառումներ
    722
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչ արդյունքներ եք ակնկալում

    Եթե կարողանաք վերլուծել թե ինչու ընտրարշավի ընթացքում Լևոնը կանխամտածված դիմեց սահմանադրական դատարան, որպեսզի մերժում ստանա, ու այդ մերժումով ինչ էր ցույց տալու Գագիկ Հարութունյանը Սերժին, կարծում եմ բոլորիտ համար պարզ կդառնա թե այս անգամ ինչ վճիռա կայացնելու սահմանադրական դատարանը:
    Մենակ ավելացնեմ որ ամեն ինչ շատ լավա լինելու, սրա մասին էի ուրիշ թեմայում գրել որ Սերժնելա արդեն հոտը առել Թե Լևոնը ինչ քայլա պատրաստել, բայց արդեն ուշա, չնայած Սերժը ձիու քայլ արեց Արթուրին իր մոտ տանելով պուլսեր ուղարկեց Գագիկին որ չհամարձակվես տէս ես քիչ ձայն ունեի, բայց արդեն օրինացների հետ հզոր եմ:
    Սակայն սա ամենևին էլ չի խանգարի Լևոնին որպիսզի օկտագործի իր պահեստային հնարքը, իսկ դրա մասին դեռ Լևոնը գերադասումա լռել, բայց չգիտեմ թե խի, չնայած վստահ եմ եթե առայժմ լռումա ուրեմ ավելի լավ տարբերակա գտել:
    Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:

  7. #7
    My Game Is Fair Play Barça-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2006
    Գրառումներ
    279
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչ արդյունքներ եք ակնկալում

    ամեն ինչ ավարտվելու ա ժողովուրդի հաղթանակով:
    եթե նույնիսկ մի քանի հատել բաղդասարյանի նմաններ միանան իշխանությանը, ու եթե նույնիսկ մանուկյանի նման(չնայած իրա նման դժվար էլ մարդ գտնվի, ինքը շատ լավա կատարում իրա առջև դրած խնդիրը) մարդիկ հայտնվեն,մեկա ժողովուրդը եթե ոտքի ա կանգնում ոչ մի բան չի կարա ժողովուրդի դեմը առնի:
    Հաղթել ենք.......

    ճանաչեք ճշմարտությունը, և այն ազատ կարձակի ձեզ(Հովհաննես 8:32)

  8. #8
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչ արդյունքներ եք ակնկալում

    Կարծում եմ Արթուրի քարտը ի զուր շտապեցին օգտագործել:
    Եթե առաջ Արթուր Բ.-ին մարդիկ ընտրում էին որպես ՍՍ -ին այլընտրանք, հիմա նրանք կհիասթափվեն, որովհետև խոստացել էր ետ վերադարձնել ավանդները և բարձրացնել աշխատավարձերը
    Իսկ ՍՍ հիշում եք երբ իր միտինգին գնալու ճանապարհին իջավ մեքենայից և ասաց Արթուր Բ.-ի Ընտրողներին, որ այդպիսի բան հնարավոր չէ.բյուջեում փող չկա

    Կարծում եմ հիասթափված մարդիկ կշտապեն Ազատության հրապարակ:

  9. #9
    Մտածող Մականուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.08.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    42
    Գրառումներ
    162
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչ արդյունքներ եք ակնկալում

    Եկեք շնորհակալություն հայտնենք Սերժից Արթուրի դիմակը հապշտապ պատռելու համար:

  10. #10
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2007
    Գրառումներ
    722
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչ արդյունքներ եք ակնկալում

    Մեջբերում Victory_-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծում եմ Արթուրի քարտը ի զուր շտապեցին օգտագործել:
    Եթե առաջ Արթուր Բ.-ին մարդիկ ընտրում էին որպես ՍՍ -ին այլընտրանք, հիմա նրանք կհիասթափվեն, որովհետև խոստացել էր ետ վերադարձնել ավանդները և բարձրացնել աշխատավարձերը
    Իսկ ՍՍ հիշում եք երբ իր միտինգին գնալու ճանապարհին իջավ մեքենայից և ասաց Արթուր Բ.-ի Ընտրողներին, որ այդպիսի բան հնարավոր չէ.բյուջեում փող չկա

    Կարծում եմ հիասթափված մարդիկ կշտապեն Ազատության հրապարակ:
    Չէ կարծում եմ ճիշ ժամանակինա ամեն ինչ տեղի ունենում, Սերժը այլևս չեր կարող հետաձգել այս քայլը, իսկ Արթուրի լռության մեջ արդեն ուղղագրական սխալներ կար, դրա համար էլ բացահայտեցին, որ մեղմեն ու ինչ որ տեղ էլ ճնշում գործադրեն սահմանադրական դատարանի վրա:
    Ինձ չի թվում թե ազատության հրապարակում չէին Արթուրի կողմնակիցները, ով պիտի լիներ այնտեղ արդեն այնտեղ էին, հիմա շատ մեծ փոփոխություն չի կրի հրապարակում եղած մարդկանց քանակը:
    Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:

  11. #11
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    34
    Գրառումներ
    8,370
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ինչ արդյունքներ եք ակնկալում

    Մեջբերում Սելավի-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ կարծում եմ ճիշ ժամանակինա ամեն ինչ տեղի ունենում, Սերժը այլևս չեր կարող հետաձգել այս քայլը, իսկ Արթուրի լռության մեջ արդեն ուղղագրական սխալներ կար, դրա համար էլ բացահայտեցին, որ մեղմեն ու ինչ որ տեղ էլ ճնշում գործադրեն սահմանադրական դատարանի վրա:
    Ինձ չի թվում թե ազատության հրապարակում չէին Արթուրի կողմնակիցները, ով պիտի լիներ այնտեղ արդեն այնտեղ էին, հիմա շատ մեծ փոփոխություն չի կրի հրապարակում եղած մարդկանց քանակը:
    Ես սպասում եմ, որ կավելանա։ ՕԵԿ-ի խաբնված ընտրողները դժվար լռեն

  12. #12
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2007
    Գրառումներ
    722
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչ արդյունքներ եք ակնկալում

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես սպասում եմ, որ կավելանա։ ՕԵԿ-ի խաբնված ընտրողները դժվար լռեն
    Գիտես ոնց եմ պատկերացնում, Արթուրը ընդիմադիր մեծ զանգված էր ստեղծել, բայց հո էդ զանգվածը չգիտեր որ Արթուրը կդավաճանի իրանց, դրա մասին կիմանաին մի 2, 3 հոգի, իրա մերձավոր շրջապատից, մնացածը քանի որ արդեն տոգորված էին ընդիմադիր հակումներով նրանք չեին կարող անտարբեր մնաին այն բանին թե ինչ է կատարվում ազատության հրապարակում, ու վաղուց արդեն հրապարակում էին, հաստատ չէին սպասի Արթուրի հրամանին որ նոր գաին հրապարակ, դրա համար էլ մեծաքանակ հոսք չի լինի, մի քանի տասնյակ հանձնաժողովի անդամներ մենակ կգան ու վերջ:
    Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:

  13. #13
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչ արդյունքներ եք ակնկալում

    Մեջբերում Մականուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Եկեք շնորհակալություն հայտնենք Սերժից Արթուրի դիմակը հապշտապ պատռելու համար:
    Դա շուտ չի, ուղղակի արդեն հաբռգիստները ավելի քան համոզված եմ ճնշում էին որ ուժ կիրառվի։

    Արթուրի կցումը իրեն Սերժը ցանկանում է օգտագործել նրանց դեմ, ովքեր փորձում են Սերժին իրենց ենթարկել։

    Ընդիմության ու ժողովրդի վրա ազդեցություն թողնելը այստեղ ոչ մի դեր չի խաղացել, ներքին պալատական պայքար է գնում իշխանության համար։

    Ցավոք հայ հասարակության մեջ շատ մարդիկ կան, որոնք իրենց օրենքից վեր են համարում, քանի որ փող ունեն, իսկ այդ փողով մարդ ծեծելու ցանկություն ունեցողներ շատ տականքեր կան։

    Կասկածում եմ, որ միտինգները ու ճնշումները մասնավոր գագոյա, լֆիկա, ռուբոյական թիկնապահներով են փորձելու ցրել ու անունը դնելու են, «ժողովուրդը ինքը իրեն նյարդայնացնողների հետ հաշիվ է մաքրում ու պետությունը ստիպված էր բոլորին կարգի հրավիրել»....

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Որոնման զվարճալի արդյունքներ
    Հեղինակ՝ My World My Space, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 27
    Վերջինը: 03.02.2014, 18:26
  2. Ի՞նչ թեմայի ստեղծագործություն է ակնկալում ընթերցողը
    Հեղինակ՝ Malxas, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 9
    Վերջինը: 11.12.2010, 10:58

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •