User Tag List

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 301 հատից

Թեմա: Կոսմետիկա՞, թե՞ գեղարարական անճաշակ նկարչություն

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Զզվելի Կոսմետիկա՞, թե՞ գեղարարական անճաշակ նկարչություն

    Ի՞նչ եք կարծում, հնարավոր է արդարացնել այն հանգամանքը, որ դիմացից քայլող աղջկա դեմքին բացի սեփական մաշկի գույնից երևում է ծիածանի բազմերանգ ու գունագեղ մի նկարչություն: Կոսմետիկան ինքնին թերությունները փակելու համար է: Սակայն դժվար չի նկատել, որ այն ոչ թե թաքցնում է այդ թերությունները, այլ հակառակը, վուլգար ու տհաճ տպավորություն է թողում… Մի՞թե դա ևս արտասահմանից ներխուժած սովորույթ է՝ բույն դրած ներկայիս իգական սեռի մոտ…

  2. #2
    Պատվավոր անդամ kiki-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,217
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կոսմետիկա թե՞ գեղարարական անճաշակ նկարչություն

    ես կոսլմետիկա չեմ օգտագործում տուշից ու թափանցիկ շրթներկից բացի ... գտնում եմ, որ երիտասարդ մաշկը չպետք է թունավորվի այդ քիմիայով , անգամ դեմքին դուրս եկած "տհաճությունները" չեն թաքցվում այդ զիբիլ պուդրայի կամ կրեմի տակ, անգամ հակառակ էֆեկտն են տալիս ՝ քիչ է որ դրանք երևում են, մի հատ էլ սպիտակ անբնական շերտ է դեմքի վրա ... ու բոլորն էլ տեսնում են թե ինչ է կատարվում ... մի խոսքով, այդ գումարը, որ ծախսվում է այդ անպետք քիմիայի վրա ավելի լավ է տրվի մաքրող միջոցներ ձեռք բերելու համար, քանի որ բոլոր երիտասարդներն էլ ունեն նման խնդիրներ : ավելի լավ չէ՞ գնել մաքրող միջոց ՝ օրինակ Քլին ընդ քլեյնը ասում են շատ լավն է , դե ես պրոբլեմ չեմ ունեցել , չեմ օգտագործել, բայց կարծեմ դա գովում են, ու հետո այդ պրոբլեմները գտնում եմ երբեմն հենց այդ քիմիայի հետևանքն են ...
    այ տոն օրերին ՝ հարսանիք, ծնունդ, նոր տարի ... բնականաբար ինձ տոնական տեսք եմ տալիս, սիրում եմ երբ աչքերն են ընդգծվում, ու տեղը տեղին աչքերս արտահայտիչ եմ դարձնում, բայց միայն դա ՝ առանց այդ կրեմ ու պուդրա կոչվածների ... դեմքիս ոչինչ չեմ քսում ...
    մի խոսքով, աշխատեք լինել բնական, դրանից լավը չկա ...

  3. #3
    Dangereuse Lionne_en_Chasse-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.05.2006
    Հասցե
    Quelque part dans le monde
    Գրառումներ
    541
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կոսմետիկա թե՞ գեղարարական անճաշակ նկարչություն

    Հայերին բնորոշ բարդույթ՝ ամեն բացասական երևույթի համար մեղադրել արտասահմանին :
    Արտասահմանում շպարվել ընդհնարպես չեն սիրում, հատկապես երիտասարդ տարիքում : Սկսում են 35-ից հետո: Իհարկե շպարվում են , ինչպես նշվեց միայն թերությունները քողարկելու համար, բայց այնքան նրբորեն, որ անգամ խոշորացույցով նայելիս չես նկատի շպարը:Եվ դա սխալ է, քանի որ արտասահմանցի կանայք կանացիությունից լրիվ զուրկ են ( թե հագնվելու, թե շպարվելու, թե ընդհանրապես կանացի շարժ ու ձևի / կեցվածքի լրիվ բացակայություն)...Այնքան է եղել հասարակական վայրերում չեմ գուշակել դիմացինս կին է թե տղամարդ , կամ քայլող զույգերից որը որն է ( եթե իհարկե միասեռ զույգ չեն )
    Ինչ վերաբերում է մեր հայ աղջիկներին, ապա գերակշռող մեծամասնությունը, ոչ թե քսվում է, այլ պռտվում (մեղմորեն ասած) և շատ անճաշակ ու վառ արտահայտիչ գույներով:
    Անձամբ ես կարծում եմ, որ կինը/աղջիկը պետք է շպարվի , թեկուզ և արտահայտիչ բայց չափի մեջ , միայն դիմագծերը ընդգծելու համար ( այլ ոչ թե դիմագծեր նկարելու համար)
    Il y a des gens qui augmentent votre solitude en venant la troubler...

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Second Chance (04.11.2009)

  5. #4
    ճստիկ-պստիկ մ Arisol-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2006
    Հասցե
    Ճանապարհ դեպի…
    Տարիք
    35
    Գրառումներ
    874
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կոսմետիկա թե՞ գեղարարական անճաշակ նկարչություն

    Համաձայն եմ բոլոր գրվածների հետ: Ճիշտն ասած չգիտեմ, թե արտասահմանում առօրյայում աղջիկները/կանայք/ ինչպես են շպարվում, բայց, օրինակ, ֆիլմեր և հաղորդումներ նայելու ժամանակ ուշադրություն եմ դարձրել մակիյաժին և նկատել եմ, որ արտասահմանցիները շատ ճիշտ են շպարվում, այնպես, որ մակիյաժը համարյա թե չի երևում, այսինքն նրանք ճարպկորեն թաքցնում են իրենց թերությունները (եթե դրանք իհարկե կան) և ընդգծում են գեղեցիկ տեղերը, իսկ մեր՝ հայերի մոտ լրիվ հակառակ երևույթն է ընթանում՝ արտահայտիչ են դարձնում թերությունները և մի տոննա կրեմների, տյեների, պուդրայի և շրթներկի տակ թաքցնում են գեղեցիկ տեղերը : Լիովին համաձայն եմ, որ կարիք չկա, որ ճահել աղջիկները կոսմետիկա օգտագործեն և իրենց կարծիքով «գեղեցկացնեն» իրենց, քանի որ ճահելությունը հենց ինքը գեղեցկություն է: Իհարկե, կան աղջիկներ, որոնք մակիյաժի կարիք են զգում, բայց այնուամենայնիվ հարկավոր է այն անել այնպես, որ միայն թերությունները ծածկվեն, այլ ոչ թե ծաղրածուի նման տարբեր երանգի պուդրաներ և տյեներ լինեն դեմքի վրա : Շա՜տ եմ տեսնում աղջիկներ, որոնք ավելի շատ ծաղրանքի օբյեկտի են նմանեցնում իրենց մակիյաժով ու մտքումս ասում եմ «տեսնես տնից դուրս գալուց առաջ իրենց հայելու մեջ նայե՞լ են …»: Շատերին թվում է ՝ որքան շատ կոսմետիկա լինի դեմքին, այնքան ավելի գեղեցիկ և հրապուրիչ կլինեն, բայց չարաչար սխալվում են, իրականում լրիվ հակառակն է : Մեկ էլ մի բանի վրա եմ զարմանում… Բա ո՞նց են տենցներին համբուրում տղաները …Պատկերացնու՞մ եք, թե օրական որքա՜ն կոսմետիկա են ուտում խեղճ տղաները
    Էհ, այս թեմայի շուրջն անվերջ կարող եմ խոսել, քանի որ այն ինձ շա՜տ է հուզում…
    Ինչ վերաբերում է ինձ, ապա ասեմ, որ ես իմ 17 տարվա ընթացքում երբեք կոսմետիկա չեմ օգտագործել և նույնիսկ չեմ պատկերացնում, որ կգա մի ժամանակ, երբ կսկսեմ այն օգտագործել, քանի որ մի քանի անգամ տանը ձևի համար շպարվել եմ ու ինձ շատ դեկոմֆորտ էի զգում ու պատկերացնում էի, թե երեսս դիմակի տակ է և մարդիկ կծիծաղան իմ վրա, եթե այդպես փողոց դուրս գամ: Նաև իմ մաշկը այդ քիմիական նյութերը չի ընդունում , ալլերգիա է առաջանում, երեսս դուրս է տալիս : Բայց օգտագործում եմ հիգիենիկ շրթներկ, այն էլ միայն այն դեպքում, երբ շրթունքներս ճաքճքած են լինում : Ու՜ֆ, էս ինչ շա՜տ գրեցի : Լավ, չձանձրացնեմ էլ , հերիք է այսքանը :
    Վերջին խմբագրող՝ Arisol: 06.10.2006, 17:52:
    Моя религия очень проста, моя религия - доброта.
    (c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>

    http://www.buddhism.am

  6. #5
    Մշտական անդամ Esmeralda-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.06.2006
    Գրառումներ
    467
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կոսմետիկա թե՞ գեղարարական անճաշակ նկարչություն

    Ընդհանրապես օգտվում եմ կոսմետիկայից...
    Օրինակ, ընդհանուր դեմքին քսելու համար կրեմներ չեմ օգտագործում... օգտագործում եմ սովորական պուդրա, որի միջոցով պարզապես պաշտպանում եմ երեսս արտաքին միջավայրից(օրինակ՝ փողոցի փոշուց),քանի որ շատ զգայուն մաշկ ունեմ...
    Աչքերիս մատիտ եմ քսում և երբեմն տուշ... Շրթներկ չեմ սիրում, գրեթե չեմ օգտագործում... չնայած ասում են, որ սազում է...
    Շպարվելը չեմ համարում շատ կարևոր բան... այսինքն եթե չեմ հասցնում, կարող եմ նաև առանց դրա դուրս գալ տանից... Կան մարդիկ, որ համարում են, որ ինձ սազում է շպարված, կան մարդիկ, որոնց կարծիքով առանց դրա ավելի լավ է... մի խոսքով... ինչքան մարդ, այնքան կարծիք... Ինչևէ... չեմ կարծում, որ շպարվելը վատ երևույթ է... Մարդկանց չեմ դատապարտում դրա համար... պարզապես, իրոք, գեղեցիկ չէ, երբ դեմքը չափից դուրս գունազարդված է...
    Ты так хотел побед -
    так забирай свой приз...

  7. #6
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կոսմետիկա թե՞ գեղարարական անճաշակ նկարչություն

    Զզզզզզզզզզզզվում եմ կոսմետիկայից: Երբեմն հարկադրված ստիպված եմ եղել շպարվել (ասենք, բեմի համար): Ոնց որ դեմքիս վրա ավելորդ բաներ լինեին: Կներեք, բայց մինչև հիմա չեմ հասկանում կոսմետիկա օգտագործելու իմաստը: Էլ չեմ ասում դրա՝ մաշկին հասցրած վնասների մասին: Չեմ հասկանում, թե ինչու մարդիկ չեն գոհանում իրենց ունեցածով:

  8. #7
    Բարև ձեզ Aida-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.09.2006
    Տարիք
    34
    Գրառումներ
    142
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կոսմետիկա թե՞ գեղարարական անճաշակ նկարչություն

    17 տարեկան եմ օգտագործում եմ միայն տուշ և թափանցիկ շրթներկ: Կյանքիս մեջ մի անգամ եմ լաաաավ պրտվել այսինքն պրտել են Վիպուսկնոյիս օրը...........իիիիիիիիինչ օր էր: Արտաքին տեսքիցս շատ գոհ էի:: Դեմ չեմ ամեն տեսակ կոսմետիկայի, գտնում եմ, որ դա շատ նորմալ երևույթ է: Վերջիվերջո աղջիկ ենք չէ, պետք է չէ տղաներից ինչ-որ բանով տարբերվենք, մեզ հետևենք: Չնայած համաձայն եմ, որ ամեն ինչը չափի մեջ է գեղեցիկ:
    Եթե շպարվում ես դա չի նշանակում, որ քո դեմքը լի է թերություններով և դրանք թաքցնելու համար ես շպարվել, ամենևին էլ ոչ: Շպարվում են սեփական գեղեցկությունն ու յուրահատկությունը ընդգծելու համար: Համաձայն եմ կան աղջիկներ, որոնց շպարը սարսափելի տհաճություն է պատճառում, բայց դա շպարից չէ, դա աղջկա սեփական գեցեղկությունից է, որը բացակայում է:
    Կա՛նգ առ, վայրկյա՛ն, չքնաղ ես դու:

  9. #8
    Mixtum compositum (away) Riddle-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.07.2006
    Գրառումներ
    386
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կոսմետիկա թե՞ գեղարարական անճաշակ նկարչություն

    Պարզապես պետք չէ մոռանալ նաև մի բան, որ դիմահարդարանքի համար ևս, ինչպես օրինակ հագուստի համար, մեծ նշանակություն ունի տարիքը: Կինը պետք է անպայման հաշվի առնի, թե որ տարիքային խումբն է զարդարում: Օրինակ այն դիմահարդարանքը, որը գեղեցիկ է հասուն կնոջ դեմքին, երիտասարդ աղջկա դեմքին ծանր կթվա, կամ հակառակը՝ երիտասարդ աղջկա թարմությունն ընդգծող երանգները, փայլերը, կամ թափանցիկ շրթներկերը հասուն կնոջ դեմքին կարող են անհեթեթ երևալ:
    Ne inducas in tentationem...

  10. #9
    Mixtum compositum (away) Riddle-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.07.2006
    Գրառումներ
    386
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կոսմետիկա թե՞ գեղարարական անճաշակ նկարչություն

    Ավելացնեմ նաև երկու կարևոր հանգամանք ևս. պետք է հաշվի առնել, թե որտեղ ես գտնվում, օրվա որ ժամին: Օրինակ առավոտյան, դասի գնալուց անհեթեթ է երեկոյան դիմահարդարանքը, մի շատ պարզունակ հանգամանք, որը մեր աղջիկները, հատկապես ուսանողուհիները, անողոքաբար ոտնահարում են: Իսկ հաջորդ պարզունակ, ու հաճախ մոռացվող հանգամանքն էլ այն է, որ դիմահարդարանքն էլ նորաձևություն ունի: Բնական է, որ առաջինը պետք է հաշվի առնել դեմքի առանձնահատկությունը, թե ինչ է ավելի հարմար դեմքին, բայց պետք չէ մոռանալ նաև, որ այն դիմահարդարանքի ձևը, կամ այն գույները, որոնք սազում են դեմքին, ու արդեն ժամանակավրեպ են, տեղին չեն: Մի բան, որի մասին նույնիսկ մեր աստղուհիներն են մոռանում:
    Ne inducas in tentationem...

  11. #10
    Աննորմալ գժուկ:( Kita-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,599
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կոսմետիկա թե՞ գեղարարական անճաշակ նկարչություն

    Մեջբերում Cassiopeia-ի խոսքերից
    Ի՞նչ եք կարծում, հնարավոր է արդարացնել այն հանգամանքը, որ դիմացից քայլող աղջկա դեմքին բացի սեփական մաշկի գույնից երևում է ծիածանի բազմերանգ ու գունագեղ մի նկարչություն: Կոսմետիկան ինքնին թերությունները փակելու համար է: Սակայն դժվար չի նկատել, որ այն ոչ թե թաքցնում է այդ թերությունները, այլ հակառակը, վուլգար ու տհաճ տպավորություն է թողում… Մի՞թե դա ևս արտասահմանից ներխուժած սովորույթ է՝ բույն դրած ներկայիս իգական սեռի մոտ…
    բայց արտասահմանում բավականին նորմալ են օգտագործւմ....
    իսկ ես ուղղակի ալարում էլ եմ քսվել..... հետո մաքրելու մտքերը .....ուֆ.....
    օգտագործում եմ միայն տուշ..... երբեմն անգույն շրթներկ, եթե չալարեմ..
    նյարդերիս վրա ազդում է, որ բոլոր դասամիջոցներին կորսի աղջիկները քսվում են.....
    Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.

  12. #11
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կոսմետիկա թե՞ գեղարարական անճաշակ նկարչություն

    Մեջբերում Cassiopeia-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի՞նչ եք կարծում, հնարավոր է արդարացնել այն հանգամանքը, որ դիմացից քայլող աղջկա դեմքին բացի սեփական մաշկի գույնից երևում է ծիածանի բազմերանգ ու գունագեղ մի նկարչություն: Կոսմետիկան ինքնին թերությունները փակելու համար է: Սակայն դժվար չի նկատել, որ այն ոչ թե թաքցնում է այդ թերությունները, այլ հակառակը, վուլգար ու տհաճ տպավորություն է թողում… Մի՞թե դա ևս արտասահմանից ներխուժած սովորույթ է՝ բույն դրած ներկայիս իգական սեռի մոտ…
    Իրականում արտիստիկ ու ճաշակով արած մեյքափը շատ գեղեցիկ կարող է լինել))) իսկ կոսմետիկան «թերությունները թաքցնելու համար» օգտագործելն, ըստ իս, հիմարություն է, եթե իսկապես սարսափելի չեն թերությունները:
    Արվեստն ամեն տեղ էլ կարող է արտահայտվել:



    Վերջապես մեր՝ մետալյուգաների քորփսփեյնթը.






    Եթե դեկորատիվ էլ է մեյքափը, դրա մեջ ոչ մի վատ բան չկա)))
    Կարևորը՝ ամեն ինչ արվի ճաշակով ու կոնտեքստի մեջ))) օրինակ՝ քորփսփեյնթը եթե փարթիների ու համերգների համար լավ է, ապա դրանով համալսարան գնալն առնվազն համարձակ, կոնֆլիկտային, մեր մեջ ասած՝ նաև հիմար քայլ է, որովհետև համալսարանը ոչ կոնֆլիկտների, ոչ էլ ուշադրություն գրավելու տեղ է: Նման մարդը համեմատելի է ամենասեքսուալ զգեստերը հագնող ու համալսարան որպես պոդիում գնացող օրիորդի հետ, որոնց մեր ժամանակներում անվանում էինք «տուպոյ ծիտ»:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  13. #12
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կոսմետիկա թե՞ գեղարարական անճաշակ նկարչություն

    Մեկ էլ, մոռացա նշել, «вызывающе» դիտվող մեյքափը լավ է, սեքսուալ է դիտվում, ուշադրություն է գրավում բայց երբեք պետք չի անցնել սահմանը, որից հետո այն բնությագրվում է «вульгарно» բառով:
    Ու հարցը բնավ չափի մեջ չի: Հայաստանում շատ աղջիկներ քիչ մեյքափով այնքան վուլգար տեսք են ստանում (նամանավանդ շրթունքները սխալ գույնի ու սխալ տեղում ընդգծելու, ունքերը սխալ քանդելու ու անորակ տուշ օգտագործելու պատճառով):
    Իսկ «ներքին գեղեցկության» կոմունիստական գեշ պրոպոգանդիստուհիները, տարբեր կրոնական ու աղանդավորական կազմակերպությունները լավ են աշխատել (ոմն խարիզմատ մեր ինստիտուտում տարածում էր, որ շրթներկը կղանքից թորած յուղերից է պատրաստվում, տուշը՝ չղջիկի ծերտից, կրեմները՝ աբորտ արած երեխաների ուղեղներից), հիմա սեփական արտաքինին հետևելն էլ ինչ-որ ամոթալի բան է դարձել:
    Ո՞վ է ասում՝ մարմնավաճառի տեսք է պետք ընդունել: Ոչ: Ամեն ինչ էլ կարելի ա նրբորեն, ճաշակով անել:
    Թեչե վաղը-մյուս օրը կսկսեն պնդել, որ կտավի վրա նկարողներն էլ են գիժ, ու որ յուղաներկը կտավի թերությունները թաքցնելու համար է:
    Մարդու մարմինն ու հոգին կտավ են: Այսպես նայեք մեյքափին, բոդի-արտին ու պիրսինգներին մի կողմից, ինքնակրթությանը՝ մյուս կողմից:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    comet (04.11.2009), Սլիմ (04.11.2009)

  15. #13
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երկար ժամանակ ուզում էի այս թեմայում մի տեսահոլովակ տեղադրել, ու մոռանում էի: Խոսքը Ռոբբի Ուիլիամսի «Sexed Up»-ի մասին է.



    Ասածս ինչ է, կոսմետիկայի՝ միայն թերությունները թաքցնելու նշանակություն ունենալու տեսանկյունը չափազանց սպարտյան է



    Կոսմետիկան կարելի է կրեատիվ օգտագործել, չեմ կարծում, որ դա ավտոմատ անճաշակություն է դառնում: Ուրիշ հարց է, որ մարդիկ կրեատիվին նախընտրում են ստերեոտիպայինը, որը, մեղմ ասած, ոչ միշտ է ճաշակով:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (28.10.2012)

  17. #14
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,854
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Համ էլ սուբեկտիվ պահը կա։ Իմ խմբեցին ընտիր մաշկ ունի, բայց թուխ ա ու կարմիր թուշիկներով։ Այ ինքը շաաատ ա քսում ու իրոք շատի դեպքում նոր ծածկվում ա։
    Vitam regit fortuna, non sapientia.

  18. #15
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում GriFFin-ի խոսքերից Նայել գրառումը
    Համ էլ սուբեկտիվ պահը կա։ Իմ խմբեցին ընտիր մաշկ ունի, բայց թուխ ա ու կարմիր թուշիկներով։ Այ ինքը շաաատ ա քսում ու իրոք շատի դեպքում նոր ծածկվում ա։
    Բայց հենց էդ ա, եթե մաշկը թուխ ա, ու շատ ա քսում, դնչի տակից ու մարմնի մնացած մասերի իսկական գույնը էրևում ա, շատ արհեստական ա էրևում: Իսկ կարմիր թշերի վատը ո՞րն ա: Շատերը հատուկ կարմրացնում են թշերը:

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (03.08.2015)

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Նկարչություն սկսնակների համար
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Նկարչություն
    Գրառումներ: 18
    Վերջինը: 19.06.2013, 20:37
  2. Որտեղ կարող եմ նկարչություն սովորել?
    Հեղինակ՝ MaryMay, բաժին` Նկարչություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 04.04.2010, 14:09
  3. Manon-ը «նկարչություն» բաժնի մոդերատոր
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 20.12.2007, 22:04

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •